Ծեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծեծ, հանցագործություն, որում հանցագործության անմիջական օբյեկտը մարդու մարմնական անձեռնմխելիությունն է։ Հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է հարվածներով (ծեծեր կամ այլ բռնի գործողություններ), որոնց հետևանքով կարող են լինել քերծվածքներ, արյունազեղումներ և այլ աստիճանի վնասվածքներ, որոնք նախատեսված չեն որևէ երկրի օրենսդրությամբ[1]։

Տարբեր երկրներում պատասխանատվությունը  այս հանցագործության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով[2]։

Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ ծեծը կամ այլ բռնություն գործադրելը, որը առաջացրել է ֆիզիկական ցավ, բայց չի առաջացրել առողջության կարճաժամկետ խանգարում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի մինչև երկու հարյուրապատիկի չափով կամ սահմանվում է համայնքային ծառայություն՝ առավելագույնը երկու հարյուր քառասուն ժամ տևողությամբ, ինչպես նաև կատարվում են ուղղիչ աշխատանքներ` մինչև մեկ տարի, կամ ազատազրկում` մինչև վեց ամիս ժամկետով[3]։

Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Վրաստանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի՝ ծեծը կամ այլ բռնությունը, որը տուժողին պատճառել է ֆիզիկական ցավ, բայց չի առաջացրել առողջության կարճաժամկետ քայքայում կամ ընդհանուր աշխատանքային կարողությունների աննշան կամ անկայուն կորուստ, պատժվում են տուգանքի կամ սոցիալապես օգտակար աշխատանք կատարելու ձևով ՝ հարյուր քսանից մինչև հարյուր ութսուն ժամվա ընթացքում կամ կիրառվում է ուղղիչ աշխատանք մինչև տասնհինգ ամիս, կամ կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով[4]։

Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Լատվիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետի՝ դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելը, որը չի առաջացրել առողջական խնդիրներ կամ ընդհանուր աշխատանքային կարողությունների կորուստ (թեթև մարմնական վնասվածք), ինչպես նաև դիտավորյալ ծեծը, որը չի հանգեցրել այդ հետևանքներին, պատժվում է ձերբակալությամբ, հարկադիր աշխատանքով կամ տուգանքով՝ ամսական նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկը[5]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ ծեծը կամ բռնի այլ գործողությունները, որոնք առաջացրել են ֆիզիկական ցավ, բայց չեն առաջացրել առողջության կարճաժամկետ խանգարում կամ ընդհանուր աշխատանքային կարողությունների թեթևակի մշտական կորուստ, պատժվում է տուգանքով` մինչև քառասուն հազար ռուբլի կամ դատապարտյալի աշխատավարձի և այլ եկամուտների չափով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ պարտադիր աշխատանքներով՝ մինչև երեք հարյուր վաթսուն ժամ ժամանակահատվածով, կամ ուղղիչ աշխատանքով՝ մինչև վեց ամիս, կամ ձերբակալությամբ՝ մինչև երեք ամիս ժամկետով։

Նույն գործողությունները, որոնք կատարվել են խուլիգանությունից կամ հիմնված են քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային, կրոնական ատելության կամ թշնամանքի վրա, պատժվում են հարկադիր աշխատանքով մինչև երեք հարյուր վաթսուն ժամ տևողությամբ կամ ուղղիչ աշխատանքով՝ մինչև մեկ տարի, ազատության սահմանափակմամբ մինչև երկու տարի, կամ հարկադիր աշխատանքով երկու տարի, կալանքով մինչև վեց ամիս, կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով[6]։

Էստոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` թեթև մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, ինչպես նաև ֆիզիկական ցավ պատճառելու համար անձին դիտավորյալ հարվածներ հասցնելը, որը ուղղորդվում է ծեծով կամ բռնի այլ արարքներով սահմանվում է պատիժ՝ տուգանքի կամ կալանքի ձևով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новый юридический словарь / Под редакцией А. Н. Азрилияна — М.: Институт новой экономики, 2006. ISBN 5-89378-016-7
  2. Уголовный кодекс Республики Армении
  3. «Уголовный кодекс Азербайджанской Республики». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Статья 125 Уголовного кодекса Грузии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Статья 130 Уголовного кодекса Латвийской Республики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Статья 116 Уголовного кодекса Российской Федерации
  7. «Уголовный кодекс Эстонской Республики». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.