Փոլ Անրի Հոլբախ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բարոն դ'Օլբախ-ից)
Փոլ Անրի Հոլբախ

Փոլ Անրի Հոլբախ կամ Բարոն դ'Օլբախ (ֆրանսերեն՝ Paul-Henri Thiry, Baron d'Holbach, 1723, դեկտեմբերի 81789, հունվարի 21) համարվում է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա–դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։

Ծնվել է Էդեսհեյմ քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է Փարիզում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել Դենի Դիդրոյի, Հելվեցիուսի, Դալամբերի, Բյուֆոնի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է ֆեոդալական կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով