Երկրաբանական որոնում և հետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզը որ փոխեց աշխարհը

Երկրաբանական որոնում և հետախուզություն երկրաբանական ուսումնասիրությունների հիմնական մեթոդը դաշտում կատարվող անմիջական դիտարկումներն են։ Որևէ տարածքի երկրաբանական հետազոտությունն սկսվում է բնական կամ արհեստական ձնով մերկացված ապարների ուսումնասիրմամբ ու համադրմամբ, ինչպես նաև լաբորատոր հետազոտություևների համար նմուշներ վերցնելով։ Երկրաբանի դաշտային աշխատանքի ամենակարևոր տարրը երկրաբանական հանույթն է, որն ուղեկցվում է երկրաբանական քարտեզներ և երկրաբանական կտրվածքներ կազմելով։

Երկրաբանակն հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական հետազոտություններում առանձնացվում է երեք հիմնական ուղղություն՝ նկարագրական, դինամիկական ն պատմական։ Միներալների և ապարների նկարագրությունը, երկրաբանական մարմինների (ապարաշերտերի, ինտրուզիվ զանգվածների, հանքակուտակների) կազմության, կառուցվածքի, տեսքի, ձևի, չափերի և տեղադրման պայմանների ուսումնասիրությունն առաջին ուղղության խնդիրն է։ Երկրակեղևը մշտապես փափոխվում է, որը պայմանավորված է ներծին արտածին պրոցեսների գործունեությամբ։ Դրանց ուսումնասիրությամբ զբաղվում է դինամիկական Երկրաբանական որոնում և հետախուզություն։ Երկրի անցյալի արտածին և ներծին պրոցեսների վերականգնման և երկրակեղևի զարգացման օրինաչափությունների բացահայտման հարցերն է հետազոտում պատմական Երկրաբանական որոնում և հետախուզություն։ Անցյալի երկրաբանական պրոցեսները մեկնաբանվում են ապարներում դրանց թողած հետքերի ուսումնասիրության հիման վրա։ Շերտադրության հաջորդականության և օրգանական աշխարհի էվոլյուցիայի անդարձելիության օրենքների համաձայն ստեղծվել է Երկրի տարեգրությունը (տես Երկրաբանական հասակ, Երկրաբանական ժամանակագրություն

Երկրաբանական հետախուզությունների կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական հետախուզության մեջ լայնորեն կիրառվում է ակտուալիզմի մեթոդը, որը հնարավորություն է ընձեռում այժմ ընթացող երկրաբանական պրոցեսներն ուսումնասիրելով դատել անցյալում կատարվածների մասին։ Այդ սկզբունքի հիման վրա վերականգնվում են ապարաշերտերի առաջացման ֆիզիկաաշխարհագրական ֆիզիկաքիմիական պայմանները, ինչպես նաև այն խորությունները, որում տեղի է ունեցել ապարների մետամորֆիզմը։ Օրգանական սերտորեն կապված է բնական, հատկապես Երկիրն ուսումնասիրող մյուս գիտությունների հետ (տիեզերագիտության, աստղաֆիզիկայի, երկնային մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության, ռադիոքիմիայի, միջուկային ֆիզիկայի, տեխնիկական մեխանիկայի, ֆիզիկական քիմիայի)։

Երկրաբանական հետախուզության մեջ առանձնացվում են մի շարք ճյուղեր և դիսցիպլիններ, երկրաքիմիա, երկրաֆիզիկա, տեկտոնիկա, պատմական երկրաբանություն, ռեգիոնալ երկրաբանություն, դինամիկական երկրաբանություն, հանքագիտություն, ջրաերկրաբանություն, հրաբխագիտություն, շերտագրություն, հնէաբանություն, ինժեներական երկրաբանություն, մետաղածնություն, երկրամեխանիկա, վառելանյութերի երկրաբանություն, բյուրեղագիտություն, միներալոգիա, պետրոգրաֆիա, լիթոլոգիա։ Երկրի կառուցվածքը, հատկությունները և զարգացման ընդհանուր օրինաչափություններն ուսումնասիրում է գեոնոմիան, իսկ Երկրի՝ իբրև մոլորակային համակարգության անդամներից մեկի՝ պլանետոլոգիան (աստրոլոգիան)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 617