Արարատ Մելքումյան
Արարատ Մելքումյան | |
---|---|
փետրվարի 1, 1973 (51 տարեկան) - | |
Ծննդավայր | Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ |
Կոչում | գեներալ-մայոր |
Պարգևներ |
Արարատ Միքայելի Մելքումյան (փետրվարի 1, 1973, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), զինվորական, գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից, Մարտունու շրջանի վարչակազմի նախկին ղեկավար (2019-2021), ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2023 հունվարի 7-16), ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Արցախի հերոս[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Ընտանիքը բաղկացած է եղել վեց երեխայից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի հեռակա բաժինը։ 1991 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մեկ տարի անց վերադարձել է Մարտունի քաղաք և ընդգրկվել Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներն են եղել Մոնթե Մելքոնյանն ու Մովսես Հակոբյանը։
Եղել է վաշտի հրամանատար, 1994 թվականին պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի համազորային ակադեմիայում, որից հետո աշխատանքի անցել Արցախի պաշտպանության բանակի խոշոր զորամիավորումներից մեկում։
Եղել է Արցախի N զորամասի հրամանատար։
2016 թվականին իր ջոկատի հետ մասնակցել է Քառօրյա պատերազմին և պարգևատրվել Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[2]։
2018 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար[3][4]։
2019 թվականի հուլիսից Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է[5]։
2021-2023 թվականներին զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։
2023 թվականի հունվարի 7-ից 16-ը, զբաղեցրել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2023 թվականի հունվարի 16-ի ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում[6]։
Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին Արցախի հերոսի կոչում է շնորհվել». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Արարատ Մելքումյան. մեկնել է գրավված դիրքերի շրջան եւ կասեցրել հակառակրդի առաջխաղացումը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Սարոյան, Նազենիկ. «Գնդապետ Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար | Razm.info». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.