Jump to content

Էրիկ Բերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրիկ Բեռնից)
Էրիկ Բերն
Eric Lennard Berne
Ծնվել էմայիսի 10, 1910(1910-05-10)[1][2]
Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3]
Մահացել էհուլիսի 15, 1970(1970-07-15)[1] (60 տարեկան)
Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
բնական մահով
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մասնագիտությունռազմական բժիշկ, հոգեբան, հոգեբույժ, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող
Գործունեության ոլորտհոգեբուժություն[4] և հոգեբանություն[4]
Ալմա մատերՄաքԳիլի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][4][6]
Հայտնի աշակերտներStephen B. Karpman?
Ազդվել էԶիգմունդ Ֆրոյդ

Էրիկ Լենարդ Բերն (անգլ.՝ Eric Lennard Berne, իրական անունը՝ Լեոնարդ Բերնսթայն, մայիսի 10, 1910(1910-05-10)[1][2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3] - հուլիսի 15, 1970(1970-07-15)[1], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան և հոգեբույժ։

Առաջին հերթին հայտնի է որպես տրանսակցիոն հոգեթերապիայի և սցենարային վերլուծության հիմնադիր։ Զարգացնելով հոգեվերլուծության գաղափարները, նյարդային և հոգեկան հիվանդությունների բուժման մեթոդները՝ Էրիք Բերնը ուշադրությունը կենտրոնացրեց տրանսակցիաների (փոխազդեցության միավորների) վրա, որոնքը ընկած եմ միջանձնային փոխազդեցության հիմքում։ Որոշ տրանսակցիաներ որոնք իրենց հիմքում ունեն թաքնված նպատակ, նա անվանում է խաղեր։

Էրիկ Բեռնը ծնվել է մայիսի 10-ին Մոնրեալում (Կանադա)։ Նրա ամբողջական անունը Էրիկ Լեոնարդ Բեռնշտեյն էր։ Հայրը՝ Դավիթ Հիլլել Բեռնշտեյնը, բժիշկ էր, մայրը՝ Սառա Գորդոն Բեռնշտեյնը պրոֆեսիոնալ գրող-խմբագիր էր։ Նրա միակ քույրը՝ Գրեյսը, ծնվում է եղբորից հինգ տարի անց։ Բեռնի ընտանիքը Կանադա էր գաղթել Լեհաստանից և Ռուսաստանից։ Բեռնի հայրը հաճախ էր որդուն իր հետ վերցնում հիվանդներին այլցելելու ժամանակ։ Հոր մահից հետո, 1921 թվականին, Բեռնի մայրն է սկսում ֆինանսապես աջակցել իր երկու երեխաներին՝ զբաղվելով գրական գործունեությամբ։ Օլիվեր Ջեյմսի (Oliver James, 1977) կարծիքով Բեռնի փոքրիկ Երեխան տրավմատիզացվել է հոր մահից հետո։ Հայրը մշտապես ունեցել է մեծ ազդեցություն Բեռնի ներաշխարհի վրա, որի մշտական նպատակն էր բուժել հիվանդներին։ Այդ ազդեցությունը արտացոլվում է նրա կողմից գրված «Տրանզակտ վերլուծությունը հոգեթերապիայում» («Transactional Analysis in Psychotherapy») գրքի առաջին էջի լատինական գրությունը, որը թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Իմ հայր Դեյվիդի՝ բժշկի, վիրաբուժության մասնագետի և աղքատների բժշկի հիշատակին»

Տրանզակտ վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բեռնի տրանզակտ վերլուծությունը իրենից ներկայացնում է մի համակարգ, համաձայն որի մարդու գիտակցությունն իրենից ներկայացնում է ես-ի երեք վիճակների ամբողջություն.

  • Ծնող
  • Մեծահասակ
  • Երեխա

Էրիկ Բեռնի կարծիքով անձի այս երեք վիճակներրը ձևավորվում են երախայի և ծնողների միջև առկա շփման ընթացքում։ Երեխան նրանցից յուրացնում է վարքային ձևերը, ընդունում է սցենարներ, այն իրականացնելու ճանապարհները։ Սցենար ձեռք բերելու պահանջմունքը դրված է գենետիկորեն և ունի ընդհանուր հիմք կոլեկտիվ անգիտակցական հետ (Կ.Յունգ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]