Jump to content

Հոգեկից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարազատ հոգի կամ հոգեկից (անգլ.՝ soulmate[1]), անձ, որի հետ մարդը զգում է խորը կամ բնական մտերմության զգացում[2][3]։ Այդ մտերմությունը կարող է նմանություն, սեր, ռոմանտիկա, պլատոնական հարաբերություններ, հարմարավետություն, ինտիմ հարաբերություններ, սեռականություն, սեռական գործունեություն, հոգևորականություն, համատեղելիություն և վստահություն ներառել[4]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից օգտագործման մեջ «հոգեկիցը» սովորաբար վերաբերում է ռոմանտիկ կամ պլատոնական զուգընկերոջը՝ նկատի ունենալով բացառիկ ցմահ կապ[5]։ Սովորաբար դա նշանակում է մեկ այլ անձի հետ լինել ամենաուժեղ կապի մեջ[6], որին ընդհանրապես կարելի է հասնել։ Ընդունված է, որ մարդն իրեն «ավարտված» է զգում, երբ գտնում է իր հոգեկցին, քանի որ մասամբ ընկալվող սահմանման մեջ ենթադրվում է, որ երկու հոգիները պետք է միավորվեն։ «Հոգեկից» (անգլ.՝ soulmate) տերմինն անգլերենում առաջին անգամ հայտնվել է 1822 թվականին՝ Սամուել Քոլրիջի գրություններից մեկում[փա՞ստ]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հոգեբաններ պնդում են, որ այն համոզմունքը, որ հոգեկիցը գոյություն ունի հատուկ որոշակի մարդու համար, անիրատեսական ակնկալիք է[6][7][8]։

Հասկացության պատմական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ թեոսոֆիա էզոթերիկ կրոնական շարժման, որի հավակնությունները մշակվել են Էդգար Քեյսիի կողմից, Աստված ստեղծել է անդրոգինային հոգիներ՝ հավասարապես տղամարդկանց և կանանց։ Ավելի ուշ տեսությունները պնդում են, որ հոգիները բաժանվել են առանձին գենդերների, գուցե այն պատճառով, որ նրանք կարմա են առաջացրել՝ Երկրի վրա խաղալով, կամ «տարանջատվել են Աստծուց»։ Մի շարք ռեինկարնացիաների ընթացքում յուրաքանչյուր կեսը փնտրում է մյուս կեսին։ Երբ բոլոր կարմայական պարտքերը մաքրվեն, նրանք կրկին կմիավորվեն միասին և կվերադառնան վերջնակետայինին[9][10]։

Ըստ Մարկ Լ․ Փրոֆեթի և Էլիզաբեթ Քլեր Փրոֆեթի, հոգակիցն առանձին էություն է, որի հետ մարդը շատ կյանքեր է անցկացրել որպես ընկեր, սիրեկան, զուգծընկեր կամ գործընկեր, և որին նա սովորաբար ձգտում է որոշակի առաքելություն իրականացնելու համար[11]։ Նրանք նկարագրում են հոգեկցին որպես շատ պոտենցիալ հոգևոր եղբայրներից և քույրերից մեկը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Patrick Hanks, ed. (1985). Collins English Dictionary. William Collins Sons & Co. Ltd. էջ 1390.
  2. «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - հոգեկից». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  3. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - հոգեկից». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. Eddie Chandler (2006 թ․ փետրվարի 1). «Do Soul Mates Exist? - AskMen». Uk.askmen.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Soul mate - Definition and More from the Free Merriam-Webster Dictionary». Merriam-webster.com. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  6. 6,0 6,1 «soulmate». Natural Health Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Springer, Shauna (2012 թ․ հուլիսի 28). «Soul Mates Do Exist—Just Not In the Way We Usually Think». Psychology Today. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Auzeen, Goal (2012 թ․ հունիսի 6). «Do Soulmates Exist?». Psychology Today. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Krajenke, Robert W. (1972). Suddenly We Were!: a Story of Creation Based on the Edgar Cayce Readings. A.R.E. Press.
  10. «What is a Twin Flame?». Soulevolution.org. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. Elizabeth Clare Prophet, Soulmates and Twin Flames: The Spiritual Dimension of Love and Relationships. Summit University Press, 1998.
  12. Prophet, Mark and Elizabeth, The Ascended Masters On Soulmates And Twin Flames: Initiation by the Great White Brotherhood: Volume 2. Summit University Press, 1988, pg 87-88.