Jump to content

Հագուստի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Ռենալդի — Նարգիլեով հնդկուհին (1789): Կինը Դաքքայում` բենգալական մուսլինով

Հագուստի և տեքստիլի պատմությունը զբաղվում է տեքստիլների և այլ նյութերի ի հայտ գալու և օգտագործման ուսումնասիրությամբ։ Գործվածքների պատմությունը ուսումնասիրելը նաև օգնում է հետևել մարդկային պատմության ընթացքում հագուստի տեխնոլոգիայի զարգացմանը։ Հագուստ կրելը զուտ մարդկային բնութագիր է և մարդկային հասարակության մեծ մասի առանձնահատկությունը։ Հայտնի չէ, թե երբ են մարդիկ սկսել հագուստ կրել, բայց մարդաբանները կարծում են, որ կենդանիների կաշիները և բուսականությունը օգտագործվում էին որպես պաշտպանություն ցրտից, շոգից և անձրևից, մանավանդ, երբ մարդիկ գաղթում էին նոր կլիմայով վայրեր։ Հագուստը և տեքստիլը կարևոր նշանակություն են ունեցել մարդկության պատմության մեջ։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ նյութեր են եղել տարբեր քաղաքակրթություններում, տարբեր ժամանակներում և ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել դրանց ստեղծման համար։ Պատրաստի արտադրանքի սոցիալական արժեքն արտացոլել է նրանց մշակույթը։

Մանրաթելերը կարելի է շուռ ու մուռ տալ և ստանալ պատրաստի մանվածք, որը կարելի է օգտագործել գործելու համար կամ հյուսվածքներում` կտոր ստանալու համար։ Կտորի նման տեսակ հայտնաբերվել է հին քարի դարում Մերձավոր Արևելքի տարածքում[1]։ Հին ժամանակներից մինչ օրս տեքստիլ արտադրության մեթոդները շարունակաբար զարգացել են, և մատչելի տեքստիլների ընտրությունը ազդել է մարդկանց հագնվելու և զարդարվելու ձևի վրա[2]։

Հագուստի և տեքստիլի ուսումնասիրության համար օգտագործել են հնագիտության միջոցով հայտնաբերված նյութական մնացորդներ։ Տարբեր տեքստիլների արտադրությունը և դրանց արտադրության գործընթացը լայնորեն ներգրավվել է արվեստում, ինչը նույնպես օգնել է ուսումնասիրությանը։ Կան փաստաթղթեր, որոնք վերաբերում են գործվածքների, գործիքների և պատրաստի հագուստի արտադրությանը, առքին, օգտագործմանը և առևտրին։ Գործվածքների պատմությունը, հատկապես դրա վաղ փուլերի ուսումնասիրությունը նյութական մշակույթի ոլորտի հետազոտությունների մի մասն է։

Հագուստի առաջին օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ապացույցներ, որ մարդիկ սկսել են հագուստ կրել 100,000-500,000 տարի առաջ[3]։

Մաշկի ոջլի, որն ապրում է հագուստի մեջ, գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ նա առանձնացել է գլխի ոջլից մոտ 170 000 տարի առաջ, ինչը հաստատում է այն տեսությունը, որ մարդիկ սկսել են հագուստ կրել այս ժամանակվանից[4]։

Կարի ասեղների օգտագործումը թվագրվել է առնվազն 50,000 տարի առաջ (Սիբիր)։ Ամենահին (60,000 տարեկան) ասեղը (լիսեռը և աչքը բացակայում է) հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի Սիբուդու քարանձավում։ 41 000-15000 տարի առաջ թվագրվող ասեղների այլ վաղ օրինակներ հայտնաբերվել են մի քանի վայրերում, ինչպիսիք են Սլովենիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսպանիան և Ֆրանսիան։

Ներկված սպիտակեղենի մանրամասների վաղ հայտնաբերումը թվագրվել է 36000 տարվա և գտնվել է Վրաստանի նախապատմական քարանձավում[5]։

Եվրոպայում երկար ժամանակ սառցակալման շրջան էր տիրում. անցել էին մեղմ արևադարձային կլիմայի թագավորության ժամանակները, երբ մարդիկ ավելի շատ մտածում էին զարդերի, քան հագուստի մասին։

Փղերին, ռնգեղջյուրներին և բեգեմոտներին փոխարինել են հյուսիսային եղջերուն, արջը և առյուծը, որոնց մորթեղենը և մաշկը, որոնք կարված էին ջիլերով և մազերով, տաք հագուստի դեր էին տանում։ Կենդանիների թաթերը դառնում էին ժապավեններ, իսկ պոչերով եղջյուրները դառնում էին կիսաշրջազգեստ։ Տղամարդիկ ավելի համեստ էին հագնվում, քան կանայք, տղամարդիկ գոտիներ չունեին, նրանք կենդանիների կաշիները աջ ուսի վրա էին կապում։

Կենդանիների ժանիքները և ոսկորները, քարերը, յանտարը ծառայում էին որպես զարդեր։

Հին քաղաքակրթություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախտը սհենթիով, նրա կինը` Թաուին, կալասիրիսով, գլխարկով և վզնոցով։ Մ.թ.ա. 15-րդ դարի գերեզման

Հին Եգիպտոսում սպիտակեղենի գործվածքների արտադրությունը սկսվել է մ.թ.ա. 5500 թվականից։ Կտավատի մշակումը և տնային տնտեսությունը, որը հավանաբար ներմուծվել է Լևանտի կողմից, թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականին։ Եղեգի մանրաթելերը և պապիրուսը օգտագործվել են միայնակ կամ սպիտակեղենի հետ միասին՝ ճոպաններ և գործվածքների այլ տեսակներ պատրաստելու համար։ Այս ժամանակահատվածում Եգիպտոսում բրդի արտադրության մասին տվյալները սակավ են։ Տղամարդկանց համար ավանդական հագուստը «սհենթի» վերնազգեստն էր, իսկ կանանց համար լայն ժապավեններով զգեստները`«կալազիրիսը»։ Իրենց երկարատև պատմության ընթացքում հին եգիպտացիների զգեստները շատ քիչ են փոփոխության ենթարկվել, ավելացել են միայն գլխարկներ և աքսեսուարներ՝ բավարարելով հասարակության կարիքները և կլիմայական փոփոխություններին[6]։

Այսօր հայտնի է ամենահին հագուստը (անգլերեն` «Tarkhan dress»), որը գտնվել է Եգիպտոսի Թարխան քաղաքում, 1913 թվականին և թվագրվել է մ.թ.ա. 3482 - 3102 թվականներով[7][8]։

Անտիկ աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույները հագել են բրդյա կամ սպիտակեղենի գործվածքներից ուղղանկյուն կտորներ` դրանք ուսերին ամրացնելով երկու ամրակով՝ ֆիբուլաներով, իսկ գոտկատեղին` գոտիով։

