Թրակիացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրակիացիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Թրակիա
Լեզու(ներ)
թրակերեն
Հավատք(ներ)

Թրակիացիներ (հին հունարեն՝ Θρᾳκός, լատին․՝ Thraci, բուլղար․՝ Траки), հին ազգություն, հնդեվրոպական ցեղերի խումբ, որոնք բնակվել են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում և Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում[1]։ Նրանց խոսակցական լեզուն թրակերեն էր, որը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի Հինբալկանյան լեզուների խմբին։ Թրակիական հզոր ցեղերից էին օդրիսները, որոնք մ.թ.ա. 450 թվականին հիմնադրեցին Օդրիսյան թագավորությունը Թրակիայում, որը հետագայում ենթարկվեց Փիլիպոս II Մակեդոնացուն (նրա օրոք է հիմնվել Ֆիլիպոպոլիսը), մ.թ. 46 թվականին հռոմեական կայսր Կլավդիոսի օրոք Թրակիան ենթարկվում է Հռոմեական կայսրությանը և ստեղծվում է Թրակիա պրովինցիան, 15-րդ դարից այն պատկանում էր թուրքերին[2]։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն փիլիսոփա Քսենոփանեսը թրակիացիներին նկարագրում է, որպես արտաքնապես տարբերվող հույներից, իրենց շիկահեր մազերի և կապույտ աչքերի համար։

Եթովպացիներն ասում են, որ իրենց աստվածները կճատ քթեր ունեն և սև են,
Թրակիացիներն էլ թե նրանք սպիտակամաշկ են և խարտյաշ մազեր ունեն[3]։

Թրակիական պելտաստիս (հետևակ)

Հերոդոտոսը նկարագրում է պարսիկների դեմ կռվող թրակիացիների հանդերձանքը․

Թրակիացիներն արշավում էին՝ գլուխներին աղվեսի մորթուց գլխարկով․ մարմնի վրա նրանք հագել էին խիտոններ, իսկ դրա վրայից՝ խայտաբղետ թիկնոցներ․ ոտներին ու ծնկներին նրանք կապել էին եղնիկի մորթուց պատրաստած մույկեր։ Բացի այդ, նրանք կրում էին տեգեր, թեթև վահաններ և փոքր դաշույններ։

Թրակիացիները երկարացնում էին բեղերը և մորուքը, իսկ գլխի մազերը նախընտրում էին հավաքել գդակի մեջ[5]։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հետազոտողներ թրակիացիների նախնիներին նույնացնում են Սաբատինյան կամ Բելոգրուդովյան մշակույթների կրողների հետ։

Ծագումնաբանական ուսումնասիրությունները տալիս են հնարավորություն ենթադրել, որ Կարպատներից դեպի Բալկանյան թերակղզի գաղթած R1a հապլոխմբին պատկանող հնդեվրոպացիները՝ ձուլվել են տեղի I2a հապլոխմբին պատկանող հինբալկանյան ցեղերին, որի արդյունքում ձևավորվել են գրավոր աղբյուրներից մեզ հայտնի՝ թրակիական ժողովուրդները (որոնց մոտ գերիշխում էր I2a հապլոխումբը՝ R1a հապլոխմբի փոքրաթիվ խառնուրդով), ընդորում նոր լեզուն ձևավորվել է նվաճողների լեզվի հիման վրա, այսինքն՝ հնդեվրոպական հիմքով, ներառելով իր մեջ տեղական որոշ առանձնահատկություններ[6][7][8]։

Eupedia ամսագրի` շիկակարմիր մազերի գեների վերաբերյալ գրված հոդվածում հեղինակը թրակիացիներին համարում է R1b հապլոխմբի կրողներ[9].

