1896 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
I Օլիմպիադայի արծաթե մեդալ

1896 թվականի Օլիմպիական խաղերի մեդալներ, բնորոշ պարգև թիմային և անհատական մարզական մասնակիցներին I Օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար, որը տեղի է ունեցել Աթենքում, Հունաստան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Ապրիլի 6-ից մինչև ապրիլի 15-ը անց են կացվել I ամառային Օլիմպիական խաղերը Աթենքում, որտեղ խաղարկվել են 43 կոմպլեկտ մեդալներ 9-ը մարզաձևերից։ Այս խաղերի հիմնական առանձնահատկությունն այն է եղել, որ այստեղ պաշտոնապես ոսկե մեդալով պարգևատրում չի եղել[1]։

1896 թվականի ապրիլի 15-ին I Օլիմպիական Խաղերի փակման օրը, հաղթողներին պարգևատրում էին մեդալներով, առաջին տեղ գրաված մասնակիցներին պարգևատրում էին արծաթե մեդալներով։ Երկրորդ տեղ գրաված մասնակիցները պարգևատրվում էին բրոնզե մեդալներով, երրորդ տեղի մասնակիցներին պարգևատրել են ավելի ուշ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ։

Արծաթե մեդալի հակառակ երես

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մեդալները պատրաստված են Փարիզի դրամահատարանում։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալի դիմային երեսին փորագրված է Աստվածների հոր՝ Զևսի գլուխը։ Նա աջ ափով սեղմում է երկրագունդը, հաղթանակի աստվածուհի Նիկան կանգնած վրան, որը բռնել է գլխի վերևում մեծ ձիթենու ճյուղ։ Ձախում զետեղված է հորիզոնական ներքևից վերև, հունարեն տառերով մակագրությամբ․ Օլիմպիա (անգլ.՝ OLYMPIA; հուն․՝ Ολυμπία). Աջից նկարչ Ժյուլ Շապնենի ազգանուն է(անգլ.՝ J. C. Chaplain; հուն․՝ J. C. Shaplen

Հակառակ երսին պատկերված է Ակրոպոլիսը։ Վերևում կիսաշրջանաձև հունարեն տպագիր տառերով գրված է․ «Միջազգային Օլիմպիական խաղեր»(անգլ.՝ International Olympic Games; հուն․՝ Διεθνείς Ολυμπιακοί Αγώνες), իսկ ներքևում երկու տողով նախադասություն է գրված՝ «Աթենքում, 1896»(անգլ.՝ in Athens in 1896.; հուն․՝ στην Αθήνα, 1896

Բոլոր մեդալների դիզայնի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Ժուլ- Կլեմենտ Շապլեն է։

Ոսկե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե մեդալ, որպես այդպիսին չկար, ոսկին օգտագործվում էր արծաթե մեդալները բարակ շերտով երեսապատելու համար, այն կարելի էր համարել ոսկյա։

Արծաթե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականի Օլիմպիական մեդալ սև- սպիտակ երանգով
  • Տրամագիծ — 48 (50) մմ
  • Հաստություն — 3.8 մմ
  • Քաշ — 47 գր
  • Կառուցվածք․ արծաթե, ոսկեզօծ
  • Դրվագում

Առաջին երկու տեղեր գրաված մարզիկները պարգևատրվում էին երկու տեղով, արծաթե մեդալը պատված էր 6 գրամ մաքուր ոսկով։ Արծաթե մեդալով համարվում էր կարևորագույն պարգև, որ հանձնվում էր առաջին տեղի համար։

Բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրամագիծ— 48 (50) մմ
  • Հաստություն — 3.8 մմ
  • Քաշ — 47 գր
  • Կառուցվածք․ բրոնզե
  • Դրվագում

Տվյալ մեդալով պարգևատրում էին երկրորդ տեղ գրաված մարզիկներին։

1896 թվականին Աթենքում կայացած Առաջին Օլիմպիադայի հուշամեդալը I Օլիմպիադայի պատրաստված էր բրոնզից և պահվում է Լուժնիկի Օլիմպիական կոմպլեկսի ԲԲԸ սպորտի թանգարանում[2]։

Ֆիլատելիի մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՍՀՄ-ի փոստային դրոշմանիշ։ 1986։ 90-ամյակին նվիրված ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերին

Նշանակալի իրադաձություններ են եղել նաև ֆիլատելիայում, Օլիմպիական դրոշմանիշների շարքի թողարկումը կայացել է Հունաստանում Խաղերի բացման առաջին օրը։ Բավականին շատ երկրներ որոշեցին թողարկել դրոշմանիշներ ոսկյա պատկերներով (արծաթագույն) և բրոնզե մեդալներով։ Հունգարիան պատկերել էր արծաթե մեդալը իր բնական գույներով, որը հարց է առաջացնում թե արդյո՞ք արծաթե պարգևն ընդհանրապես ոսկեզօծված է եղել։ I Խաղերի դրոշմանիշների նկարազարդումը եղել է ամենատարածվածը նմանատիպ դրոշմանիշների շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]