Ջենիֆեր Էնիսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջենիֆեր Անիստոնից)
Picto infobox film.png
Ջենիֆեր Էնիսթոն
Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն
Jennifer Joanna Aniston
JenniferAnistonFeb09.jpg
Բնօրինակ անուն Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն
Jennifer Joanna Aniston
Հասակը 164 սմ[1]
Ծնվել է փետրվարի 11, 1969 (47 տարեկան)[1]
Ծննդավայր Շերման Օուքս, Կալիֆորնիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
Կրթություն ԼաԳուարդիա համայնքի քոլեջ և Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի[1]
Ակտիվ շրջան 1988–այժմ
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի "Ամենակարող Բրյուսը",
"Ձևացրու, որ իմ կինն ես",
"Ահա և Պոլին"
Ծնողներ հայր՝ Ջոն Էնիսթոն, մայր՝ Նենսի Դոու
Ամուսին(ներ) Բրեդ Փիթ (2000-2005 թթ.) (ամուսնալուծված)[1]
Համատեղ ապրող(ներ) Ջասթին Տերու և Բրեդ Փիթ
Պարգևներ և մրցանակներ Էմմի, GLAAD Media Award, Ոսկե գլոբուս, Հոլիվուդի կինոփառատոն, Լոգիի մրցանակաբաշխություն 2004, Screen Actors Guild Award, Երիտասարդության ընտրություն պարգև, Երիտասարդության ընտրություն պարգև, Երիտասարդության ընտրություն պարգև, Երիտասարդության ընտրություն պարգև, Երիտասարդության ընտրություն պարգև, MTV Movie Award for Best Villain, Primetime Emmy Award for Outstanding Lead Actress in a Comedy Series, People's Choice Award for Favorite Movie Actress և GLAAD Vanguard Award
IMDb ID 0000098
ԿինոՊոիսկ ID 21444

Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն (անգլ.՝ Jennifer Joanna Aniston, ծնվ.՝ Փետրվար 11, 1969), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1990-ականներին «Ընկերները» սիտկոմում Ռեյչել Գրինին մարմնավորելու համար, ինչի համար արժանացել է Էմմի (մրցանակ), Ոսկե Գլոբուս և Կինոդերասանների գիլդիայի մրցանակների։

Հետագայում Էնիսթոնը շարունակում է հոլիվուդյան հաջողակ դերասանուհու իր կարիերան։ Քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում ունեցած դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»։ Էնիսթոնի մասնակցությամբ ամենաեկամտաբեր ֆիլմերն են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացրու, որ իմ կինն ես», «Անտանելի տնօրենները» և այլն։ 2012 թվականին արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում։ Հայրը՝ Ջոն Էնիսթոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում, իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ։ Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Էնիսթոնը՝ հոր որդին։ Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում։ Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Էնիսթոնն սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը։ Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ, ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանիվով առաքիչ և այլն։ 1989 թ. նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիսթոնն ստացել է 1990 թ.։ Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս։ Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին։ Այս մտքերը, սակայն, տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ» հեռուստասերիալում (1994-2004)։ Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Էնիսթոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիսթոնին հանձնեցին Ռեյչել Գրինին։

Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիսթոնի մշտական ուղեկիցն իր կարիերայում։ Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար։ Բացի դրանից հենց այս դերն էր, որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիսթոնը (սերիալի իր խաղընկերուհիների հետ) դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար։ Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ։ Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996 թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում։ Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կածիքին, որ Էնիսթոնը բավականին եթերային դերասանուհի է։ Էնիսթոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003 թ. «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերրիի հերոսի ընկերուհուն։ Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում։ Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացրու, որ իմ կինն ես», որտեղ Ջենիֆերը խաղում է Ադամ Սենդլերի հետ՝ մարմնավորելով Սենդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը։ 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները։

Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում։ Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել։

2007 թվականից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով։ Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է)։ Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008 թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին։ Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը։

Հետաքրքիր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. Ֆորբս ամսագիրը Էնիսթոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլիոն դոլլար մաքուր եկամուտով։

Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1989 – 1993 Քվանտային ցատկ Quantum Leap Կիկի Ուիլսոն Սերիալ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Ջեյմս Ուիտմոր մլ.
Ջո Նապոլիտանո
Մայքլ Ցինբերգ
Սքոթ Բակուլա,
Դին Ստոկուել,
Դեբորա Պրետ,
Դեննիս Ուոլֆբերգ,
Վ.Կ. Ստրեթոն
1990 – 1991 Ֆերիս Բրյուլեր Ferris Bueller Ջիննի Բուելեր Սերիալ,
Կատակերգություն
Բիլ Բիքսբի
Սթիվ Դուբին
Վիկտոր Լոբլ
Չարլի Շլեթեր,
Ռիչարդ Ռիլե,
Սեմ Ֆրիդ,
Էմի Դոլենց
1990 Կուկամոնգի ճամբարը Camp Cucamonga Ավա Շչեկտոր Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ռոջեր Դուխովնի Ջոն Ռատցենբերգեր,
Չեդ Ալեն,
Քենդես Քեմերոն Բուրե,
Ռիչարդ Հերդ
1991 – 1994 Հերմանի գլուխը Herman's Head Սյուզի Բրուքս Սերիալ,
Դրամա,
Կատակերգություն
Ջ. Դ. Լոբու
Գրեգ Անտոնաչի
Ուիլյամ Ռեգսդեյլ,
Հենք Ազարիա,
Ջեյն Սիբեթ,
Յարդլի Սմիթ,
Մոլի Հեյգեն
1992 – 1998 Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show Ջենիֆեր Էնիսթոն Սերիալ,
Կատակերգություն
Տոդ Հոլենդ
Քեն Կուոպիս
Ալան Մայերսոն
Գարի Շենդլինգ,
Ջեֆրի Տեմբոր,
Ուոլես Լենգեմ,
Ռիպ Տորն,
Պեննի Ջոնսոն
1992 Լեպրոկոն Leprechaun Տորի Ռիդինգ Սարսափ,
Ֆենտեզի,
Կատակերգություն
Մարկ Ջոնս Ուորվիկ Դևիս,
Քեն Օլանդտ,
Մարկ Հոլտոն,
Ռոբերտ Հայ Գոռմեն
1994 Հաղթահարողը Muddling Through Մեդելին Դրեգո Կուպեր Սերիալ,
Կատակերգություն
Էնդի Էկերման
Պամելա Ֆրայման
Ռոբբի Բենսոն
Ստեֆանի Հոջ,
Դ. Դևիդ Մորին,
Այմի Բրուքս,
Սկոթ Վաարա
1994 – 2004 Ընկերներ Friends Ռեյչել Գրին Մելոդրամա,
Կատակերգություն
Հարի Հելվորսոն
Քևին Բրայթ
Մայքլ Լեմբեկ
Քորթնի Քոքս,
Լիզա Կուդրոու,
Մեթ Լեբլանկ,
Մեթյու Փերի
1994 – 1995 Բուրկի արտարադատությունը Burke's Law Լինդա Քեմփբել Սերիալ,
Դրամա,
Քրեական
Գիլբերտ Մ. Շիլտոն
Ջեյմս Լ. Կոնուեյ
Ուոլտեր Գրոման,
Ջին Բերի,
Պիտեր Բարտոն,
Դոմ ԴեԼուիս,
Դեննի Կամեկոնա,
Bever-Leigh Banfield
1995 – 1996 Գործընկերներ Partners Սյուզաննա Սերիալ,
Կատակերգություն
Ջեյմս Բերոուզ
Մաքս Տեշ
Պոլ Լազարուս
Թեյթ Դոնովան,
Ջոն Կրայեր,
Մարիա Փիթիլո,
Կորինն Բորեր,
Ջեյմս Կրոմուել
1996 Երազների արքայազնը Dream for an Insomniac Էլիսոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Տիֆանի ԴեԲարտոլո Այոնի Սկայ,
ՄակՔենզի Էսթին,
Սեյմուր Կեսել,
Շոն Բլեկման
1996 Նա է այն միակը She's the One Ռենե Ֆիցպատրիկ Մելոդրամա,
Կատակերգություն
Էդվարդ Բյորնս Էդվարդ Բյորնս,
Մայկ ՄակԳլոուն,
Մաքսին Բանս,
Կեմերոն Դիազ
1997 – 2010 Լեռների արքան King of the Hill Պիպերոնի Սյու/ Ստեֆանի (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Դրամա,
Կատակերգություն
Կլեյ Հոլ
Տրիշիա Գարսիա
Կյոնգ Հի Լիմ
Մայկ Ջաջ,
Քեթի Նեջիմի,
Պամելա Ադլոն,
Ջոնի Հարդվիկ,
Սթիվեն Ռուտ
1997 Կատարելության պատկերը Picture Perfect Քեյթ Մոսլի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գլեն Գորդոն Կարոն Ջեյ Մոր,
Քևին Բեյկոն,
Օլիմպիա Դուկակիս,
Իլիանա Դագլաս
1997 Անհաստատ իդեալ 'Til There Was You Դեբբի Մելոդրամա,
Կատակերգություն
Սքոթ Ուինանտ Ջոն Պլումպիս,
Ջանել Մոլոնի,
Իվոն Զիմա,
Քրիստին Էբերսոուլ,
Կելեն Ֆինկ
