Անդրեյ Դեշչիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Դեշչիցա
 
Կրթություն՝ Ալբերտայի համալսարան և Լվովի համալսարան (1989)
Գիտական աստիճան՝ Քաղաքական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 22, 1965(1965-09-22) (58 տարեկան)
Ծննդավայր Spasiv, Սոկալի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր

Անդրեյ Բոգդանի Դեշչիցա (ուկրաիներեն՝ Андрій Богданович Дещиця, սեպտեմբերի 22, 1965(1965-09-22), Spasiv, Սոկալի շրջան, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիվանագետ, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Լեհաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։ 2014 թվականի փետրվարի 27-ից հունիսի 19-ը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 22-ին Լվովի մարզում։ Ավարտել է Լվովի Իվան Ֆրանկոյի անվան պետական համալսարանը (1989 թվական) և Ալբերտի համալսարանը (Էդմոնտոն, Կանադա) (1995 թվական)։ Հումանիտար գիտությունների մագիստրոս է։ Քաղաքական գիտությունների թեկնածու (1995 թվական)։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։

1996-1999 թվականներին եղել է Լեհաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության մամուլի քարտուղար։

1999-2001թվականներին եղել է Ուկրաինայում լեհ-ուկրաինական-ամերիկյան համագործակցության նախաձեռնություն ծրագրի ավագ համակարգող։

2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական։

2004 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոս՝ Լեհաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ։

2006 թվականի օգոստոսից մինչև 2007 թվականի դեկտեմբերը՝ Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար։

2007 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 9-ը եղել է Ֆինլանդիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[2]։

2008 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 9-ը[3]՝ Իսլանդիայում համատեղության կարգով Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[4]։

2012 թվականից հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ[5]։

2014 թվականի փետրվարի 27-ից հունիսի 19-ը[6]՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար[7]։

Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով հաստատվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամ[8]։

2014 թվականի հոկտեմբերի 13-ից Լեհաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ներկայացվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը[9]։

Ժնևյան համաձայնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 17-ին Ուկրաինայի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ Ժնևում կայացած քառակողմ բանակցություններում Անդրեյը ներկայացնում էր Ուկրաինան[10]։ Կողմերը Ժնևյան հայտարարություն են ընդունել, որը պետք է հիմք դներ Ուկրաինայում լարվածության թուլացման համար։

2014 թվականի հունիսի 15-ի սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 15-ին, այն բանից հետո, երբ Լուգանսկում խոցվեց ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը մի քանի ժամ անց վերածվեց զանգվածային անկարգությունների[11][12][13][14][15]։ Անդրեյ Դեշչիցան, ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան և Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի ուղեկցությամբ ժամանելով դեսպանատան շենք, դիմել է ամբոխին՝ դատապարտելով անկարգությունները և հավաքվածներին հանգստության կոչ անելով, ինչպես նաև հայտարարել է ցուցարարների հետ իր սկզբունքային համերաշխության մասին և ֆուտբոլային հայհոյանքներ է մեջբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին[12][13][16][17]։

Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Դեշչիցայի պահվածքն անվանել է «ոչ ադեկվատ»[18] և «պարանոիդալ»[19], իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Դեշչիցա ազգանունով անձնավորության» հետ հետագա շփումների և հանդիպումների անհնարինության մասին։

Հետագայում Անդրեյ Դեշչիցան հայտարարել էր, որ այդ կերպ ցանկացել է լիցքաթափել իրավիճակը և հանգստացնել զայրացած ամբոխին՝ թույլ չտալով դեսպանատան գրոհը[20], նույն դիրքորոշումն է հայտնել նաև Ուկրաինայի ԱԳՆ-ն[21]։

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը, ընդհակառակը, հավանություն է տվել ուկրաինացի նախարարի գործողություններին[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Украины № 517/ 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-27-ին։ Վերցված է 2020-09-23 
  2. «Указ Президента Украины № 1180/2007»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-28-ին։ Վերցված է 2020-09-23 
  3. «Указ Президента Украины № 898/2008»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-28-ին։ Վերցված է 2020-09-23 
  4. Указ Президента Украины № 589/2012
  5. Специальный представитель ОБСЕ призывает к сохранению динамики на переговорах по приднестровскому урегулированию в формате «5+2»
  6. Назначен премьер-министр Украины и состав правительства
  7. Андрей Дещица освобождён от должности и. о. главы МИД
  8. «Указ Президента України № 528/2014 Про склад Ради національної безпеки і оборони України» (ուկրաիներեն)։ Президент України Петро Порошенко։ 16 червня 2014 року։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-17-ին։ Վերցված է 2014-06-16 
  9. «Организация Объединённых Наций. Генеральная Ассамблея. Шестьдесят восьмая сессия. 80-е пленарное заседание. Четверг, 27 марта 2014 года, 10 ч. 00 м. Нью-Йорк»։ Վերցված է 2014-09-09 
  10. «В Женеве завершились переговоры по Украине»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-23-ին։ Վերցված է 2020-09-23 
  11. МИД: власти Украины отреагировали на провокации возле посольства РФ. BBC, 15 июня 2014
  12. 12,0 12,1 СМИ: глава МИД Украины нецензурно оскорбил Путина у посольства России. РИА Новости, 15.06.2014
  13. 13,0 13,1 В посольстве России в Киеве не исключают повторения ситуации, которая имела место 14 июня, сообщил пресс-атташе дипмиссии // ИТАР-ТАСС, 18.06.2014
  14. Глава МИД Украины прокомментировал свои слова в адрес Путина. Слон.ру.
  15. «Митингующие заблокировали российское посольство в Киеве»։ Лента.Ру։ 14 июня 2014։ Վերցված է 2014-06-14 
  16. Ukraine minister’s abusive remarks about Putin spark diplomatic row. // The Guardian(անգլ.)
  17. Аваков и Дещица прибыли к зданию посольства РФ в Киеве «РИА Новости Украина», 14.06.2014
  18. «Медведев назвал неадекватным поведение главы МИД Украины Дещицы»։ РИА Новости։ 16.06.2014։ Վերցված է 2014-06-16 
  19. «Часть украинского руководства потеряла адекватность, считает Медведев»։ РИА Новости։ 16.06.2014։ Վերցված է 2014-06-16 
  20. интервью радиостанции «Эхо Москвы»
  21. МИД Украины надеется, что российская сторона расценит действия Дещицы под посольством РФ в Киеве как необходимые для защиты здания // РБК Украина, 17.06.2014
  22. Посол США на Украине Джеффри Пайетт назвал Дещицу «умелым дипломатом». lenta.ru.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]