Ջոն Բոլթոն
| Ջոն Բոլթոն John Bolton | |||
| |||
|---|---|---|---|
| ապրիլի 9, 2018 – - սեպտեմբերի 10, 2019 | |||
| Նախորդող | Հերբերտ Ռեյմոնդ Մաքմաստեր | ||
| Հաջորդող | Ռոբերտ Օ’Բրայեն | ||
| |||
| օգոստոսի 2, 2005 - դեկտեմբերի 31, 2006 | |||
| Նախորդող | Ջոն Դենֆորթ | ||
| Հաջորդող | Զալմայ Հալիլզադ | ||
| |||
| մայիսի 11, 2001 - հուլիսի 31, 2005 | |||
| Նախորդող | Ջոն Հոլում | ||
| Հաջորդող | Ռոբերտ Ջոզեֆ | ||
| Կուսակցություն՝ | |||
| Կրթություն՝ | Եյլի իրավունքի դպրոց, Մաքդոնո դպրոց և Գրեյս Հոփեր քոլեջ | ||
| Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների դոկտոր | ||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և պետական ծառայող | ||
| Դավանանք | Ամերիկայի ավետարանական լյութերական եկեղեցի և լյութերականություն[1] | ||
| Ծննդյան օր | նոյեմբերի 20, 1948 (76 տարեկան) | ||
| Ծննդավայր | |||
| Վախճանի վայր | Քրիստին Բոլթոն (1972-1983) Գրեթչեն Սմիթ (1986-այժմ) | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | անգլ.՝ John Robert Bolton | ||
| Ամուսին | Աշխեն Միկոյան (օր․ ազգանուն՝ Թումանյան) (1896–1962) | ||
| Զավակներ | 1 | ||
| Ինքնագիր | |||
| Պարգևներ | |||
Ջոն Ռոբերտ Բոլթոն (անգլ.՝ John Robert Bolton, նոյեմբերի 20, 1948[2][3][4][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան, դիվանագետ, քաղաքական մեկնաբան, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական (2018-2019), ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան (2005-2006)։
Ավարտել է Եյլի համալսարանը (բակալավր՝ 1970, իրավագիտության դոկտոր՝ 1974թ․), գործունեության մեծ մասն անցկացրել է պետական աշխատավայրերում։ Դաշնային ծառայությունն սկսել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ադմինիստրացիայում, պաշտոններ զբաղեցրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում (ԱՄՆ ՄԶԳ, USAID) և Արդարադատության դեպարտամենտում (1985–89)[5]։ 1989-1993 թվականներին, Ջորջ Բուշ ավագի նախագահության տարիներին, եղել է միջազգային կազմակերպությունների գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
1990-ականների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել հայտնի պահպանողական կազմակերպություններում, այդ թվում ՝ Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում (AEI), որի փոխնախագահն էր 1997–2001 թվականներին, «Նոր ամերիկյան դար» նախագծում, ինչխպես նաև Եղել Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի պաշտոնյա[5]։
2005 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի դեկտեմբերը, նախագահ Ջորջ Բուշ կրտսերի որոշմամբ ստանձնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի դերը։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի սեպտեմբերը ստանձնել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՏԱՍՍ (ռուս.) — 1904.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Rauch R. Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 «John Bolton». Բրիտանիկա.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոլթոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||