1997 – Հարավային զբոսայգի South Park միսիս Սթիվենս (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Տրեյ Փարկեր
Էրիկ Ստոֆ
Մեթ Ստոուն
Տրեյ Փարկեր,
Մեթ Ստոուն,
Մոնա Մարշալ,
Այզեկ Հեյզ,
Էյպրիլ Ստյուարտ
1998 Իմ հիացմունքի առարկան The Object of My Affection Նինա Բորովսկի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նիկոլաս Խիտներ Պոլ Ռադ,
Կալի Ռոչա,
Լենա Կարդվել,
Նատալի Բ. Կիքենբորգ
1998 – 1999 Հերկուլես Hercules Գալատեա (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային,
Ընտանեկան
Ֆիլ Վայնշտեյն Տեյթ Դոնովան,
Ֆրենչ Ստյուարտ,
Սանդրա Բերնհարդ,
Ջեյմս Վուդս,
Դիդրիխ Բադեր
1998 Վարդագույն բարակ գիծը The Thin Pink Line Քլով Կատակերգություն Ջո Դիտլ
Մայքլ Իրպինո
Կերի Էյզլի,
Լեյն Բիմեր,
Անդրեա Բենդեուոլդ,
Ինգրիդ Բերգ
1999 Գրասենյակային տարածություն Office Space Ջոաննա Կատակերգություն,
Քրեական
Մայկ Ջաջ Ռոն Լիվինգսթոն,
Դևիդ Հերման,
Աջայ Նայդու,
Դիդրիխ Բադեր
1999 Երկաթե հսկան The Iron Giant Էննի Հյուզ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ Բյորդ Էլի Մարիենտալ,
Վին Դիզել,
Գարի Կոնիկ կրտ.,
Ջեյմս Գեմոն
2001 Ռոք աստղ Rock Star Էմիլի Պոուլ Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Սթիվեն Հերեկ Մարկ Ուոլբերգ,
Դոմինիկ Ուեսթ,
Ջեյսոն Բոնեմ,
Ջեֆ Պիլսոն
2002 Լավ աղջիկը The Good Girl Ջաստին Լասթ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Միգել Արտետա Դեբորա Ռաշ,
Մայկ Ուայտ,
Ջոն Քերոլ Լինչ,
Ջեյք Ջիլենհոլ
2003 Ամենակարող Բրյուսը Bruce Almighty Գրեյս Քոնելի Ֆենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Թոմ Շեդյակ Ջիմ Կերի,
Մորգան Ֆրիման,
Ֆիլիպ Բեյկեր Հոլ,
Կետրին Բել
2004 Ահա և Պոլին Along Came Polly Պոլի Պրինս Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոն Գամբուրգ Բեն Սթիլլեր,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Դեբրա Մեսինգ,
Ալեկ Բոլդուին
2005 Դավաճանության գինը Derailed Լյուսինդա Հերրինս Թրիլեր,
Դրամա
Միկաել Հոֆսթրյոմ Կլայվ Օուեն,
Վենսան Կասել,
Մելիսա Ջորջ,
Էդիսոն Տիմլին
2005 Լուրեր են պտտվում Rumor Has It... Սառա Հետինգեր Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբ Ռայներ Քևին Քոսթներ,
Շիրլի ՄակԼեյն,
Մարկ Ռուֆալո,
Ռիչարդ Ջենկինս
2006 Փողոտ ընկերները Friends with Money Օլիվիա Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Նիկոլ Հոլոֆսեներ Քեթրին Կիներ,
Ջեյսոն Այզեքս,
Թիմ Շարպ,
Ջոան Քյուսակ,
Գրեգ Ջերման
2006 Ամուսնալուծություն ամերիկյան ձևով The Break-Up Բրուք Մևերս Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Պեյթոն Ռիդ Վինս Վոն,
Ջոի Լորեն Էդամս,
Կոուլ Հաուզեր,
Ջոն Ֆավրո
2006 – Ստուդիա 30 30 Rock Կլեր Հարպեր Սերիալ,
Կատակերգություն
Դոն Սկարդինո
Բետ ՄակԿարտի-Միլեր
Ջոն Ռիգգի
Տինա Ֆեյ,
Տրեյսի Մորգան,
Ջեյն Կրակովսկի,
Ջեք ՄակԲրայեր,
Սքոթ Էդսիտ
2007 – 2008 Կեղտ Dirt Թինա Հարրոդ Սերիալ,
Դրամա
Քրիս Լոնգ
Մեթյու Կարնախան
Պերիս Բարկլայ
Կորտնի Կոքս,
Յեն Հարտ,
Ջոշ Ստյուարտ,
Ալեքսանդրա Բրեկենրիջ,
Ջեֆրի Նորդլինգ
2008 Սիրային մենեջմենթ Management Սյու Քլաուսեն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ստեֆեն Բելբեր Սթիվ Զան,
