Բիզոն
Բիզոն | ||||
---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||
|
||||
Լատիներեն անվանում | ||||
Bison bison
Linnaeus, 1758
|
||||
Հոմանիշներ | ||||
Bison americanus | ||||
|
Բիզոն[1][2] կամ Տափացուլ[3] (լատին․՝ Bison bison), սնամեջ եղջյուրավոր կաթնասունների տեսակ Bovinae-ի ենթատեսակ։ Նա շատ մոտ է զուբրին, և երկու տեսակներն էլ կարող են անսահմանափակ խաչասերվել և տալ բեղուն սերունդ։ Այդ իսկ պատճառով երբեմն նրանց համարում են մի տեսակ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնը երկարությամբ հասնում է 2,5-3 մ և բարձրությամբ 2 մ։ Նրա խիտ բուրդը մոխրա-դարչնագույն է, գլխի և պարանոցի վրա մուգ դարչնագույն է։ Մարմնի առջևի հատվածի բուրդը ավելի երկար է։ Գլուխը մեծ է, ճակատը լայն է, կարճ և հաստ կոտոշները տարամիտված են, նրանց իսկ ծայրերը փաթաթվում են ներս։ Ականջները կարճ են և նեղ, աչքերը մեծ են, վիզը կարճ[4]։.
Իրանը սապատով է, որը գտնվում է վզակոթի վրա։ Նրա ետևի մասը առջևինից զգալիորեն քիչ է զարգացած։ Պոչը կարճ է, վերջում երկար և խիտ մազերով։ Ոտքերը կարճ են, բայց շատ ուժեղ են։ Էգերը զգալիորեն փոքր են արուներից, որոնց զանգվածը 1270 կգ է։ Բիզոնը շատ նման է եվրոպական զուբրին, և ոմանք կարծում են, որ նա առանձին տեսակ չի համարվում, այլ ընդամենը զուբրի կերպարանափոխված տեսակն է։
Տեսակի սահմաններում տարբերում են երկու ենթատեսակ — տափաստանային բիզոն (Bison bison bison) և անտառային բիզոն (Bison bison athabascae), լավ տարբերվող կառուցվածքային առանձնահատկություններով և բրդի ծածկույթով[5].
Տափաստանային բիզոնի կառուցվածքային առանձնահատկությունները և բրդի ծածկույթը — Bison bison bison.
- խոշոր գլուխ, կոտոշների արանքում խիտ մազածածկ, կոտոշները հազվադեպ են դուրս գալիս մազերի արանքից,
- սապատի ամենաբարձր կետը առջևի ոտքերի մոտ, խիտ մորուքը և վառ արտահատված բաշը, լավ արտահայտված մորթին,
- փոքր և թեթև քան անտառային բիզոնը (նույն տարիքի և սեռի սահմաններում).
Անտառային բիզոնի կառուցվածքային առանձնահատկությունները և բրդի ծածկույթը.
- փոքրացված գլուխ, մուգ մազափունջ, կոտոշները սովորաբար հանդես են գալիս մազափնջի վրա,
- սապատի ամենաբարձր կետը առջևի ոտքերի մոտ, հեղուկ մորուք և կոկորդի ռուդիմենտարային բաշ, արտահայտված բրդի ծածկույթ, բուրդը սովորաբար մուգ է, քան տափաստանային բիզոնինը
- ավելի խոշոր են և ծանր, քան տափաստանային բիզոնները (նույն տարիքի և սեռի սահմաններում)։
Անտառային բիզոնները հայտնաբերվել են XIX դ. վերջին։ Որոշ գիտնականներ անտառային բիզոնին համարում են նախնադարյան բիզոնի ենթատեսակ (Bison priscus): Բիզոնների այն թվաքանակը, որոնք պահվում են առևտրական նպատակներով, հասնում է մոտ 500 000 գլուխ (առավելապես տափաստանային բիզոնի) մոտավորապես 4000 մասնավոր ագարակներում։
Գենետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը ունի դիպլոիդ հավաքակազմ բաղկացած Bison bison 60 քրոմոսոմից (2п-60)[6].
