Կախյալ անձնային խանգարում
Կախյալ անձնային խանգարում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և հոգեբանություն |
ՀՄԴ-10 | F60.7 |
Բուժում | հոգեթերապիա |
Dependent personality disorder Վիքիպահեստում |
Կախյալ անձնային խանգարում, անձնային խանգարում, որը բնութագրվում է անօգնականության ուժեղ զգացմամբ, ոչ կոմպետենտությամբ և կենսունակության բացակայությամբ՝ առանց այլ մարդկանց օգնության։ Այս խանգարմամբ մարդիկ շրջապատողների կարիքն ունեն մշտապես։ Ներառված է ՀՄԴ-10-ում[1] և DSM-V-ում[2]։
Անձնային այս խանգարման ամենաբնութագրական հատկանիշներից է «կպչունությունը»։ Մարդուն, ումից կախման մեջ են գտնվում, երբեք տեսադաշտից բաց չեն թողնում. կախյալ անձը ձգտում է անընդհատ նրա կողքին լինել կամ շատ հեռու չգտնվել։ Նրանք չափազանց զգայուն են մենակության նկատմամբ, ծանր են տանում, երբ իրենց թողնում են։ Այսպիսի խանգարմամբ անձանց բնորոշ է իրենց նկատմամբ անընդհատ հոգատարության պահանջմունքը, ինչը հանգեցնում է ենթարկված և կառչած վարքի, ընդ որում վախենում են բաժանումից։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՄԴ (ICD) 10
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՄԴ-10-ի՝ այս անձնային խանգարումը ախտորոշվում է անձնային խանգարմանը բնորոշ ընդհանուր ախտորոշիչ չափանիշների և ստորև ներկայացված հատկանիշներից երեքի (և ավել)առկայության դեպքում.
- ձգտում՝ ուրիշներին թողնելու իր կյանքի կարևորագույն որոշումները,
- սեփական պահանջմունքների ենթարկումը ուրիշների պահանջմունքներին, կախվածություն նրանցից և նրանց ցանկությունների նկատմամբ անադեկվատ հնազանդություն,
- ցանկության բացակայություն՝ առաջադրելու մարդկանց խելամիտ պահանջներ, որոնցից նրանք կախվածության մեջ են,
- միայնության մեջ անհարմարության կամ անօգնականության զգացում՝ ինքնուրույն կյանքով ապրելու վախի պատճառով,
- առօրյա որոշումներ կայացնելու սահմանափակ ընդունակություն՝ առանց շրջապատողների խորհուրդների և աջակցության։
Լրացուցիչ հատկանիշները կարող են ներառել սեփական անձի մասին պատկերացում՝ որպես անօգնական, ոչ կոմպետենտ մարդու, ով կենսակայուն չէ։
Ներառվում են.
- անձի աստենիկ խանգարում,
- աստենիկ անձ,
- անադեկվատ անձ,
- անձի պասիվ խանգարում,
- պասիվ անձ,
- անձի ինքնաճնշող խանգարում,
- ինքնաճնշող անձ[1]։
DSM-5
[խմբագրել | խմբագրել կոդը]DSM-5-ում կախյալ անձնային խանգարումը պատկանում է կլաստր C-ին (տագնապային և պանիկ խանգարում)։ Ախտորոշման համար անհրաժեշտ է ստորև ներկայացված հատկանիշներից հինգի (և ավել)առկայությունը, որոնք սկսում են դրսևորվել վաղ հասունությունից սկսած (18 տարեկան և բարձր)։ Ընդ որում, խանգարումը պետք է բավարարի և անձնային խանգարումներին բնորոշ ընդհանուր չափանիշներին.
- Դժվարանում են առօրյա որոշումներ կայացնել՝ առանց ուրիշների տված խորհուրդների։
- Ուրիշների խորհրդի կարիքն ունեն, որպեսզի պատասխանատվություն կրեն իրենց կյանքի շատ ոլորտների համար։
- Դժվարանում են անհամաձայնության մեջ մտնել շրջապատողների հետ՝ վախենալով կորցնել նրանց աջակցությունը։
- Դժվարանում են ինչ-որ բան նախաձեռնել կամ ինքնուրույն կատարել ինքնավստահության բացակայության պատճառով, այլ ոչ թե մոտիվացիայի կամ էներգիայի պակասի։
- Թողնվելու, միայնակ մնալու անիրական վախ։
- Արագորեն փնտրում են այլ հարաբերություններ՝ որպես հոգատարության և աջակցության աղբյուր, երբ մոտ հարաբերություններն ավարտվում են։
- Անօգնական, անհարմար են իրենց զգում, երբ մենակ են։
- Դիմում են ավելորդ գործողությունների ուրիշներից աջակցություն ստանալու համար՝ ընդհուպ կատարելով իրենց համար տհաճ արարքներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
- Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика։ Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
- Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
- Grinker, R., Werble, B., Drye, R. (1968). The Borderline Syndrome։ A Behavioral study of Ego-Functions. New York. Basic Books.
- Joines, V. (2004) The Treatment of Personality Adaptations։ Using Redecision Therapy. In J. Magnavita (Ed) Handbook of Personality Disorder Theory and Practice։ Hoboken, Wiley, 194-220.
- Kahler, T. (1977) The Transactional Analysis Script Profile (TSAP) Little Rock, AR։ Taibi։ Kahler Associates.
- Livesley, W., Schroeder, M., Jackson, D. (1990) Dependent Personality Disorder and Attachments. Journal of Personality Disorders, 4, 131-140.
- Livesley, W., Schroeder, M., Jackson, D., Jung, K. (1994) Categorical Distinctions in the Study of Personality Disorder։ Implications for Classifiсation. Journal of Abnormal Psychology, 103, 6-17.
- Trull, T., Widiger, T., Frances, A. (1987). Covariation of Criteria Sets for Avoidant, Schizoid and Dependent Personality Disorders. American Journal of Psychiatry, 144, 767-771.
- Ware, P. (1983) Personality Adaptations։ Doors to Therapy. Transactional Analysis Journal, 13 (1), 11-19.