Օդրիսյան թագավորություն
Օդրիսյան թագավորություն | |
---|---|
![]() | |
Կարգավիճակ | պատմական պետություն, թագավորություն և Համադաշնություն |
Պետական լեզու | Թրակերեն |
Մայրաքաղաք | Սևթոպոլիս |
Կրոն | Թրակիական դիցաբանություն |
Հիմնադրված է | մ. թ. ա. 460 թ. |
Օդրիսյան թագավորություն (/oʊˈdrɪʒən/; հին հունարեն՝ Βασίλειον Ὀδρυσῶν; լատիներեն՝ Regnum Odrysium), թրակիական պետություն, որը գոյություն է ունեցել Բուլղարիայի տարածքում, մ․թ․ա․ 475 թվականից մինչև մ․թ․ 46 թվականը։ Այն կազմավորվել է Թրակիայում, պարսիկների հեռանալուց հետո։ Պետության ընդարձակումը հանդիպեց հունական սևծովյան պոլիսների դիմադրությանը, որը հանգեցրեց աթենա-թրակիական պատերազմին (մ․թ․ա․ 360 - մ․թ․ա 357), որի արդյունքում Օդրիսյան թագավորությունը թուլացավ[1]։ Մ․թ․ա․ 336 թվականին թագավորությունը կործանվում է մակեդոնական բանակի կողմից և մտնում Մակեդոնիայի կազմի մեջ։ Բայց, նույնիսկ վճարելով հարկ՝ օդրիսյան արքաները պահպանում են իրենց ինքնավարությունը մինչ հռոմեացիների հանդես գալը մ․թ․ա․ 1-ին դարում։
Մ․թ․ 46 թվականին թագավորության տարածքը մտնում է Հռոմեական կայսրության կազմի մեջ, որպես Թրակիայի առանձին պրովինցիա։
Օդրիսյան թագավորության տնտեսության հիմքը հացի արտահանումն էր դեպի Հունաստան[2]։ Պետությունը պահպանել էր տոհմացեղային հարաբերությունները։
Ստեղծումը և ծաղկումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդրիսյան թագավորության պատմությունը սկսվել է պարսիկների մ․թ․ա․ 475 թվականի պարտությունից հետո։ Երբ պարսիկները կորցրեցին Թրակիան, Տիրիս արքան իր շուրջը համախմբեց օդրիսյան ցեղերին և իրեն ենթարկեց հյուսիսային մի շարք ցեղերի։ Նրա որդի Սիտալկիսը գրավում է հողեր հյուսիսում, որտեղ դեռ Տիրիսի ժամանակներից անհանգիստ էր, և արևմուտքում[3]։
Մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին Օդրիսյան թագավորությունը դեռ բավականին թույլ էր, թրակիական լեռնային ցեղերը շարունակում էին պահպանել իրենց անկախությունը, թագավորությունը հիմնականում տեղակայված էր ծովափնյա շրջաններում: Դիոդորոս Սիկիլիացին գրել է, որ Սիտալկիս արքան շատ մտահոգված էր իր շահույթներով, և հենց Սիտալկիսն էլ սահմանում է դրամական և բնական հարկեր, որը նրան վճարում էին իր ենթակայության տակ գտնվող թրակիական տարածքները և ափամերձ հունական քաղաքները: Հենց Սիտալկիսը սկսեց թողարկել իր սեփական թրակիական դրամները, որոնք հավասարապես էին գնահատվում բազմաթիվ հունական դրամների համեմատ[3]:
Օդրիսյան թագավորությունը Սիտալկիսի և Թրակիայի հետագա տիրակալների օրոք, մինչև մ.թ.ա. 4-րդ դարի կեսերը, կարևոր դեր է խաղացել Արևելյան Միջերկրայքի միջազգային կյանքում: Այդ ժամանակ Աթենքը ձգտում էր դաշակցային պայմանագրեր կնքել թրակիական թագավորների հետ, որի վառ օրինակ կարող է ծառայել մ.թ.ա. 391 թվականի պայմանագիրը: Այս ժամանակաշրջանը համարվում է Օդրիսյան թագավորության վերելքը[3]:
Օդրիսյան արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Տիրիս Ա - թագավորության հիմնադիր (մ․թ․ա․ 460-445)
