Տելեֆոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Геракл со своим сыном Телефосом.

Տելեֆոս (հին հուն․՝ Τήλεφος — «հեռուն լուսավորող»), հունական դիցաբանության մեջ[1] Հերակլեսի և Ավգեի(Αυγή)[2] որդին։ Պատկանում էր հերակլիդների տոհմին։ Այսինքն Հերակլեսի որդիներից՝ հիմնադրած մի շարք քաղաքներ։ Անունը մոտ է անատոլիական Աստված Տելեպինայի[3] անվանը։

Ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախենալով իր հորից՝ Ավգեն թաքցնում է իր որդուն Սուրբ կույս Աթենասի սրբավայրում, որի հետևանքով նա պատժել է երկրին ժանտախտի միջոցով։

Տելեֆոսին նետում են ճանապարհի վրա Արգոսում, Պարֆենիա լեռան լանջին։ Այստեղ նրան կերակրում է եղջյուրավոր եղնիկը, նվիրված Արտեմիսին[4]։

Տելեֆոսի մորը ուզում էին սպանել, բայց նա փրկվում է՝ մեկնելով Միզիյա (մեկ այլ վարկածի, մայր ու որդի թռնում են ծովը և լողալով հասնում Միզիյա), որտեղ ամուսնացել է Տեվֆրանտի հետ։

Կայսերական իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ այլ լեգենդի ասվում է, որ Տելեֆոսը մեծացել է Կորիֆա հովիվների մոտ, ծնողներին փնտրելու համար մեկնում է Դելփի, դելփյան պատգամախոսի մոտ՝ իմանալու որտեղ է նրա մայրը։ Մեկնում է մոր մոտ Միզիյա, այնտեղ նրան որդեգրում է Տեվֆրանտը, և նա դառնում է նրա իրավահաջորդը։

Տեվֆրանտի մահից հետո ժառանգել է կայսերական իշխանությունը[5] և ամուսնացել է նրա դստեր Արգիոպեի[6] հետ։ Իսկ ավելի ուշ Պրիամոսի քրոջ Աստիոխոսի հետ (կամ ամուսնացած է եղել Պրիամոսի[7] դստեր Լաոդիկայի հետ)։ Ըստ պատմության, սիրահարված է եղել մարգարեուհի Կասսանդրային, բայց նա արհամարհում էր նրան, և անգամ ստիպել է նրան սիրահետել իր քրոջը՝ Լաոդիկային։ Նրա որդին է Եվրիպիլոսը[8] և դուստրը՝ Ռոմի, ով ողջունել է Էնիասին ապագա Հռոմի վայրում, և դարձել է նրա որդու՝ Ասկանիայի[9] կինը։

Ոդիսականում Տելեֆոսը հիշատակվում է, որպես Ասիական թագավոր (Իլիականում նա չի հիշատակվում)։

Ըստ ողբերգության, Պարֆենոպեի հետ միասին հաղթել է Իդասին, ով փորձել է տիրել Տեվֆրանտի[10] կասրությանը։ Մասնակցել է Տրոյայի խաղերին Պարիսի դեմ։

Տրոյական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվեց Տրոյական պատերազմը, հույները մեկնել են Տրոյա, սակայն կորցրել են ճանապարհը և հայտնվել են Տելեֆոսի կայսրությունում։ Տելեֆոսը հարձակվել է Միզիյան հարթավայրը[11] թալանած հույների վրա։ Սպանում է Տերսանդրին, որը վիրավորված էր Աքիլեսի[12] կողմից։ Կաիկայի հարթավայրում Աքիլեսի հետ մենամարտի մասին վկայում են շատ հեղինակներ[13]:

Ըստ Պինդարոսի, Դիոնիսոսի զայրութի պատճառով՝ փաթատվել է խաղողի որթատունկին[14], և վիրավորվել է Աքիլեսի կողմից՝ Խիրոնի նիզակով։ Բայց ավելի ուշ վերակենդանացվել է Աքիլեսի կողմից, և ցույց է տվել հույներին Տրոյա տանող ծովային ճանապարհը։

Պաշտանմունքում, Գրականությունում, Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելեֆոսը համարվում էր ազգային հերոս, և նախահայրը միզիյական բնակիչների, Պերգամոն քաղաքի և նրաԱտտալյան արքաների։ Ավելի ուշ Պերգամոնի բնակիչները իրենց անվանել են արկադյանամի, և Տելեֆոսի հետ տեղափոխվել են Ասիա[15]: Տելեֆոսի մասին առասպելը կհանդիպենք նաև Իտալիայում, հիմնականում Կամպանիա տարածաշրջանում։

Տելեֆոսի մասին առասպելնները հիմնականում օգտագործվել են հին բանաստեղծների կողմից (Էսքիլես, Սոփոկլես, Եվրիպիդես և այլն) և հանդիսանում է բարեհաճո թեմա նկարիչների համար։

Քանդակագործների խուբ - եղնիկը կերակրում է Տելեֆոսին կաթով[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.498-499, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.362-363
  2. Гесиод. Перечень женщин, фр.165 М.-У.
  3. Гиндин Л. А., Цымбурский В. Л. Гомер и история Восточного Средиземноморья. М., 1996. С.293сл.
  4. Павсаний. Описание Эллады VIII 54, 6; Элиан. Пёстрые рассказы XII 42
  5. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 8, 6 далее
  6. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 33, 12
  7. Гигин. Мифы 101
  8. Гомер. Одиссея XI 519
  9. Плутарх R., II
  10. Гигин. Мифы 100
  11. Гесиод. Перечень женщин, фр.165 М.-У.; Павсаний. Описание Эллады I 4, 6
  12. Стасин. Киприи, синопсис
  13. Пиндар. Олимпийские песни IX 72; Павсаний. Описание Эллады VIII 45, 6
  14. Пиндар. Истмийские песни VIII 50; Ликофрон. Александра 214 и комм., 1250; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э III 17; Схолии к Гомеру. Илиада I 59 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.124
  15. Павсаний. Описание Эллады I 4, 6
  16. Павсаний. Описание Эллады IX 31, 2