Սուիցիդալ մտքեր

Սուիցիդալ մտքերը ընդհանուր բժշկական տերմին է ինքնասպանության մասին մտքերի համար, որոնք կարող են մշակված պլանի նման մանրամասն լինել՝ առանց բուն ինքնասպանության գործողության։ Չնայած նրան, որ սուիցիդալ մտքեր ունեցող մարդկանց մեծամասնությունը ինքնասպան չի լինում, որոշները, այնուամենայնիվ, ինքնասպանության փորձեր կատարում են[1]։ Սուիցիդալ մտքերի շրջանակը տատանվում է թռուցիկ մտքերից մինչև մանրամասն պլանավորում, դերախաղ կամ անհաջող փորձեր, որոնք կարող են կանխամտածված կերպով այնպես կառուցված լինել, որ ձախողվեն կամ բացահայտվեն, կամ կարող են լիովին հաջողությամբ ավարտվելու նպատակ ունենալ։
Ֆինլադնիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանություն գործած պացիենտների 22%-ը իրենց սուիցիդալ մտադրությունը քննարկել էին առողջապահության մասնագետի հետ՝ վերջին անգամ նրա գրասենյակ այցելելու ժամանակ[2]։
Ռիսկային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեկան խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խոշոր դեպրեսիվ խանգարում, որը պետք է ներառի սոցիալական մեկուսացում
- Անորեքսիա ներվոզա
- Պոստտրավմատիկ ստրեսային խանգարում
- Հարմարվողականության խանգարում
- Շիզոֆրենիա
- Անձի սահմանային խանգարում
- Պանիկական խանգարում
- Մարմնի դիսմորֆիկ խանգարում
- Դիսսոցիատիվ ինքնության խանգարում
- Սոցիոֆոբիա
- Նյութերի չարաշահում (մասնավորապես՝ ալկոհոլի)
- Բիպոլար խանգարում (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ)
- Սեռական դիսֆորիա
Կյանքի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիշտ
- Սեռական շահագործում
- Հարաբերությունների խզում
- Գործազրկություն
- Մերժվածություն
Անցյալ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինքնասպանության նախկին փորձերի պատմություն
- Պարասուիցիդի մասին ընտանեկան պատմություն
Նշանակվող դեղերի կողմնակի էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր նշանակվող դեղեր կարող են որպես կողմնակի էֆեկտ ունենալ սուիցիդալ մտքերը, ինչպիսին է, օրինակ SSRI-ն։
Սուիցիդալ մտքերի նախանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուսահատություն
- Անհեդոնիա
- Անքնություն
- Դեպրեսիա
- Խիստ անհանգստություն
- Կոնցենտրացիայի խանգարում
- Փսիխոմոտոր ագիտացիա
- Հանկարծակի խուճապ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թարգմանվել է անգլերեն Վիքիփեդիայից
- ↑ Gliatto Michael F.; Rai, Anil K. (March 1999)։ «Evaluation and Treatment of Patients with Suicidal Ideation»։ American Family Physician 59 (6)։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-25-ին։ Վերցված է 2007-01-08
- ↑ Halgin Richard P.; Susan Whitbourne (2006)։ Abnormal psychology : clinical perspectives on psychological disorders։ Boston : McGraw-Hill։ էջեր 267–272։ ISBN 0-07-322872-9
- Beck AT; Steer, RA; Kovacs, M; Garrison, B (1985)։ «Hopelessness and eventual suicide: a 10-year prospective study of patients hospitalized with suicidal ideation»։ Am J Psychiatry 142 (5): 559–563
- Uncapher H (2000-2001)։ «Cognitive biases and suicidal ideation in elderly psychiatric inpatients»։ Omega 42 (1): 21–36
- Uncapher H; Gallagher-Thompson, D; Osgood, NJ (1998)։ «Hopelessness and suicidal ideation in older adults»։ The Gerontologist 38 (1): 62–70։ PMID 9499654
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Evaluation and Treatment of Patients with Suicidal Ideation Archived 2006-09-25 at the Wayback Machine.
- Suicidal Thoughts Archived 2009-10-30 at the Wayback Machine.
- National Suicide Prevention Lifeline--warning signs Archived 2010-10-15 at the Wayback Machine.