- Սպարադոկոս - Տիրիս Ա-ի որդին (մոտ մ․թ․ա․ 450-431)
- Սիտակլիս - Տիրիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 431-424)
- Սևթիս Ա - Սպարադոկոսի որդին (մ․թ․ա․ 421-մոտ 410)
- Ամադոկոս Ա (Միտոկո) - Սիտակլիսի որդին (մ․թ․ա․ 408-389)
- Սևթիս Բ - Ամադոկոս Ա-ի գահակից, Սպարադոկոսի թոռը (մ․թ․ա․ 405-387)
- Էվրիզելմիս - Ամադոկոս Ա-ի որդին (մ․թ․ա․ 387-383)
- Մեսադիս - Սևթիս Բ-ի հայրը
- Կոտիս Ա - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 384-359)
- Կերսոբլեպտես - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-341) (Արևելյան Թրակիա)
- Վիրիսադիս - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-352) (Արևմտյան Թրակիա)
- Ամադոկոս Բ - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-351) (Կենտրոնական Թրակիա)
- Կետրիպորիս - Բերիսադեսի որդին (մ․թ․ա․ 356-351) (Արևմտյան Թրակիա)
- Տիրիս Բ - Ամադոկոս Բ-ի որդին (մ․թ․ա․ 351-341) (Կենտրոնական Թրակիա)
- Վերահսկվում է Մակեդոնիայի կողմից (մ․թ․ա․ 341-331)
- Սևթիս Գ - Կոտիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 331-300)
- Կոտիս Բ - Սևթիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 300-280)
- Ռաիզդոս (Ռոիգոս) - Կոտիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 280-?)
- Օդորոիս -
- Սկոստոդոս - Վիրսադիսի որդին
- Օռսոալտիոս
- Կերսիվաուլոս
- Կոտիս Գ - Ռաիզդոսի որդին (մ․թ․ա․ 270-?)
- Ռեսկուպորիս Ա - Կոտիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 240-215)
- Սևթիս Դ - Ռեսկուպորիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 215-190)
- Պլևռատոս -
- Ամադոկոս Գ - Սևթիս Դ-ի որդին (մ․թ․ա․ 190-184)
- Ավրուպոլիս -
- Կոտիս IV - Սևթիս Դ-ի որդին
- Դիաղիլոս (Դիիյիլոս, Դիեղիլոս, Դիայիլիս, Ցիզելմի)
- Տիրիս Գ - Ամադոկոս Գ-ի որդին (մ․թ․ա․ 184-148)
- Թերես Դ - Տիրիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 148-100)
- Ամադոկոս Դ - Տիրիս Դ-ի որդին (մ․թ․ա․ 100-87)[4]
- Ռիմիտալկիս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Возвышение Македонии и установление её гегемонии в Греции
- ↑ Թրակո-դակիացիներ
- ↑ 3,0 3,1 3,2 Թրակիացիներ Archived 2018-06-05 at the Wayback Machine. // գիտա-տեղեկատվական հանդես «Биофайл»
- ↑ Truhart P. Regents of nations = Regenten der Nationen : Systematic chronology of states a. their polit. representatives in past a. present : A biogr. ref. book / Peter Truhart. - 2nd rev. a. enl. ed. - München : Saur, 2002.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Archibald Z. H. The Odrysian Kingdom of Thrace: Orpheus unmasked. Oxford, 1998.
- Топалов С. Племена и владетели от земите на Одриското царство и граничните му югозападни територии от края на VІ до средата на ІV в. пр. н. е. Приноси към проучване монетосеченето и историята на древна Тракия. София, 1998.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|