Վարակային հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարակային հիվանդություններ
էլեկտրոնային միկրոլուսանկար՝ ներկված մալարիայի հարուցիչ, որը անցնում է աղիքային էպիթելի միջոցով
Տեսակհիվանդության կարգ
Պատճառհարուցիչ
Հետևանքinfective psychosis?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9001-139
ՀՄԴ-10A00-B99
 Infectious diseases and disorders Վիքիպահեստում

Վարակային հիվանդություններ, հիվանդությունների խումբ, հարուցված ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների, վիրուսների և պրիոնների[1] օրգանիզմ ներթափացմամբ։ Որպեսզի ախտածին մանրէն օրգանիզմում հարուցի հիվանդություն այն պետք է ունենա վիրուլենտություն (թունայնություն լատին․՝ virus — թույն ), այսինքն ունենա ունակություն օրգանիզմի դիմադրությունը հաղթահարելու և թունավոր ազդեցություն ցուցաբերելու[2]։ Որոշ ախտածին մանրէներ օրգանիզմի թունավորում առաջացնում են իրենց կենսագործության ընթացքում սինթեզված էկզոտոքսիններով (արտաթույներ), օրինակ՝ դիֆթերիան, փայտացումը, ուրիշները դուրս են թողնում թույներ (էնդոտոքսիններ) իրենց օրգանիզմի ոչնչացման հետևանքով, օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ։

Ինֆեկցիոն հիվանդությունների յուրահատկություններից է գաղտնի շրջանի առկայությունը, այսինքն այն ժամանակահատվածը, որը ընդգրկում է վարակվելուց մինչ առաջին կլինիկական դրսևորումների ի հայտ գալը։ Այս ժամանակահատվածի տևողությունը կախված է վարակի ձևից և ախտածնի տեսակից ու կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի տարի (վերջինս՝ հազվադեպ)։

Այն վայրը որտեղից միկրոօրգանիզմները մուտք են գործում տիրոջ օրգանիզմ կոչվում է վարակի մուտքի դուռ։ Յուրաքանչյուր ինֆեկցիոն հիվանդության հարուցչի մուտքի դուռը տարբեր է, այսպես, օրինակ խոլերայի վիբրիոնը մուտք է գործում տիրուջ օրգանիզմ բերանի միջոցով և ունակ չէ ներթափանցել մաշկի միջոցով։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն հիվանդությունների դասակարգման մի շարք տարբերակներ կան։ Ամենաշատ օգտագործվող դասակարգման եղանակը ինֆեկցիոն հիվանդություների դասակարգումն է ըստ Լ.Վ. Գրոմաշևսկու.

Ըստ հարուցող օրգանիզմի վարակային հիվանդությունները դասակարգվում են.

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Disability-adjusted life year (DALY) տվյալները վարակային և մակաբուծային հիվանդություններից 100000 մարդ 2004 թվականին[3].
     չկան տվյալներ      ≤250      250-500      500-1000      1000-2000      2000-3000      3000-4000      5000-6250      6250-12500      12500-25000      25000-50000      ≥50000

Ստորև ներկայացված աղյուսակում թվարկված են այն վարակային հիվանդությունները. որոնցից ըստ ԱՀԿ-ի տվյալների 2002 թվականին մահացել են ավելի քան հարյուր հազար մարդ։ Համեմատության համար վերցված են 1993 թվականի տվյալները։

Աշխարհում մահվան թվերը, որոնց պատճառները վարակային հիվանդություններն են[4][5]
Տեղը Մահվան պատճառը մահացությունը 2002 թվականին, մլն. %
բոլոր մահերի
մահացությունը 1993 թվականին, մլն. զբաղեցրած տեղը 1993
N/A Все инфекционные заболевания 14.7 25.9% 16.4 32.2%
1 Ստորին շնչառական ուղիների հիվանդություններ[6] 3.9 6.9% 4.1 1
2 ՁԻԱՀ/ՄԻԱՎ 2.8 4.9% 0.7 7
3 Աղիքային ինֆեկցիաներ[7] 1.8 3.2% 3.0 2
4 Տուբերկուլյոզ 1.6 2.7% 2.7 3
5 Մալարիա 1.3 2.2% 2.0 4
6 Կարմրուկ 0.6 1.1% 1.1 5
7 Կապույտ հազ 0.29 0.5% 0.36 7
8 Փայտացում 0.21 0.4% 0.15 12
9 Մենինգիտ 0.17 0.3% 0.25 8
10 Սիֆիլիս 0.16 0.3% 0.19 11
11 Հեպատիտ B 0.10 0.2% 0.93 6
12-17 Արևադարձային հիվանդություններ (6)[8] 0.13 0.2% 0.53 9, 10, 16-18
Прим.: Այլ պատճառներ են համարվում մայրական և մանկածնական մահացությունը (5.2%), անբավարար սնուցումը (0.9%),
ոչ վարակային հիվանդությունները (58.8%), և վնասվածքները (9.1%).
</small

