ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողով Հելսինկիում (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին է նվիրում 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։

ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողով Հելսինկիում, նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողով, որը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում[1][2]։

Գագաթնաժողովը դարձել է առաջին լայնաֆորմատ հանդիպումը ՌԴ և ԱՄն նախագահների միջև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ընկած ժամանակաշրջանում[3]։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային հիմնախնդիրները, ինչպես նաև հարցեր, որոնք վերաբերում են ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Գագաթնաժողովն ավարտվել է առանց որևէ վերջնական փաստաթղթի ընդունման[3]։

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությունը պատկանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը 2018 թվականի մարտի վերջին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ ժամանակ էլ քննարկվել են բանակցությունների անցկացման վայրի հնարավոր մի քանի տարբերակները։ Բանակցությունները Հելսինկիում անցկացնելու մասին վերջնական որոշումը հայտնի է դարձել հունիսի 28-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Մոսկվա կատարած այցից հետո[4]։

Հունիսի 27-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ջոն Բոլթոնի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի արդյունքում հստակեցվել են գագաթնաժողովի կազմակերպման վերջնական պայմանավորվածությունները[5][6][7]։

Հելսինկիի գագաթնաժողովից առաջ Դոնալդ Թրամփը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և պաշտոնական այցով գտնվել Մեծ Բրիտանիայում։ Հանդես գալով Բրյուսելում և Լոնդոնում՝ Թրամփը հայտնել է, որ Հելսինկիի բանակցությունների կենտրոնում կլինեն Սիրիայի, Ուկարիանայի և ռազմավարական կայունության հիմնահարցերը։ Թրամփը հակված է եղել բարձրացնել նաև 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը[3].

Իր հերթին, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, խոսելով նախատեսվող բանակցությունների օրակարգի վերաբերյալ, նշել է, որ բանակցությունների հիմնական բովանդակությունը ուղղված է «բացասական իրավիճակի հարթեցմանը», որն առկա է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում[8][9]։

Գագաթնաժողովի նախօրեին՝ 2018 թվականի հուլիսի 15-ին Վաշինգտոնում ձերբակալվել է ազգությամբ ռուս Մարիա Բուտինան։ Բուտինան ձերբակալվել է ռուսական հետախուզության հետ կապի և ԱՄՆ-ում առանց գրանցման օտարերկրյա լրտեսական գործունեության համար[10][11]։ «Բուտինայի գործը» հետագայում քննարկվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչական մարմինների ղեկավարների մակարդակով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ Բուտինայի ձերբակալությունը, որը նախորդել է Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը, ունեցել է «բանակցությունների ազդեցության նվազեցման» նպատակ, ինչպես նաև գագաթնաժողովի արդյունքների խափանման փորձ[12]։

Գագաթնաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո տեղի ունեցած ռուս-ամերիկյան լայնաֆորմատ գագաթնաժողովը ձգվել է հինգ ժամ։ Առաջին երկու ժամը Նախագահական պալատի գոթական սրահում Պուտինը և Թրամփը բանակցել են առանց օգնականների[3][4]։

Այդ բանակցությունների ավարտից հետո պալատի հայելային սրահում տեղի է ունեցել ընդլայնված կազմով բանակցություններ (աշխատանքային ճաշ)[3]։ Այդ բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, Ռուսաստանի նախագահի սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը[13]։ Ամերիկյան կողմից մասնակցել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆիոնա Հիլը[14]։

ԱՄՆ նախագահը, հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցազրույցի ժամանակ, հանդիպումն անվանել է «լավ մեկնարկ», ավելացնելով, որ բանակցությունների ընթացքում երկու առաջնորդները հանգել են «կարևոր եզրահանգումների»։ Ըստ Թրամփի՝ խոսքը գնացել է Սիրիայում և Ուկրաինայում ընթացող հակամարտությանը և ատոմային զենքի չտարածմանը։ Պուտինը նույնպես նշել է բանակցությունների դրական արդյունքը, հայտարարելով, որ «բանակցությունները եղել են բավականին արդյունավետ»[15]։

Ինչպես երևում է նախագահների հայտարարություններից և լրագրողների հարցերի նրանց պատասխաններից, բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են նախկինում հնչեցված խնդիրները[3][16]։

Միջպետական հարաբերությունների շրջանակներում երկու նախագահներն էլ հայտարարել են վատթարացած հարաբերությունների հարթման ցանկության և վստահության ընդունելի մակարդակի վերականգման օգտին։ Որևէ պայմանավորվածություններ, որոնք կարող էին էականորեն փոխել հարաբերությունները, այդուհանդերձ, չեն ընդունվել[3]։

