Ռոբերտ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Ֆիշերից)
Ռոբերտ Ֆիշեր
Robert James "Bobby" Fischer
Ռ. Ֆիշերը 1960 թ. Լեյպցիգում օլիմպիադայի ժամանակ
Պետություն(ներ) Իսլանդիա և  ԱՄՆ
Անունը ծնվելիսանգլ.՝ Robert James Fischer
Ծննդյան ամսաթիվմարտի 9, 1943(1943-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…]
Մահվան ամսաթիվհունվարի 17, 2008(2008-01-17)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՌեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…]
Կոչում

Միջազգային կարգի վարպետ (1957)

Գրոյսմաստեր (1958)
Առավելագույն վարկանիշ2785 (հուլիս 1972)
365chessRobert_James_Fischer
Chesstempo համար239563
ICCF համար239563
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1960[8], Շախմատային օլիմպիադա 1962[8], Շախմատային օլիմպիադա 1966[8] և Շախմատային օլիմպիադա 1970[8]
Պարգևներ և մրցանակներ
bobbyfischer.net
Ռոբերտ Ֆիշեր Վիքիքաղվածքում
 Bobby Fischer Վիքիպահեստում

Ռոբերտ Ջեյմս «Բոբբի» Ֆիշեր (անգլ.՝ Robert James "Bobby" Fischer) (մարտի 9, 1943(1943-03-09)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][3][5][…] - հունվարի 17, 2008(2008-01-17)[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա[6][7][3][…]), ամերիկացի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն։ Շատերը նրան համարում են բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը[9][10][11]։

13 տարեկանում փայլուն հաղթանակ տարավ Դոնալդ Բիրնի դեմ խաղում, որը հետագայում հայտնի դարձավ որպես «դարի խաղ»[12]։ 14 տարեկանից սկսած Ֆիշերը խաղացել է ԱՄՆ առաջնություններից ութում՝ հաղթելով յուրաքանչյուրը։ 15 տարեկանում Ֆիշերը դարձավ և՛ ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերը, և աշխարհի առաջնության ամենաերիտասարդ հավակնորդը։ 20 տարեկանում Ֆիշերը հաղթեց ԱՄՆ 1963–1964 թվականների առաջնությունում 11/11 միավորով, որը առաջնության պատմության մեջ միակ կատարյալ հաղթանակն էր։ Ֆիշերի «Իմ արժանահիշատակ 60 պարտիաները» գիքը (1969) մնում է շախմատային գրականության հարգված ստեղծագործություններից[13]։

1970 և 1971 թվականներին Ֆիշերն «իր մրցակիցների հանդեպ ուներ աննախադեպ առավելություն»[14]։ Այս շրջանում նա 20 անընդմեջ հաղթանակ տարավ 1970 թվականի միջտարածքային մրցաշարում և շահեց այն՝ 3½ միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող Բենտ Լարսենին[15]։ 1971 թվականի հուլիսից սկսած 54 ամիս շարունակ զբաղեցրել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ 1972 թվականին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում գործող չեմպիոն, ԽՍՀՄ ներկայացուցիչ Բորիս Սպասկիից խլել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը[16]։

1975 թվականին Ֆիշերը հրաժարվել է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երբ ՖԻԴԵ-ն մերժեց առաջնության վերաբերյալ իր պահանջները։ Այնուհետև Ֆիշերը անհետացավ հասարակության աչքից մինչև 1992 թվականը, երբ նա հաղթեց Սպասկիի դեմ ոչ պաշտոնական ռևանշում։ Մրցաշարը տեղի է ունեցել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, որը այդ ժամանակ ԱՄՆ-ի կողմից էմբարգոյի տակ էր[17][18][19]։ Նրա մասնակցությունը ԱՄՆ կառավարության հետ հակամարտության և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ, քանի որ ԱՄՆ կառավարությունը Ֆիշերի շահույթից եկամտահարկ էր պահանջում, և արդյունքում նրան ձերբակալելու պատճառ դարձավ[20]։

1990-ականներին արտոնագրում է շախմատային ժամանակի նոր համակարգ, ըստ որի՝ յուրաքանչյուր քայլից հետո խաղացողը լրացուցիչ ժամանակ է ստանում։ Այս համակարգը այժմ ստանդարտ պրակտիկա է ամենաբարձ մակարդակի առաջնություններում և մրցաշարերում։ Նա նաև ստեղծել է շախմատի նոր տարբերակ, որը կոչվում է Ֆիշերի շախմատ կամ շախմատ 960[21]։

