Jump to content

Կարպմանի եռանկյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճակատագրի դասական եռանկյունի. հետապնդող, փրկարար և զոհ[1]

Կարպմանի եռանկյունի (անգլ.՝ Karpman drama triangle, այլ անվանում — «ճակատագրի եռանկյունի»[2]), տրանսակցիոն վերլուծությունում մարդկանց փոխազդեցության հոգեբանական և սոցիալական մոդել է։ Առաջին անգամ նկարագրվել է Սթիվեն Կարպմանի (Stephen Karpman) կողմից 1968 թվականին, նրա՝ Fairy Tales and Script Drama Analysis հոդվածում[3]։ Այս մոդելն օգտագործվում է հոգեբանության և հոգեբուժության մեջ[4][5]։

Մոդելը նկարագրում է 3 սովորական հոգեբանական դերեր (կամ դերային խաղեր), որոնք մարդիկ հաճախ օգտագործում են իրավիճակներում.

  • Գործող անձ, ով խաղում է զոհի դեր (victim): Ունի ճնշված, տանջված, մշտապես հետապնդվող դեր
  • Գործող անձ, ով ճնշում, պարտադրում կամ հետապնդում է զոհին. հետապնդող (persecutor)
  • Փրկարար (rescuer), ով գալիս է օգնության զոհին։ Ցանկություն ունի փրկել իրավիճակը կամ թույլին

Դրանցից առավել ակնհայտ դերը փրկարարինն է։ Ճակատագրի եռանկյունու պայմաններում փրկարարն այն մարդը չէ, ով օգնում է ինչ-որ մեկին արտակարգ իրավիճակում, այլ այն մարդն է, ով ունի խառը կամ թաքնված շարժառիթ, ինչը իրականում էգոիստաբար ձեռնտու է նրան, ով փրկում է։ Փրկարարն ունի խնդրի լուծման մակերեսային շարժառիթ և, թվում է, թե մեծ ջանքեր է գործադրում դրա համար։ Սակայն նա ունի նաև թաքնված շարժառիթ` չհաղթահարել իրավիճակը կամ հասնել հաջողության այնպես, որը ձեռնտու է իրեն։ Օրինակ, նա կարող է ունենալ ինքնահարգանքի զգացում, կամ զգալ «փրկարարի» կարգավիճակը, կամ հաճույք ստանալ, տեսնելով, որ իրենից ինչ-որ բան կախված է կամ իրեն ինչ-որ մեկը վստահում է։ Կարող է թվալ, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի օգնի, բայց ավելի խորը մակարդակում նա խաղում է զոհի հետ։ Տրանսակցիոն վերլուծաբան Կլոդ Շտայները ասել է.

... Զոհն իրականում այդքան էլ անօգնական չի, ինչպես իրեն զգում է։ Փրկարարն իրականում չի օգնում, իսկ հետապնդողը իրականում չունի հիմնավորված պահանջներ[6]։

Իրավիճակը խաղարկվում է, երբ ստեղծվում է իրավիճակ, որտեղ մարդը սկսում է խաղալ զոհի կամ հետապնդողի դեր։ Այդ ժամանակ այլ մարդիկ վերցնում են այլ դերեր։ Այնուհետև «2 խաղացողներ տեղափոխվում են եռանկյունով, այդպիսով տեղի է ունենում անցում մի դերից՝ մյուսը»[7]։ Օրինակ, զոհը փոխակերպվում է փրկարարի, փրկարարը՝ հետապնդողի կամ, ինչպես հաճախ պատահում է, փրկարարը փորձում է դուրս գալ իրավիճակից և հայտնվում է զոհի դերում։

Յուրաքանչյուր խաղացողի գաղտնի նպատակն ու իրավիճակում գտնվելն այն է, որ յուրաքանչյուրը բավարարում է իր չարտահայտած (երբեմն անգիտակցական) հոգեբանական ցանկությունները, պահանջմունքները այնպես, ինչպես թույլատրելի է համարում։ Այդպիսով, յուրաքանչյուր խաղացող հանդես է գալիս՝ ելնելով իր սեփական կարիքներից և ոչ թե՝ իրական պատասխանատվությունից և այլասիրությունից[8]։

Տրանսակցիոն վերլուծությունում ճակատագրի եռանկյունին երբեմն նշվում է ինտելեկտուալ խաղերի համատեքստում. «անգիտակից խաղերը խաղում են անմեղ մարդկանց հետ»[9]։ Օրինակ այսպիսիները՝ եթե դուք չլինեիք, ինչո՞ւ է դա միշտ պատահում ինձ հետ, տեսեք, թե ինչ արեցիք, այդ դուք ներքաշեցիք ինձ սրա մեջ, ես ընդամենը փորձում եմ ձեզ օգնել։ Զոհի և փրկարարի հարաբերությունները կարող են ընդունել փոխկախվածության ձևերից մեկը[10][11]։ Փրկարարն օգնում է զոհին՝ պահելով նրան կախվածության մեջ։ Զոհը բավարարում է իր պահանջմունքները՝ ունենալով փրկարարին, ով հոգում է իր մասին։

