ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողով (2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը 2021 թվականի Ժնևի գագաթնաժողովի ժամանակ։

ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողով (հայտնի է նաև որպես Ժնև 2021 կամ Բայդեն-Պուտին գագաթնաժողով), 2021 թվականի հունիսի 16-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած բարձր մակարդակով գագաթնաժողով, որին մասնակցում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Գագաթնաժողովի արդյունքում Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ընդունել են ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որտեղ նրանք վերահաստատել են Միխայիլ Գորբաչովի ու Ռոնալդ Ռեյգանի՝ 1985 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորագույն սկզբունքն այն մասին, որ միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, այդ իսկ պատճառով այն երբեք չպետք է հրահրվի։ Հայտարարվել է նաև ռազմավարական կայունության մասին երկկողմ երկխոսության մեկնարկի մասին, որը պետք է հիմք դնի սպառազինությունների հետագա վերահսկման միջոցների ու ռիսկերի նվազեցման ուղղությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ժամանաակաշրջանում Ժնևում անց է կացվել երկու գագաթնաժողով։ 1955 թվականի հուլիսին Շվեյցարիայի այս քաղաքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԽՍՀՄ և ԱՄՆ-ի առաջնորդները հավաքվել էին քննարկելու գլոբալ անվտանգությունը[2]։ 1985 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը քննարկել են դիվանագիտական հարաբերությունների ու միջուկային սպառազինության հարցերը։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, 2011 թվականի մարտ։

Մինչև Ժնևի հանդիպումը Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են մեկ անգամ՝ 2011 թվականի մարտին Մոսկվայում, երբ Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, իսկ Պուտինը ՌԴ կառավարության ղեկավարն էր։ Բայդենի հուշերի համաձայն՝ առանձին հանդիպման ժամանակ Բայդենն իբր Պուտինին ասել է. «Պարոն վարչապետ, ես նայում եմ ձեր աչքերին ու մտածում, որ դուք հոգի չունեք»։ Դրան Պուտինը պատասխանել է. «Մենք միմյանց հասկանում ենք»[3]։ Այս երկխոսությունը պարունակում է հղում 2001 թվականի հունիսին Սլովենիայում Պուտինի ու Ջորջ Ու. Բուշի հանդիպմանը, երբ վերջինս հատարարել էր, որ նայել է Ռուսաստանի նախագահի աչքերին ու կարողացել տեսնել նրա հոգին[4]։ Սակայն 2021 թվականի հունիսին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պուտինը հայտարարեց, որ չի հիշում Բայդենի հետ հոգու վերաբերյալ խոսակցություն[5]։

ԱՄՆ նոր վարչակազմն ու ռուս-ամերիկյան հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի երդմնակալության արարողությունից հետո նոր վարչակազմի պաշտոնատար անձինք հայտնեցին, որ ԱՄՆ-ն չի ձգտում բարդացնել կամ «վերագործարկել» հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ ԱՄՆ նոր քաղաքականության նպատակը պետք է լիներ կանխատեսելի ու կայուն հարաբերություններին ձգտումը, որը տեղ կթողար մի շարք ոլորտներում համագործակցության ու ԱՄՆ շահերի առաջմղման համար։ Ընդորում ԱՄՆ-ն «կարող է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել՝ նրա չարամիտ ցանկացած գործողության համար»։ Մինչ իր երդմնակալության արարողութունը Բայդենը հեռախոսազրույցով պայմանավորվել էր Պուտինի հետ՝ 5 տարով, առանց լրացուցիչ նախապայմանների, երկարաձգել [[Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր|New START]]-ը, որի գործողության ժամկետը լրանում էր 2021 թվականի փետրվարի 4-ին[6][7]։ 2021 թվականի փետրվարի 3-ին պայմանագրի երկարաձգման մասին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունը մտավ ուժի մեջ[8]։

Նոր վարչակազմը շարունակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը[9][10][11][12], սակայն չխոչընդոտեց «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության ավարտին[13][14]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ողջունեց այդ քայլը որպես «մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանն աստիճանաբար անցնելու հնարավորություն»[15]։

