Jump to content

Մայամիի համալսարան (Օհայո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայամիի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
ԿարգախոսProdesse Quam Conspici
Հիմնադրված է1809[1]
Ընդհանուր անձնակազմ3242 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունՈւսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիա, Mid-American Conference?, National Collegiate Hockey Conference?, Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[3], Կրթության ամերիկյան խորհուրդ[4], National Humanities Alliance?[5], Open Education Network?[6], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[7], Հետազոտական գրադարանների կենտրոն[8] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[9]
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունOxford?
Հասցե501 East High St, Oxford, OH 45056[2]
Կայքmiamioh.edu(անգլ.)
Մայամիի համալսարան (Օհայո) (ԱՄՆ)##
Մայամիի համալսարան (Օհայո) (ԱՄՆ)
Մայամիի համալսարան (Օհայո), ԱՄՆ
 Miami University Վիքիպահեստում

Մայամիի համալսարան (անգլ.՝ Miami University), պետական հետազոտական համալսարան ԱՄՆ-ի Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում։ Հիմնադրվել է 1809 թվականին, սակայն ուսուցումը սկսվել է միայն 1824 թվականից։ ԱՄՆ-ի ամենահին պետական համալսարանների ցուցակում զբաղեցնում է 10-րդ տեղը և երկրորդը՝ Օհայի ամենահին պետական համալսարանների ցուցակում[10]։

Մայամիի համալսարանը հիմնադրվել է Մայամիի հովտում, Օհայո գետից հյուսիս-արևմուտք, համաձայն 1792 թվականի Կոնգրեսի ակտի (դա ստորագրել է Ջորջ Վաշինգթոնը այն բանից հետո, երբ Օհայոն 1803 թվականին նահանգի կարգավիճակ է ստացել)։ Համալսարանի հիմնադրման մասին գործն ընդունվել է 1809 թվականի փետրվարի 2-ին, հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է հոգեբարձուների խոհուրդը։ 1810 թվականին համալսարանական քաղաքը վերանվանվել է Օքսֆորդ[11]։ Բայց քանի որ 1812 թվականին անգլո-ամերիկական պատերազմն էր, համալսարանի շինարարությունը հետաձգվում է։ Սակայն կրկին սկսվում է 1824 թվականի նոյեմբերի 1-ին։ Առաջին կանցլեր է դառնում Ռոբերտ Համիլթոն Բիշոպը, որը Երիցական քահանա էր և պատմության պրոֆեսոր։ Առաջին տարում եղել է ընդամենը 20 ուսանող և երկու դասախոս։ Համալսարանում ուսումնասիրվել են հունարեն և լատիներեն, հանրահաշիվ, աշխարհագրություն և Հռոմի պատմություն։ Հաջորդ տարի ավելացրել են ժամանակակից լեզուներ, կիրառական մաթեմատիկա և քաղաքատնտեսություն[10]։

1827 թվականին ուսանողները ձեռք են բերել տպագրական մեքենա և սկսել են հրատարակել «Գրական ուղղվածություն» թերթը։ Քիչ անց դրան փոխարինել է «Գրական մատյան» թերթը, իսկ 1867 թվականին՝ «Մայամիի ուսանող» թերթը։ Դրանք համարվում են ԱՄՆ-ի ամենահին համալսարանական թերթերը։

1829 թվականին ավելացվել է աստվածաբանության ամբիոնը և ֆերմերային քոլեջը (ֆերմերների երեխաների համար, այլ ոչ թե գյուղատնտեսական դպրոց)։

1833 թվականին Ալֆա Դելտա Ֆիի եղբայրությունը Մայամիի համալսարանում իր բաժինը բացեց, 1839 թվականին ուսանողները ստեղծեցին սեփական Բետա Դետա Ֆիի եղբայրությունը։ Մայամիի Յունիոն քոլեջի հետ հավակնում է «Եղբայրությունների մոր» կոչմանը։ Սակայն համալսարանի ղեկավարությունը չի խրախուսել եղբայրության ստեղծմանը և ուսանողական բողոքի ակցիաները նման քաղաքականության դեմ՝ ավարտվեցին բացառություններով։ Այն բանից հետո, երբ 1839 թվականին ուսանողների թիվը հասավ 25-ի, և այդ ցուցանիշով Մայամիի համալսարանը Հարվարդի համալսարանից դուրս եկավ չորրորդ տեղը՝ Յեյլի համալսարանից և Դարտմուտի քոլեջից հետո։ Մայամիի համալսարանի ժողովրդականությունը անկում ապրեց նաև 1873 թվականին, համալսարանը փակվեց։ Այսպես ավարտվեց «Հին Մայամիի» պատմությունը։