Խիտոնները հագուստներ էին, որոնք ավելի փոքր էին և թեթև։ Երիտասարդ տղամարդկանց համար խիտոնը ծառայել է որպես մինչ ծնկները հասնող վերնաշապիկ։ Վերնամասում կրում էին կարճ թիկնոց, որը կոճկվում էր մի ուսի վրա միայն և կոչվում էր խլամիդա։ Թիկնոցի մեկ այլ տեսակ` հիմատին, կարող էր ծառայել որպես գիշերային վարագույր։

Էտրուսկները ձևափոխել են հունական թիկնոցը՝ կտրելով այն կիսաշրջանի ձևով։ Սա ապագա հռոմեական տոգան է։ Այն շատ մեծ էր՝ մինչև յոթ մետր, այնքան ծանր էր, որ օգնություն էր հարկավոր այն զարդարելու համար։ Օրենքն ասում է. «Պաշտոնյաները հագել են սպիտակ տոգաներ, հաղթական գեներալները` մանուշակագույն կամ ոսկեգույն։ Կանայք ընտրել են ըստ իրենց ճաշակի»։

Հին Չինաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մետաքս պատրաստող տիկնայք», 12-րդ դարի նկար, նկարիչ կայսր Հուեյ-Ցզուն (բնօրինակը նկարվել է 8-րդ դարում Չժան Սուանի կողմից), պատկերում է մետաքսե գործվածքների արտադրությունը Չինաստանում

Չինաստանում մետաքսի արտադրության ամենավաղ ապացույցը հայտնաբերվել է Յանշաոյիի մշակութային վայրերում։ Այդ մասին է վկայում կտրված մետաքսե ճիճվի կոկոնը, որը թվագրվել է մ.թ.ա 5000- 3000 թվականներով։ Պրիմիտիվ հյուսվածքներ` մ.թ.ա. 4000 թվականին վերագրվող, հայտնաբերվել են Յույաոյում գտնվող Հեմուդու մշակութային վայրում։ Մ.թ.ա. 2700 թվականի Մետաքսի կտորներ հայտնաբերվել են Լյանչժոույում` Ցյանշանյանում, Խուչժոույում և Չժեցզյանում[9][10]։

Երկաթի դարը Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթի դարը, ընդհանուր առմամբ, սահմանվել է որպես բրոնզե դարաշրջանի ավարտից (մ.թ.ա. 1200 թվական) մինչև միջնադարի սկիզբ (մ.թ. 500): Եվրոպայի այս շրջանի ժողովուրդների հագուստը կարելի է դատել միայն մնացած գերեզմանների միջոցով։ Ժամանակակից Դանիայի տարածքում ուսումնասիրված հագուստները մատնանշել են մորթիներով զգեստներ, տոնիկաներ և կիսաշրջազգեստներ[11]։ Նման հագուստները մնացել են անփոփոխ և ամրացվում էին կաշվե գոտիներով, մետաղական բրոշներով կամ կապիչներով։ Հագուստը երբեմն ասեղնագործվում էր հակապատկերային նախշերով, հաճախ՝ եզրերի երկայնքով։ Տղամարդիկ հագնում էին տաբատներ։ Մարդիկ տաքանում էին բրդյա գլխարկներով և կենդանիների կաշիներով, որոնք, հավանաբար, ներսից մորթով էին պատված։ Մազերը հյուսում էին կամ հավաքում[12]։

Հուստինիանոս Ա-ն իր պալատականների հետ։ Խճանկար Սան-վիտալեում (Իտալիա)

Հատկապես առանձնացել են բյուզանդական զգեստները իրենց շքեղությամբ։ Հնաոճ տոգան վերածվել է ոսկե գործվածքներով թիկնոցի, որը հագել են տունիկայի հետ` ասեղնագործված նախշերով և մարգարիտների հյուսվածքներով։ Կանանց համար երկար կտորը ծածկել է գլուխը, իսկ մազերի համար զարդեր են օգտագործվել։ Տղամարդկանց բարակ տաբատները զարդարվել են ցրված ծաղիկներով։

Վաղ միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիները հագել են տունիկաներ և տաբատներ` բրե (հագուստ), սաղավարտներ և շղթայական փոստեր, քանի որ լավ էին մետաղ մշակում։ Գոթերը, գերմանացիները, բուրգունդացիները չեն ունեցել հավասարը մետաղի ձևավորման, էմալի և այլ ներդիրների արվեստի մեջ։

Բարձր միջնադար և նորաձևության գագաթնակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ և 13-րդ դարերում Եվրոպայում հագուստը մնացել է պարզ և միատեսակ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Գոյատևել է կարճ տունիկայի ավանդական համադրությունը աշխատավոր դասի տղամարդկանց և երկար տունիկան վերին դասի կանանց և տղամարդկանց համար։ Սովորական մարդկանց հագուստը գործնականում չի փոխվել 300-400 տարվա ընթացքում[13]։ 13-րդ դարում մեծ առաջընթաց է գրանցվել բրդի ներկման և վերամշակման գործընթացում, որն օգտագործվել է արտաքին հագուստի համար։ Սպիտակեղենի գործվածքները օգտագործվել են ներքնաշորեր կարելու համար։

Ռոգեր վան դեր Վեյդեն, նկարազարդում Ենոյի տարեգրությունից

Խաչակիրները Լևանտից Արևմտյան Եվրոպա տեղեկություն էին բերում այնտեղի նուրբ գործվածքների և մետաքսի մասին։ Մետաքսը Հյուսիսային Եվրոպա ներմուծվում էր դրսից և համարվում էր շատ թանկ շքեղություն[14]։ Հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ կրել Իտալիայից կամ այլ տեղերից բերված դիպակներ։ Իտալական նորաձև մետաքսը զարդարված էր շրջանակների և կենդանիների նախշերով և գնում էին Օսմանյան Բուրսայից, որտեղ այն բերվել է Չինաստանից Յուան դինաստիայի օրոք երկայնքով Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով[15]։

Կանանց զգեստի (կոտտ) թևերը պետք է այնքան ամուր լիներ, որ ամեն անգամ հագնելուց հետո կարել են։

Եկեղեցին պահանջել է, որ հրեաները ունենան տարբերակված հագուստ՝ դեղին ծայրերով գլխարկ։

14-րդ դարի կեսերը նշանավորվել է Եվրոպայում «նորաձևության» ի հայտ գալով[16]։ Այս ժամանակահատվածից ի վեր եվրոպական նորաձևությունը զգալիորեն փոխվել է և ձեռք բերել վառ տարբերակիչ առանձնահատկություններ այլ քաղաքակրթությունների և ժամանակաշրջանների նկատմամբ[17]։ Հայտնվում է նոր կտրվածք, որը լրացվում է ժապավեններով և կոճակներով[18]։ Տղամարդկանց համար մոդայիկ դարձավ Միպարտի հագուստը, որը կարված էր երկու հակապատկերային կտորներից[19]։

14-15-րդ դարերի հայտնի կոշիկը, որը Արևելքից էր բերվել[20], եղել է «կրակովը»` երկար ու նեղ գուլպաներով։ Որքան երկար է եղել կոշիկի գուլպան, այնքան ավելի հարուստ և ազնիվ է համարվել նրա տերը։ Երբեմն գուլպաների երկարությունը հասել է այնպիսի չափի, որ պետք էր կապել այնպես, որ չխանգարեր քայլելուն[21]։