2021 թվականի մարտի 17-ին Ջո Բայդենը ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին անձամբ զգուշացրել է հետևանքների մասին, եթե պարզվի, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ-ում 2020 թվականի նախագահական ընտրություներին, ինչպես նաև դրական պատասխանել այն հարցին, թե արդյոք կարծում է, որ Ռուսաստանի նախագահը մարդասպան է[16][17][18]։ Դրանից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց ռուս-ամերիկյան հարաբերությունների վերլուծության հարցով խորհրդակցությունների համար Վաշինգտոնից Մոսկվա ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի հետկանչման մասին[19][20][21]։ Ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ չնայած ԱՄՆ-ն կհամագործակցի Ռուսաստանի հետ սեփական շահերի առաջմղման համար, նրանք «կկարողանան Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր ցանկացած չարամիտ գործողության համար»[22]։

2021 թվականի ապրիլի 15-ին ԱՄՆ-ն հայտարարեց Վաշինգտոնում ՌԴ դիվանագիտական առաքելության 10 աշխատակիցների արտաքսման մասին։ Ի պատասխան այդ գործողությունների Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» հայտարարեց ամերիկացի 10 դիվանագետների ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին առաջարկեց լքել Ռուսաստանը[23]։ Ապրիլի 22-ին խորհրդակցությունների նպատակով Սալիվանը վերադարձավ ԱՄՆ։

2021 թվականի ապրիլի 23-ին Վլադիմիր Պուտինը, ռուս դիվանագետների արտաքսման սկանդալի ֆոնին[23], ստորագրեց «արտասահմանյան երկրների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների կիրառման մասին» հրամանագիր, որի հիմքում կառավարությունը հաստատեց այն երկրների ցանկը, որոնք «Ռուսաստանի նկատմամբ իրականացնում են ոչ բարեկամական գործողություններ»։ Այդ ցանկում ներառվեցին ԱՄՆ-ն ու Չեխիան։ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչություններին արգելվեց աշխատանքի ընդունել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին[24]։

Հայտարարություններ գագաթնաժողովի նախաշեմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնև մեկնելուց առաջ Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ՝ Բայդենը հայտարարել է. «Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության, մենք ուզում ենք կայուն ու կանխատեսելի հարաբերություններ։ Մեր երկրները մեծ պատասխանատվություն են կրում, այդ թվում ռազմավարական կայունության ապահովման ու սպառազինությունների վերահսկողւության շուրջ պայմանավորվածություններին աջակցելու ուղղությամբ»[25][26]։

Բանակցություններից մի քանի օր առաջ NBC News-ին տված հարցազրույցում Պուտինը կրկին հերքել էր կիբեռհարձակումների համար պատասխանատվությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մեղադրանքները գագաթնաժողովից առաջ կոնֆլիկտ հրահրելու փորձ էին[27][28]։

Օրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովի անցկացման վայրը՝ Լա Գրանժ առանձնատունը։

Սպասվում էր, որ գագաթնաժողովը կորոշի Ռուսաստանի ու Բայդենի վարչակազմի միջև հարաբերությունների ուղղությունը։ Դա դեմառդեմ ձևաչափով երկու առաջնորդների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարին Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Ընդորում, մինչև գագաթնաժողովը, երկու երկրների պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ հարաբերություններում էական առաջընթաց չեն ակնկալում[29]։

Օրակարգում մեծ նշանակություն էր տրվել միջուկային սպառազինությունների վերահսկողության խնդրին։ 2021 թվականի հունիսին Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարեց.

Մենք ձգտում ենք, որ երկու նախագահները կարողանան հստակ ազդակ ուղարկել <...> ռազմավարական կայունության հարցերով իրենց թիմերին, որպեսզի մենք կարողանանք առաջընթաց ունենալ սպառազինությունների և միջուկային զենքի հետ կապված մյուս ոլորտների նկատմամբ վերահսկողության հարցում։ Դա կնվազեցնի մեր երկրների հարաբերություններում այս առումով լարվածությունն ու անկայունությունը։

Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է բարձրացնել Ռուսաստանում մարդու իրավունքների մասին հարցերը, մասնավորապես, նկատի ունենալով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը[30]։ Սպասվում էր, որ կքննարկվի նաև կիբեռանվտանգության, ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության հարցերը և Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը[31][32]։

Ռուսական կողմն էլ պատրաստվում էր քննարկել COVID-19 համավարակը, գլոբալ հակամարտությունները, միջազգային ահաբեկչությունը և միջուկային սպառազինության կրճատումը[33]։

