Աշոտ Ղազարյան (պետական գործիչ)
Աշոտ Ղազարյան | |
Կրթություն՝ | Վրաստանի տեխնիկական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ծննդյան օր | 1902 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Աշոտ Ղազարյան (1902, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), խորհրդահայ տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ 1944 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1945 թվականի ապրիլի 2-ը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Ղազարյանը ծնվել է 1902 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1917 թվականից աշխատել է տեղի պարետային վարչությունում, միաժամանակ սովորել է Առևտրի ուսումնարանում։ Աշխատանքին զուգահեռ՝ ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտը[2]։
1928 թվականից աշխատել է Դնեպրոշինում, ապա՝ Լենինգրադում։ 1932 թվականին վերադառնալով Հայաստան՝ նշանակվել է Քանաքեռշինի պետ և Քանաքեռ հէկի տնօրեն։ 1940 թվականին նշանակվել է Երևանի Կիրովի անվան գործարանի տնօրեն[2]։
Աշոտ Ղազարյանը զբաղեցրել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ 1944 թվականի սեպտեմբերի 4-ին ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 1945 թվականի ապրիլի 2-ը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Երևանի նախկին քաղաքապետեր // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
- ↑ 2,0 2,1 Աշոտ Ղազարյան // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Նախորդող Զավեն Չարչյան |
Երևանի քաղաքային խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյան 04.09.1944 – 02.04.1945 |
Հաջորդող Եղիշե Վարդանյան |