1990-ականներին և 2000-ականների սկզբին Ֆիշերը ապրել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում և Իսլանդիայում։ Տարբեր ռադիոկայաներով հանդես է եկել հակաամերիկյան և հակասեմական հայտարարություններով։ Հավանաբար, այդ պատճառով իր ԱՄՆ անձնագիրը չեղյալ է համարվել[22][23][24]։ Անձնագրի չեղյալ հայտարարվելուց անտեղյակ՝ Ֆիշերը մեկնում է Ճապոնիա, որտեղ նրան տեղի իշխանությունները ձերբակալում են[25] և արտաքսման վտանգի տակ կալանավորված պահում ավելի քան ութ ամիս[26]։ 2005 թվականին Ֆիշերը ստանում է Իսլանդիայի քաղաքացիություն[27], ինչի արդյունքում Ճապոնիայի իշխանությունները նրան բանտից ազատ են արձակում[28]։ Ֆիշերը մեկնում է Իսլանդիա, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջ՝ 2008 թվականի հունվարի 17[29]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Ֆիշերը ծնվել է 1943 թվականի մարտի 9-ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ Մայքլ Ռիզ հիվանդանոցում[30]։ Ըստ իր ծննդյան վկայականի՝ հայրը գերմանացի կենսաֆիզիկոս Հանս Գերհարդ Ֆիշերն է, ով նաև հայտնի է որպես Ջերարդ Լիբշեր[31]։ Մայրը՝ Ռեգինա Վենդեր Ֆիշերը, ԱՄՆ քաղաքացի էր[32][33]։ Ռեգինան ծնվել է Շվեյցարիայում՝ Ռուսաստանից և Լեհաստանից հրեա ընտանիքում[34]։ Մեծանալով Սենթ Լուիսում[30]՝ Ռեգինան եղել է ուսուցիչ, գրանցված բուժքույր և հետագայում՝ բժիշկ[35]։

Քոլեջն ավարտելուց հետո Ռեգինան մեկնեց Գերմանիա՝ եղբորն այցելելու։ Այնտեղ նա հանդիպեց գենետիկ և ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Ջոզեֆ Մյուլերին, ով Ռեգինային համոզեց մեկնել Մոսկվա՝ բժշկություն սովորելու։ Ռեգինան ընդունվեց Մոսկվայի Իվան Սեչենովի անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ծանոթացավ Հանս Գերհարդին, ում հետ ամուսնացավ 1933 թվականի նոյեմբերին[36]։ 1938 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ջոան Ֆիշերը։ Իոսիֆ Ստալինի շրջանում հակասեմականության վերականգնման պատճառով Ռեգինան Ջոանի հետ մեկնեց Փարիզ, Ֆրանսիա, որտեղ Ռեգինան դարձավ անգլերենի ուսուցչուհի։ Գերմանիայի ներխուժման սպառնալիքի պատճառով նրանք 1939 թվականին մեկնեցին ԱՄՆ։ Հանս Գերհարդը փորձում է հետևել նրանց, սակայն Գերմանիայի քաղաքացիության պատճառով չի կարողանում մուտք գործել ԱՄՆ[36]։ Ռեգինան և Հանս Գերհարդը բաժանվել էին Մոսկվայոմ, չնայած պաշտոնապես ամուսնալուծվել են 1945 թվականին[36]։

Ռեգինան հղիացել է 1942 թվականի հունիսին և 1943 թվականին մարտի 9-ին Մայքլ Ռիզ հիվանդանոցում ունեցել է որդի[37]։ Այդ ժամանակ Ռեգինան «անօթևան» էր[37] և ընտանիքին օգնելու համար ամբողջ երկրով մեկ տարբեր աշխատանքներ և դպրոցներ էր փոխում։ Ներգրավվել է քաղաքական գործուներությամբ և երկու զավակներին միայնակ մեծացրել[38][39][40]։

1949 թվականին ընտանիքը տեղափոխվում է Բրուքլին (Նյու Յորք)[41], որտեղ Ռեգինան ստանում է բուժքույրական մագիստրոսի կոչում և աշխատում այդ բնագավառում[39]։

