Ինքնագնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինքնագնահատում, իր սեփական արարքների, բարոյական հատկություն ների, համոզմունքների, մոտիվների բարոյական գնահատումը։ Ինքնագնահատումը անհատի բարոյական ինքնագիտակցության և խղճի դրսևորումներից մեկն է։ Այն մարդու մեջ ձևավորվում է նրա բարոյական դաստիարակության պրոցեսում։ Ինքնագնահատման բարոյական ակտի մեջ մարդը դատում է իր գործունեության բարոյական նշանակության մասին ոչ թե պարզապես իր անունից, այլ հասարակության անունից, որին նա պատկանում է և որի մեջ սուբյեկտիվորեն նա իրեն դնում է։ Ինքնագնահատման ընդունակության շնորհիվ մարդը հնարավորություն է ձեռք բերում դաստիարակելու իրեն։ Ինքնագնահատումը, արտահայտելով անհատի ինքն իր` որպես հասարակության անդամի հանդեպ գիտակից վերաբերմունքը, կապված է հասարակական հարաբերությունների և բարոյական դաստիարակության ամբողջ համակարգի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարոյագիտական բառարան, Երևան, 1985