Ժնևի հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժնևի հայտարարություն, Ուկրաինայի իրադրության կարգավորման (դեէսկալացիա) ուղղված միջոցառումների վերաբերյալ հայտարարություն[1], 2014 թվականի ապրիլի 17-ին Ժնևում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև յոթժամյա բանակցություններից հետո ստորագրված փաստաթուղթ։ Հայտարարությունը նախատեսում էր․

  • ապօրինի զինված կազմավորումների զինաթափումը, գրավված վարչական շենքերի, փողոցների, հրապարակների և այլ հասարակական վայրերի ազատումը;
  • համաներումը բողոքի մասնակիցներին և նրանց, ովքեր ազատ կարձակեն շենքերն ու այլ հասարակական վայրերը և կամովին վայր կդնեն զենքը, բացառությամբ նրանց, ովքեր մեղավոր կճանաչվեն ծանր հանցագործություններ կատարելու մեջ;
  • ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության գործունեությունը՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի դիտորդների մասնակցությամբ իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված միջոցառումների անհապաղ իրականացմանը նպաստելու համար;
  • համապարփակ, թափանցիկ և պատասխանատու սահմանադրական գործընթացի իրականացում՝ ազգային լայն երկխոսության անհապաղ մեկնարկով, որը հաշվի կառնի Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների և քաղաքական ուժերի շահերը։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած բռնի գործողություններից, ահաբեկումներից և սադրանքներից։ Հանդիպման մասնակիցները վճռականորեն դատապարտել և մերժել են ծայրահեղականության, ռասիզմի և կրոնական անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, ներառյալ հակասեմիտիզմը։

Բանակցությունների մասնակիցները․

Հայտարարությունը, սակայն, տրամագծորեն հակառակ մեկնաբանություններն է ստացել Ուկրաինայում և Ռուսաստանում։ Այսպես, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ այդ փաստաթուղթը չի վերաբերում Եվրամայդանի ակտիվիստներին (եթե դուք ուշադիր կարդում եք այդ պայմանավորվածությունները, ապա խոսքը գնում է փողոցների, ճանապարհների և հրապարակների ազատագրման մասին, որոնք անօրինական կերպով զբաղված են բողոքողներով։ Որքան ինձ հայտնի է, Մայդանի ակտիվիստները օրինական են[2])[3], մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ զինաթափման պահանջը վերաբերում է նախևառաջ Աջ սեկտորի մարտիկներին և այլ խմբավորումներին, որոնք մասնակցել են Ուկրաինայի մայրաքաղաքում փետրվարյան հեղաշրջմանը[4]։

Դոնբասում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարության մեջ Կիևի ազդանշանն են տեսել, որպեսզի վերջինս դադարեցնի հակաահաբեկչական գործողությունը և ազատի ձերբակալված ակտիվիստներին[5]։ Արևմտյան առաջնորդները, սակայն, հասկացրել են, որ պայմանավորվածությունները պետք է կատարեն միայն ռուսական կողմը, քանի որ, նրանց կարծիքով, հենց Մոսկվայի ձեռքն է ղեկավարում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հուզումները։ Եվ Լոնդոնում, և Վաշինգտոնում հասկացրել են, որ ապօրինի կազմավորումների զինաթափման և վարչական շենքերի ազատագրման մասին կետը վերաբերում է միայն արևելքում ռուսամետ ակտիվիստներին։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ժնևյան համաձայնագրերի կապակցությամբ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ու նրա եվրոպական դաշնակիցները չտեսնեն տեղերում փաստացի իրավիճակի բարելավում, Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն[4]։

2014 թվականի մայիսի 2-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Սլավյանսկում ռազմական գործողության մեկնարկի հետ կապված Կիևի կողմից Ժնևյան համաձայնագրերի տապալման մասին[6]։ Ավելի ուշ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները հակամարտության կարգավորման համար՝ ընդունելով Ժնևյան բանակցությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը այն բանից հետո, երբ առաջին փուլը դրական արդյունքներ չբերեց[7]։

Հետագայում հակամարտության լուծման որոնումը դիվանագիտական մեթոդներով շարունակվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների նորմանդական քառյակի ձևաչափով, ինչպես նաև Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբի ձևաչափով, որոնց արդյունքը, մասնավորապես, դարձել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ի Մինսկի համաձայնագիրը և ոչ երկար հարաբերական հրադադարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Женевское заявление от 17 апреля 2014 года
  2. Женевская договоренность по очистке админзданий не коснется Майдана. Андрей Дещица заявил, что люди в центре Киева находится легально | Киев | Вести
  3. «Власти: женевские договорённости Евромайдана не касаются». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  4. 4,0 4,1 Конфликт интерпретаций // Взгляд, 18.04.2014
  5. Киев нарушает женевские соглашения
  6. «Кремль рассмотрел в АТО отказ Киева от женевских договоренностей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  7. Bloomberg: Массовые беспорядки в Украине усиливаются из-за продолжения наступательной операции : Новости УНИАН