Գյուղացիներն ազատվել են տերերից։ Քաղաքներում արհեստավորներն ու առևտրականները ձևավորել են տնտեսական խմբեր` արհեստանոցներ, գիլդիաներ։ Իտալիայում և Ֆրանսիայում նկարիչներն ու բանաստեղծները նոր նպատակ էին հետապնդում. փնտրել և գտնել «գեղեցիկը»։

Տղամարդիկ կրել են կարճ կոստյումներ։ Այսուհետ հագուստը մարմնի վրա ամրացրել են գոտիով։

Հայտնվել են արտասովոր գլխարկներ։ Կանայք ստեղծել են գործվածքների համադրություններ՝ տակից տեղադրելով կոներ կամ բարձիկներ` ամրացնելով դրանք երկար ամրակներով։

Եկեղեցին այս «եղջյուրավոր» գլխարկները դիտել է որպես սատանայական նշան։ Երեխաները բղավել են այսպես հագնված կանանց հետևից՝ «au hennin!»: Այդ ժամանակվանից ի վեր «gennin» բառը նշանակում է «բարձրահասակ կնոջ գլխաշոր»։

Յան Վան Էյկ, «Առնոլֆինի զույգի դիմանկարը»։ Ազգային թանգարան, Լոնդոն

Բուրդը մնացել է ամենատարածված գործվածքը բոլոր խավերի համար, որին հաջորդել են վուշը և կանեփը[15]։

Ֆրանսիան ավարտել է հարյուրամյա պատերազմը, իսկ Անգլիան սկսել է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը։ Իտալիայում` սկսվել է Վերածննդի դարաշրջան. կանայք խոսել են հին լատիներեն լեզվով, լուսավորությունը վերածնվել է։ Տոսկանայում սկսել է շրջանառվել մետաքսը։ Տոն օրերի համար կարվել են արտասովոր հագուստներ։ Կանայք երկար, ասեղնագործ ուպելյանդ են հագել՝ քարշ եկող փեշերով։ Տղամարդկանց գլխարկների գագաթը փաթաթվել է շարֆով, որի վերջը իջել է մինչև վերնազգեստ։ Հանդիպել են նաև թուրքական ծագման կարճ քաֆտաներ։

Վենետիկում նավատերերը իրենց բոննե գլխարկները զարդարել են ջայլամի կամ սիրամարգի փետուրներով և հագել գունագեղ տաբատներ։ Վենետիկցի կանայք կրել են կեղծամներ, իսկ ձեռքերում` իրենց կողմից հորինած թաշկինակներ։ Ավագանու անդամները հագել են թիկնոց` երկար հագուստ` ուղիղ և ծալքերով։ Ասիայի հետ մետաքսի առևտուրը երբեք այստեղ կանգ չի առել։ Թավիշնն այժմ հաղթական հաջողություն ունի վենետիկյան արհեստավորների շրջանում։

Դրվել է տպագրության սկիզբը։ Առաջին հերթին տպագրվել է Աստվածաշունչը, բայց շուտով հայտնվել են նորաձև տպագրություններ։

Կանայք իրենց մազերը թողել են ճակատին և մեծ նշանակություն են տվել մազերի ձևավորմանը։ Բարակ շարֆերը կապվել են կեղծամների շուրջ, նուրբ գործվածքները ամրացվել են կոնաձև, թեթև փողային շրջանակի վրա, իսկ սև թավշյա ծածկոցներով ծածկել են դեմքը, որը փխրուն գունատությունը դարձրել է արտահայտիչ։ Պարանոցի կտրվածքները գնալով ավելի են խորացել։

Կաստիլիայի դատարանում թագուհի Ժաննա Պորտուգալացին ցանկացել է թաքցնել իր հղիությունը, որովհետև նա ամուսնուց չէր հղիացել։ Նա մոդայիկ է դարձրել շրջանակ-կիսաշրջազգեստը` չմշակված ձեռնափայտի ժապավեններով։

Նորաձևության ևս մեկ միտում` «կրեվե» - կտրվածքներ հագուստի թևերի վրա, որոնց միջոցով երևացել է ասեղնագործված վերնաշապիկը։

Անգլիայում փետուրով գլխարկները` Ռոբին Հուդի ոճով, հաջողակ են նույն կերպ, ինչպես իտալիական դոգալինները` լայն, դեպի ուսերը իջած։

Վերածնունդն ընդգրկել է Եվրոպայի բոլոր երկրները։ Նոր միտումներ. փափուկ գործվածքներ, խորը պարանոց և լայն թևեր։ Տղամարդիկ կրել են փետուրներով հարթ գլխարկներ։

1520 թվականի նկարազարդում Մ. Շվարցի «Զգեստների գրքից», նորաձևության վերաբերյալ առաջին գրքերից մեկը

Վաղ նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում տղամարդկանց հագուստի մեջ նույնպես ընդունված են եղել դեկոլտե կտրվածքները։ Կամզոլի լայն թևերը և դագոլինները (հագուստի մաս) պատրաստվել են կտրվածքներով։ Շոսսիի ներքևի մաս ծառայել են երկար զուգագուլպաները` մետաքսե տրիկոյից, իսկ վերևի մաս` կարճ անդրավարտիքը` գուլֆիկի հետ(հագուստի մաս)։

Հայտնվել են կոշիկներ` լայն, քառակուսի գուլպաներով` «Արջի թաթ»։

Լոնդոնի կանանց կոստյումներ։ Ջրաներկ «Հին և ժամանակակից նորաձևության համաշխարհային թատրոնից»։ Շուրջ 1575 թվական

Վերածննդի ժամանակաշրջանում երկար ժամանակ օծանելիքը փոխարինել է մաքրությանը։ Հասարակական բաղնիքների վատ հեղինակությունը և եկեղեցական Ռեֆորմացիայի խիստ դեղատոմսերը սպանել են հաճախակի լողանալու միջնադարյան սովորությունը։

Պավիայի ճակատամարտից (1525 թվական) հետո հաղթանակը անցել է իսպանացիներին։ Վերջ է դրվել դեկոլտեին։ Կոճակներով ամուր կոճակված բարձր օձիքը` թեքված դեպի ուսերը, ունեցել է կոշտ բուրգի ձև։ Գերիշխել են սև և ոսկե գույները։ Տղամարդիկ կրել են թրեր։

Բացառություն է մնացել Վենետիկը, որը խուսափել է իսպանական ազդեցությունից։ Այստեղ կանայք քայլել են բարձրակրունկների վրա, որոնք բարձրացրել են իրենց հասակը 30 սանտիմետրով։ Առավել համարձակները կիսաշրջազգեստի տակից հագել են կալսոն - անդրավարտիքներ` շքեղության համար։ Իրենց մազերի համար նախընտրելով շիկահեր գույնը՝ վենետիկցիները կրել են գլխարկներ` առանց վերևի հատվածի։ Մազերը բաց երանգ են ստացել և վառվել արևի տակ։

Անգլիայի թագուհի Ելիզավետան ունեցել է 6000 զգեստ և 60 կեղծամ։ Նա սիրել է խուճուճ մանյակներ։

