Կապույտ լապտեր (պատմվածք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ լապտեր (այլ կիրառումներ)
Կապույտ լապտեր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1991 |
«Կապույտ լապտեր» (ռուս.՝ «Синий фонарь»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որն իր անունն է տվել նրա առաջին՝ «Կապույտ լապտեր» ժողովածուին[1]։ 2000 թվականին «Կապույտ լապտեր» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Սարսափելի բան չկա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը (ռեժիսոր՝ Ուլյանա Շիլկինա)[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիոներական ճամբարում հանգստացող երեխաները քնելուց առաջ միմյանց սարսափելի պատմություններ են պատմում։ Այդ պատմությունները լսելիս նրանք սկսում են լուրջ փիլիսոփայական հարցեր քննարկել՝ կյանքի իմաստի, մահից հետո կյանքի մասին։ Վերջում հանգուցալուծում տեղի չի ունենում, հարցերն այդպես էլ մնում են անպատասխան, և երեխաները քնում են[1]։
«Կապույտ լապտեր» պատմվածքը, ըստ էության, ինքնակենսագրական է։ Անանուն պատմողը, որն անվանվում է «ես» դերանունով, կա՛մ հիշում է, կա՛մ էլ ոտքի վրա հորինում է խորհրդավոր սարսափելի պատմություններ։ Նա այդ զվարճանքին մասնակցում է իր կամքին հակառակ, միայն իրավիճակը ցրելու նպատակով[3]։
Կապույտ լապտերի պատկերը, ինչպես նաև կապույտ գույնն առհասարակ պատմվածքում հանդես են գալիս որպես հանդերձյալ աշխարհի խորհրդավոր խորհրդանիշներ։ Երեխաները սարսափելի պատմությունները պատմում են էլեկտրական կապույտ լապտերի լույսի ներքո։ Կոստիլ (Հենակ) մականունով տղան պատմողին կապտավուն բռունցք է ցույց տալիս, Վասյայի պատմության վամպիր կնոջ մաշկը կապտում է։ Կապույտ լապտերի պատկերը սկսում և ավարտում է պատմվածքը[3]։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է Պելևինի առաջին հեղինակային «Կապույտ լապտեր» ժողովածուում (1991)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Щучкина Т. В. Циклическое единство малой прозы В. Пелевина (сборник рассказов «Синий фонарь») // Вестник Санкт-Петербургского университета. Язык и литература. 2009.
- ↑ Малобюджетный Пелевин // Журнал «Коммерсантъ Деньги» № 26 от 02.07.2012, стр. 60
- ↑ 3,0 3,1 Сергеева Е. Е. 2011. 02. 028. Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. — (Сер. «лит. Направления и течения»; Вып. 37) // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Сер. 7, Литературоведение: Реферативный журнал. 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Щучкина Т. В. Рассказовое творчество Виктора Пелевина. — СПб. : фак-т филологии и искусств СПбГУ, 2010. — 60 с. — (Сер. «Лит. направления и течения»; Вып. 37)