Նեյլիա Բայդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյլիա Բայդեն
անգլ.՝ Neilia Hunter Biden
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1942(1942-07-28)
ԾննդավայրSkaneateles, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 18, 1972(1972-12-18)[1] (30 տարեկան)
Մահվան վայրHockessin, Նյու Քասլ շրջան, Դելավեր, ԱՄՆ
ԳերեզմանGreenville
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան[1]
Մասնագիտությունուսուցչուհի
ԱմուսինՋոզեֆ Բայդեն[1]
ԵրեխաներՋոզեֆ Բո Բայդեն, Նաոմի Բայդեն[1] և Հանթեր Բայդեն
 Neilia Hunter Biden Վիքիպահեստում

Նեյլիա Հանթեր Բայդեն (անգլ.՝ Neilia Hunter Biden, հուլիսի 28, 1942(1942-07-28), Skaneateles, Օնոնդագա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1972(1972-12-18)[1], Hockessin, Նյու Քասլ շրջան, Դելավեր, ԱՄՆ), ամերիկացի ուսուցիչ և ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի առաջին կինը։ Մահացել է 1972 թվականին ավտովթարից իր փոքր դուստր Նաոմիի հետ։ Որդիները՝ Բոն և Հանթերը, ստացել են լուրջ վնասվածքներ, բայց ապրել են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյլիա Հանթերը ծնվել է 1942 թվականի հուլիսի 28-ին Նյու Յորքի Սկանեատելես քաղաքում՝ Լուիզայի (մինչ ամուսնությունը՝ Բազել, 1915-1993) և Ռոբերտ Հանթերի (1914-1991) ընտանիքում[2]։ Սովորել է Փենսիլվանիայի դպրոց-ինտերնատում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցի Ֆրանսերենի, հոկեյի, լողի ակումբներում և դպրոցական խորհրդում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սիրաքյուսի համալսարան, ավելի ուշ եղել է Սիրաքյուսի դպրոցական շրջանի ուսուցիչ։ Նեյլիա Բայդենը Օբերնի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Հանթերի բարեկամուհին էր[4]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյլիա Հանթերը Ջո Բայդենի հետ ծանոթացել է Նասաուում, որտեղ Բայդենն անցկացնում էր իր գարնանային արձակուրդները[5]։ Քանի որ Բայդենը կաթոլիկ էր, իսկ Նեյլիայի ընտանիքը՝ երիցական, հայրը դեմ էր նրա և Բայդենի հարաբերություններին, բայց Նեյլիային հաջողվել է համոզել նրան[6]։ Կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է Սիրաքյուս և ընդունվել իրավաբանական դպրոց։ Զույգն ամուսնացել է 1966 թվականի օգոստոսի 27-ին[3]։ Հարսանիքից հետո Բայդենները տեղափոխվել են Ուիլմինգթոն, որտեղ Բայդենը Նյու Քասլ շրջանի խորհրդական էր։

Ունեցել են երեք երեխա՝ Ջոզեֆ Ռոբինետ «Բոն», Ռոբերտ Հանթերը և Նաոմի Քրիստինա «Էմին»։ Բայդենը ԱՄՆ սենատոր Ջեյ Քելեբ Բոգսին Դելավերից հեռացնելու կամպանիա է վարել։ «The News Journal»-ը Նեյլիային անվանել է իր կամպանիայի «ուղեղը»։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ամուսնու՝ ԱՄՆ սենատոր ընտրվելուց հետո, Նեյլիան երեխաների հետ գնացել է տոնածառ գնելու[7]։ Նա Հոկեսինում Վելի Ռոուդով շարժվում էր դեպի արևմուտք, երբ Դելավեր Ռոութ 7 խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել հյուսիսային ուղղությամբ շարժվող կցորդով բեռնատարի առջև։ Ոստիկանությունը նշել է, որ հնարավոր է՝ Նեյլիան նայում էր այլ ուղղությամբ և խաչմերուկ հասնելով՝ չի նկատել մոտեցող բեռնատարը[8][9]։ Հետաքննությունը ցույց է տվել, որ բեռնատարի վարորդը մեղավոր չի եղել ավտովթարի մեջ, նա սթափ էր և միանգամից օգնություն է ցույց տվել տուժածներին[9]։ Նեյլիային և իր երեք երեխաներին տեղափոխել են Ուիլմինգթոնի հիվանդանոց։

Նեյլիան և Նաոմին մահացել են հիվանդանոց հասնելուց հետո, իսկ տղաները ողջ են մնացել՝ ստանալով լուրջ վնասվածքներ[10]։ Դժբախտ պատահարից հետո Բայդենը ի սկզբանե որոշել էր Սենատում տեղ չզբաղեցնել, սակայն կուսակցական գործընկերները նրան համոզել են շարունակել քաղաքական գործունեությունը[11]։ Բայդենը նախագահական երդում տվել է այն հիվանդանոցում, որտեղ բուժվում էին որդիները[3]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին՝ Եյլի համալսարանի բացման արարողության ժամանակ, Բայդենը պատմել է իր կնոջ մասին.