Հենրիխ III-ի պալատի տիկնայք կիսաշրջազգեստի տակից կրել են պտուտակներով վերտյուգալներ (անգլերեն` farthingale): Տղամարդկանց մեջ կամզոլ պանսերոնի պաստառները լցվել են ծակոտկենով կամ սպունգով։ Նրանք կրել են շատ կարճ անդրավարտիք - կյուլտոններ։

Մոտ 1580 թվականից մինչև 1635 թվականը տղամարդկանց և կանանց նորաձևության մեջ օգտագործվել է «ռեբատոն»` լայն, ուղղահայաց օձիքը` (նաև «պիկադիլ») զիգզագաձև եզրերով[22]։ Կանանց մոտ ռեբատոն երբեմն ավելի բարձր է եղել, քան գլուխը, որը նման էր թևերի[23][24]։

Պուբուս Ֆրանս Կրտսեր - «Մարիա Մեդիչիի դիմանկարը» (1613 թվական)։ Մեդիչիի ժանյակով մանյակը։ Ուֆֆիցիի պատկերասրահ, Իտալիա։ Եվրոպական երկրները պայքարել են գերակայության համար։ Իսպանիան և Իտալիան կորցրել են իրենց ազդեցությունը։ Ֆրանսիան դարձել է նորաձևության առաջատարը

Անգլիայում պուրիտանուհիները գլխաշորի վրայից հագել են մեծ, սև գլխարկներ։ Դրանցով առաջինը Ամերիկայում հայտնվել են գաղութարարներ։ Լորդ Դենբիգը Հնդկաստանից բերել է ննջազգեստներ` երկար շալվարներ, որոնք հագել են ազատ բաճկոնի տակից։

Ոմանք, ինչպես հոլանդացիները, հավատարիմ են մնացել իսպանական օձիքին (ռաֆ)։ 17-րդ դարի կեսերին օձիքի տրամագիծը փոքրացվել է և գրեթե չի օսլայվել[25]։ 1600-ական թվականներին նորաձև է դարձել բարձր Մեդիչիի օձիքը[26], հատուկ Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչիի ժանյակների ցուցադրության համար, որի պատվին այն ստացել է իր անունը[27]։

Բայց նորաձևությունը, ինչպես արվեստը և դարի գիտական գաղափարները, արագ և հաճախակի է փոխվում։ Ֆարտինգեյլները անհետացել են և կանայք վերադարձել են բնական գծերին։ Դեմքը փակել եեն գանգուրներով։ Նրանք միանգամից մեկը մյուսի հետևից հագել են երեք զգեստ՝ համեստ թևերով, ժապավեններով զարդարված, իսկ դրա տակից՝ գաղտնի զգեստ։

Տղամարդիկ իրենց գլխին կրել են փետուրներով գլխարկ։ Նրանք թիկնոցները կրել են միայն մեկ ուսի վրա։ Կտրվածքները մոռացվել են, նրանք գերադասել են ձիգ օձիքներ։ Կոշիկները ծածկվել են ժապավեններով։

Պիտեր Պաուլ Ռուբենսը և Իզաբելլա Բրանտը ստոմակով և ռաֆ օձիքով, 17-րդ դար (ինքնադիմանկար), «Ծեր Պինակոտեկ» (Գերմանիա)

1663 թվականին իսպանացիները կանացի վերդուգադոները փոխարինել են գարդինֆանտով, որն ավելի լայն էր, բայց կոպիտ։ Եվ արդեն Վերսալում հայտնաբերել են երիտասարդ թագավոր Լուի 14-ի ներկայացրած նոր նորաձևությունը։ Ժապավենները պայքարել են շռայլ հանդերձանքի փետուրների և ժանյակների հետ։ Պուրպուենը վերածվել է փողկապի, որը կապել են վերնաշապիկի օձիքի տակից։ Ամենազարմանալի իրերը ռինգրավներն էին` կարճ և լայն տաբատ-կիսաշրջազգեստները` առատ ժանյակներով։ Հարթ գլխարկները ծածկվել են ջայլամի փետուրներով, կոշիկները կարմիր կրունկներով և ժապավենով էին։

Այն ժամանակվանից, երբ թագավորի ֆավորիտ մադմազել Ֆոնթանժը իր մազերը սկսեց կապել ժապավենով, ոչ ոքի գանգուրներն այլևս խառնաշփոթ տեսք չեն ունեցել.բարձր կապել են։ Տիկնայք, որոնց սանրվածքները ականջները բացում էր, անամոթ էին։ Թե տղամարդկանց, թե կանանց համար նորաձև էին թավշյա ճանճերը։ Կախված նրանից, թե որտեղ են դրանք տեղադրվել,ցույց են տվել բարձր կամ ցածր դիրք։ Ամենագեղեցիկ ճանճերը կարող էին գնել «Մարգարտյա ճանճեր»-ից, որը գտնվել է Սեն-Դենիսի փողոցում։

17-րդ դարի վերջին «ռինգրավները» անհետացել է, իսկ կամզոլը փոխարինվել է կիսակաֆթան-արդարասերներով։ Դրանք ունեցել են գրպաններ։ Շտեյնկերկ ա-լյա փողկապը շարֆի տեսք է ունեցել, որի մի ծայրը անց է կացվել կոճակի անցքի միջով։ Տղամարդիկ կեղծամի փոխարեն սկսել են կրել բիննետ, որն այդպես է կոչվել ի պատիվ Բինետի, ով դրանց հեղինակն էր։

Կանանց համար նորաձև իրեր են դարձել փոքրիկ ձեռնամուշտակը, որը կապվել է ժապավենով և ավելի քիչ կոշտ գուրգանդական կորսետները։ Հասարակության համար զարդարանք են դարձել սրամիտները և ուրախները ։

Բացվել է Մոսմելեի նորաձևության սրահը։

Բարոկկո ոճի նորաձևությանը փոխարինելու է եկել ռոկոկո ոճի նորաձևությունը` («ինտիմ» զգեստ առատ զարդարված զգեստներ՝ կանոնավոր գծերով և փոքր մանրամասներով:)

Ֆրանսիական թագուհի Մարի Անտուանետան Ֆրանսիայի ամենաէլեգանտ կինն էր։ Թագավորի անմիջական հպատակները հետևել են նրա օրինակին։ Նա նորաձևության մեջ մտցրել է վերնաշապիկով ծածկված զգեստը։ Մոդել Ռոզա Բերտենին թագուհին պաշտոնապես թույլ է տվել բոլորի համար կարել։ Արդյունքում՝ բացվել է նորաձևության «Մեծ մոգոլ» խանութը։ Թագավորական արքունիքում անցկացվող խղճուկ փառատոների ժամանակ հանդիպել են հնարամիտ սարքավորումներ։ Օրինակ, պանյե` կիսաշրջազգեստի շրջանակն է, որը հեշտությամբ բարձրանում և նեղանում է, ինչը հնարավորություն է տալիս ազատորեն անցնել դռների արանքով։ Կամ գլխաշորերը պտուտակների վրա։ Բայց մեխանիկան չի թողել, որ ժանյակը մոռացվի. դրանք ամենուր էին։