Պաուլ Նեմենի[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներն այն մասին, որ հիդրոմեխանիկայի և կիրառական մեխանիկայի գծով փարձագետ, ֆիզիկոս հրեա Պաուլ Նեմենին կարող է Ֆիշերի կենսաբանական հայրը լինել, հրապարակվել են The Philadelphia Inquirer-ի 2002 թվականին Պիտեր Նիկոլասի և Քլեա Բենսոնի կողմից արված հետաքննությունում[40][42][43]։ 1950-ականներին ՀԴԲ-ն հետաքննում էր Ռեգինային և իր շրջանին՝ նախկինում Մոսկվայում ապրելու և ենթադրյալ կոմունիստական համակրանքի պատճառով[44]։ Ըստ ՀԴԲ-ի արխիվների Ռոբերտ Ֆիշերի կենսաբանական հայրը Պաուլ Նեմենին է, քանի որ ԱՄՆ կառավարությունը Հանս Գերհարդ Ֆիշերին երբեք թույլ չի տվել մտնել երկիր՝ իր ենթադրյալ կոմունիստական համակրանքների պատճառով[42][45][46]։ Նեմենին մինչև իր մահը (1952 թվական) Ռեգինային և Ֆիշերին ֆինանսապես օգնում էր[47]: Նեմենին գանգատվել է սոցիալական աշխատողների մոտ, ասելով, որ նրան դուր չի գալիս, թե ինչպես է Ռեգինան մեծացնում Բոբբիին, այն աստիճան, որ Նեմենին նվազագույնը մեկ անգամ արտասվել է[42]։ Հետագայում Բոբբին հունգարացի շախմատիստ Զիտա Ռայչայնիին մատմել է, որ Պաուլ Նեմենին հայտնվում էր նրանց Բրուքլինի տանը և նրան զբոսանքի տանում[40]։ Պաուլ Նեմենիի մահից հետո (1952) Ռեգինա Ֆիշերը նրա առաջնեկ որդուն (Փիթեր Նեմենի) նամակ է գրում՝ հարցնելով Բոբբիին թողած Պաուլի կտակի մասին[42]։

Բոբբին երկու օր է հիվանդ է ջերմությամբ և կոկորդի ցավով, անշուշտ բժիշկը կամ հիվանդանոցը կլուծեին այս խնդիրը։ Ես չեմ կարծում, որ Պաուլը կուզենար Բոբբիին այս վիճակում թողնել և քեզանից խնդրում եմ հրատապ ինձ տեղեկացնել՝ արդյոք Պաուլը Բոբբիին ինչ-որ բան թողել է։

Մի առիթով Ռեգինան սոցիալական աշխատողին ասել է, որ նա Հանս Գերհարդ Ֆիշեր վերջին անգամ տեսել է 1939 թվականին՝ Բոբբի ծնվելուց չորս տարի առաջ։ Մեկ այլ առիթով նա նույն աշխատողին ասել է, որ նա 1942 թվականի հունիսի մեկնել է Մեքսիկա Հանս Գերհարդ Ֆիշերին տեսնելու նպատակով, և որ Բոբբին բեղմնավորվել է այդ հանդիպման ժամանակ[40]։ Ըստ Բոբբի Ֆիշերի կնոջ ամուսնու՝ Ռասել Թարգի՝ Ռեգինան թաքցնում էր, որ Նեմենին Բոբբի հայրն է, քանի որ նա ցանկանում էր խուսափել ապօրինի երեխայի խարանից[40]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[48][49]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1972 2785 2785 2785