Ռազմավարական կայունության և զանգվածային խոցման զենքի չտարածման հարցի վերաբերյալ ռուսական կողմը, Պուտինի խոսքերով, ներկայացրել է մի շարք հստակ առաջարկություններ։ Մասնավորապես, խոսքը գնում էր Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգման (New Start, պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին), ինչպես նաև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի մասին։ Ռուսաստանը նաև առաջարկել է վերականգնել ահաբեկչության դեմ պայքարի երկկողմ աշխատանքային խումբը և ստեղծել կիբեռանվտանգության աշխատանքային խումբ[3]։

Կողմերը քննարկել են Սիրիայի քաղաքացիական պատերազմը և, մասնավորապես, հանգել են համաձայնության Իսրայելի անվտանգության ապահովման հարցում, որը պայմանավորված էր սիրիական տարածքներում իրանական զինված խմբավորումների առկայությամբ[3]։ Պուտինը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ «Սիրիայի հարավ-արևմուտքում ահաբեկիչների վերջնական ոչնչացումից հետո, այսպես կոչված հարավային զոնայում, Գոլանի բարձրունքներում ստատուս քվոն պետք է պահպանվի 1974 թվականի համաձայնագրի համաձայն, որը վերաբերում էր իսրայելական և սիրիական զորքերի առաջխաղացմանը… Այն հնարավորություն կտա Գոլանի բարձրունքներում հաստատել խաղաղություն, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև հաստատել հրադադարի ռեժիմ, ինչի արդյունքում էլ կապահովվի Իսրայելի անվտանգությունը»[4]։ Իր հերթին ԱՄՆ-ն չի խոչընդոտի Սիրիայի տարածքում երկրի բանակի կողմից վերահսկողության վերականգնումը, այդ թվում նաև Իսրայելի կողմից բռնակցված Գոլանի բարձրունքներում։

Ուկրաինական ճգնաժամի քննարկման ժամանակ Պուտինը ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի կողմից Մինսկի համաձայնագրի ինքնակամ իրականացման անհրաժեշտության վրա։ Ղրիմի նկատմամբ ԱՄՆ նախագահ դիրքորոշման վերաբերյալ հարցին ի պատասխան, Պուտին պատասխանել է Թրամփի փոխարեն՝ նշելով, որ․ «Ղրիմի հարցում նախագահ Թրամփի դիրքորոշումը հայտնի է։ Նա խոսում է Ղրիմի միավորման անօրինականության մասին։ Մենք ունենք այլ տեսակետ։ Մեր համար այդ հարցը փակ է։»[3]։

Մամլո ասուլիսի ժամանակ ամենամեծ ուշադրությունը կենտրոնացվել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական կողմի հնարավոր միջամտությանը, ինչպես նաև ռուսական ղեկավարության և Թրամփի նախընտրական շտաբի միջև պայմանավորվածությունների վրա։ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կոմիտեի ունեցած միջամտության վարկածը հերքվել է։ Միևնույն ժամանակ Մյուլերի կոմիտեն հայտարարել է ԱՄՆ դեմ դավադրության և Ռուսաստանի 12 քաղաքացիների կողմից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հարձակման մեջ, որոնք անձնավորվել են որպես Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության աշխատակիցներ (նախկին՝ ԳՀՎ)[17][3]։

Պուտինը, մեկնաբանելով այդ հարցը, ընդգծել է, որ ռուսական պետությունը չի խառնվել այլ պետությունների ընտրություններին, սակայն ընդունել, որ ռուս որոշ քաղաքացիներ կարող էին աջակցել Թրամփին, որը հայտարարել էր, որ ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը, սակայն, չի կարող պատասխանատվություն կրել մասնավոր անձանց գործողությունների համար։ Պուտինն առաջարկել է ամերիկյան կողմին, ելնելով քրեական գործերի վերաբերյալ փոխադարձ իրավական օգնության երկկողմ համաձայնագրի, ուղարկել պաշտոնական հարցում՝ հարցաքննելու այն անձանց, որոնց ԱՄՆ-ում համարում են մեղավոր։ Ռուսաստանը համաձայն էր նաև, որ հարցաքննության գործընթացին մասնակցեն նաև ԱՄՆ դաշնային ներկայացուցիչները, սակայն, իրենց հերթին, ռուսական պաշտոնատար անձինք պետք է իրավունք ունենային հարցաքննել ԱՄՆ հատուկ ծառայությունների այն աշխատակիցներին, որոնց Ռուսաստանում կապում են Ուիլյամ Բրաուդերի և Hermitage Capital ընկերության գործունեության հետ[3][K 1]։