Քաղաքում նորաձև էր փոքր չափսերի արտաքին հագուստը. կանանց համար կազակինը` նեղ բաճկոնը մինչև կոնքերը և տղամարդկանց կարճ բաճկոնը։ Բոլորը կրել են մեծ գլխարկներ` անգլիացիների օրինակով։

Մազերն այլևս չեն կտրել, այլ ավելացրել են կեղծ մազեր։ Ձիու մազի և հատուկ կտորի օգնությամբ գլխի վրա հավաքել են ամբողջական կառույցներ։ Ծաղիկները, թռչունները, տիկնիկները, նավերը (A-la Belle Poule - սանրվածք), սիրված կենդանիները, բանջարեղենները այս փափկամազի փնջերի վրա արտացոլել են նրանց ճաշակը, ովքեր կրել են դրանք։ 1780-ական թվականների սկզբին նորաձևությունը դարձել է փոքր ինչ ավելի համեստ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո հին ռեժիմի մոդան դարձել է ծաղրուծանակի առարկա։

«Անգլիական, ֆրանսիական և գերմանական նոր նորաձևությունների պարբերականները»` Ռուսաստանում, որպես առաջին նորաձևության ամսագիր, տպագրվել են Մոսկվայում, 1791 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին։

1818 թվականի նորաձևությունը

Ֆրանսիայից տարածվել է ամպիրային ոճը, որը անտիկ նմուշների ընդօրինակությունն էր։ Զգեստներն այլևս ամբողջովին թափանցիկ չէին, թևերը, որոնք նախկինում նման էին փոքրիկ լապտերների, դարձել են շատ երկար։ Ազատ պարանոցից կրծքավանդակը ազատ դեկոլտեից հետո մնացել է կորսետի տակ։ Մեծ ուշադրություն է դարձվում ներքնազգեստի թարմացման խնդրին։ Աստիճանաբար հայտնվում են ներքին անդրավարտիքներ։ Դա երիտասարդ անգլուհիների, որն օգտագործում էին մարմնամարզության ժամանակ։ Տիկնայք, ովքեր սովոր չէին, նրանց համար դա անհարմար էր և երկար ժամանակ մերժում էին դրանք։

Հանդիսավոր զգեստների դեկոլտեն զարդարում էին փոքրիկ կանգնած մանյակներով` «հերուսկամներով»` 17-րդ դարի մեդիչի օձիքի փոքր տարբերակը[28]։

Նվաճումն ավելի հարատև էր, չնայած որ անգլիականն էր։ Նորաձև էր կարճ սփենսեր բաճկոնը, որը հորինել էր Լորդ Սփենսերը։ Ջորջ Բրյումելը համարվել է նորաձևության բացարձակ օրենսդիրը։

Հեղինակություն էին վայելում հասարակ սանրվածքները, որտեղ հատկապես գերակշռում էին հնաոճ եղանակները, ներառյալ կարճ սանրվածքները (օրինակ՝ ա-լյա Տիտ սանրվածքը)։

1820-1830-ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո երկար լռություն է սկսվել, որը Գերմանիայում և Ավստրիայում կոչվել է Բիդերմայերի դարաշրջան։ Այս ժամանակահատվածում տղամարդկանց նորաձևության մեջ գերակշռել է ռեդինգոտը, բաճկոնը և գլխարկը, ձեռնափայտը, նեղ տաբատը, վերնաշապիկը` ֆատերմորդեր օձիքով[29]։ Կանայք հագնում էին նեղ իրանով, լայն պարանոցով զգեստներ, զանգակաձև կիսաշրջազգեստներ և գլխարկներ։

1840-1850-ականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1849 թվական - հայտնվել է անգլիական քորոցը, որը հետագայում դարձել է նորաձև աքսեսուար։
  • 1853 թվական - Լեվի Ստրաուսը պատրաստել է առաջին ջինսերը։
Յոզոֆ Զիմմլեր «Էմիլի Վլադկովսկու դիմանկարը» (1865)

Կրինոլինը դարձել է տոների և վալսի խորհրդանիշը։ Ձիու մազից պատրաստված ներքին կիսաշրջազգեստներն իրենց անունը տվել են մետաղից պատրաստված «վանդակներին», որոնք պաշտպանել են զգեստը, որի քղանցքի շրջագիծը հասել է 14 մետրի։ Հետագայում հեծանիվների հայտնվելը և երկաթուղիների տարածումը այն դուրս են հանել ասպարեզից։

  • 1860 թվական - արքայադուստր Մետերնիխը, ում անվանել են մադամ Շիֆոն, Նապոլեոն III-ի պալատի ամենաէլեգանտ կինն էր։ Նա ավելի շատ գնահատել է անգլիացի մոդել Չարլզ ֆրեդերիկ Ուորտին։
  • 1868 թվական - Ֆրեդերիկ Ուորտը ստեղծել է բարձրագույն նորաձևության սինդիկատ` համախմբելով այն սրահները, որտեղ հագնվել են հասարակության վերին խավի ներկայացուցիչները։ Այն գործում է մինչ այսօր։ Ծնվում է բարձրագույն նորաձևություն[30]։
Ֆրենկ Դյուվենեկ, «Էլիզավետ Բուտ դյուվենենկ» (1888)

Փխրուն կանանց համար կորսետը հուսալի աջակցություն էր, մյուսների համար դա ցանկալի ուրվագիծ ստեղծելու միջոց էր։ Կորսետը հագցնելու համար պահանջվել է երկար ժամանակ։ «Ծույլերի համար» կապիչների ի հայտ գալը հնարավորություն է տվել ինքնուրույն հագնվել։ Այնուամենայնիվ, այս թեման շարունակել է հակասական մնալ։ Ըստ բժիշկների՝ կրծքագեղձի հիվանդությունից մահացող 5 կանանցից 4-ը իրենց սպանել են կորսետը ամուր կապելով։ Հագուստի քղանցքը նոր ձև է ստացել նստաբարձիկի շնորհիվ։

90-ական թվականներին Վիեննայում հայտնվել է «սեցեսսիա» ոճը, որի անունը կապվել է «Սեցեսսիա» («հեռացում») գեղարվեստական խմբի հետ, որն ընդգրկել է երիտասարդ արվեստագետների, ովքեր որոշել էին ճեղքել նախորդ սերունդների արվեստի ավանդույթները։ Ընդհանրապես, դարասկզբին հայտնվել է նոր վերաբերմունք, որում միահյուսվել են արագ զարգացող տեխնոլոգիայի և ռոմանտիկայի աշխարհը։ Միևնույն ժամանակ, շատ երկրներում առաջացել են նոր գեղարվեստական միտումներ, համախմբված մտքի մեջ, բայց իրենց սեփական բնութագրերով և տարբեր անուններով. Գերմանիայում` Art Nouveau, Վիեննայում և Չեխիայում` սեցեսսիա և եվրոպական այլ երկրներում։ Ապագա Խորհրդային Միության երկրներում, բոլոր այս տարածքները միավորվել են ընդհանուր անվան տակ` մոդեռն։ Մոդեռնիստական միտումների հիմնական առանձնահատկությունը ներդաշնակությունն է, հավասարակշռությունը գեղագիտության և նպատակահարմարության միջև։

