Միջերկրածովյան և Մերձավորարևելյան ճակատների ռազմական գործողություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Թվական 1940–1945
Վայր Միջերկրական ծով, Հարավային Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Արևելյան Աֆրիկա
Արդյունք
Հակառակորդներ
Բրիտանական կայսրություն, Միացյալ Թագավորություն, Կանադա, Նոր Զելանդիա, Հարավաֆրիկյան Միություն, Բրիտանական Հնդկաստան, ԽՍՀՄ, ԱՄՆ, Լեհաստան, Հունաստան, Հարավսլավիա Գերմանիա, Ալբանիա, Իտալիայի թագավորություն, Բուլղարիայի թագավորություն, Հունգարիա,
Հրամանատարներ
Հարոլդ Ալեքսանդր, Ֆեոդոր Տոլբուխին, Դուայթ Էյզենհաուեր, Ադոլֆ Հիտլեր, Էրվին Ռոմել, Բենիտո Մուսոլինի, Պիետրո Բադոլիո, Էտտորե Բաստիկո

Ռազմական գործողություններ Միջերկրածովյան և Մերձավոր Արևելյան գոտում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Մարտերը տեղի են ունեցել Միջերկրական ծովում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում և Հարավային Ֆրանսիայում։ Միջերկրական ծովը և Մերձավոր Արևելքը եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր ռազմական գործողությունների թատերաբեմերը[1]։ Ռազմական բախումերը տեղի են ունեցել Միջերկրական ծովի, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Եվրոպայի ծովային, ցամաքային և օդային ուղղությունները հսկելու համար։ Մարտերը սկսվել են 1940 թվականի հունիսի 10-ից, երբ ֆաշիստական Իտալիան մտել է պատերազմի մեջ՝ Գերմանիային աջակցելու համար մինչև 1945թ մայիսի 2-ը, երբ Առանցքի ուժերի գրեթե բոլոր ուժերը Իտալիայում հանձնվեցին։ Այդուհանդերձ, Հունաստանում շարունակվում էր պայքարը, որտեղ բրիտանական զինուժը ուղղված էր օգնելու հունական կառավարությանը՝ քաղաքացիական պատերազմի շրջանակներում։ Ֆաշիստական Իտալիան ձգտում էր ստեղծել նոր Հռոմեական կայսրություն։ Իտալական զորքեը ներխուժեցին Հունաստան և Հարավսլավիա, սակայն գերմանական զորքերի աջակցությամբ կարողացան գրավել այդ տարածքները։ Առանցքի և միութենական երկրների զինված ուժերը մասնակցել էին ամբողջ Հյուսիսային Աֆրիկայի ռազմական գործողություններին։ Երեք տարվա ռազմական գործողությունների արդյունքում Առանցքի երկրների ուժերը պարտվեցին Հյուսիսային Աֆրիկայում, իսկ առաջխաղացումը կասեցվեց։ Այնուհետև հակահիտլերյան համատեղ ուժերը ներխուժեցին Իտալիա, որի արդյունքում իտալացիները տապալեցին Բենիտո Մուսոլինիին և միացան դաշնակիցներին։ Երբ ռազմական իրավիճակը Հարավարևելյան Եվրոպայում փոխվեց, բրիտանական ուժերը վերադարձան Հունաստան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած թերևս ամենաերկար ռազմական գործողությունները հանգեցրին Իտալիայի կործանմանը և փոփոխության ենթարկեցին Գերմանիայի ռազմավարական իրավիճակը, որի արդյունքում Գերմանական դիվիզիաները ջախջախվեցին Իտալիայում և Աֆրիկայում։ Իսկ Գերմանական զորքերի կորուստը կազմում էր մոտ երկու միլիոն մարդ, Իտալիայինը՝ հարյուր յոթանասունյոթ հազար մարդ, բրիտանական զորքերինը՝ երեք հարյուր հազար։ Իսկ Ամերիկայի կորուստը կազմել էր հարյուր երեսուն երեք հազար մարդ։