Փրկարարի դերը տարբերվում է արտակարգ իրավիճակում իրական փրկողից, օրինակ՝ հրշեջից, ով փրկում է զոհին վառվող շինությունից, կամ փրկարարից, ով փրկում է խեղդվողին։ Այլ նման է դրամատիկական դերի, որտեղ կա խառը շարժառիթ կամ մղում, որպեսզի հայտնվի փրկողի դերում և ունենա զոհ, որին կարելի է օգնել։ Իրականում, «Կարպմանի եռանկյունու խաղը կանգնեցնում է խնդրի իրական լուծումը... առաջացնում է խառնաշփոթ, այլ ոչ թե որոշում»[12]։

Դրամատիկական փրկարարը իր դերը հիմնականում խաղում է նրա համար, որ նա ստիպված է փրկել, որպեսզի խուսափի իր սեփական անհանգստություններին և գաղտնի զգացմունքներին ուղղված հայացքից։

Ըստ Էրիկ Բեռնի. «Առաջին խումբը խաղում է՝ ես ընդամենը փորձում եմ ձեզ օգնել, այն դեպքում երբ երկրորդներն իրականում օգնում են մարդկանց»[13]։

Ակնարկ և տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսակցիոն վերլուծությունում խաղն իրենից ներկայացնում է զուգահեռ (փոխկապված) կամ թաքնված փոխազդեցություններ, որոնք տանում են կանխորոշված արդյունքի։ Խաղացողների թիվը կարող է լինել տարբեր։

Խաղի համար հաճախ կարևոր է դիտարկել 3 քանակական մեծություններ.[14]

  • Ճկունություն. «Խաղացողների կարողությունն է փոխելու խաղի արժույթը (այսինքն գործիքը, որն իրենք օգտագործում են)։ Որոշ խաղերի համար հարմար է արժույթի միայն մի ձև, այն ժամանակ, երբ ուրիշներն, ինչպիսիք՝ ցուցադրական խաղերն են, հանդիսանում են ավելի ճկուն»։
  • Համառություն. «Որոշ մարդիկ հեշտությամբ են թողնում իրենց խաղը, իսկ որոշներն ավելի համառ են»։
  • Ինտենսիվություն. «Որոշ մարդիկ խաղում են իրենց խաղը հանգիստ վիճակում, որոշներն ավելի լարված են ու ագրեսիվ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (անգլ.)The New Drama Triangles. Karpmandramatriangle.com. Проверено 5 октября 2013.
  2. (անգլ.)Karpman drama triangle; другое название — (ռուս.)«треугольник судьбы»Треугольник судьбы — Преследователь, Избавитель, Жертва. А мы живем и не подозреваем! Արխիվացված 2017-10-05 Wayback Machine. psychologblog.ru - Блог о психологии (5 ноября 2012). Проверено 5 октября 2017.
  3. Berne, 1973, p. 198.
  4. Transactional Analysis: Drama Triangle Of Rescuer, Persecutor And Victim. Counselling Central (10 мая 2009). Проверено 5 октября 2013.
  5. MANIPULATION & Relationship Triangles (англ.). Therapy Ideas (16 June 2013). Проверено 5 октября 2013.
  6. (անգլ.)Healing Alcoholism. Claudesteiner.com. Проверено 5 октября 2013.
  7. Berne, 1973, p. 186.
  8. Berne, 1973, p. 346.
  9. Berne, 1996, p. 45.
  10. (անգլ.)Codependency in Relationships Արխիվացված 2017-10-09 Wayback Machine . Internet-of-the-mind.com (1 October 2013). Проверено 5 октября 2013.
  11. (անգլ.)Codependence Treatment in Drug Rehab - Cirque Lodge - Sundance Utah Արխիվացված 2017-01-15 Wayback Machine . Cirque Lodge. Проверено 5 октября 2013.
  12. Randi Kreger. The Essential Family Guide to Borderline Personality Disorder. — 2008. — P. 65.
  13. Berne, 1973, p. 307.
  14. Berne, 1996, p. 57.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Berne, Eric. Games People Play. — New York: Ballantine Books, 1996. — ISBN 978-0-345-41003-0.
  • Berne, Eric. What Do You Say After You Say Hello?. — London: Bantam Books, 1973. — ISBN 978-0-553-23267-7.
  • Harris, Thomas A., MD. I’m OK, You’re OK. — Galahad Books, 2004. — ISBN 978-1-57866-075-9.
  • Womeldorff, David Emerald. The Power of TED* (*The Empowerment Dynamic). — Second edition (Updated and Revised). — Polaris Publishing Group. — ISBN 978-0-9771441-1-2.
  • Zimberoff, Diane. Breaking Free from the Victim Trap: Reclaiming Your Personal Power. — 5th edition. — Wellness Press, 2011. — ISBN 978-0-9622728-0-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Forrest, Lynne (2008 թ․ հունիսի 26). «The Three Faces of Victim – An Overview of the Drama Triangle» (անգլերեն). www.lynneforrest.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  • FAIRY TALES AND SCRIPT DRAMA ANALYSIS,Transactional Analysis Bulletin, Vol 7, No. 26, April 1968, Stephen B. Karpman, M.D.
  • THE NEW DRAMA TRIANGLES, USATAA/ITAA conference lecture, August 11, 2007, Stephen B. Karpman, M.D.
  • Drama Triangle — Stephen Karpman’s site including the original articles
  • Karpman Drama Triangle Summary — An enhanced diagram of the KDT with links to several articles on its interpersonal manifestations by a neuropsychologist.
  • The Drama Triangle Արխիվացված 2012-07-18 Wayback Machine — TA-Tutor.com