Բենջամին Հարրիսոն
Բենջամին Հարրիսոն Benjamin Harrison | ||
| ||
---|---|---|
1889 թվական - 1893 թվական | ||
Նախորդող | Ժոզեֆ Մաքդոնալդ | |
Հաջորդող | Դեյվիդ Տյուրպայ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն | |
Կրթություն՝ | Freeman Grant Cary Pleasant Hill Academy? և Մայամիի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, պետական գործիչ և գրող | |
Դավանանք | պրեսբիտերականներ | |
Ծննդյան օր | 1883 թվականի օգոստոսի 20 | |
Ծննդավայր | Նորթ-Բենդ | |
Վախճանի օր | 1901 թվականի մարտի 13 | |
Վախճանի վայր | Ինդիանապոլիս, Հնդկաստան | |
Թաղված | Քրաուն Հիլ Սեմեթերի | |
Քաղաքացիություն | ԱՄՆ | |
Հայր | Ջոն Սքոտ Հարրիսոն | |
Մայր | Էլիզաբեթ Ռեմսի | |
Ամուսին | Կառոլինա Հարրիսոն, Մերի Դիմմիկ Հարրիսոն | |
Զավակներ | աղջիկ Մերի Հարրիսոն Մակկի[1], Էլիզաբեթ Հարրիսոն որդի Ռասսելլ Բենջամին Հարրիսոն | |
Ինքնագիր | ||
Բենջամին Հարրիսոն (անգլ.՝ Benjamin Harrison, օգոստոսի 20, 1833[2][3][4][…], Նորթ Բենդ[5] - մարտի 13, 1901[2][3][4][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[5]), ԱՄՆ-ի 23-րդ նախագահը ( 1889-1893 թվականներ)։
ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հենրի Հարրիսոնի թոռը։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրիսոնի նախնիները հոր կողմից առաջին ընտանիքն է Վիրջինյանիների տոհմում։ Բենջամին Հարրիսոնի տոհմը եկել է Ջեյմստաուն 1630 թվականին։ Բենջամին Հարրիսոն 6-րդը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 20-ին Նորթ-Բենդում։ Նա Ջոն Սքոտ Հարրիսոնի և Էլիզաբեթ Ռեյմսի 8 երեխաներից 2-րդն էր։ Բենջամինի պապիկը ԱՄՆ-ի 9-րդ նախագահն էր։ Հարրիսոնը 7 տարեկան էր, երբ նրա պապը դարձավ ԱՄՆ-ի նախագահը։ Իր երդման արարողությանը Բենջամինը չկարողացավ ներկա լինել։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունը Բենջամինն ստացել է դպրոցում, որը շատ մոտ էր նրանց տանը։ Ծնողները Հարրիսոնի համար գտան դաստիարակի, որի շնորհիվ նա 1847 թվականին ընդունվեց տնտեսագիտության քոլեջ Օգայոյում։ Բենջամինն այնտեղ սովորեց 2 տարի։ 1850 թվականին ընդունվեց Օքսֆորդ, 1852 թվականին արդեն ուներ բարձր կրթություն։
Քաղաքական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միայն 1865-1875 թվականներին ընդհանուր առմամբ խոսեց հասարակության հետ։ 1873 թվականից նորից սկսեց զբաղվել օրենքով։ Անտեսելով «Ֆոնդային փլուզումը» 1874 թվականին Հարրիսոնը Ինդիանապոլսում կառուցեց տուն։ Նա դրեց իր թեկնածությունը Հնդկաստանի նահանգապետի համար 1876 թվականին, բայց պարտվեց։ 1878 թվականին մահացավ սենատոր Օլիվեր Մորտոնը, և հասարակությունը առաջարկեց Հարրիսոնին նրա փոխարեն։ Հաջորդ տարի նախագահ Ռատերֆորդ Հեյսը Հարրիսոնին անդամակցեց Միսիսիպիի ծովային հանձնաժողովին։
1888 թվականի նախագահական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեկնածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ սկսվեցին նախագահական ընտրությունները հիմնական թեկնածուներն էին Բենջամին Հարրիսոնը, Ջոն Շերմանը, Չոնսի Դեպյուն, Ռասսել Ալջերը և Ուոլտեր Գրիշամը։ Նրանցից յուրաքանչյուրը ակտիվորեն մասնակցում էր նախագահական ընտրություններից առաջ կատարվող հավաքներին և ամեն կերպ ցանկանում էր սիրաշահել հասարակությանը։ Պայքարը հիմնականում ընթանում էր Ջոն Շերմանի և Բենջամին Հարրիսոնի միջև։ Տարաձայնություններն ընդհատվեցին, երբ արդեն պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բենջամին Հարրիսոնը, իսկ փոխնախագահ ընտրվեց Լևի Մորտոնը։
