Jump to content

Չինական աերոստատի միջադեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական աերոստատի միջադեպ
Թվականհունվարի 28փետրվարի 4, 2023
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱրդյունքԱերոստատը այլևս չի գործում
Չինաստանը դատապարտեց ԱՄՆ-ի գործողությունները
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հրամանատարներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջո ԲայդենՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սի Ցզինպին
Կողմերի ուժեր
4 F-22 Raptor1 աերոստատ
Ռազմական կորուստներ
01 աերոստատ
Ընդհանուր կորուստներ
Առաջին օդապարիկի ենթադրվող երթուղին
Օդապարիկի, Ազատության արձանի և F-22-ի չափերի համեմատություն

Չինական աերոստատի միջադեպ, իրադարձություն, որը սկսվել է 2023 թվականի հունվարի 28-ին, երբ չինական ստրատոսֆերային աերոստատը Խաղաղ օվկիանոսից մտավ Ալյասկա՝ ԱՄՆ-ի օդային տարածք։

ՉԺՀ-ի պաշտոնական հայտարարության համաձայն, քաղաքացիական օդապարիկը պատահաբար հայտնվել է ԱՄՆ օդային տարածքում՝ շեղվելով պլանավորված ուղուց։ 2023 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ-ի լրագրողները հանրության ուշադրությունը դարձրեցին Մոնտանա նահանգի վրայով աերոստատի թռիչքի վրա[1] և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ համարում է օդապարիկը օտերկրյա հետախուզական սարք։ 2023 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում F-22 Raptor կործանիչը օդապարիկը խոցեց և ապա բեկորները ջրի տակից հանեցին ուսումնասիրության համար։

Իրադարձությունների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական օդապարիկը մտել է ԱՄՆ օդային տարածք 2023 թվականի հունվարի 28-ին Ալեուտյան կղզիներում, այնուհետև այն անցել է Կանադայի օդային տարածքով և հունվարի 31-ին կրկին հատել է ԱՄՆ սահմանը Այդահո նահանգի վրայով անցնելիս, որից հետո ինֆորմացիան հասցրել են ԱՄՆ նախագահին՝ Ջո Բայդենին։

Փետրվարի 2-ին նույն օդապարիկը լուսանկարվել է ստրատոսֆերայում, Բիլինգսում՝ Մոնտանա։ Օբյեկտը երեք ավտոբուսի չափ էր։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները քննարկեցին աերոստատի խոցման հարցը, բայց որոշեցին այն չեղարկել՝ հակաօդային պաշտպանության թիրախների և մարտագլխիկների նկատմամբ ռադարային գաղտնիության պատճառով, և այն ռիսկի, որ հրթիռները և օդապարիկների մասերը կարող են վնասել քաղաքացիական ինֆրաստրուկտուրան[2]։

Կան ապացույցներ և տեսանյութեր, որոնք վկայում են ԱՄՆ-ի կողմից ցամաքային կամ հակաօդային պաշտպանության համակարգերից օդապարիկի վրա հարձակվելու անհաջող փորձի մասին Մոնտանա նահանգում[3][4]։ Տեղի իշխանությունները բացատրություններ չեն գտնում այս ցուցմունքներին պատասխանելու համար, իսկ ՊՆ-ի ներկայացուցիչները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս։

Փետրվարի 3-ին օդապարիկը ընթացավ դեպի Կանզաս և Միսսուրի նահանգներ[5]։ Օդապարիկին հետևել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, U-2 ինքնաթիռները ներառյալ։

Չնայած Չինաստանի արտաքին գործերի նախարարության կողմից նախօրեին ստացված հայտարարությանը, որ աերոստատը քաղաքացիական և գիտական օբյեկտ է, և Չինաստանը ներողություն հայտնեց «օդապարիկի ոչ միտումնավոր ԱՄՆ-ի օդային տարածք մուտք գործելու» համար[6], 2023 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ զինվորականները խոցեցին օդապարիկը Ատլանտյան օվկիանոսի օդային տարածքում, Հարավային Կարոլինայի ափից մոտ 12 մղոն հեռավորության վրա՝ F-22-ով։ Օգտագործվել է AIM-9X օդ-օդ հրթիռային զենք։ Օվկիանոսն ընկած օդապարիկի մասերի որոնումն իրականացվում են ԱՄՆ ռազմածովային նավատորմի 2-րդ նավերը։ Չինական զոնդի բեկորները ուսումնասիրվելու են ՀԴԲ-ի կողմից։

Փետրվարի 6 ապարատի բեկորներից մի քանիսը, որոնք կշռում են 910 կգ, տեղափոխվել են ՀԴԲ «Կվանտիկո» լաբորատորիա։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպի պատճառով հետաձգել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հնարավոր դիվանագիտական այցը Չինաստան։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը. « Չինաստանը խիստ դժգոհություն և բողոք է հայտնում քաղաքացիական անօդաչու օդապարիկի վրա Միացյալ Նահանգների կողմից հարձակվելու կապակցությամբ: <…> Չինաստանը հստակորեն խնդրել է ԱՄՆ-ին լուծել խնդիրը հանգիստ, պրոֆեսիոնալ և զսպված։»

Չինաստանը մերժել է Պենտագոնի խնդրանքը՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Չինաստանի ազգային պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի միջև փակ զրույցի կազմակերպմանը, երբ շաբաթ օրը ամերիկյան կործանիչները խոցել են չինական օդապարիկը[7]։

Օդապարիկի հայտնաբերումը աշխարհի այլ կետերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 3-ին նմանատիպ օդապարիկ են նկատել Լատինական Ամերիկայի երկնքում։

Կոստա Ռիկայի կառավարությունը հաստատել է, որ փետրվարի 2-ին անհայտ օբյեկտ է մտել իրենց տարածք։ Կոլումբիայի ռազմաօդային ուժերը դիտել են օդապարիկը փետրվարի 3-ի առավոտյան մոտ 17 000 մ բարձրության վրա։ Նմանատիպ հաղորդագրություններ են հնչել Վենեսուելայի դիտորդների կողմից։

Փետրվարի 6-ին ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունը խոստովանեց, որ օդապարիկը նույնպես չինական ծագում ունի և կորել է «փորձնական թռիչքների» ժամանակ։

Նմանատիպ չինական օդապարիկներ են նկատվել Ճապոնիայի, Հնդկաստանի և Ֆիլիպինների մոտակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Billings Gazette. «Gazette's spy balloon photos play role in White House's response to China». Billings Gazette (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  2. {{cite news}}: Empty citation (օգնություն)
  3. Stephen M. Lepore (2023 թ․ փետրվարի 4). «Pentagon and city deny there was 'explosion in the sky' above Billings». Mail Online. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  4. «BREAKING: 'EXPLOSION IN THE SKY' Near Chinese Spy Balloon Says Montana Witness» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.
  5. Mansoor, Sanya (2023 թ․ փետրվարի 3). «The Alleged Chinese Spy Balloon Is Now Over Missouri. Here's What We Know About Its Path». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 6-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. ВВС США сбили китайский аэростат у берегов Южной Каролины // Интерфакс, 4 февраля 2023
  7. «Китай отклонил заявку США на разговор о сбитом аэростате». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.