Փայլել են եվրոպական նորաձևության տները. Worth, Doucet, Paquin, Cheruit, Rouff, Poiret, Fortuny:

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախ,« Ֆրիդա Կաուլբախ» (1900)

Երեք ակնանի հեծանիվներն ու նոր մեքենաները պահանջել են պաշտպանող և ծածկող նոր հագուստ։

Հետիոտն տղամարդիկ կրել են գլխարկ (ցիլինդր) և երկար վերարկու` մորթով երեսպատված (պելիս)։

Կանայք հրաժարվել են նստաբարձիկից։ Կիսաշրջազգեստը ընդգրկել է իրանը և ներքևում լայնացել։ Հագուստն ավարտվել է բարձր օձիքով, թևերը՝ փչոցներով։ Գլխարկները դարձել են հսկայական։

Առաջին անգամ Ռեվիյոնի տունն առաջարկել է մորթյա բաճկոն։ Մորթին այլևս չի օգտագործվել որպես երեսպատում, բայց հանդես է եկել ինքնուրույն։

Իսկական հեղափոխությունը ավարտին է հասցրել Պոլ Պուարեն՝ չեղյալ համարելով կորսետը։ Նա ստիպել է ճանաչել աշխույժ և եռանդուն գույներով հագուստը, որն ընդգծել է կազմվածքը ժապավենով։ Կանանց հանդերձանքի քաշը 3 կիլոգրամից դարձել է 900 գրամ։

  • 1903 թվականին Պոլ Պուարեն բացել է սեփական մոդայի տունը։ 
  • 1911 թվականին մոդելավորող Պոլ Պուարեն թողարկել է առաջին դիզայներական օծանելիքը` «Ռոզինա»՝ իր ավագ դստեր անունով,ինչպես նաև Փարիզում բացել է «Մարտինա» անունը կրող ատելյեն` կրտսեր դստեր անունով։
Դերասանուհի Նորմա Տոլմադջ - 1920-ական թվականների ֆլէպպերի օրինակը

Առաջին աշխարհամարտից վերադարձած զինվորները չեն ճանաչել իրենց ընկերուհիներին։ Նրանք մազեր կարճ էին կտրել` Գարսոնի նման և կրել են նորաձև գլխարկներ` կլոշ։

Ամենուր պարել են չարլստոն և տանգո։ Ավելի ու ավելի են կարճացել կիսաշրջազգեստի չափերը։ Կորսետին փոխարինելու է եկել գոտին։ Տղամարդկանց համար երեկոյան բաճկոնը, որը Ֆրանսիայում կոչվել է սմոքինգ, եկել է փոխարինելու բաճկոնին ու գծավոր տաբատին։

  • 1926 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ ցուցադրել է իր «փոքրիկ սև զգեստը»։ Այն մեծ ազդեցություն է թողել այն ժամանակվա նորաձև պայծառ գույների ֆոնի վրա։ Նրան ճանաչում է սպասվել մինչև 30-ականներ թվականները։

1929 թվականին Ուոլ Սթրիթում ֆոնդային բորսայի անկման հետևանքները անմիջապես չեն զգացվել, բայց որոշ ժամանակ անց դա թողել է իր հետևանքները։ Մեծ դեպրեսիան, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը պատել էր արտադրության բոլոր ոլորտներն ու տնտեսության ճյուղերը, ավարտվել է միայն 30-ական թվականների վերջին։

Գալիս է փափուկ, սահող, շատ կանացի, «խելամիտ» երկարությամբ հագուստի նորաձևության շրջանը։ Մարդկանց մեծ մասը, որքան էլ աղքատ էր, ցանկացել է պարկեշտ տեսք ունենալ։ Դեպրեսիայի տարիներին կանանց հաջողվել է կարգավորել ամեն ինչ։ Նրանք, ովքեր չեն կարողացել գնել նոր զգեստ, պարզապես երկարացրել են հինը, քանի որ կարճ կիսաշրջազգեստները չեն հագել անգամ ցերեկները։ Տիկնանց զգեստը մոտավորապես սրունքի կեսին էր, և այն հմտորեն երկարացվել է ցանկալի երկարության՝ ժապավենների, ծալքերի, փնջերի օգնությամբ։ Եթե օրվա ընթացքում կիսաշրջազգեստի երկարությունը հասել է սրունքի կեսին, ապա երեկոյան նրանք հիմնականում կրել են երկար, հետևում՝ մեծ քղանցքով կիսաշրջազգեստ։ Նորից հայտնվել են կանացիության թվացյալ անհետացած դասական հատկությունները` ծալքեր, աղեղներ, վարագույրներ։

Զգեստը ձևավորվել է կանացի իրանի դասական ուրվագծի վրա` իրան, կոնքեր, կրծքավանդակ։ Եթե դա մի կտոր էր, ուրեմն այն գոտկատեղից ամրացվել է նեղ գոտիով։ Ուրվագիծը ստացվել է բարակ և բնական, գործվածքը նրբորեն դուրս է եկել ասպարեզից։ Թեթև ասիմետրիան շատ կարևոր է զգեստի կազմի մեջ։ Նորաձև էին գործվածքները Art Deco-ի ոճով՝ աննկատ երկրաչափական նախշերով կամ պարզ ներկված։ 30-ական թվականների կոստյումի հետ պարտադիր են եղել աքսեսուարները, շատերի համար դա միակ հասանելի հնարավորությունն էր իրենց զգեստապահարանը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Հանրաճանաչ են եղել նեղ ծրարի-պայուսակները՝ առանց բռնակի, կամ փոքրիկ քսակները՝ արծաթից կամ պլաստմասից պատրաստված սողնակով։ Շատ քիչ են եղել թանկարժեք պարագաները։ Երբ խոսքը վերաբերվել է նորաձևության զարդերին, ապա թույլատրվել է թանկարժեք քարերի համադրությունը արհեստականների հետ։

Մազերը, ի տարբերություն 20-ական թվականների, երկարացրել են և խնամքով հարդարել։ Գերադասելի են եղել շիկահերները։ Կատարյալ դեմքն առանձնացել է թափանցիկ կատարելությամբ։

Թվում էր, թե բավականին հեշտ է համապատասխանեցնել այս ժամանակի գեղեցկության իդեալին. կինը պետք է լիներ բարեկազմ, բայց կանացի, բացի դա, նա պետք է լիներ մարզված, հանգիստ և խնամված։ Նա իմացել է, որ իսկական գեղեցկությունը գալիս է ներսից, ուստի գնահատել է առողջ սնունդը, մաքուր օդը և մարզվելը։

«Bar suit»ը 1947 թվականին, Diorը` 2011 թվականի Մոսկվայի ցուցահանդեսում

1941 թվական - երկրորդ համաշխարհային պատերազմ, ծանր տարիներ։ Կոշիկները պատրաստվել են փայտե ներբաններով, կիսաշրջազգեստները դարձել են ավելի կարճ։ Աղջիկները ստիպված են եղել ավելի մեծ ջանքեր գործադրել նորաձև լինելու համար, բայց տղաների համար ամեն ինչ պարզ էր՝ գլխարկ, կախովի մեծ բաճկոն և նեղ տաբատ։

