Փռյուգերեն, փռյուգիացիների լեզուն։ Որոշ մասնագետներ փռյուգերենը համարում են հայերենին ազգակից լեզու, մյուսները մերձեցնում են հունական լեզուներին։ Փռյուգերենը վկայված է Փոքր Ասիայի երկու ժամանակաշրջանների արձանագրություններով և հունական ու հռոմեական հեղինակների երկերի մեկնություններով։ Հին փռյուգերեն տեքստերը (78 արձանագրություն) գրված են պաշտամունքային հուշարձանների և կավե առարկաների վրա, վերաբերում են մ․ թ․ ա․ 8-5-րդ դարերին, նոր փռյուգերեն տեքստերը (100-ից ավելի)` մ․ թ․ 2-3-րդ դարերին[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 376)։