Ներխուժում Եգիպտոս։ Առաջին ներխուժումը Հունաստան (1940 թվականի հունիս – 1941 թվականի մարտ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականի հունիսի 10-ին Գերմանական զորքերը գրոհեցին Ֆրանսիայի ուղղությամբ, Իտալիան էլ իր հերթին պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային Ֆրանսիային։ Հունիսի 11-ին իտալական ավիացիան ձեռնարկեց առաջին գրոհը Մալթա կղզու ուղղությամբ, որտեղ գտնվում էր բրիտանական ռազմածովային մեծ բազզա։ Ֆրանսիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո առաջացել էր վտանգ՝. ֆրանսիական նավատորմի օգտագործումը Գերմանական և Իտալական զորքերի կողմից։ 1940 թվականի հունիսի 3-ին բրիտանական ուժերը հարվածներ հասցրեցին ֆրանսիական նավատորմի Ալժիրյան Մերս-Էլ-Քեբիր և այլ նավահանգիստների՝ զավթելով կամ խորտակելով ողջ ֆրանսիական ռազմական նավերը։ 1940 թվականի սեպտեմբերի 13-ին Իտալական բանակը Լիբիայի տարածքից ներխուժեց Եգիպտոս, Ալքեսանդրիան և Սուեզի ջրանցքեները բռնազավթելու նպատակով։ Բայց շուտով նրանց առաջխաղացումը կասեցվեց։ Հոկտեմբերի 28-ին Ալբանիայի տարածքից Իտալիան ներխուժեց Հունաստան։ Սակայն հունական բանակը կանգներցրեց իտալացիների առաջխաղացումը, անցավ հակահարձակման և իտալացիներին ջախջախիչ հարված հասցրեց՝ դուրս մղելով նրանց Հունաստանից։ Հոկտեմբերի 11-ին անգլիացիները լուրջ պարտություն կրեցին Իտալական նավատորմից Տարանտո քաղաքի մոտակայքում։ Դեկտեմբերի 9-ին անգլիական զորքերը Եգիպտոսի ուղղությամբ անցան հարձակման, գրավելով ամբողջ Կիրենաիկան և 1941 թվականի փետրվարի սկզբին մտան Էլ-Ագեյլա շրջանը։ Այնուհետև անգլիացիները դադարեցրին իրենց առաջխաղացումը դեպի Հյուսիսային Աֆրիկա և սկսեցին զորքերը տեղափոխել Հունաստան[2]։