Մահացությամբ առաջին տեղում է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և մալարիա։ Մահացության մակարդակը գրեթե բոլոր նոզոլոգիական միավորներում նվազել է, բացառությամբ ՄԻԱՎ-ի ցուցանիշի, որը որը աճել է 4 անգամ։ Երեխաների շրջանում տարածված հիվանդություններ են կարմրախտը, կապույտ հազը, պոլիոմիելիտը, դիֆթերիան, կարմրուկը և փայտացումը, ինչպես նաև մեծ տոկոս են կազմում ստորին շնչառական ուղիների և մարսողական համակարգի հիվանդությունները։

Պատմական համավարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համավարակը (կամ համաշխարհային համաճարակը) հիվանդություն, որը տարածվում է երկրագնդի հսկայական տարածքի բնակչության վրա։

  • Հուստինիանոսի ժանտախտ, ժանտախտի պատմության մեջ արձանագրված առաջին համաճարակը։ Բյուզանդական կայսրությունում տարածվել է Հուստինիանոս Ա-ի օրոք (որտեղից էլ անունը), և ակտիվ եղել մոտ երկու դար՝ 541-750 թթ.։ Հետագայում համաճարակը տարածվեց հյուսիսային Աֆրիկայում, Եվրոպայում, Արաբիայում, կենտրոնական և հարավային Ասիայում, սակայն չտարածվեց արևելյան Ասիայում։ Ըստ պատմիչների 544 թ-ին Կոստանդնուպոլիս քաղաքում օրական մահանում էր 5-10 հազար բնակիչ։ Ընդհանուր առմամբ հիվանդության հետևանքով Արևելքում մահացավ 100.000.000, Եվրոպայում՝ 25.000.000 բնակիչ (բնակչության 50-60 %-ը), իսկ Կոստանդնուպոլսում բնակչության 40 %-ը[9]։
  • Սև մահ-1347-1352թվականներին Եվրոպայում 5 տարում սպանել է 25 միլիոն մարդու։ 14-րդ դարում ժանտախտը Հին Աշխարհի բնակչությունը կրճատեցմոտ 450 միլիոնից մինչև 3503-375 միլիոն մարդու։
  • 15-16-րդ դարերում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի տարածքում ըստ եվրոպական հետազոտողների բնական ծաղիկը, կարմրուկը և որովայնային տիֆը համավարակի պատճառ են դարձել աբորիգենային բնակչության շրջանում։ 1515 թվականից մինչև 1560 թվականը վարակային հիվանդությունների համավարակը հանգեցրել է Մեքսիկայի բնակչության նվազեցմանը՝ 20 միլիոնից հասցնելով 3 միլիոնի[10]։
  • 1556 և 1560 թվականներին Եվրոպայում տեղի ունեցավ գրիպի առաջին համաճարակը։ Մահացությունը կազմում էր 20%[10]։
  • 18-րդ դարում բնական ծաղիկը սպանել է 60 միլիոն եվրոպացիների[11]։
  • 19-րդ դարում տուբերկուլյոզը սպանել է Եվրոպայի հասուն բնակչության գրեթե ¼-ը[12]։
  • 1918 թվականին գրիպի համավարակը, որը նաև հայտնի է իսպանկա անունով, սպանել է 25-50 մլն մարդու՝ գրեթե աշխարհի բնակչության 2%-ը[13]։
  • Այսօր գրիպից ամեն տարի մահանում է 250 000- 500 000 մարդ ամբողջ աշխարհում։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման միջոցառումներ են.

  • դեռատիզացի, դեզինսեկցիա՝ կրծողների և փոխանցողների ոչնչացում (առնետներ, մոծակներ, տիզեր);
  • բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը հիգիենիկ և ֆիզիկական դաստիարակության միջոցով;
  • իրականացնել կանխարգելիչ պատվաստումներ;
  • մեկուսացման միջոցառումներ (կարանտին);
  • Վարակի աղբյուրի/վարակակրի բուժում։
  • Կարանտինը վարակի տարածումը դադարացնելու միջոցառումների մի շարք է։ Սա ներառում է հիվանդի մեկուսացում, բնակության վայրի ախտահանում, հիվանդի հետ սերտ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացում, սոցիալական հեռավորության ապահովում և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Инфекционные болезни // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2.
  2. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. World Health Organization (2009-02). «Age-standardized DALYs per 100,000 by cause, and Member State, 2004». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «The World Health Report (Annex Table 2)» (PDF). 2004. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Table 5» (PDF). 1995. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Заболевания нижних дыхательных путей включают в себя раные пневмонии, грипп и бронхит.
  7. Кишечные заболевания включают в себя холеру, ботулизм и E. coli и другие. См. также: Intestinal infectious diseases
  8. Tropical diseases include Chagas disease, dengue fever, lymphatic filariasis, leishmaniasis, onchocerciasis, schistosomiasis and trypanosomiasis.
  9. «"Infectious and Epidemic Disease in History"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  10. 10,0 10,1 Dobson, Andrew P., Carter E Robin Infectious Diseases and Human Population History(անգլ.) // BioScience[en]. — 1996. — Т. 46. — С. 115—126. — doi:10.2307/1312814
  11. "Smallpox". North Carolina Digital History.
  12. Multidrug-Resistant "Tuberculosis". Centers for Disease Control and Prevention. Արխիվացված 2010-03-09 Wayback Machine
  13. «"Influenza of 1918 (Spanish Flu) and the US Navy"». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարակային հիվանդություններ» հոդվածին։