Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։
Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածների[1][2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում՝ Շվեդ-նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելն իր ակտիվների 94 տոկոսը՝ 31 միլիոն շվեդական կրոնա, հատկացրել է Նոբելյան մրցանակին[5] Կտակի հանդեպ թերհավատության պատճառով, այն հաստատվել է 1897 թվականի ապրիլի 26-ին՝ Ստորտինգի կողմից[6][7]։