Նորաձևության պատմության մեջ, սովորաբար, ասկետիզմի ժամանակաշրջանին հաջորդել է թափթփված շքեղության դարաշրջանը։ 1947 թվականին դեռ անհայտ կուտյուրիեր Քրիստիան Դիորն առաջարկել է նոր տեսքի էլեգանտ և ռոմանտիկ ոճ։ Քրիստիան Դիորի առաջարկած ոճը արձագանք էր նախորդ շրջանի խստությանը և չափավորությանը։ Նորաձև են դարձել կորսետները, որոնք իրանը ձգել են մինչև 50 սմ, սկսել են օգտագործել կրինոլին։ Դիորը ներկայացրել է «Оккупация» զգեստը և նկարված գուլպաները։

Դրանք ոսկե ժամանակներ էին Բալմենի, Ֆաթայի և Բալենսիագայի համար։ Կոկո Շանելը ներկայացրել է իր հայտնի տարազը, որը հետագայում պիտի հագնեին կանանց հետագա բոլոր սերունդները։

Նորաձևություն է եկել կարճ վերարկուն` գլխարկով - զինվորականների նախկին հագուստը։

Տաբատը լուրջ նվաճում էր կանանց համար, ովքեր իրավունք ունեին դրանք կրել բոլոր առիթներով՝ առանց նախատինքներ առաջացնելու։ Այնուամենայնիվ տարօրինակ էր. չի թույլատրվել այն կանանց տղամարդկանց նման հագնվել, ովքեր զբաղվել են դահուկային և հեծանվային սպորտաձևով։

Նորաձևության մեջ է մտել ընտրության ազատությունը. սանրվածքներ՝ գանգուր շինյոնով կամ կարճ սանրվածքներ, բազմաշերտ ֆրու-ֆրու վերնազգեստներ կամ արծաթափայլ «տիեզերական կոստյումներ»։

Նորաձև են դարձել նաև բալետի կոշիկները։

Հաբի գլխարկ հագած մոդելը, 1966 թվական ԳԴՀ

Նորաձևություն կնոջ փխրուն տիպի համար։ Հանրաճանաչության գագաթնակետին մոդելը Տվիգգին և մինի կիսաշրջազգեստը։ 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում տարածված էին տնական տրիկոտաժե ձմեռային ականջակալները[31]։

Այն օրվանից, երբ կտավը Ամերիկայից մեզ մոտ է վերադարձել ջինսերի, բաճկոնների և կոմբինեզոնների տեսքով, երկու սեռն էլ սովորություն ունեն կրել նույն կտրվածքը, փոխանակել վերնաշապիկներ և բեյսբոլի գլխարկներ։

Քանի որ այսօր կանայք վերցրել են տղամարդկանց վերնաշապիկները և բաճկոնները, ապա տղամարդիկ այլևս ստիպված չեն լինել շոտլանդացիների պես և հագնել կիսաշրջազգեստ։ Նման փոխադարձ ազդեցություն և այսպիսի լայն ընտրություն երբեք չի եղել։

Արևմուտքում իր ազդեցությունն է շարունակել ունենալ պանկը, բայց ի հայտ էեկել նաև պրագմատիկ յապպի ոճը։ Նորաձևության մեջ են մտել լեջինսեր, շիկահեր գանգուրներ, ոզնիով մազեր, կանաչ կամ սև սանրվածքներ, բաճկոններ կամ մեծ վերարկուներ, մինի կիսաշրջազգեստներ կամ մաքսի զգեստներ, բոլոր գույների կոշիկներ` հարթ կամ կրունկներով, ռետրո կամ վաղվա համար։ Մի խոքսով կարելի է հագնել ամեն ինչ` բացառությամբ նախորդ տարվա մաշվածի։

  • 1984 թվականին Փարիզից Լոնդոն գնացող ինքնաթիռում Ջեյն Բիրկինի տեղը Հերմեսի խորհրդի նախագահի` Ժան Լուի Դյումայի կողքին էր։ Զրույցի ժամանակ Բիրկինը Դյումային բողոքել է հանգստյան օրերին զբոսնելու համար կաշվե մեծ պայուսակի ընտրության հարցում ունեցած դժվարությունների մասին և նկարագրել իր երազանքը։ Շուտով երազանքի պայուսակը հասցվել է Բիրկինի տուն։ Այսպես հայտնվել է հայտնի Birkin պայուսակը։
  • 1988 թվական - ճապոնացի, հոլանդացի, իտալացի, ամերիկացի, բրիտանացի և հատկապես ֆրանսիացի նորաձևության դիզայներները ամենուր էին։

Unisex ոճի նորաձևություն` մինիմալիզմի, «էկոլոգիական ոճի» համար։

  • 1993 թվական - Բրունո Բանանի նորաձև սպիտակեղեն և հայտնի օծանելիք արտադրող ընկերության հիմնադրման տարին
  • 1995 թվական - Victoria's Secret ընկերության առաջին նորաձևության ցուցադրությունը
2000

Ադամանդի, ոսկու, լաքապատ կաշվի նորաձևության տեսակ` «կիշիտ» ոճ։

2005

Target ընկերությունը նորաձևության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպել է նորաձևության ուղղահայաց ցուցադրություն։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի պատին։ Պատը օգտագործվել է որպես ամբիոն, իսկ մարզիկները և մարմնամարզիկները խաղացել են որպես մոդելներ։

2008
  • Վենետիկի կինոփառատոնում ներկայացվել է վավերագրական ֆիլմ Վալենտինոյի մասին։ Նկարահանող խումբը երկու տարի հետապնդել է դիզայներին։ [1]
  • Vogue ռուսական ամսագիրը նշել է իր 10-ամյակը, որի պատվին օգոստոսին ռուսական խանութներում հայտնվել է «Լավագույն Vogue» լուսանկարների ալբոմը[32]
2009

2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նորաձևության արդյունաբերությանը. 2009 թվականի հոկտեմբերին իտալական Versace նորաձևության տունը կրճատել է իր աշխատողների մեկ քառորդը` դիզայներական իրերի և շքեղ ապրանքների պահանջարկի անկման պատճառով[33]։

21-րդ դարի խնդիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականներին համաշխարհային տեքստիլ արդյունաբերությունը քննադատության է ենթարկվել անկայուն պրակտիկայի համար: Ցույց է տրվում, որ տեքստիլ արդյունաբերությունը «բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա իր արտադրական գործընթացի շատ փուլերում։

