Կեղծամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարիկ (ֆր.՝  perruqueբնական կամ արհեստական մազերից պատրաստված իր, նման գլխարկի։ Այս իրը օգտագործում են գլխին հագնելով՝ որպես այն մազերի հարդարման ձև, որը ունի տվյալ կեղծամը։ Կեղծամները կարող են լինել ինչպես հասարակ գույների այնպես էլ էկզոտիկ գույներով կեղծամներ, օրինակ ՝ կարմիր,կանաչ,կապույտ,վարդագույն և այլն։ Այս իրը մեր օրերում շատ է օգտագործվում թատրոններում և շոու բիզնեսում։

Երգիչ Ռու Փոլը կանացի կեղծամով

Ստեղծման նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծամների խանութ

Մարդու կեղծամ հագնելու նպատակները շատ տարբեր են եղել, օրինակ դրանցից են

  • Կոսմետիկ. այս դեպքում կեղծամ դնում են ճաղատ մարդիկ, որպիսզի կարողանան ծածկել իրենց այդ արտաքին թերությունը։ Այս դեպքում մարդիկ փորձում են կրել իրականին մոտ կեղծամ։
  • Կրոնական. մի քանի կրոնական կանոնների համաձայն մարդիկ չպետք է ցույց տան իրենց իրական վարսերը։ Օրինակ հրեական որոշ կրոնական շրջաններում ամուսնացած կինը պետք է կեղծամ դնի և իր մազերը այլոց ցույց չտա։
  • Դերասանական արվեստ. այստեղ օգտագործում են կեղծամները որևէ ոճ ստեղծելու նպատակով։ Օգտագործում են ինչպես իրականին մոտ, այնպես էլ իրականից շատ տարբերվող կեղծամներ (օրինակ դիմակահանդեսների համար)։
  • Նորաձևություն . որոշ մարդիկ չեն ցանկանում փոխել իրենց մազերի ձևը և նորաձև պարիկներ են օգտագործում։
  • Հասարակական դիրք. XVII—XVIII դարերում ազնվականները ժողովրդի առաջ դուրս էին գալիս միմիայն կեղծամներով։ Նրանցից շատերը, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում հանրության առաջ 19-րդ դարում դուրս էին գալիս 18-րդ դարի պարիկներով և պարծենում էին իրենց երիտասարդությամբ։
  • Ավանդույթ. Մեծ Բրիտանիայի պատմությունից մեզ է հասել մի ավանդույթ՝ դատավարությունների ժամանակ շատ մասնակիցներ ինչպես նաև ազնվական տան ներկայացուցիչները հանդիսանում են կեղծամներով։ Դա XVIII դարի 2-րդ կեսի ավանդույթ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծամը նորաձևության մեջ մտավ գրեթե քաղաքակրթության ձևավորման հետ մեկտեղ։ Դրա առկայության մասին վկայում են հին արևելյան շատ արձանագրություններ (Եգիպտոս, Աքքադ, Շումեր, Բաբելոն)։ Դա համարվել է իշխանության նշան։

Կեղծամի առաջին պատկերները իհայտ են եկել Հին Եգիպտոսի 3-րդ դինաստիայի ժամանակ (մոտավորապես ք.ա 2600 թ.)։ Հին ժամանակներում կեղծամները դնում էին միայն սափրած գլխին։ Մազերը զոհաբերվում էին աստվածներին։ Հին ժամանակներում կեղծամները պատրաստվում էին մարդու մազերից։ Այդպիսի կեղծամ պեղումների ժամանակ հայտնաբերվել է Հին Եգիպտոսում։ Դա մոտ ք.ա 1600 թ. կեղծամ է եղել։

Մ.թ.ա. 1-ին դարում կեղծամ պատրաստելու արվեստը Եգիպտոսից տարածվեց Միջերկրական ծովի առափնյա մասեր և մերձավոր արևելք։ Նորաձևության մեջ պարիկները մտցրեցին նաև հին հույները, սակայն որպես թատրոնի հագուստ։ Պարիկ էին կրում նաև հին հռոմեացիները։ Պատկառելի տիկնայք գերադասում էին բաց, խարտյաշ մազերով բարբարոսաբար ստրուկ դարձրած մարդկանց մազերից պատրաստված կեղծամները՝ դրանք համարվում էին շատ թանկարժեք։ Ինչպես նաև հռոմեացիները կռահեցին, որ պարիկով կարելի է թաքցնել ճաղատ գլուխը։

Սպիտակ պարիկ կրող Ֆաուստինան

Միջին դարերում կեղծամներ չէին կրում, քանի որ եկեղեցին դա քննադատում էր։ ХIV-ХVIII դարերում այդ ոճը տարածվեց Եվրոպայի այլ երկրներում։ Թագուհի Ելիզավետա Անգլիացին պարիկ էր կրում, որպեսզի թաքցնի իր մազերի նոսրությունը կամ էլ դրանց թափվելը։

Նրբակիրթ դարի նորաձևությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին ավելի հանրահայտ դարձան ակրիլի և նեյլոնի պարիկները։ Կանացի բնական պարիկների նորաձևությունը կարճաժամկետ ի հայտ եկավ 1980-ականներին։