Ջոզեֆ Բո Բայդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Բո Բայդեն
անգլ.՝ Beau Biden
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Փենսիլվանիայի համալսարան, Syracuse University College of Law? և Արչմիրի ակադեմիա
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և զինվոր
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 3, 1969(1969-02-03)
Ծննդավայր Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ
Վախճանի օր մայիսի 30, 2015(2015-05-30) (46 տարեկան)
Վախճանի վայր Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Դինաստիա Ջո Բայդենի ընտանիք
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Joseph Robinette Biden III
Հայր Ջոզեֆ Բայդեն
Մայր Նելիլա Հանթեր
Ամուսին Hallie Olivere Biden?
Զավակներ Natalie Biden? և Robert Biden II?
 
Կայք՝ beaubiden.com
 
Պարգևներ
Բրոնզե աստղ

Ջոզեֆ Ռոբինեթ «Բո» Բայդեն III (անգլ.՝ Joseph Robinette «Beau» Biden III, փետրվարի 3, 1969(1969-02-03), Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ - մայիսի 30, 2015(2015-05-30), Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, պետական գործիչ և դեմոկրատ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին։ 2007-2015 թվականներին զբաղեցրել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը (1973-2009 թվականներին Ջո Բայդենը՝ Բո Բայդենի հայրը, Դելավեր նահանգից սենատոր էր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բո Բայդենը քաղաքական գործիչ Ջո Բայդենի և նրա առաջին կնոջ՝ Նիլե Հանթերի ավագ զավակն էր։ 1972 թվականին նրա մայրը և կրտսեր քույրը մահացել են ավտովթարից։ Նա և իր կրտսեր եղբայրը՝ Հանթերը, ողջ են մնացել, բայց Բոն լուրջ վնասվածքներ է ստացել։

Իրավունք է սովորել Փենսիլվանիայի համալսարանում և Սիրաքյուսի համալսարանի Իրավաբանական քոլեջում։ 1995-2004 թվականներին իրավաբան է աշխատել ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ 2004 թվականին Բայդենը դարձել է Bifferato, Gentilotti, Biden & Balick իրավաբանական ընկերության գործընկերը։ Բացի այդ, նա եղել է քաղաքականության զարգացման վարչության ժամանակավոր խորհրդատու և իրավաբան ԱՄՆ դատախազի գրասենյակում։

Բայդենն ամուսնացած էր 2003 թվականից, ուներ դուստր և որդի[1]։

2006 թվականին նա ընտրվել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազ, պաշտոնը ստանձնել է 2007 թվականի հունվարին։ 2015 թվականին հեռացել է պաշտոնից։

Եղել է Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամ 2003 թվականից, 2008-2009 թվականներին ծառայել է Իրաքում[2]։ Մահվան պահին մայորի կոչում է ունեցել։

2015 թվականի մայիսի 30-ին Բո Բայդենը մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա)[3]։ 2015 թվականի հունիսի 6-ին Հռոմի կաթոլիկ Սուրբ Անտոնիա (Ուիլմինգթոն) եկեղեցում տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։ Թաղված է Գրինվիլի Սուրբ Ջոզեֆի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Banks, Adelle M. (2008 թ․ օգոստոսի 24). «Biden provides Catholic link, but renews abortion debate». USA Today. Religion News Service. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Beau Biden Lays Low Amidst Senate Talk». The Washington Post. CBS News. 2009 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Умер сын вице-президента США Джозефа Байдена

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Բո Բայդեն» հոդվածին։