Դետերմինիզմ
Դետերմինիզմը այն տեսակետն է, որ ամեն իրադարձություն ինչպես մարդկային իմացությունը, վարքը, որոշումը և գործողությունը պատճառականորեն որոշված է չընդհատված նախկին պատահարների շղթայով:[1] Մեծաքանակ բանավեճերի հետ միասին, դետերմինիզմի առարկայի մասին շատ տարատեսակներ և փիլիսոփայական դիրքեր կան աշխարհի տարբեր ավանդույթներից:
Փիլիսոփայություն [խմբագրել]
Դետերմինիզմը անհրաժեշտաբար ներառում է, որ մարդկությունը կամ առանձին մարդիկ չեն կարող ապագայի կուրսը կամ նրա իրադարձությունները փոխեն (դիրք, որ ճանաչված է ճակատագրապաշտություն անունով). սակայն, որոշ դետերմինիստներ հավատում են, որ մարդկանց իրենց ապագայի վրա ազդեցությունը ինքը միայն ներկայի և անցյալի վրա է կախված: Պատճառական դետերմինիզմը կապ ունի և կախված է մատերիալիզմ և պատճառականություն հասկացությունների վրա: Որոշ հիմնական փիլիսոփաներից, որոնք այս հարցի շուրջ բանակցել են, Մարկոս Ավրելիոս, Օմար Խայամ, Թոմաս Հոբս, Բարուխ Սպինոզա, Գոթֆրիդ Լայբնից, Դեյվիդ Հյում, Բարոն Դ'Օլբախ, Պիեր-Սիմոն Լապլաս, Արթուր Շոպենհաուեր, Վիլյամ Ջեյմս, Ֆրիդրիխ Նիցշե, Ալբերտ Այնշտայն, Նիլզ Բոհր, և վերջերս, Ջոն Սիրլ, Թեդ Հոնդերիխ, և Դանիել Դենեթն են եղել:
Մեքա Չիեսան նշում է, թե Բ.Ֆ. Սկիների հավանականային կամ ընտրողականային դետերմինիզմը դետերմինիզմի ամբողջովին տարբեր հասկացություն էր ներկայացնում, որը ամբողջովին մեխանիստիկական չէր:[2] Մի մեխանիստիկական դետերմինիզմ ենթադրում է, որ ամեն իրադարձություն անընդհատված նախկին իրադարձությունների շղթայից է կապված, սակայն ընտրողականային կամ հավանականային մոդելը դա չի ընթադրում:[3][4]