«Թաղասեռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 85. Տող 85.
Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է [[Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)|Սբ. Ամենափրկիչ]] եկեղեցին:
Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է [[Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա)|Սբ. Ամենափրկիչ]] եկեղեցին:


Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է <blockquote>Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող</blockquote><ref name="Թաղասեռ" />։
Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է <blockquote>Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող</blockquote><ref name="Թաղասեռ" />


Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է [[Թիֆլիս|Թիֆլիսում]]: 100 տարի անց ծիսարանը բերվել է [[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Ձորադիր)|Սբ. Էջմիածին։]]
Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է [[Թիֆլիս|Թիֆլիսում]]: 100 տարի անց ծիսարանը բերվել է [[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Ձորադիր)|Սբ. Էջմիածին։]]


1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` <blockquote>Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք</blockquote>: Հիշատակարանն այժմ պահվում է [[Մատենադարան|Մատենադարանում]]:
1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել` <blockquote>Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք</blockquote> Հիշատակարանն այժմ պահվում է [[Մատենադարան|Մատենադարանում]]:


1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:
1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:

20:00, 29 Հունիսի 2022-ի տարբերակ

Գյուղ
Թաղասեռ
ադրբ.՝ Tağaser
Թաղասեռի Սուրբ Աստվածածին մատուռը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԲԾՄ843 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն491 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Թաղասեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Թաղասեռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Թաղասեռ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբախշված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 74 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է ունի 1144, 33 հա տարածք, որից 616, 46 հա գյուղատնտեսական նշանակության, 4741, 57 անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Շենին», «Կոճին», «Սիսեռն» և «Տեղուն»[2]։

Պատմություն

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում: Բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ գետերի արանքում: 10-րդ դարից ի վեր` ներկայիս բնակավայրի և հարակից տարածքներում հայկական գյուղեր են եղել[3]։

1045 թվականին՝ Բագրատունյանց թագավորության ամկումից հետո քոչվոր ցեղերը ավերի կռիվներ են տարել Արցախի դաշտավայրում և լեռնաստանում: Այդ գյուղերի բնակիչների մի մասը լքել են իրենց բնակավայրերը։ Առավել ծանր վիճակում հայտնվեց Ուտիքի և Արցախի հարթավայրային գավառների հայությունը։

17-րդ դարի սկզբներին Միլ (Բայլական կամ Բելոկան) քաղաքից բազմաթիվ հայ ընտանիքներ հաստատվում են Արցախի լեռնաստանում, որտեղ իշխանությունն՝ իրենց ձեռքն էին վերցրել մելիքական տների ներկայացուցիչները, և իրավիճակը համեմատաբար կայուն էր: Նրանցից մի քանի ընտանիքներ հաստատվում են Հինգ շեն կոչված վայրում, որը ներկայիս Թաղասեռից 5 կմ հեռավորությամբ բարձունքի վրա է գտնվում[3]:

Այստեղ ձևավորվում է Հին Թաղասեռ բնակավայրը։ Հնարավոր է,որ նախկինում այդտեղ գտնվող բնակավայրը նույնպես ունեցել է Թաղասեռ անունը: 17-րդ դարում այստեղ կառուցվել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին:

Թաղասեռը հանդիսանում է Արցախի գրչության կենտրոններից մեկը: 1631 թվականին Բաղդասար Գրիչը Թաղասեռում գրել է մի Ծիսարան։ Ծիսարանի ստորին լուսանցքում նա գրել է

Ձեռս գնաց, գիրս մնաց, Ձեռս փտի, դառնա ի հող, գիրս մնայ յիշատակող

[3]

Ծիսարանը հետո հայտնվել է գերության մեջ: 1791 թվականին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսիսոն ազատել է գերված ձեռագիրը և որպես հիշատակ նվիրել Սբ. Աստվածածին եկեղեցուն։ Ծիսարանի վերջին ստացողն է եղել ագուլեցի Հարությունը, ով 1804 թվականին այն գնել է Թիֆլիսում: 100 տարի անց ծիսարանը բերվել է Սբ. Էջմիածին։

