Չարեքտար
Գյուղ | ||
---|---|---|
Չարեքտար | ||
Տեսարան Չարեքտար գյուղից, 08․08․2010թ․ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Մարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 159[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | - | |
| ||
Չարեքտար, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[3][4]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[5]։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[6][7][8][9] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։
Բնակավայրի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի հայկական անունը Չարեքտար է։ Գյուղի հին անվանումը Չարեքդար[10] է և կազմված է հայերեն «չորեք» և «դար» (բարձունք) բառերից։ Անվանումն ստացել է իր տեղադրության պատճառով։ Գյուղի ադրբեջանական աղավաղված անվանունը հնչում է հայկական ժամանակակից անվան նման (ադրբ.՝ Çərəkdar):
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Հանրապետության Չարեքտար գյուղը տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքից գտնվում է 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 87 կմ հեռավորության վրա[3]։ Բնակավայրը բարձրլեռնային է[3]։ Ունի 4353,45 հա տարածք։ Չարեքտարի միջով հոսում է Թարթառ գետը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջանում Չարեքտարը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի մեջ ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանում[11]։
Արցախյան պատերազմ (1991-1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1993 թվականի մարտին հայկական զինված ուժերը, կասեցնելով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների լայնածավալ գրոհը, անցել են հակահարձակման և ամսի 29-ի երեկոյան և լույս 30-ի գիշերը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջովին իրենց վերահսկողության ներքո վերցրել Մարտակերտի շրջանի արևմտյան հատվածի ադրբեջանական վերջին հենակետը՝ Չարեքտարը։ Այնուհետև, զարգացնելով ռազմական հաջողությունը, հայկական զինված ստորաբաժանումները ոչնչացրել են Ենիքենդ, Աղջաքենդ և Աղլափայա բնակավայրերում տեղակայված ադրբեջանական կրակակետերը[12][13]։
Կատաղի մարտերի ընթացքում ադրբեջանական բանկը կորցրել է 17 զինվոր։ Հայկական կողմից զոհվել է երեք մարդ, մի քանիսը վերավորվել են։ Հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակից առգրավել են երկու տանկ, երեք հետևակի մարտական մեքենա և մեծ քանակությամբ զինամթերք։ Չարեքտարի համար մղված մարտերի ընթացքում զոհվածներից էր Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Բարմեն Գրիգորյանը[12][13]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի մեծ մասը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ինչի պատճառով Չարեքտար գյուղը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց հետո Չարեքտարի բնակչությունը տարհանվել է, իսկ տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ։ Նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանի մեծ մասի հանձնելուց առաջ գյուղի 48 տղամարդ ամրացել է գյուղում և հրաժարվել հանձնել գյուղը։ Նրանցից Աշոտ Սևյանը Արցախ այցելած ամերիկացի լրագրողին հայտնել է, որ չեն ենթարկվելու գյուղը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու որոշման հետ և պատրաստ են կռվել և մեռնել։ Նոյեմբերի 25-ին Չարեքտարը Շահումյանի շրջանի մյուս բնակավայրերի հետ չհանձնվեց Ադրբեջանին։ Ներկայում այն գտնվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և հանդիսանում է սահմանային բնակավայր[11]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարեքտարը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[3][14], սակայն գյուղի պատմության և մշակույթի հուշարձանները բացակայում են Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից։
Գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից է միջնադարում կառուցված Չարեքտարի վանական համալիրը, պատմական գերեզմանոցը, բազմաթիվ հին խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրվում են 10-ից 13-րդ դարերով[14]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Չարեքտար գյուղի բնակչության թվաքանակը 159 մարդ է եղել, որից 76 տղամարդ, 83 կին[1]։
2015 Չարեքտար համայնքում բնակվել է 262 մարդ (52 տնտեսություն)[3]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 212 | 212 | 196 |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարեքտար գյուղում առկա է միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան։ Ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից 2015 թվականի դրությամբ գյուղում հասանելի էին հեռուստատեսությունը, համացանցը։ Չարեքտարն ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Կադաստրային չափագրումներ չիրականացնելու պատճառով գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մասին ստույգ տեղեկություններ չկան[3]։
Չարեքտարի տարածքում առկա են հանքային ջրերի պաշարներ[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարեքտար գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 59 աշակերտ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տրտու (Թարթառ) գետը Չարեքտար գյուղի մոտ, 08․08․2010թ․
-
Չարեքտար գյուղի անտառապատ սարերը, 08․08․2010թ․
-
Տրտու (Թարթառ) գետը և Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը Չարեքտար գյուղի մոտ, 08․08․2010թ․
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Չարեքտարը դարձել է հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային բնակավայր։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո հանձնված տարածքի անմիջական հարևանությամբ և հայտնի չէ, թե ներկայում որքանով է հնարավոր զբաղվել գյուղատնտեսությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 09․03․2021թ․)։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998
- ↑ 11,0 11,1 Իսկ այդ ո՞վ է որոշել, որ պետք է հանձնվի, ո՞վ է ստորագրել այդ համաձայնագիրը. սա իմ տունն է, իմ պատիվը, իմ պատմությունը. չարեքտարցի ռազմիկ, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ 12,0 12,1 Ազգ, 31 մարտի, 1993թ., թիվ 58(309), չորեքշաբթի, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ 13,0 13,1 Ազգ, 30 մարտի, 1993թ., թիվ 57(308), երեքշաբթի, (արխիվացված 23․03․2021թ․)։
- ↑ 14,0 14,1 Սամվել Ազվազյան, Գագիկ Սարգսյան, Չարեքտար գյուղի վանական համալիրի պեղումների և հետազոտությունների արդյունքները, «Վարձք», 2011, N 4, էջ 52։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չարեքտար կատեգորիայում։ |
|