Թրակիացիների պատմական շրջանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակիական ցեղերը (մոտ 200 ազգանվանում[10]) բազմաքանակ էին և ապրում էին ժամանակակից Բալկանյան թերակղզու տարածքում և Փոքր Ասիայի մի մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակիացիների ձևավորումը և տարածումը Փոքր Ասիայում կապված է ծովի ժողովուրդների գաղթի դարաշրջանի հետ։ Հոմերոսը թրակիացիներին արդեն տեղադրում է Հելլեսպոնտոսի ափերին (Իլիական, II, 845):

Մ․թ․ա․ 5-րդ դարում թրակիացիները բնակեցնում են Բալկանների հյուսիս-արևելքը և այն հողերը, որոնք արևուտքից հարում էին Սև ծովին։ Հերոդոտոսը 5-րդ գրքում նրանց ներկայացնում է, որպես թվով երկրորդ (հնդիկներից հետո) ամենաբազմաքանակ ազգը՝ հայտնի աշխարհում, ու եթե նրանք ունենային մեկ տիրակալ և լինեին միաբան, ապա կդառնային անպարտելի և հզորագույնը բոլոր ազգերի մեջ։ Քանի որ նրանք երբեք միաբան չեն եղել, ուստի և մնացել են թույլ։

Այդ դարաշրջանում թրակիացիները բաժանված էին բազմաթիվ թշնամական ցեղերի, նրանց ներքին պատերազմների մասին վառ նկարագրել է Քսենոփոնը իր «Անաբասիսում»։ Սակայն թրակիացիներին հաջողվում է որոշ ժամանակով ատեղծել թույլ պետություններ, ինչպիսին էր Օդրիսյան թագավորությունը, որը մ․թ․ա․ 5-րդ դարում ամենամեծն էր Եվրոպայում, իսկ հռոմեական ժամանակներում՝ Դակիան, Բուրեբիստայի գլխավորությամբ։ Կելտական ցեղերի ներխուժումից հետո Թրակիայում առաջանում է գալլերի թագավորությունը՝ Տիլիս մայրաքաղաքով։

Ի վերջո, թրակիացիների մեծ մասը ընդունեց հունական (Թրակիայի շրջանում) և հռոմեական մշակույթները (Մոեսիա, Դակիա և այլն) և, ըստ էության, դարձան այդ պետություններին հպատակ։

Բայց և այնպես թրակիական փոքր խմբեր գոյություն են ունեցել մինչ սլավոնների գաղթը Բալկաններ՝ մ․թ․ 6-րդ դարում, այսինքն չի բացառվում, որ թրակիացիների մի մասը ձուլվել է սլավոններին։

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակիական արվեստափաստեր

2000-ական թվականների ընթացքում հնագետները պեղումներ են կատարել կենտրոնական Բուլղարիայում, այն վայրում, որը նրանք կոչել են՝ «Թրակիական թագավորների հովիտ»։ 2005 թվականի օգոստոսի 19-ին հաղորդվեց, որ հնարավոր է եղել հայտնաբերել Թրակիայի մայրաքաղաքը՝ ներկայիս Բուլղարիայի Կարլովո քաղաքի մերձակայքում։ Պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղենի բազմաթիվ հարթ բեկորները (տանիքի կղմինդրի կտորներ և հունական ծաղկամաններ) խոսում են քաղաքի բնակիչների հարուստ լինելու մասին։ Բուլղարիայի մշակույթի նախարարը իր աջակցությունն էր հայտնել հետագա պեղումներում։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիականում թրակիացիների մասին հիշատակությունները հիմնականում պատմում են Հելլեսպոնտոսի և կիկոնես ցեղի մասին, ովքեր կռվել էին տրոյացիների կողմից (Իլիական, II)։ Թրակիացիներից իրենց հարևան հույներին են անցնում բազմաթիվ առասպելական էակներ, ինչպիսիք են՝ Դիոնիսոս աստվածը, արքայադուստր Եվրոպան և հերոս Օրփեոսը։

Հերոդոտոսը իր 5-րդ գրքում նկարագրում է թրակիական ցեղերի սովորությունները․

5․ Իսկ կրեստոնայներից վերև բնակվողներն այսպիսի սովորույթ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունենում է մեծ թվով կանայք։ Տղամարդկանցից որևէ մեկը մահանալիս, նրա կանայք, հարազատների մասնակցությամբ, բուռն վիճում են, թե կանանցից ո՞ր մեկն է առավել սիրելի եղել իր ամուսնուն։ Նա, ով համարվի ամենասիրելին, նրան էլ տղամարդիկ և կանայք գովաբանում են, և նրա մերձավորագույն հարազատը նրան մորթում է ամուսնու գերեզմանի վրա և թաղում նրա հետ։ Իսկ մնացյալ կանայք մեծապես վշտանում են այդ ընտրությունից, իրենց համարելով անարգված։