Բուկինիստական ​​հագուստի համաշխարհային առևտուրը խոստանում է նվազեցնել աղբավայրերի օգտագործումը, սակայն միջազգային հարաբերությունները և տեքստիլի վերամշակման հետ կապված մարտահրավերները շուկան փոքր են պահում հագուստի ընդհանուր օգտագործման համեմատ։Համաշխարհային նորաձևության մշակույթում սպառման և թափոնների ավելցուկի առաջացումը ստիպել է բրենդներին և մանրածախ առևտրականներին ողջ աշխարհում ընդունել տեքստիլի վերամշակումը, որը դարձել է համաշխարհային կայունության ջանքերի առանցքային կետը։Ապրանքանիշերն ավելի ու ավելի են գովազդում վերամշակված նյութերից պատրաստված արտադրանքները՝ սպառողների փոփոխվող ակնկալիքներին համապատասխան։2010 թվականից տեքստիլ վերամշակող ընկերություններում ներդրումները աճել են՝երբ Inditex-ը աջակցում է տեքստիլից տեքստիլ վերամշակող ընկերությանը՝ 2022 թվականի հուլիսին, Goldman Sachs-ը գլխավորում է ներդրումները մեխանիկական վերամշակված բամբակի ընկերությունում վերականգնել Տեքստիլ համակարգերը։

Տեքստիլի մշակման, ծածկույթի և ներկանյութերի առաջընթացն բավականին վատ ազդեցություն ունի մարդու առողջության վրա, և տեքստիլ կոնտակտային դերմատիտը աճում է տեքստիլ աշխատողների և սովորական մարդկանց շրջանում։

Գիտնականները հայտնաբերել են արևմտյան սպառողների նոր հագուստ գնելու տեմպերի աճ, ինչպես նաև հագուստի կյանքի տևողության նվազում: Առաջանում է արագ նորաձևություն՝ նպաստելով տեքստիլ թափոնների մակարդակի բարձրացմանը։

Տեքստիլի և հագուստի արտահանման համաշխարհային շուկան 2013 թվականին, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության ապրանքային առևտրի վիճակագրության տվյալների բազայի, կազմել է 772 միլիարդ դոլար։

2016 թվականին հագուստ արտահանող ամենախոշոր երկրներն են եղել Չինաստանը (161 միլիարդ դոլար), Բանգլադեշը (28 միլիարդ դոլար), Վիետնամը (25 միլիարդ դոլար), Հնդկաստանը (18 միլիարդ դոլար), Հոնկոնգը (16 միլիարդ դոլար), Թուրքիան (15 միլիարդ դոլար) և Ինդոնեզիան (7 միլիարդ դոլար)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Creativity In The Textile Industries: A Story From Pre-History To The 21st century Արխիվացված 9 Մայիս 2008 Wayback Machine. Textileinstitutebooks.com. Retrieved on 1 January 2012.
  2. Jenkins, pp. 1-6.
  3. Bellis, Mary (2016 թ․ փետրվարի 1). «The History of Clothing – How Did Specific Items of Clothing Develop?». The About Group. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Stoneking, Mark. «Erratum: Molecular Evolution of Pediculus humanus and the Origin of Clothing». Վերցված է 2008 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  5. «Archaeologists Discover Oldest-known Fiber Materials Used By Early Humans». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. The Cambridge History of Western Textiles / Jenkins, David, ed.. — Cambridge, UK: Cambridge University Press, 2003. — ISBN 0-521-34107-8
  7. «A 5,000-Year-Old Linen Dress Is the World's Oldest Woven Garment» (անգլերեն). Hyperallergic. 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  8. UCL (2016 թ․ օգոստոսի 30). «Tarkhan dress» (անգլերեն). UCL CULTURE. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  9. Tang, Chi and Miao, Liangyun Zhongguo Sichoushi" ("History of Silks in China") // Encyclopedia of China. Архивировано из первоисточника 23 Նոյեմբերի 2007.
  10. Gerard C. C. Tsang Textile Exhibition: Introduction // Asian art / Hong Kong Museum of Art.
  11. The Tollund Man – Clothes and Fashion // Tollundman.dk. Архивировано из первоисточника 18 հունվարի 2012.
  12. «Bodies of the Bogs - Clothing and Hair Styles». Archaeology Magazine. archive.archaeology.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  13. Piponnier, Françoise. Dress in the Middle Ages. — New Haven: Yale University Press, 1997. — С. 39. — 167 с. — ISBN 0300069065
  14. Donald King Age of Chivalry. Art in Plantagenet England, 1200–1400 / Jonathan Alexander & Paul Binski (eds). — London: Royal Academy/Weidenfeld & Nicolson, 1987. — С. 157. — ISBN 0-297-79182-6
  15. 15,0 15,1 Koslin, Désirée Value-Added Stuffs and Shifts in Meaning: An Overview and Case-Study of Medieval Textile Paradigms / Koslin and Snyder. — Encountering Medieval Textiles and Dress. — С. 237—240. — ISBN 0-312-29377-1
  16. Laver, James The Concise History of Costume and Fashion. — Abrams, 1979. — С. 62. — ISBN 0-684-13522-1
  17. Boucher, François 20,000 Years of Fashion: The history of costume and personal adornment / Harry N. Abrams. — New York, 1987. — ISBN 0-8109-1693-2
  18. Singman, Jeffrey L. and Will McLean Daily Life in Chaucer's England. — London: Greenwood Press, 2005. — С. 93. — ISBN 0-313-29375-9
  19. Black, J. Anderson, and Madge Garland A History of Fashion. — Morrow, 1975. — С. 122. — ISBN 0-688-02893-4
  20. Наука и жизнь. — М.: Академии наук СССР, 1995. — 696 с.
  21. Е. А. Усачёва Про обувь. Иллюстрированная энциклопедия для детей и взрослых. — СПб.: Питер, 2018. — С. 28—29. — 81 с. — ISBN 9785446111633
  22. Valerie Cumming, C. W. Cunnington, P. E. Cunnington The Dictionary of Fashion History. — Berg, 2010-09-01. — С. 156. — 302 с. — ISBN 9780857851437
  23. Дарья Чалтыкьян История костюма. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2011. — С. 105, 107, 110. — 183 с. — ISBN 9785457749504
  24. «Rabato | clothing» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  25. Л. Кибалова, О. Гербенова, М. Ламарова Воротники. — Иллюстрированная энциклопедия моды. — Прага: Артия, 1986. — С. 399, 409. — 608 с.
  26. Rudolf Köster Eigennamen im deutschen Wortschatz: ein Lexikon. — Walter de Gruyter, 2003. — С. [116] (стб. 1). — 224 с. — ISBN 9783110177022
  27. Бэлла Шапиро История кружева как культурный текст. — Новое Литературное Обозрение, 2018. — 1348 с. — ISBN 9785444810248
  28. Charles Otto Zieseniss, Katell Le Bourhis, Metropolitan Museum of Art (New York N.Y.) The Age of Napoleon: Costume from Revolution to Empire, 1789-1815. — Metropolitan Museum of Art, 1989. — С. 248. — 286 с. — ISBN 9780870995712
  29. Jiří Rak, Radim Vondráček, Lawrence Jenkins, Claudia Terenzi Biedermeier: art and culture in Central Europe, 1815-1848. — Skira, 2001. — С. 193. — 268 с.
  30. «Синдикат высокой моды». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  31. Ностальгия по 1960-м: как выглядели модницы времен «оттепели» // Sputnik в Литве, июнь 2019
  32. «альбом фотографий «Best of Vogue»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  33. «Дом моды "Versace" намерен провести сокращение сотрудников». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսագրեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հագուստի պատմություն» հոդվածին։