Անատոլի Անտոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անատոլի Իվանովիչ Անտոնով (ռուս.՝ Анатолий Иванович Антонов), Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ (2011), Ռուսաստանի 1-ին դասի իսկական պետական խորհրդական (2014), Արտակարգ և լիազոր դեսպան (2007), քաղաքական գիտությունների դոկտոր, բանակի գեներալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի մայիսի 15-ին, Օմսկ քաղաքում (ԽՍՀՄ)[1]։ 1983 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը[1]։

30 տարի ծառայել է Արտաքին գործերի նախարարությունում։ 2004 թվականին դարձել է Ռուսաստանի ԱԳՆ Անվտանգության և զինաթափման վարչության տնօրենը։ 2011 թվականի փետրվարի 2-ին՝ Ռուսաստանի նախագահի հրամանագրով, նա նշանակվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ[1]։

Զորավարժությունների կապակցությամբ անցկացված մամլո ասուլիսի ժամանա, 30 հուլիսի 2015 թվական ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ, 30 հունիսի 2015 թվական Ելույթ Ռուսաստանում հավատամրագրված օտարերկրյա ռազմական կցորդների առջև, 21 մարտի 2015 թվական Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի կազմավորման 88-րդ տարեդարձի հանդիսությունների ժամանակ,
24 հուլիսի 2015 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Anatoly Antonov». Ministry of Defense. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.