Գագաթնաժողովի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայի իշխանությունները գնահատել են ռուս-ամերիկյան գագաթնաժողովի կազմակերպման վրա ծախսված միջոցները։ Այն կազմել է շուրջ 10 միլիոն եվրո։ Հանրապետության վարչապետ Յուխա Սիպիլյան թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ֆիննական կառավարության համար մեծ պատիվ է եղել կազմակերպել այդ գագաթնաժողովը, քանի որ դրա անցկացումը և կազմակերպումը դրական ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա[19]։

Հելսինկիի գագաթնաժողովը դարձել է Ռուսաստանի նախագահի առաջին օտարերկրյա այցը, որտեղ Պուտինին տեղափոխելու համար գործարկվել է նոր ծառայողական Aurus Senat ավտոմեքենան, որը լայն հասարակությանն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականին՝ երդմնակալության արարողության ժամանակ[20][21][22]։

Արդյունքների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է արժանացել արևմտյան ԶԼՄ-ների և ԱՄՆ Կոնգրեսի ընդդիմադիր գործիչների կողմից (ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից)՝ ռուսական առաջնորդի նկատմամբ ցուցաբերած թույլ դիրքի, ինչպես նաև մամլո ասուլիսի ժամանակ արտահայտած հայտարարությունների համար՝ առաջին հերթին ամերիկյան ընտրությունների ժամանակ ռուսական միջամտության վերաբերյալ[23][24][25][26]։

Պուտինի պարագայում արևմտյան ԶԼՄ-ները և քաղաքագետները եղել են այն տեսակետին, որ գագաթնաժողովի արդյունքում Պուտինը հաղթանակած է դուրս եկել[24]։

Հաջորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պարզ է դարձել, Ռուսաստանի նախագահ Պուտինը, գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի հարցը քննարկելու ժամանակ, առաջարկել է դիտարկել Ուկրաինայի արևելքում հանրաքվեի անցկացման հարցը, որը պետք է իրականացվեր ՄԱԿ-ի հսկողության տակ։ Հուլիսի 19-ին Պուտինն այդ մասին հայտարարել է դեսպանների և ՌԴ մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով վստահելի աղբյուրների վրա, նշել է, որ հանրաքվեի ժամանակ պետք է որոշվեր, թե արդյոք ԴԺՀ և ԼԺՀ-ն ցանկանում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ, թե ինքնավար կազմավորումների ձևով մնան Ուկրաինայի կազմում։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդր մամլո խոսնակ Հարեթ Մարքիզը հայտարարել է, որ Սպիտակ տան վարչակազմը մտադիր չէ աջակցել այդ առաջարկին[27][28][29]։

Հուլիսի 19-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին 2018 թվականի հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Վաշինգտոն[30]։ Սակայն, ավելի ուշ, ամերիկյան կողմը որոշել է հանդիպումը հետաձգել հարջորդ՝ 2019 թվական[31]։

Սառա Սանդերսի խոսքերով՝ Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները նաև համաձայնեցրել են «երկու երկրների անվտանգության խորհրդների աշխատակիցների միջև աշխատանքային մակարդակով մշտակ երկխոսության հաստատման վերաբերյալ»։ Ինչպես հուլիսի 20-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը բանակցությունների ընթացքում Պուտինը և Թրամփը Սիրիայի հարցով հանգել են մի շարք համաձայնությունների, որոնց շրջանակներում ռուսական կողմը պատրաստել և ԱՄՆ է ուղարկել իրենց մշտական բնակության վայր սիրիացի փախստականների վերադարձի կազմակերպման հարցի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ Մասնավորապես, խոսքը գնում է Ամմանի մոնիթորինգային կենտրոնում միացյալ ռուս-ամերիկյան-հորդանանյան խմբի ձևավորման մասին։ Համանման խմբեր պետք է ստեղծվեին նաև Լիբանանի տարածքում։ Ռուսաստանն առաջարկել է նաև ստեղծել միացյալ խումբ, որը պետք է զբաղվեր Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման ֆինանսավորմամբ։ Ռուսական զինծառայողների գնահատականներով՝ Սիրիայում մարտական գործողությունների ընթացքում երկիրը լքել է շուրջ 6,9 միլիոն մարդ։ Նախնական գնահատականներով, մոտակա ժամանակահատվածում Սիրիա կարող էր վերադառնալ ավելի քան 1,7 միլիոն մարդ, այն դեպքում, երբ իշխանությունները կարող էին տեղավորել միայն 336 000 մարդու, քանի որ մարտական գործողությունների տարածքում խոշոր քաղաքների և բնակավայրերի ենթակառուցվածքների 40-70 %-ը ոչնչացված էին[32]։

Հուլիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Ղրիմի հռչակագիրը, համաձայն որի ԱՄՆ-ն չի ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Փաստաթուղթը, որն ստորագրվել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հրապարակվել է գերատեսչության կայքում։ Սույն փաստաթղթի հեղինակներն ընդգծել են, որ Ղրիմն «ուժով բռնակցվել է, ինչը հակասում է միջազգային իրավունքին»։ Ամերիկյան իշխանությունները նաև կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել «Ղրիմի բռնազավթումը» և «հարգել միջազգային իրավունքի նորմերը»[33]։ Հանդես գալով ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի կոմիտեի լսումներին՝ Պոմպեոն ընդգծել է, որ «կառուցողական» է համարում Ռուսաստանի դեմ նոր սանկցիաների սահմանումը[34]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2013 թվականին Ուիլյամ Բրաուդերը ռուսական դատարանի կողմից ճանաչվել է մեղավոր՝ հարկերից խուսափելու համար և դատապարտվել է ընդհանուր ռեժիմում 9 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Բրաուդերին արգելվել է 3 տարի գործարարությամբ զբաղվել Ռուսաստանում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кремль и Белый дом назвали дату и место встречи Путина и Трампа // РБК, 28.06.2018
  2. «Лучше, чем супер»: итоги встречи Путина и Трампа // РИА Новости, 16.07.2018
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Разминочный саммит: как прошла встреча Путина и Трампа в Хельсинки // РБК, 17.07.2018
  4. 4,0 4,1 4,2 Финский МИД рассказал о деталях проведения саммита Путина и Трампа // РБК, 14.07.2018
  5. Встреча Путина и Трампа закончится совместным заявлением
  6. Встреча с советником Президента США по нацбезопасности Джоном Болтоном
  7. Путин встретился с советником президента США Болтоном
  8. В Хельсинки завершились переговоры Путина и Трампа в формате тет-а-тет // РБК, 16.07.2018
  9. Чего ожидать от встречи Путина и Трампа // РБК, 14.07.2018
  10. Редакционная статья (2018-12-14)։ «Дело Бутиной как «днище» отношений с Америкой»։ Gazeta.ru։ Վերցված է 2018-12-15 
  11. Владимир Козловский (2018-07-17)։ «Кто такая Мария Бутина, и зачем она боролась за право на оружие в США»։ Русская служба Би-Би-Си։ Վերցված է 2018-07-18 
  12. Дарья Коржова (2018-07-21)։ «Сергей Лавров призвал США освободить Марию Бутину»։ Ведомости։ Վերցված է 2018-12-29 
  13. Спецпредставитель Путина проинформирует Иран о переговорах с США // РБК, 17.07.2018
  14. Телеканал назвал Путина «президентом Украины» // РБК, 17.07.2018
  15. «Все прошло отлично»: о чём говорили Трамп и Путин в интервью Fox News // РБК, 17.07.2018
  16. Мирные недоговорённости. Чего достигли Владимир Путин и Дональд Трамп в Хельсинки // Коммерсантъ, 17.07.2018
  17. 12 «друзей» Хиллари: в чём обвиняют США «хакеров из ГРУ» // РБК, 14.07.2018
  18. Суд в Москве заочно приговорил Браудера к девяти годам заключения // РИА Новости, 29.12.2017
  19. Власти Финляндии оценили затраты на проведение встречи Путина и Трампа // РБК, 17.07.2018
  20. Путинский лимузин «Кортеж» доставили в Хельсинки
  21. Путин будет ездить по Хельсинки на автомобиле «Кортеж»
  22. Putin’s new Aurus limo makes foreign debut in Finland
  23. Трамп предпочел «взаимодействие с Путиным» вражде // РБК, 17.07.2018
  24. 24,0 24,1 «Позорная страница истории Трампа»: западные СМИ — о саммите в Хельсинки // РБК, 17.07.2018
  25. Маккейн назвал саммит в Хельсинки «трагической ошибкой» // РБК, 17.07.2018
  26. «Синдром помешательства»: как Трамп отвечает критикам встречи с Путиным // РБК, 18.07.2018
  27. СМИ узнали о предложении Путина Трампу провести в Донбассе референдум // РБК, 20.07.2018
  28. США не стали рассматривать предложение Путина о референдуме в Донбассе // РБК, 20.07.2018
  29. МИД прокомментировал возможность референдума в Донбассе // РБК, 20.07.2018
  30. Трамп поручил пригласить Путина в Вашингтон // РБК, 19.07.2018
  31. Следующую встречу Трамп с Путиным запланировали на 2019 год Interfax, 25 июля 2018 года
  32. Минобороны раскрыло содержание разговора Путина с Трампом о Сирии // РБК, 20.07.2018
  33. В США выпустили декларацию о непризнании Крыма российским Газета.ru, 26 июля 2018 года
  34. Майк Помпео о новых санкциях против России Коммерсантъ, 26 июля 2018 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]