Գյուլագարակ համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյուլագարակ (այլ կիրառումներ)
Գյուլագարակ համայնք

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էԳյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր
ՎարչկենտրոնԳյուլագարակ
ՀամայնքապետԽաչիկ Ռոբերտի Վարդանյան
(04․11․2022 - ից)[1]
Բնակչություն (2023)8853
gyulagarak.am

Գյուլագարակ, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[2]։ Սահմանակցում է Ստեփանավան, Լոռի Բերդ, Փամբակ և Ալավերդի համայնքների հետ։

Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած համայնքների խոշորացման օրինագծով[3][4]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլագարակ համայնքը կազմված է 7 բնակավայրից՝ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր և Գյուլագարակ, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։

Համայնքի ավագանի և ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Գյուլագարակ համայնքի ավագանին բաղկացած է 18 անդամներից, որոնք հավասարաչափ բաշխված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ապրելու երկիր կուսակցության միջև։ Համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Խաչիկ Վարդանյանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]