Նախագահական տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Երդման արարողությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականի մարտի 4-ին գլխավոր դատավորը սկսեց Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը։ Այդ օրը տեղատարափ սկսվեց և Բենջամինը հիշեց իր պապիկին՝ Ուիլյամ Հարրիսոնին այդ պատճառով նա խնդրեց չդադարեցնել արարողությունը։ Հարրիսոնը կարդաց երդմանակալությունը խեսքի կեսը, հենց այն մասը, որը կարդացել էր իր պապը։ Իր ելույթում նա անդրադարձել է վետերանների կենսաթոշակների բարձրացման հարցին։
Կատարված բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հարրիսոնի գլխավոր խնդիրը քաղաքացիական ծառայության բարեփոխումներն էին։ Այս ծրագրում նա ապահաովում և աջակցում էր արժեքների համակարգին։ Այս ընթացքում նա ակտիվ քաղաքացիական ծառայություն մատուցածներին՝ Թեոդոր Ռուզվելտին և Հյու Թոմպսոնին անդամակցեց հանձնաժողովին, որը զբաղվում էր քաղաքացիական ծառայություններով, բայց նրանց աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէր։
Դատական նշանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կառավարման տարիներին Բենջամին Հարրիսոնը նշանակեց 4 դատավորների ԱՄՆ-ի Գլխավոր դատարանում։ Նրանք էին.
- Դեյվիդ Բրյուեր
- Հենրի Բրաուն
- Ջորջ Շիրաս
- Հոուել Ջեկսոն
Բացի Գլխավոր դատարանի դատավորներից Հարրիսոնը նշանակել էր նաև նահանգներում դատավորներ և 26 շրջաններում։
Մահը և հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականի փետրվարին Հարրիսոնը հիվանդացավ գրիպով։ Նրանց փորձում էին բուժել ժամանակակից միջոցներով, սակայն նրա վիճակն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ իր տանը, երեքշաբթի օրը 1901 թվականի մարտի 13-ին 67 տարեկան հասակում։ Թաղված է Ինդիանապոլսում։ Իսկ նրա կողքին թաղված է Կերոլայնը՝ նրա կինը և դուստրը՝ Մերին։
Հիշատակը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին անգամ հավերժացվել է նամականիշների վրա, 1902 թվականի նոյեմբերի 18-ին։
- 1951 թվականին Բենջամին Հարրիսոնի տունը բացվեց նորովի. որպես թանգարան և գրադարան։ 1964 թվականին այն գրանվեց «աշխարհի պատմական վայրերը» շարքում։
- 2012 թվականին արտադրվեց 1 դոլար մետաղադրամը Բենջամին Հարրիսոնի պատկերով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դուստրը՝ Մերին
-
Կինը՝ Կառոլինա Հարրիսոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մերի Հարրիսոն
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Гаррисон Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարրիսոնի` 1889 թվականին ելույթը Արխիվացված 2009-11-17 Wayback Machine
- Benjamin Harrison Արխիվացված 2015-09-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Հարրիսոն» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Մայամիի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1833 ծնունդներ
- Մարտի 13 մահեր
- 1901 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի նախագահներ
- Թոքաբորբից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ամերիկացի պետական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Պետության ղեկավարներ
- Ամերիկացի իրավաբաններ