Հանդիպումը կայացավ Լա Գրանժ պատմական առանձնատանը։ Վերջինս 18-րդ դարի կառույց է և գտնվում է Ժնևի լճի ափին։ «Коммерсантъ» պարբերականի թղթակցի փոխանցմամբ՝ «Ժնևում ընդհանուր առմամբ անվտանգության միջոցներն աննախադեպ են եղել։ Քաղաքի մեծ մասն ուղղակի շրջափակված է, ընդորում ոչ միայն բարձր անթափանց դարպասով, այլև մասամբ փշալարերով։ Փակ է լճի ավազանի մի մասը, Ժնևի օդային տարածքը։ Կան ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, զինվորականներ, կինոլոգներ»։ Պատվիրակությունների անդամները և լրագրողները, որոնք ցանկանում էին անմիջականորեն աշխատել Լա-Գրանժ առանձնատան տարածքում, որտեղ ընթանում էր հանդիպումը, հինգ անգամ ՊՇՌ թեստ են հանձնել[34][35]։

CNN-ի տվյալներով՝ ռուսական կողմը ցանկանում էր բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվել է այդ առաջարկից։ Նման խորհուրդ ամերիկյան վարչակազմի ղեկավարին տվել էին Ռուսաստանի հարցերով նրա խորհրդականները, ինչը հնարավորություն կտար Բայդենին խուսափելու Պուտինի փորձերից այն մասով, որ ինքը Բայդենի նկատմամբ նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը[34]։

Գագաթնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպասվում էր, որ բանակցությունները կտևեն մոտ 5 ժամ, սակայն Պուտինն ու Բայդենը գագաթնաժողովն ավարտեցին արդեն 3,5 ժամ անց։ Դրանից երկու ժամը եղել է նեղ կազմով հանդիպումը, իսկ 1,5 ժամը՝ ընդլայնված կազմով։ Առաջին հանդիպմանը մասնակցել են նաև Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը։ Երկրորդ հանդիպմանը նրանց միացել են նաև դեսպաններ Անատոլի Անտոնովը և Ջոն Սալիվանը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը[36][37]։ Հանդիպման ավարտին Բայդենը Պուտինին նվիրել է բիզոնի բյուրեղապակե արձանիկ և հատուկ պատվիրված «ավիատոր ակնոցներ»։ Պուտինն էլ իր հերթին Բայդենին նվիրել է «Մոսկվա» գրենական պիտույքների հավաքածու՝ խոխլոմայի նախշերով[38]։

Պատվիրակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պատվիրակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պատվիրակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակցությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ճեպազրույցի ընթացքում Ջո Բայդենը լրագրողներին հայտնեց, որ գագաթնաժողովի ընթացքում մթնոլորտը եղել է «բարի ու դրական», սակայն առաջին հերթին ընդգծեց, որ Պուտինի առաջ բազմաթիվ անհարմար հարցեր է դրել. «Մենք հենց այնպես չենք հարձակվում Ռուսաստանի վրա, այլ երբ այդ երկիրը խախտում է մարդու իրավունքները։ <...> Ինչպե՞ս ես կարող եմ լինել ԱՄՆ նախագահը ու լռել, եթե ինչ-որ մեկի իրավունքները խախտվեն։ Այդ պատճառով մենք կնշենք այնպիսի գործերի հետ կապված մտավախությունները, ինչպիսին է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Ես նաև հարց դրեցի կեղծ դատապարտված ամերիկացիների՝ Փոլ Ուիլանի և Թրևոր Ռիդի մասին»[35]։ Բայդենը նաև հայտարարեց, որ Պուտինին զգուշացրել է կիբեռհարձակումներին պատասխանի և բանտում Նավալնիի մահվան պարագայում կործանարար հետևանքների մասին[41]։ Բայդենը կարծում է, որ Պուտինը «նոր սառը պատերազմ» չի ցանկանում. «Կարծում եմ, որ Պուտինը հիմա ամենաքիչն է նոր սառը պատերազմ ուզում։ Նա նախկինի պես կարծում է, որ մենք ուզում ենք իրեն տապալել, բայց չեմ կարծում, որ այդ հավատն է նրա շարժիչ ուժը»[42][43][44][44][45]։

Իր մամլո ասուլիսի ժամանակ Պուտինն էլ նշեց, որ բանակցությունները կառուցողական են եղել և առանց թշնամանքի՝ Բայդենին անվանելով «շատ հմուտ և կառուցողական առաջնորդ»[46]։ Պուտինը նաև լրագրողներին խնդրել է չմոռանալ, որ գագաթնաժողովների գլխավոր նպատակը «աշխարհի բարելավումն է»[47]։

Պուտինի խոսքով՝ բանակցությունների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր և ձեռքբերվել պայմանավորվածություններ[48].