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 chessgames.com — 2001.
  5. 5,0 5,1 5,2 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  6. 6,0 6,1 6,2 http://www.wsj.com/articles/SB10001424052970204488304574434892134601968
  7. 7,0 7,1 7,2 http://www.huffingtonpost.com/2012/01/24/self-deportation-romney_n_1228296.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 OlimpBase
  9. Brady 2011, p. 328.
  10. Müller 2009, p. 23.
  11. Wolff 2001, p. 273.
  12. Di Felice 2010, p. 48.
  13. Donaldson & Tangborn 1999, p. 170.
  14. Sonas, Jeff (2005 թ․ մայիսի 25). «The Greatest Chess Player of All Time – Part IV». chessbase.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  15. Edmonds & Eidinow 2004, pp. 311–12.
  16. "The 1972 championship will become immortalized in film, on the stage, in song. It will remain incontrovertibly the most notorious chess duel in history. There will never be another like it... A lone American star was challenging the long Soviet grip on the world title. His success would dispose of the Soviet's claim that their chess hegemony reflected the superiority of their political system..." Edmonds & Eidinow 2004, pp. 2–3.
  17. «Bobby Fischer arrives in Iceland». BBC News. 2005 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  18. «Question of Yugoslavia (1992)». Ozone Secretariat. 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  19. «General Assembly». United Nations. 1993 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  20. "[Fischer's] worry was that the U.S. government might finally have caught up with him. He'd violated State Department economic sanctions against Yugoslavia by playing a $5 million chess match against Boris Spassky in Sveti Stefan, Montenegro, in 1992, and an arrest warrant had been issued at that time. If he went back to the United States, he'd have to stand trial, and the penalty, if he was convicted, would be anywhere from ten years in prison to $250,000 in fines, or both, plus possible forfeiture of his $3.5 million winnings". Brady 2011, p. 2.
  21. "At the beginning of the 21st century, grandmasters have been slowly but surely expressing interest in Fischerandom Chess". Gligorić 2002, p. 132.
  22. "Bobby was astute enough to know that by making more and more broadcasts [against the United States and Jews worldwide], he was increasing his chances of eventual arrest. When nothing happened, however, he felt invulnerable and continued to travel without hiding..." Brady 2011, p. 280.
  23. It's possible that Fischer's broadcasts were the fuel that sparked the U.S. government to activate the decade-old charge against him". Brady 2011, pp. 282–83.
  24. Miyoko, for her part, thought that U.S. authorities could have arrested Bobby anytime post-1992, but they didn't and only went after him when 'suddenly he started to attack America and it made the government very angry.Կաղապար:'" AP wire story (Tokyo), July 18, 2004. Quoted in Brady 2011, p. 283.
  25. "Not knowing that his arrest was imminent, and believing that his passport was legal, on July 13, 2004, [Fischer] went to Narita Airport in Tokyo to board a plane bound for Manila. He was arrested and shackled in chains". Brady 2011, p. 282.
  26. "...on July 13, 2004... [Fischer] was arrested..." "...on March 23, 2005, [Fischer] was released from his cell". Brady 2011, pp. 282, 293.
  27. «Asia-Pacific | Iceland grants Fischer passport». BBC News. 2005 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  28. "[Fischer] was picked up by limousine supplied by the Icelandic embassy, given his new Icelandic passport, and he and Miyoko, hand in hand, sped to Narita Airport". AP wire story, March 23, 2005. Quoted in Brady 2011, p. 293.
  29. Batty, David (2008 թ․ հունվարի 18). «Chess champion Bobby Fischer dies». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  30. 30,0 30,1 Brady 1973, p. 2.
  31. Chess Life. 59 (United States Chess Federation): 214. 2004. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  32. Reitwiesner, William Addams. «Ancestry of Bobby Fischer (Extracts from the U.S. Federal Decennial Census)». ancestry.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  33. Quinn, Ben; Alan Hamilton (2008 թ․ հունվարի 28). «Bobby Fischer, chess genius, heartless son». The Sunday Times. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.(subscription required)
  34. "...she appears to have been religiously unobservant". Edmonds & Eidinow 2004, p. 27.
  35. Schulz, Von André (2004 թ․ հոկտեմբերի 8). «Mutmaßungen über Fischer» (գերմաներեն). chessbase.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին..
  36. 36,0 36,1 36,2 Brady 2011, pp. 7–8.
  37. 37,0 37,1 Brady 2011, p. 8.
  38. "The family lived in [California, Idaho, Oregon, Illinois, and Arizona] before moving to New York. Regina's flexibility and desperation led her to a surprising gamut of jobs. She was a welder, schoolteacher, riveter, farm worker, toxicologist's assistant, stenographer, all throughout the early and mid-1940s". Brady 2011, p. 9.
  39. 39,0 39,1 Edmonds & Eidinow 2004, p. 5.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Nicholas, Peter (2009 թ․ սեպտեմբերի 21). «Chasing the king of chess». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  41. "In early 1949 Regina Fischer took the least expensive housing she could find when she moved the family—Bobby, Joan, and herself—to East 13th Street in Manhattan, facing the kitchen back entrance of the famed Luchow's restaurant, where many of the best chess players would occasionally dine. The Fischers could never afford to eat there. The apartment's entrance was marred by a rusty fire escape running up the front, and there was only one small bedroom—but the rent was $45 a month". FBI report, August 24. 1953 (SAC, New York, 100-102290). Quoted in Brady 2011, p. 10.
  42. 42,0 42,1 42,2 42,3 Nicholas, Peter; Clea Benson (2002 թ․ նոյեմբերի 17). «Files reveal how FBI hounded chess king». The Philadelphia Inquirer. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  43. Nicholas, Peter, and Clea Benson. "Life is not a Board Game". The Philadelphia Inquirer, February 8, 2003.
  44. Laurence, Charles (2002 թ․ նոյեմբերի 24). «FBI targeted chess genius Bobby Fischer and his mother». London: www.telegraph.co.uk. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  45. Böhm & Jongkind 2003, p. 22.
  46. Regina Fischer entry, passenger manifest, Կաղապար:Ship, January 18, 1939, p. 74, line 6, accessed January 20, 2008 via ancestry.com
  47. Böhm & Jongkind 2003, pp. 22, 135.
  48. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  49. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոբերտ Ֆիշեր հոդվածին