«Նոր Մայամիի» պատմությունը սկսվեց տասներկու տարի անց, երբ 1885 թվականին համալսարանը կրկին սկսեց աշխատել։ Մինչև 19-րդ դարի վերջը Մայամիում ուսանողների թիվը չէր հասել հարյուրի, սակայն 20-րդ դարի սկզբին Օհայոյի նահանգը զգալիորեն ավելացրել էր ֆինանսավորումը, և համալսարանը սկսել էր զարգանալ։ 1888 թվականին թույլատրվեց պատանիների և աղջիկների համատեղ ուսուցումը։ 1907 թվականին ուսանողների թիվը հասավ 700-ի, որոնց մոտ մեկ երրորդը կանայք էին։ Էնդրյու Քարնեգին 40 000 դոլլար Է հատկացրել համալսարանում նոր գրադարանի կառուցման համար։ Մայամիի համալսարանն 1909 թվականին

Մայամիի համալսարանի լսարանը գտնվում է Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքում, Մայամիի հովտում, հարավ-արևմուտքում։ Ուսումնարանի զարգացումը սկսվել է 1818 թվականից, Ֆրանկլին Հոլի բազմանպատակային շենքի կառուցումից։ 1825 թվականին կառուցվել է Մայամիի ամենահին բնակելի շենքը՝ Էլլիոթ Հոլլը։ Այժմ լսարանը զբաղեցնում է մոտ 8 կմ² տարածք[12]։ Օքսֆորդի բնակիչներիի 70%-ը կազմում են համալսարանի սովորողները[13]։

Ինչ վերաբերվում է 2014 թվականի աշնանը՝ Մայամիում կար 15 813 բակալավր և 2643 մագիստրոս։ Այստեղ սովորում են բոլոր 50 նահանգների և ևս 77 երկրների ներկայացուցիչներ։ Ստացվել է 25 301 հայտ, որոնցից ընդունել են 65 տոկոսը, իսկ 22 տոկոսն ընդունվել են համալսարան[14]։

U.s. News & World Report-ը 2015 թվականին պատրաստել է ուսումնական ծրագիր, և դա հանդես է եկել ԱՄՆ-ի համալսարանների ցուցակում 75-րդ տեղը, այն մտել է 30 լավագույն համալսարանների ցանկում։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայամիի համալսարանը
  1. Արվեստի և գիտության քոլեջ[15]
  2. Ֆերմայի բիզնես դպրոց
  3. Ստեղծագործական արվեստի քոլեջ (գեղարվեստի նախկին քոլեջ)
  4. Կրթության, առողջության և հասարակության քոլեջ[16]
  5. Տեխնոլոգիաների և Ինֆորմատիկայի քոլեջ
  6. Ավարտական դպրոց
  7. Մասնագիտական ուսուցման և կիրառական գիտությունների քոլեջ

Մայամին հնարավորություն է տալիս մագիստրոսի կոչում ձեռք բերել ավելի քան 50 գիտելիքների ոլորտում, իսկ տասներկու բանագավառներում՝ դոկտորի աստիճան։

Մայամիի համալսարանի մարզադաշտը

Miami RedHawks համալսարանի սպորտային թիմերը մասնակցում են տարբեր ազգային մրցույթների։ Հիմնակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 IPEDS — 1992.
  3. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  4. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  5. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  6. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  7. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  8. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  9. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  10. 10,0 10,1 Miami University: Documents and Policies: General Bulletin
  11. Miami University: Documents and Policies: General Bulletin
  12. Miami University | Admissions, Average Test Scores & Tuition | The Princeton Review
  13. «Request Rejected». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  14. Carnegie Classifications | Institution Profile
  15. College of Arts and Science - Miami University
  16. College of Education, Health and Society - Miami University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայամիի համալսարան (Օհայո)» հոդվածին։