Ամերիկյան բիզոնը հեշտ խաչասերվում է եվրոպական զուբրի հետ, տալով բեղուն սերունդ։
Վարվելակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում բիզոններն ամռանը մնում էին լայն հարթավայրերում, իսկ ձմռանը գնում էին անտառային վայրեր, գնում էին դեպի հարավ, իսկ ամռանը դեպի հյուսիս։ Տափաստանայինները սնվում են հիմնականում խոտով, օրական մինչև 25 կգ, իսկ ձմռանը հնացած խոտով։ Անտառայինները ուտում են նաև մամուռ, քարաքոս, ճյուղեր։ Խիտ բուրդը պաշտպանում է բիզոնին։ Հեշտ հաղթահարում են -30 °C ցրտերը։ Ձմռանը փնտրում են քիչ ձյունոտ տեղամասեր։
Այս կենդանիները շարժվում են շատ արագ և թեթև, վազում է վարգով և քառատրոփ արշավով այնպիսի արագությամբ, որ ոչ մի ձի չի կարող գերազանցել նրան։ Նա նաև շատ լավ լողում է։ Բիզոնը ապրում է 20 000 գլխանոց խմբերով։ Ամեն խումբ ղեկավարվում է մի քանի ծեր արուների կողմից, որոնք շատ զգուշությամբ հսկում են այն։ Բիզոնը շատ ուժեղ է և գրգռված վիճակում վտանգավոր է ինչպես որսորդի, այնպես էլ յուրաքանչյուր ուրիշ թշնամու համար, օժտված է լավ հոտառությամբ և լսողությամբ։ Նրա մուշկի հոտը զգացվում է մեծ հեռավորության վրա։
Բիզոնները պոլիգամիային կենդանիներ են։ Դոմինանտային արուները հավաքում են կանանոցներ։ Բեղմանվորումը տեղի է ունենում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հղիությունը տևում է մոտ 9 ամիս։ Էգը սովորաբար ծնում է մեկ հորթ, զույգեր շատ հազվադեպ են լինում։ Կաթի յուղայնությունը մինչև 12 % է։
Երիտասարդ բիզոնները շատ աշխույժ են և չարաճճի։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա, ԱՄՆ և Մեքսիկա համապետական մասշտաբով բիզոնին դիտում են ինչպես վայրի կենդանի, այնպես էլ տնային անասուն։
Բիզոնը որպես սիմվոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիզոնը որպես ամենախոշոր և հայտնի կենդանիներից մեկը հյուսիսային Ամերիկայում, անպայման պետք է հայտնվեր ԱՄՆ-ի դրամական նշանների և թղթադրամների վրա։ Ամերիկյան բիզոնի պատկերը առկա է ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի և Կանզասի դրոշների վրա, ինչպես նաև, Կանադայի Մանիտոբայի զինանշանի և դրոշի վրա։
Բիզոնը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փոստային նամականիշը ամերիկյան բիզոնի պատկերով հրատարակվել է հունիսի 17-ին 1898 թ-ին ԱՄՆ-ում։ Այդ ժամանակից փոստային նամականիշները ամերիկյան բիզոնի պատկերով թողարկվում էին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի և Օվկիանիայի փոստային ադմինիստրացիաներով։
Զանգվածային ոչնչացում ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում ամերիկյան բիզոնների պոպուլյացիան ենթարկվում էր զանգվածային ոչնչացման առևտրական նպատակներով։ Հնդկացիական ցեղերը, ստանալով հրաձիգ զեքեր և ձիեր, սկսեցին սպանել շատ ավելի բիզոնների, քան հարկավոր էր սննդի և մորթու համար, իսկ ավելցուկը վաճառում էին ամերիկյան առևտրականներին։ Մեծ թվով ամերիկյան որսորդներ սպանում էին օրական հազարավոր բիզոններ՝ մորթու համար, որը մեծ պահանջարկ ուներ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։ Ամերիկյան անասնապահները սպանում էին բիզոններին, որպեսզի ազատեն տարածքը և ռեսուրսները իրենց մանր կենդանիների համար։ Բիզոնների մսով սնվում էին ԱՄՆ-ի բանակի զինվորները։ Բիզոնների որսը դարձավ հայտնի զբաղմունք, որը գրավել է նաև Ալեքսեյ Ալեքսանդրովիչ իշխանին նրա Հարավային Ամերիկա գնալու ժամանակ 1872 թ-ին։ ԱՄՆ-ի ղեկավարությունը փորձում էր պաշտպանել բիզոնների պոպուլյացիաները, գիտակցելով նրանց ոչնչացումը։ Հետազոտողների գնահատականով, 1800 թ-ին բիզոնների թվաքանակը կազմում էր 30-40 մլն, իսկ դարի վերջին գրեթե գլխովին ոչնչացված էին[7]։ Ելոուսթոունի ազգային պարկի ստեղծումը 1872 թ-ին եղել է առաջին իրադարձությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել տեսակի լիովին ոչնչացումից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. Соколов, Владимир Евгеньевич. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 520. — 558 с. — ISBN 5-09-001434-5
- ↑ Соколов, Владимир Евгеньевич Систематика млекопитающих. Том 3. Китообразные, хищные, ластоногие, трубкозубые, хоботные, даманы, сирены, парнокопытные, мозоленогие, непарнокопытные. — М.: Высшая школа, 1979. — С. 485. — 528 с.
- ↑ Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=470}}
- ↑ «Бизон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Bison Specialist Group North America.
- ↑ Забродин В. А. и Якушкин Г. Д. Овцебыки. Центральная научная сельскохозяйственная библиотека.
- ↑ Isenberg A. The Destruction of the Bison: An Environmental History, 1750—1920. New York: Cambridge University Press, 2000.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бизон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզոն» հոդվածին։ |
- IUCN|2815}}
- Bison Specialist Group North America Արխիվացված 2009-11-30 Wayback Machine