  • ամերիկյան և ռուսական դեսպանները կվերադառնան իրենց աշխատավայրեր[49]։ Կողմերը պայմանավորվել են նաև, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետքարտուղարությունը դիվանագիտական խորհրդակցություններ կսկսեն փոխգործակցության համալիրի բոլոր ուղղություններով[35],
  • ստորագրվել է համատեղ հայտարարություն ռազմավարական կայունության վերաբերյալ ու որոշվել է այս ուղղությամբ երկխոսություն սկսել[50],
  • քննարկվել է բանտարկյալների փոխանակման հարցը (նախագահ Բայդենն այս հարցը բարձրացրել է ռուսական կալանավայրերում գտնվող ամերիկյան քաղաքացիների մասով)[51][52][53]։

Երկու երկրների միջև գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև այնպիսի հարցերի շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, առևտրային հարաբերությունները և Արկտիկայում համագործակցությունը։ Ընդ որում, Ալեքսեյ Նավալնիի հետ կապված՝ ամերիկյան կողմի բարձրաձայնած հարցում էական որևէ առաջընթաց չեղավ[54], և Ռուսաստանն իր վրա որևէ լրացուցիչ պարտավորություն չվերցրեց Ուկրաինայի մասով, բացառությամբ Մինսկի երկրորդ համաձայնագրի իրագործումը[55][56][57]։

Գագաթնաժողովի որոշումներ ու հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովի արդյունքում Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ընդունել են ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարություն, որտեղ նրանք վերահաստատել են Միխայիլ Գորբաչովի ու Ռոնալդ Ռեյգանի՝ 1985 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորագույն սկզբունքն այն մասին, որ միջուկային պատերազմում չի կարող հաղթող լինել, այդ իսկ պատճառով այն երբեք չպետք է հրահրվի։ Հայտարարվել է նաև ռազմավարական կայունության մասին երկկողմ երկխոսության մեկնարկի մասին, որը պետք է հիմք դնի սպառազինությունների հետագա վերահսկման միջոցների ու ռիսկերի նվազեցման ուղղությամբ[1][58]։

2021 թվականի հոկտեմբերի կեսերին Մոսկվա այցելեց ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը, որը բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի[59]։ Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ բանակցություների ընթացքում քննարկվել են համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսության երկրորդ փուլը»[60][61]:

Տեղեկատվական անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև տեղեկատվական անվտանգության ոլորտու փոխգործակցությունը փաստացի սառեցվել էր 2014 թվականին՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության ֆոնին[62]։ Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանին մեղադրեցին 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ Դրա հետևանքով կիբեռոլորտում երկու երկրների համագործակցությունը հասել էր նվազագույն մակարդակի։ Կիբեռոլորտում երկու երկրների համագործակցության վերսկսման առաջարկը 2021 թվականի գարնանն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այն բանից հետո, երբ ամերիկյան էներգետիկ ու արդյունաբերական խոշոր ընկերությունները հարձակման ենթարկվեցին։ Ըստ ամերիկյան իշխանությունների տվյալների՝ հարձակման նպատակով վիրուսները տարածվել էին Ռուսաստանից։ Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին կիբեռանվտանգության շուրջ երկկողմ խորհրդակցությունների գործարկման մասին[63][64]։

2021 թվականի հոկտեմբերին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը ներկայացրեցին կիբեռտարածությունում պետությունների պատասխանատու վարքագծի մասին համատեղ բանաձևը։ Համատեղ բանաձևի մշակումը մեծապես հնարավոր դարձավ 2021 թվականի հունիսին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցության վերսկսման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ[65]։

ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 2021 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման մասին, ինչը կապված էր ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ առկա իրավիճակով, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2»-ի շարունակվող կառուցման հետ[66]։ Երկու ամիս անց Նավալնիի գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության այն գեներալների ու գիտական կենտրոնների նկատմամբ, որոնք կապ ունենին թունավորման հետ[67]։ Այդ պատժամիջցները ներառում էին սահմանափակումներ այն ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք կապ ունեին միջուկային ու հրթիռային արդյունաբերւթյան հետ, ինչպես նաև ռուսական հրաձգային որոշ զենքերի ու սպառազինության ներկրման վրա[68]։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «գագաթնաժողովի կառուցողական դրական արդյունքները բացարձակ չեն վկայում այն մասին, որ «ԱՄՆ-ն կհրաժարվի Ռուսաստանին զսպման իր քաղաքականության բնույթից։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ դա եղել է ու կշարունակվի»[69]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի քաղաքագետ Ջոն Միրշմայերի կարծիքով (2021 թվականի նոյեմբեր)՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման շանսերը տեսանելի հեռանկարում բավականին փոքր են. «Նույնիսկ եթե նախագահ Բայդենը ցանկանար կտրուկ փոփոխություն մտցնել, դրան հասնելը քաղաքական տեսանկյունից շատ դժվար կլիներ։ ԱՄՆ-ում այսօր այնքան տարածված են ռուսատյաց տրամադրությունները, որ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխելու համար վարչակազմի կողմից հսկայական ջանքեր կպահանջվեին։ Մինչդեռ Բայդենն այժմ մի շարք շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը, ուստի չեմ կարծում, որ նա պատրաստ է իր քաղաքական կապիտալը ծախսել այդ թեմայի վրա»[70]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Только так могут вести себя в современном мире ответственные ядерные державы». Замглавы МИД России Сергей Рябков — о заявлении Владимира Путина и Джо Байдена по стратегической стабильности // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Deadlock. East-West Tensions Stymie Geneva Meet, 1955/10/31 (1955). Universal Newsreel. 1955. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Biden to Face a Confrontational Russia in a World Changed From His Time in Office». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  4. «Байден: Я посмотрел в глаза Путину и сказал ему, что души не увидел». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  5. «Путин заявил, что не помнит разговора с Байденом про душу». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Телефонный разговор с президентом США Джозефом Байденом». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Что нужно знать о Договоре о стратегических наступательных вооружениях // ТАСС, 26.01.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Соглашение между Россией и США о продлении ДСНВ вступило в силу // ТАСС, 03.02.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. США ввели санкции против Кириенко, Ярина и ещё пяти чиновников из-за отравления Навального Արխիվացված 2021-03-03 Wayback Machine, BBC, 3.03.2021
  10. «U.S. Sanctions On Russian Debt Still 'More Bark Than Bite,' Analysts Say». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). 2021 թ․ մարտի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  11. «Issuance of Cyber-related General License and related FAQs; Cyber-related Designations Updates; Yemen-related Designations; Ukraine-/Russia-related Designations; Non-Proliferation Designations and Designations Updates | U.S. Department of the Treasury». home.treasury.gov. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  12. «Вступили в силу новые санкции США против госдолга России». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. ««Северный поток — 2»: Байден объяснил причину отказа от санкций». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  14. «Байден назвал непродуктивным введение новых санкций против Nord Stream 2 // РБК, 26.05.2021». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. «Nord Stream 2: Biden waives US sanctions on Russian pipeline». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  16. «Байден ответил на вопрос, считает ли Путина убийцей». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  17. «Путин на вопрос, убийца ли он: я привык к атакам с разных сторон // Коммерсантъ, 12.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Путин о том, что Байден называл его убийцей: меня устроили его объяснения // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. Посол России в США возвращается в Москву: что это значит
  20. «Russia recalls envoy after Biden remarks about Putin». BBC (անգլերեն). 2021 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  21. «Захарова "не припомнит", чтобы посла РФ в США раньше приглашали в Москву на консультации». TASS (ռուսերեն). 2021 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  22. «Department Press Briefing — March 17, 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  23. 23,0 23,1 «Russia, retaliating against Washington, asks 10 U.S. diplomats to leave». Reuters (անգլերեն). 2021 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  24. «Россия объявила США и Чехию недружественными странами // Коммерсантъ, 14.05.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. «Байден: Мы не стремимся к конфликту с Россией». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  26. «Байден заявил, что США хотят «стабильных и предсказуемых отношений» с Россией». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  27. «Путин о Навальном: «У нас нет обычая кого-либо убивать»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  28. «Putin denies accusations of cyberattacks by Russia against U.S.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  29. «Прорыв не ждём, иллюзий нет — Лавров о будущей встрече Путина с Байденом». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  30. «Biden-Putin summit: Awkward conversation looms in Geneva». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  31. «Russia, U.S. and other countries reach new agreement against cyber hacking, even as attacks continue». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  32. «Biden, Putin to meet on June 16 amid disagreements». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  33. ««Задал жесткий тон саммиту с Байденом». Мировые СМИ — о высказываниях Путина на ПМЭФ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  34. 34,0 34,1 «Россия и США нашли точки соприкосновения. Какие темы на переговорах обсудили президенты Владимир Путин и Джо Байден // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  35. 35,0 35,1 35,2 «Россия и США нацелились на сближение. Как саммит в Женеве отразится на отношениях Москвы и Вашингтона // Коммерсантъ, 17.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  36. «"Biden rejects Putin's 'ridiculous comparison' between Capitol rioters and Alexei Navalny at summit — live». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  37. «Саммит Россия-США в Женеве завершился». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  38. «Путин и Байден на встрече в Женеве обменялись подарками». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  39. 39,00 39,01 39,02 39,03 39,04 39,05 39,06 39,07 39,08 39,09 39,10 39,11 39,12 39,13 «СМИ узнали состав участников расширенной встречи саммита в Женеве». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  40. 40,0 40,1 «Посол США в РФ примет участие в расширенной встрече в рамках саммита Байдена и Путина — СМИ». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  41. «США назвали секторы, которые необходимо защитить от кибератак // Коммерсантъ, 17.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  42. «Пресс-конференция Байдена после встречи с Путиным. Главное // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  43. «Байден считает, что Путин не стремится к холодной войне с США». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  44. 44,0 44,1 «Байден предупредил Путина о последствиях в случае смерти Навального». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  45. «Салливан заявил, что Байден предупредил Путина об ответе на кибератаки». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  46. «Путин заявил, что Байден звонил ему после резких заявлений в его адрес». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  47. «Путин ответил на «детский вопрос» о сути саммита с Байденом». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  48. «Пресс-конференция Путина после встречи с Байденом. Главное // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  49. «Путин и Байден договорились вернуть послов // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  50. «Россия и США приняли совместное заявление по стратегической стабильности // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  51. «Путин заявил о возможных компромиссах с США в вопросе обмена заключёнными // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  52. «Пол Уилан считает дни до саммита. Осуждённый в России американец обратился к президентам Путину и Байдену с просьбой об освобождении // Коммерсантъ, 04.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  53. «Рябков: Россия готова обменяться с США заключёнными, но Уилана в списках нет // Коммерсантъ, 15.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  54. «Путин: Навальный сознательно шел на то, чтобы быть задержанным // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  55. «Путин считает соблюдение минских соглашений единственным обязательством России по Украине // Коммерсантъ, 16.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  56. «Путин рассказал о «единственном обязательстве РФ по Украине»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  57. «Путин: Навальный хотел быть задержанным, когда вернулся в Россию». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  58. ««Точек соприкосновения пока крайне мало». Россия и США будут искать их в рамках двух рабочих групп по стратегической стабильности // Коммерсантъ, 30.09.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  59. «Главное — не Виктория, а участие. Как заместителя госсекретаря США принимали в Москве и к чему это приведет // Коммерсантъ, 14.10.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  60. «Триста изгнанцев. Сенат США требует выслать 300 русских дипломатов, а их столько нет // Коммерсантъ, 06.10.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  61. «МИД ответил на призыв американских сенаторов выслать 300 российских дипломатов». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  62. «Горячие линии провели в интернет. РФ и США обезопасили себя от войны в киберпространстве // Коммерсантъ, 19.06.2013». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  63. «Кибер любит тишину. Как может выглядеть обновленное сотрудничество России и США в киберпространстве // Коммерсантъ, 18.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  64. «Ось против зла. О чём договорились Россия и США за первые три месяца консультаций по кибербезопасности // Коммерсантъ, 29.09.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  65. «Двоичный кодекс. Россия и США внесли в ООН совместную резолюцию по кибербезопасности // Коммерсантъ, 17.10.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  66. ««А давно США стали жить по законам?» МИД России отреагировал на новости о подготовке Вашингтоном новых санкций // Коммерсантъ, 21.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  67. «США вслед за Англией ввели санкции против генералов ФСБ из-за Навального». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  68. «США ввели второй раунд «химических» санкций из-за отравления Навального». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
  69. «Кремль просчитывает варианты из-за возможного введения санкций США // Коммерсантъ, 21.06.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
  70. ««Основную ответственность за плачевное состояние отношений с Россией несут США». Американский политолог Джон Миршаймер о втором саммите Владимира Путина и Джо Байдена // «Коммерсантъ», 03.11.2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]