1638 թվականին Հովհաննես եպիսկոպոսի պատվերով Կիրակոս երեցը Ծիսարան է օրինակել`

Գրեցաւ սուրբ աւետարանս ի երկրիս Աղուանից՛ ի գաւառիս Դիզակայ, ի գեաւղս, որ կոչի Թեղասեռ` ի դուռն սուրբ Սարգսիս, ի Շահ Սեփու երրորդ ամին ձեռամբ փծուն և անարհեստ գրչի՛ սուտանուն Մելիքսեդ երիցու և միաշունչ եղբաւրս իմոյ սրբամիտ և հեզահոգի տէր Կիրակոս քահանայի, որ ի միասին սկսաք և աւարտեցաք

Հիշատակարանն այժմ պահվում է Մատենադարանում:

1795-1797 թվականներին պարսից Աղա Մուհամմադ շահի արշավանքներից հետո Արցախում սով է սկսվել, տարածվել են տարբեր տեսակի հիվանդություններ: Ստեղծված իրավիճակում բնակչության մի մասը ստիպված է եղել լքել հայրենի երկրամասը:

1798 թվականին Հադրութից, Թաղլարից, Դահրազից, Խաչմաչից, Ճարտարից, Հադրութի շրջանի գործող բնակավայրերը սեռից որոշ ընտանիքներ տեղափոխվել և հաստատվել են Շամախու հարավային կողմերում և հիմնել Արփավուտ գյուղը:

19-րդ դարի սկզբներին Հին Թաղասեռի բնակիչները տեղափոխվել և հաստատվել են իրենց բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա գտնվող վայրում, որտեղել հիմնվել է ներկայիս Թաղասեռը: Այստեղ նրանք փայտաշեն եկեղեցի են կառուցել:

Թաղասեռում ապրել են Փոթունց, Սոփանց, Պետունց, Մուլքումանց,Բուդաղանց, Խաչունց, Լուտանց ազգատոհմերի ներկայացուցիչները[3]:

Արցախցիներից կազմված մահապարտների գնդում Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են նաև Թաղասեռի երիտասարդները: Նրանցից Սարգիս և Տիգրան Բաղդասարյանները նահատակվել են այդ հերոսական ձակատամարտում։

1917-1918 թվականներին Արցախի կառավարությունը զենքի և զինամթերքի պաշարների մի մասը պահում էր Թաղասեռում` որպես ապահով վայր։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղից ռազմաճակատ է մեկնել 181 մարդ, զոհվել է 97-ը: Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կանգնեցվել։

Արցախյան շարժման առաջին տարիներին, երբ Ադրբեջանի հետ հակամարտությունը խորացավ, ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, որի մարտիկները մասնակցել են բազմաթիվ ճակատամարտերի: Նրանցից 22 հոգի զոհվել են: Սլավա Ավագյանը և Բորիս Հայրյանը հետմահու արժանացել են ԱՀ «Մարտական խաչ» 2- րդ աստիճանի շքանշանի[3]:

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

Թաղասեռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 434 մարդ, կա 121 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 503 502 501

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձանները

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (17 դ.), գյուղատեղի «Հին շեն» (17 դ.), գերեզմանոց (17-19 դդ.), աղբյուր (20 դ.), կամուրջ (1763 թ.), շինարարական արձանագրությամբ հին կամուրջ (1763 թվական), միջնադարյան գյուղատեղիների և գերեզմանոցների մնացորդներ, կիսավեր Անապատ եկեղեցին (1635 թվական), Սև Խաչ սրբավայրը, Արցախյան ազատամարտում նահատակված թաղասեռցիների հիշատակը հավերժացնող խաչքարը (2005 թվական), հաշվառված է 19 հուշարձան[2]։ Թաղասեռում գրված Մաշտոցներից մեկում հիշատակված է Սբ. Սարգիս եկեղեցու մասին, որը սակայն հիմնովին ավերվել է[3]։

Թաղասեռի աղբյուրներն են` Շենին, Կոձին, Սիսեռն, Տեղուն, Մեծ Կիլիսուտ, Ադուն: Գյուղի կամարակապ աղբյուրը կառուցվել է 1915 թվականին Թաղասեռի մեծահարուստներից մեկի` Սարգիս Հովսեփյանի կողմից։

Գյուղի հանդամասերն են Ռուսեն յուրդը, Տնջրուն արտը, Քեղերթը, Հոռուն արտը, Սիլեկեն արտը[3]։

Հասարարակական կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)

Արտաքին հղումներ

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  • World Gazetteer(չաշխատող հղում)  - World-Gazetteer.com(անգլ.)
  • Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 130