Թաղասեռ
Գյուղ | ||
---|---|---|
Թաղասեռ | ||
ադրբ.՝ Tağaser | ||
Թաղասեռի Սուրբ Աստվածածին մատուռը | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Ելիզավետպոլի նահանգ, ԼՂԻՄ և Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 843 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 491 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Թաղասեռ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է ունի 1144, 33 հա տարածք, որից 616, 46 հա գյուղատնտեսական նշանակության, 4741, 57 անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Շենին», «Կոճին», «Սիսեռն» և «Տեղուն»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ գետերի արանքում։ 10-րդ դարից ի վեր` ներկայիս բնակավայրի և հարակից տարածքներում հայկական գյուղեր են եղել[3]։
1045 թվականին՝ Բագրատունյանց թագավորության ամկումից հետո քոչվոր ցեղերը ավերի կռիվներ են տարել Արցախի դաշտավայրում և լեռնաստանում։ Այդ գյուղերի բնակիչների մի մասը լքել են իրենց բնակավայրերը։ Առավել ծանր վիճակում հայտնվեց Ուտիքի և Արցախի հարթավայրային գավառների հայությունը։
17-րդ դարի սկզբներին Միլ (Բայլական կամ Բելոկան) քաղաքից բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատվում են Արցախի լեռնաստանում, որտեղ իշխանությունն՝ իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, և իրավիճակը համեմատաբար կայուն էր։ Նրանցից մի քանի ընտանիքներ հաստատվում են Հինգ շեն կոչված վայրում, որը ներկայիս Թաղասեռից 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է գտնվում[3]։
Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը։ 17-րդ դարում այստեղ կառուցվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին։
Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը։ 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է
Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող[3]։
Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ։ 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է Թիֆլիսում։ 100 տարի անց ծիսարանը բերվել է Սբ. Էջմիածին։
1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել`
Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք։
Հիշատակարանն այժմ պահվում է Մատենադարանում։
1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ։ Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը։
1798 թվականին Հադրութից, Թաղլարից, Դահրազից, Խաչմաչից, Ճարտարից, Հադրութի շրջանի գործող բնակավայրերը սեռից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Շամախու հարավային կողմերում և հիմնել Արփավուտ գյուղը։
19-րդ դարի սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, որտեղել հիմնվել է ներկայիս Թաղասեռը։ Այստեղ նրանք փայտաշեն եկեղեցի են կառուցել։
Թաղասեռում ապրել են Փոթունց, Սոփանց, Պետունց, Մուլքումանց,Բուդաղանց, Խաչունց, Լուտանց ազգատոհմերի ներկայացուցիչները[3]։
Արցախցիներից կազմված մահապարտների գնդում Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաև Թաղասեռի երիտասարդները։ Նրանցից Սարգիս և Տիգրան Բաղդասարյանները նահատակվել են այդ հերոսական ձակատամարտում։
1917-1918 թվականներին Արցախի կառավարությունը զենքի և զինամթերքի պաշարների մի մասը պահում էր Թաղասեռում` որպես ապահով վայր։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղից ռազմաճակատ է մեկնել 181 մարդ, զոհվել է 97-ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել։
Արցախյան շարժման առաջին տարիներին, երբ Ադրբեջանի հետ հակամարտությունը խորացավ, ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, որի մարտիկները մասնակցել են բազմաթիվ ճակատամարտերի։ Նրանցից 22 հոգի զոհվել են։ Սլավա Ավագյանը և Բորիս Հայրյանը հետմահու արժանացել են ԱՀ «Մարտական խաչ» 2- րդ աստիճանի շքանշանի[3]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղասեռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 434 մարդ, կա 121 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 503 | 502 | 501 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), շինարարական արձանագրությամբ հին կամուրջ (1763 թվական), միջնադարյան գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ, կիսավեր Անապատ եկեղեցին (1635 թվական), Սև Խաչ սրբավայրը, Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների հիշատակը հավերժացնող խաչքարը (2005 թվական), հաշվառված է 19 հուշարձան[2]։ Թաղասեռում գրված Մաշտոցներից մեկում հիշատակված է Սբ. Սարգիս եկեղեցու մասին, որը սակայն հիմնովին ավերվել է[3]։
Թաղասեռի աղբյուրներն են` Շենին, Կոձին, Սիսեռն, Տեղուն, Մեծ Կիլիսուտ, Ադուն։ Գյուղի կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին Թաղասեռի մեծահարուստներից մեկի` Սարգիս Հովսեփյանի կողմից։
Գյուղի հանդամասերն են Ռուսեն յուրդը, Տնջրուն արտը, Քեղերթը, Հոռուն արտը, Սիլեկեն արտը[3]։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 115.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 130)։ |
|