6․ Մյուս թրակիացիների մոտ բարքերն այսպես են․ իրենց երեխաներին նրանք ծախում են երկրից դուրս։ Նրանք չեն պահում իրենց աղջիկներին, այլ թույլ են տալիս խառնվելու ցանկացած տղամարդու հետ․ մինչդեռ իրենց կանանց նրանք պահում են խստությամբ, իսկ իրենց կանանց նրանք գնում են ծնողներից՝ մեծ հարստություն տալով։ Մարմինը դաջելը նրանք համարում են ազնվական լինելու նշան, իսկ չդաջելը՝ ազնվական չլինելու։ Անբան մարդը նրանց համար համարվում է լավագույնը, իսկ երկրագործը՝ ամենաանարժանը։ Նրանք առավել պատվարժան են համարում պատերազմով և կողոպուտով ապրելը։

7․ Սրանք են նրանց ամենահայտնի սովորությունները։ Աստվածներից նրանք պաշտում են միայն Արեսին, Դիոնիսոսին և Արտեմիսին։ Մինչդեռ նրանց թագավորները, ի տարբերություն մյուս քաղաքացիների, աստվածներից առավելապես պաշտում են Հերմեսին և երդվում միայն նրա անունով։ Պատմում են թե իրենք սերել են Հերմեսից։

8․ Ունևոր թրակիացիների թագման սովորույթներն այսպիսիք են․ դիակը երեք օր թողնելով, ամեն տեսակ զոհեր մորթելուց հետո, նախ ողբում են և հետո հյուրասիրություն կազմակերպում։ Այնուհետև դիակը կիզում են կամ մեկ այլ ձևով թաղում և, հողաթումբ բարձրացնելուց հետո, բազմազան մրցումներ կազմակերպում։ Ամենամեծ մրցանակները տրամադրվում են մենամարտին, ըստ մրցման կարևորության։ Այսպիսիք են թրակիացիների թաղման սովորությունները։

Հովսեփոս Փլավիոսը պնդում էր, որ թրակիացիների նախահայրը Թիրասն էր՝ Հաբեթի յոթերորդ որդին։ Նա նաև պնդում էր, որ թրակիացիները ի սկզբանե կոչվում էին թիրասիացիներ, բայց հետո հույները նրանց անվանափոխեցին։

Թրակիական ցեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված են թրակիական ցեղերի ոչ լրիվ ցանկը․

Ոչ լրիվ թրակիական ցեղեր․

Հայտնի թրակիացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրակիական արքա Սևթիս Գ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Данов Х. М. Древна Тракия. — София, 1968.
  • Златковская Т. Д. Возникновение государства у фракийцев (VII—V вв. до н. э.). — М., 1971.
  • Фракийское искусство и культура болгарских земель. Каталог выставки. — М., 1974.
  • Цончева М. Художественото наследство на Тракийските земи. — София, 1971.
  • Detschew D. Die Thrakischen Sprachreste. — W., 1957.
  • Wiesner J. Die Thraker. — Stuttg., 1963.
  • Болгарская академия наукы История Болгарии, том 1. — София, 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թրակիացիներ — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
  2. Фракия // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. Diels-Kranz, Die Fragmente der Vorsokratiker, Xenophanes frr. 15-16. Many other translations of this passage have Xenophanes state that the Thracians were "blond".
  4. «Հերոդոտոս, Պատմությունը ինը գրքից», թարգմ․՝ Սիմոն Կրկյաշարյան, Երևան, 1986, էջ 410․
  5. «Борода и волосы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Гаплогруппа I2». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  7. Славяне и субстрат | Персональный сайт белорусского историка Вячеслава Носевича
  8. Гаплогруппа I2 (Y-ДНК) / Гаплогруппы / Главная / Антропологические и генетические классификации
  9. Maciamo Hay (2013). «Red Hair». Eupedia-Genetic. Eupedia.com.
  10. Романская группа
  11. 11,0 11,1 11,2 Հերոդոտոս, Պատմություն 4:93

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրակիացիներ» հոդվածին։