Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշներ
Cristinakirchnermensaje2010.jpg
Ծնվել է փետրվարի 19, 1953({{padleft:1953|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Լա Պլատա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Կրոն կաթոլիկություն
Կրթություն National University of La Plata[1]
Մասնագիտություն քաղաքական գործիչ և փաստաբան
Ամուսին Néstor Kirchner
Զբաղեցրած պաշտոններ Member of the Argentine Chamber of Senators[3]
Քաղաքական կուսակցություն Front for Victory[1] և Justicialist Party
Պարգևներ և
մրցանակներ
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան և Արևի շքանշան
Երեխաներ Máximo Kirchner և Florencia Kirchner
Կայք cristina.com.ar
Ստորագրություն CF SIGNATURE.svg
Cristina Fernández de Kirchner Վիքիպահեստում
Քրիստինա Քիրշները, որպես Արգենտինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։
Քրիստինա Քիրշները Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ

Քրիստինա Էլիզաբեթ Ֆերնանդես դե Քիրշներ (իսպ.՝ Cristina Elisabet Fernández de Kirchner /kɾisˈtina eˈlisaβet ferˈnandes ðe ˈkirʃner/, ծնվ.՝ 19 փետրվարի, 1953, Լա Պլատա, Բուենոս Այրես նահանգ, Արգենտինա), Արգենտինայի 55-րդ նախագահը 2007 թվականի դեկտեմբերի 10-ից։ Փոխարինել է իր ամուսնուն՝ Նեստոր Քիրշներին։ Դարձել է Արգենտինայի երկրորդ կին նախագահը (Իսաբել Պերոնից հետո) և Արգենտինայի առաջին կին նախագահը, ով այդ պաշտոնն զբաղեցրել է ընտրությունների արդյունքում։

Ֆերնանդեսն ավարտել է Լա Պլատայի Ազգային համալսարանը[4][5]։ Ուսման տարիներին ծանոթացել է ապագա ամուսնու հետ, իսկ կրթությունն ավարտելուց հետո նրանք տեղափոխվել են Սանտա Կրուս նահանգ, որտեղ աշխատել են որպես փաստաբան։ 1989 թվականին Քրիստինա Ֆերնանդեսն ընտրվել է Սանտա Կրուս նահանգի օրենսդիր ժողովի անդամ, իսկ 1995-2007 թվականներին մի քանի անգամ ընտրվել է Արգենտինայի կոնգրեսի անդամ։ 2007 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Քրիստինա Ֆերնանդեսն առաջադրվել էր «Ճակատ հանուն հաղթանակի» կառավարող կուսակցության կողմից. նա հաղթեց՝ ստանալով ձայների 45 %-ը, ինչը 20 %-ով ավելի էր այն ձայների քանակից, որ ստացել էր հաջորդ թեկնածուն։ Այս ընտրությունների ժամանակ գրանցված տոկոսային տարբերությունն ամենամեծն էր սկսած 1983 թվականից, երբ Արգենտինայում հաստատվեց քաղաքացիական կառավարություն և սկսեցին անցկացվել ազատ ընտրություններ[6][7]։ Քննադատվելով ինչպես աջակողմյան, այնպես էլ ձախակողմյան քաղաքական ուժերի կողմից՝ Քրիստինա Ֆերնանդեսը կայուն ու բավական մեծ աջակցություն ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարավամերիկյան հարևան պետություններում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.presidencia.gob.ar/la-presidenta/biografia
  2. Internet Movie Database Ստուգված է հուլիսի 21-ին 2015:
  3. http://www.senado.gov.ar/senadores/Historico/Introduccion
  4. «BIOGRAFÍA DE Cristina Fernandez:» (իսպաներեն)։ сайт www.sarpanet.info։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2011-07-19 
  5. «Кристина Фернандес, президент Аргентины»։ Эхо Москвы։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 19 
  6. «АРГЕНТИНА. ИСТОРИЯ.»։ Энциклопедия Кольера։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7–ին 
  7. «Аргентина с 1994 по 1999 годы»։ сайт aceproject.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-02-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7–ին 
  8. «Президент Аргентины Кристина Фернандес де Киршнер больна раком щитовидной железы»։ // gazeta.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-29-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]