Մյուսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնագույն Փոքր Ասիայի պատմական շրջանը

Մյուսիա[1] (Միսիա[2], հին հունարեն՝ Μυσία, լատին․՝ Mysia), Փոքր Ասիայի հնագույն շրջան (ներկայիս Թուրքիայի տարածքում)։ Զբաղեցնում է պետության հյուսիս-արևմտյան մասը, Մարմարա ծովից և Հելլեսպոնտոսից հյուսիս, Եգեյան ծովից արևմուտք, Լիդիաից հարավ, Փռյուգիայից և Բյութանիայիգ արևելք։ Համարվում է առասպելական առաջնորդ Ատտալյան դինաստիայի հերոս Տելեֆոսի տիրույթը։ Լեռնային երկիր էր, փոքրաթիվ քաղաքներով։

Անվանումը՝ Μυσία, ըստ Ստրաբոնի, առաջացել է լիդիերեն հաճարենի (μυσός; «Բուկովինա») բառից, որոնք առատորեն աճում են մյուսիական Օլիմպիոսում (ներկայում Ուլուդագ լեռը)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուսիական Օլիմպիոսը լեռը

Մյուսիայի սահմանները դժվար է հստակ որոշել։ Ստրաբոնը վկայում է, որ Մյուսիան բաժանվել է հինգ մասի՝

  • Փոքր Մյուսիա (Μυσία ἡ μικρά), հյուսիսային մաս, Պրորոնտիդի երկայնքով մինչև Օլիմպիոս
  • Մեծ Մյուսիա (Μυσία ἡ μεγάλη), երկրի հարավային մաս
  • Տրոադա (ἡ Τρωάς), արևմտյան ափի հյուսիսային շրջանից Ադրիատիկ ծոցի Սիգեյա հրվանդանից մինչև Լեկտոնա հրվանդան
  • Էոլիդա (ἡ Αἰολίς), արևմտյան ափի հարավային մաս Կաիկոմ և Հերմոմ գետերի միջև
  • Տեվֆրանիյա (ἡ Τευθρανία), հարավյաին սահմանի երկայնքով նեղ հատված

Տրոադան և Էլոիդան միշտ չէ, որ եղել են Մյուսիայի կազմում։

Հիմնականում լեռնաշղթաներ են՝ Իդա (ներկայում Կազ-Դագ) և Մյուսիական Օլիմպիոսը (Ուլուդա կամ Քեշիշդաղ) հյուսիում, Թեմլոսը (Դեմիրջի-Դաղ) հարավում։ Արևմտյան ափը ձևավորում է երկու մեծ ծովածոց՝ Ադրամիտտի կամ Ադրամիտտոն (ներկայում Էդրեմիտի ծոց) և Կիմկի (Էլեյան ծոց), որի ափին գտնվում է ժամանակակից Չանդարլին։

Մյուսիայի գետեր՝ Ռինդակ (ներկայում Ադիրնաս-չայ) Մակեստ վտակով (Սուսուրլուկ-չայ, Սիմավ-չայ), Էզոպ (Գյոնեն-չայ), նշանավոր Գրանիկոսը(Բիգաչայ), Սկամանդր (Մենդերեսու, Կարամենդերես), Կաիկը (Բաքր) Կետեյոմսի (Բերգամաչայ) հետ, որի ափին գտնվում էր քաղաքներից ամենանշանավորը՝ Պերգամոնը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուսիան արտահանում է արծաթ և լազուրիտ (լատին․՝ lapis assius, «ասսի քար», քար Ասսի քաղաքց, հին հունարեն՝ σαρκοφάγος՝ սարկոֆագոս, «մարմիններ ուտող, մարդակեր»), որից պատրաստվում էր սարկոֆագներ և որոնց վերագրվում էր մարդկանց դիակների արագ ոչնչացնող։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնակչությունը կազմված էր փռյուգիացիներից, տրոյացիներից, էոլիացիներից և տեղացի մյուսիացիներից(μυσοί)։ Վերջինները, ըստ Ստրաբոնի ենթադրության, հանդիսանում են ֆրակեացիներ (տես՝ մյոզ) և առաջի անգամ այստեղ հայտնվել են Տրոյական պատերազմի ժամանակ, գալով Իստրա գետի ափ (հունական անվանումը Դանուբ) և տեղահանելով փռուգյացիներին հաստատվում են այստեղ։ Ըստ Ստրաբոնի նիանց լեզուն իրենից ներկայացնում է «խառնուրդ» փռյուգերենի և լիդիերենի։

Մյուսիայի նշանավոր քաղաքներն են՝ Պերգամոնը, Կիզիկը, Պլակիան, Պրիապը, Պարին, Լամպսակը, Աբիդոսը, Ապոլլոնիան, Միլետոպոլը, Զելիան, Սկեպսիդանմ Պերկոտը, Դարդան, Ռյոտեյը, Սիգեյը, Ալեքսանդիրա Տրոադսկը, Լաիրսսան, Գամակսիտը, Ասս, Գարգար, Ադրամիտտը, Տրոյան, Արիսբեն, Դիմբրան, Պարֆենեյը, Գալիսարնան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա․ VII դարի առաջին կեսին նվաճվել է լիդիական արքա Գիգի կեղմից։ Տիմբրայի ճակատամարտից հետո Ք․ա 546 թվականին նվաճվել է աքեմենյան տերության կողմից, գտնվում էր երկրորդ սատրապության կազմում։ Սատրապի նստավայրը ընկած էր Կիզիկայից հարավ։

Մ.թ.ա․ 330 թվականին նվաճվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։

Մ.թ.ա․ 283 թվականին մտնում էր Պերգամոնի թագավորության մեջ։ Մ.թ.ա. 133 թվականին նվաճվել է հռոմեացիների կեղմից, մ.թ.ա. 129 թվականին դարձել է Հռոմի ասիական նահանգի մի մասը։ Ուշ հռոմեական շրջանում եղել է հելլեստոնտական նահանգ։

Հին կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ավերված կամուրջները կառուցված հռոմեացիների շրջանում՝

  • Էզեպի կամուրջ (Գյոնեն-չայ)
  • Ռինդակի վրայ կոստանդինովի կամուրջ (Ադիրնաս-չայ, Ադիրնազ-չայ կամ Մուստաֆաքեմալփաշա-չայ)
  • Մակեստի կամուրջ (Սուսուրլուկ-չայ կամ Սիմավ-չայ)
  • Գրանիկոսի Սպիտակ կամուրջ(Բիգաչայ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ուրարտուի վերնախավի էթնիկական պատկանելության խնդիրը», Արմեն Պետրոսյան(չաշխատող հղում)
  2. Мисия // Меотская археологическая культура — Монголо-татарское нашествие. — М. : Большая российская энциклопедия, 2012. — С. 450. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 20). — ISBN 978-5-85270-354-5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Мизия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուսիա» հոդվածին։