Մարգո Մարտինդեյլ,
Ֆրեդ Ուորդ,
Ջեյմս Հիրոյուկի Լիաո
2008 Մարլին ու ես Marley & Me Ջենիֆեր Գրոգան Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Դևիդ Ֆրենկել Օուեն Ուիլսոն,
Էրիկ Դեյն,
Ալան Արկին,
Քեթլին Թերներ
2009 Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ He's Just Not That Into You Բեթ Մերֆի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեն Կուոպիս Բեն Աֆլեկ,
Ջենիֆեր Քոնելի,
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Լոնգ
2009 Սերը պատահում է Love Happens Էլոյս Մելոդրամա,
Կատակերգություն
Բրենդոն Կեմպ Աարոն Էկհարտ,
Դեն Ֆոգլեր,
Ջոն Քերոլ Լինչ,
Մարտին Շին
2009 – Գիշատիչների քաղաքը Cougar Town Գլեն Սերիալ,
Կատակերգություն
Մայքլ Ջեյմս ՄակԴոնալդ
Ջոն Պուտչ
Բիլ Լոուրենս,
Կորտնի Կոքս,
Քրիստա Միլեր,
Բիզի Ֆիլիփս,
Դեն Բերդ,
Ջոշ Հոպկինս
2010 Գլուխների որսորդը The Bounty Hunter Նիկոլ Հյորլի Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Էնդի Տեննանտ Ջերարդ Բատլեր,
Ջիո Պերեզ,
Ջոել Գարլենդ,
Ջեյսոն Կոլոտուրոս
2010 Ավելին, քան ընկեր The Switch Քեյսի Լարսոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոշ Գոռդոն
Ուիլ Սպեկ
Ջեյսոն Բեյթման,
Ջեֆ Գոլդբլյում,
Ջուլեթ Լյուիս,
Վիկտոր Պագան
2011 Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It Քեթրին Մերֆի Մելոդրամա,
Կատակերգություն
Դեննիս Դուգան Ադամ Սենդլեր,
Նիկոլ Քիդման,
Նիկ Սվարդսոն,
Բրուկլին Դեկեր
2011 Անտանելի տնօրենները Horrible Bosses բժիշկ Ջուլիա Հարրիս Կատակերգություն,
Քրեական
Սետ Գոռդոն Ջեյսոն Բեյթման,
Չարլի Դեյ,
Ջեյսոն Սուդեյկիս,
Քևին Սպեյսի
2011 Ի չսիրած մասնագիտությունը My Least Favorite Career Ջուլիա Կարճամետրաժ,
Կատակերգություն
Ջեյսոն Բեյթման,
Չարլի Դեյ,
Քոլին Ֆարել,
Քևին Սպեյսի
2011 Թշվառ լինելն այնքան զվարճալի է Being Mean Is So Much Fun Ջուլիա Կարճամետրաժ,
Կատակերգություն
Քոլին Ֆարել,
Քևին Սպեյսի
2012 Տարօրինակությունների ծարավ Wanderlust Լինդա Գերգենբլատ Մելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ Ուեյն Պոլ Ռադ,
Ջասթին Տերու,
Ալան Ալդա,
Մալին Ակերման
2012 – Այրող սեր Burning Love Դանա Սերիալ,
Կատակերգություն
Քեն Մարինո Քրիստեն Բել,
Նորին ԴեՎուլֆ,
Բետ Դովեր,
Կարլա Գալո,
Նատաշա Լեգգերո
2013 Մենք Միլլերներն ենք We're the Millers Ռոուզ Օ'Ռայլի Կատակերգություն Ռոուսոն Մարշալ Տյորբեր Էմմա Ռոբերտս,
Մոլի Ս. Քուին,
Ջեյսոն Սուդեյկիս,
Էդ Հելմս
2013 Փախցրու կնոջս Life of Crime Միքի Դոուսոն
2014 Անտանելի տնօրենները 2 Horrible Bosses 2 բժիշկ Ջուլիա Հարրիս
2015 Տորթ Cake Կլեր Սիմոնս
2015 Գորիի աղջիկները Goree Girls Տրիշա Դյուրան Երաժշտական,
Դրամա
Մայքլ Սաքսի Էլեն Պոմպեո,
Սանդրա Օ,
Ջենիֆեր Լենդոն,
Պեմ Տիլիս

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2008 Սիրային մենեջմենտ Management
2009 Becoming Icizzle
2010 Ավելին քան ընկերը The Switch
2011 Հինգ Five
2013 Հինգից ավել Five More
Գորիի աղջիկները The Goree Girls

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2006 Սենյակ 10 Room 10
2011 Հինգ Five

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]