Պիեռ Կյուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պյեռ Կյուրիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Պիեռ Կյուրի
ֆր.՝ Pierre Curie
Ծնվել էմայիսի 15, 1859(1859-05-15)[1][2][3][…]
Փարիզ[4]
Մահացել էապրիլի 19, 1906(1906-04-19)[1][2][3][…] (46 տարեկան)
Փարիզ[4][5]
մահը պատահարից
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Բնակության վայր(եր)rue de la Glacière? և Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ, Սորբոն և տնային ուսուցում
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][7]
Գիտական ղեկավարԳաբրիել Լիպման[8]
Եղել է գիտական ղեկավարՊոլ Լանժևեն[9]
Հայտնի աշակերտներՊոլ Լանժևեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Մարի Կյուրի[14][15]
Երեխա(ներ)Իրեն Կյուրի և Էվա Կյուրի
ՀայրԷժեն Կյուրի
ՄայրՍոֆի-Կլեր Դեպույլի
Ստորագրություն
Изображение автографа
 Pierre Curie Վիքիպահեստում
Propriétés magnétiques des corps à diverses temperatures
(Կյուրիի գիտական թեզը, 1895)

Պիեռ Կյուրի (ֆր.՝ Pierre Curie, մայիսի 15, 1859(1859-05-15)[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 19, 1906(1906-04-19)[1][2][3][…], Փարիզ[4][5]), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—1885) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։ Կնոջ՝ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903 թվականին Պիեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։

Արժանացել է Նոբելյան մրցանակի (1903)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 492