Իմ ընտրությունից վեց շաբաթ անց աշխարհս ամբողջովին փոխվեց։ Մինչ ես աշխատողներ էի փնտրում Վաշինգտոնում, հեռախոսազանգ ստացա, և ինձ ասացին, որ իմ կինն ու երեխաները գնում էին սուրբծննդյան գնումներ կատարելու, բայց տրակտորային կցորդը բախվել է նրանց՝ սպանելով կնոջս ու դստերս։ Նրանք վստահ չէին, որ որդիներս կապրեն[12]։

Նրա պատվին անվանվել է Դելավեր նահանգի Նյու Քասլ շրջանի Ուիլմինգթոն քաղաքի արվարձանում գտնվող այգին[13]։ Օբերնի Կայուգայի քոլեջը, որտեղ Նեյլիայի հայրը երկար տարիներ ղեկավարել է սննդի վարչությունը, ամեն տարի «Նեյլիա Հանթեր Բայդեն» մրցանակ է շնորհում երկու շրջանավարտի՝ մեկը ժուռնալիստիկայի, մյուսը՝ անգլիական գրականության համար[14]։ Առաջին հաղթողներից էր Ուիլյամ (Բիլ) Ֆուլթոնը, որը հետագայում դարձել Է Կալիֆոռնիայի Վենտուրայի քաղաքապետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Broder J. M. Father’s Tough Life an Inspiration for BidenThe New York Times, 2008.
  2. «Neilia Hunter to marry J. R. Biden»։ The News Journal (Wilmington, Del.)։ March 29, 1966։ Վերցված է July 28, 2020 
  3. 3,0 3,1 3,2 «Joe Biden Was Married To His First Wife, Neilia Hunter, For Only 6 Years»։ Women's Health։ 13 May 2020։ Վերցված է July 28, 2020 
  4. Rocheleau Kelly (April 1, 2020)։ «'A good, caring person': Former Auburn city councilor Robert Hunter remembered»։ Auburn Citizen (Auburn, New York)։ Վերցված է July 28, 2020 
  5. Osnos Evan (July 28, 2014)։ «The Evolution of Joe Biden»։ The New Yorker։ Վերցված է July 28, 2020 
  6. Uschan, Michael V. Joe Biden (People in the News). Detroit: Lucent Books, 2010. ISBN 1420502603, 9781420502602
  7. McBride Jessica (25 April 2019)։ «How Did Joe Biden's First Wife, Neilia Hunter, Die?»։ Heavy.com։ Վերցված է July 28, 2020 
  8. Ott Tim (September 28, 2020)։ «Joe Biden: The Heartbreaking Car Accident that Killed His Wife and Daughter»։ Biography.com։ Վերցված է October 28, 2020 
  9. 9,0 9,1 Hamilton Carl (30 October 2008)։ «Daughter of man in ’72 Biden crash seeks apology from widowed Senator»։ Newark Post 
  10. Macon Alexandra (November 17, 2016)։ «Joe and Jill Biden's Love Story Will Pull at Your Heartstrings»։ Vogue։ Վերցված է July 28, 2020 
  11. Vice Presidents: A Biographical Dictionary, Fourth Edition / L. Edward Purcell. — New York: Facts On File, Inc., 2010. — С. 458. — ISBN 978-0-8160-7707-6
  12. Lauren Holter (October 7, 2015)։ «What Happened To Joe Biden's First Wife, Neilia, And Daughter Naomi? It's A Heartbreaking Story»։ Bustle։ Վերցված է July 28, 2020 
  13. «Neilia Hunter Biden Park»։ Foursquare City Guide։ Վերցված է July 28, 2020 
  14. «The Joe Biden Auburn met 48 years ago»։ Auburn Pub (անգլերեն)։ August 23, 2020 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biden, J. Promises to Keep: On Life and Politics. Random House Publishing Group, 2007. ISBN 1588366650, 9781588366658
  • Uschan, Michael V. Joe Biden (People in the News). Detroit: Lucent Books, 2010. ISBN 1420502603, 9781420502602