Վերին աշխարհի դափը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին աշխարհի դափը (այլ կիրառումներ)
Վերին աշխարհի դափը
ռուս.՝ Бубен Верхнего мира
Երկիր Ռուսաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ
Թվականհոկտեմբերի 27, 2020
Լեզուռուսերեն
ՌեժիսորSergey Godin?
Տևողություն37 րոպե

«Վերին աշխարհի դափը» (ռուս.՝ «Бу́бен Ве́рхнего ми́ра»), ռուսական կարճամետրաժ կինոնկար, որը 2020 թվականին նկարահանվել է ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի նույնանուն պատմվածքի հիման վրա։ Ռեժիսոր՝ Սերգեյ Գոդին։ Պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք կին, որոնցից մեկը Տիյմի շամանուհին է, անտառում գտնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նացիստական ինքնաթիռի մնացորդներ, փորձում են մահացած օդաչուին կանչել երկրային իրականություն։ Վերջինը նրանց պետք է իրենց ամենաերիտասարդ ուղեկից Մաշայի հետ ամուսնացնելու համար։ Կյանքի հանգամանքների պատճառով Մաշան ամբողջովին մենակ էր, սիրեցյալը լքել էր նրան, և նա հայտնվել էր հիվանդանոցում։ Ժամանակը, երբ տեղի էին ունենում այս իրադարձությունները, հեշտ չէր, և բոլորը փնտրում էին փող աշխատելու և բարեկեցիկ ապագա որոնելու ուղիներ։ 1990-ան թվականները ստիպում էին մարդկանց գտնել ապրուստի որևէ տարբերակ, այդ թվում՝ ամենաանսովոր։ Նրանց այստեղ բերած Տանյայի համար տեղի ունեցող ամենը բիզնես է, բայց... Մարիայի և օդաչու Զվյագինցևի միջև առաջանում է խոր զգացողություն։ Մաշան զգում է, որ իրենց ժամանակներում այդքան խոր ու ազնիվ մարդիկ չկան։ Բաժանվելիս օդաչուն նրան մի շվի է տալիս։ Եթե Մաշան կրկին ցանկանա տեսնել նրան, ապա շվին կկանչի Զվյագինցևին հանդերձյալ աշխարհից[2]։

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Սերգեյ Գոդին
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Գորովացկի, Սերգեյ Գոդին
  • Օպերատոր՝ Վլադիմիր Լոբունեց
  • Պրոդյուսերներ՝ Սերգեյ Շումակով, Ալեքսեյ Գորովացկի
  • Կոմպոզիտոր՝ Ստանիս Դմիտրիև[1][2]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Կլիմովա
  • Ալեքսանդրա Չերկասովա-Սլուժիտել
  • Դմիտրի Սոլոմիկին
  • Կոնստանտին Մուրզենկո
  • Լենա Կուո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Бубен Верхнего мира (2020) – трейлеры, даты премьер – КиноПоиск». Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Бубен Верхнего мира». smotrim.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]