Հունաստանի և Հարավսլավիայի գրավումը։ Ճակատամարտեր Հյուիսիային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ապրիլի 6-ին Գերմանիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միութենական զորքերը ներխուժեցին Հարավսլավիա և Հունաստան։ Ապրիլի 11-ին խորվաթ նացիստները հռչակեցին իրենց անկախությունն ու կոչ արեցին խորվաթներին լքել հարավսլավական բանակը։ Ապրիլի 13-ին ընկավ Բելգրադը։ Ապրիլի 18-ին Հարավսլավիան ստորագրեց իր կապիտուլացիայի ակտը և նրա բանակի երեք հարյուր հիսուն հազար զինվորներ գերի ընկան։ Ապրիլի 20-ին Հունաստանում իտալա-գերմանական զորքերը ջախջախեցին հունական բանակի հիմնական ուժերին։ Հետապնդելով մնացած փախչող ուժերին, գերմանական զորքերը արագ մտան Թերմոպիլե, կոտրեցին ավստրալիական միացյալ ուժերի դիմադրությունը և ապրիլի 24-ին տիրացան լեռնային անցումներին։ Ապրիլի 26-ին օդային դեսանտները գրավեցին Կորինյան ջրանցքի կամուրջին և ճանապարհ բացեցին դդեպի Պելեպոնես։ Ապրիլի 27-ին ընկավ Աթենքը։ Հունաստանը ստորագրեց իր կապիտուլացիան։ Միայն մոտ յոթանասուն հազար անգլիական, ավստրալիական և հունական զինվորներ կարողացան արագ տարհանվել Կրետե կղզի և Եգիպտոս։ Հյուսիսային Աֆրիկայում ծանր վիակում գտվող իտալական ուժերը ստիպված էին օգնական զորքեր խնդրել Գերմանիայից։ Գերմանական կորպուսը գեներալ Էրվին Ռոմելի գլխավորությամբ ժամանում են Աֆրիկա։ Մարտի 31-ին նա անցնում է հարձակման և ապրիլի 15-ին դուրս է մղում անգլիացիներին Լիբիայից և մոտենում է Եգիպտոսի սահմաններին։ Անգլիացիները կորցրել էին մի շարք հենակետեր, պահպանելով միայն Տոբրուկ ամրոցը, որը պահպանում էր երկրի խորքերը տանող ճանապարհները՝ մինչև Նեղոս։ 1941 թվականի ապրիլի 18-ին բրիտանական զորքերը ներխուժում են Իրաքի տարածք։ Մեկուկեսամսյա համառ կռիվներից հետո Իրաքը կապիտուլացվում է մայիսի 30-ին։ Հունիսին բրիտանական զորքերը <<Պայքարող Ֆրանսիա>> ուժերի հետ համատեղ գրավում են Սիրիան և Լիբիանանը՝ ազատագրելով այն ֆաշիստական տիրապետությունից։ Իրանի կառավարությունը հրաժարվում է բրիտանական և սովետական զորքերին տեղակայել իր տարածքում և 1941 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ-ն և Մեծ Բրիտանիան օկուպացնում են Իրանը։ Իրանի Ռեզա շահ Փահլավի փախչում է պետությունից։ Իրանը մտնում է հակահիտլերյան կոալիցիայի մեջ։ 1941 թվականի ամռանը բրիտանական նավատորմը և ավիացիան լիրովին տիրապետում էին միջերկրածովյան օդային և ծովային ուղղություններին։ Օգտագործելով Մալթա կղզին որպես բազա, նրանք 1941 թվականի օգոստոսին խորտակեցին Իտալիայից դեպի Հյուսիսային Աֆրիկա ուղևորվող նավերի բեռների 33 տոկոսը, իսկ նոյեմբերին ավելի քան 70 տոկոսը։

Դաշնակիցների հաղթանակը Հյուսիսային Աֆրիկայում (1941 թվականի նոյեմբերից 1943 թվականի մայիս)[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի նոյեմբերի 18-ին անգլիացիները Եգիպտոսի ուղղությամբ անցան գրոհի, հանեցին Տոբրուկի պաշարումը և 1942 թվականի սկզբին գրավեցին Կիրենաիկա քաղաքը։ 1942 թվականի հունվարի 21-ին Ռոմելիի զինուժը հանկարծակի հակահարված հասցրեց՝ ջախջախելով անգլիացիներին։ Իսկ փետրվարի 17-ին դուրս եկան Էլ Գազալայի սահմանը։ 1942 թվականի մայիսի 27-ին իտալացիները վերսկսեցին հարձակումները Եգիպտոսի վրա և հունիսի վերջին դուրս եկան Էլ Ալամեհյնի մերձակայքը, որն անմիջապես գտնվում էր Սուեզի ջրանցքի և Ալեքսանդրիայի մոտակայքում։ 1942 թվականի աշնանը անգլիական զինուժի վիճակը խիստ վատթարացավ, բայց խմբավորումների ուժեղացմում եղավ Եգիպտոսում և առավելություն սկսեցին ձեռք բերել օդում։

1942 թվականի հոկտեմբերի 23-ին բրիտանական ուժերը Բեռնարդ Լոու Մոնտգոմերիի գլխավորությամբ իտալա-գերմանական զորքերի դեմ անցան գրոհի և նոյեմբերի սկզբներին ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը Էլ Ալամեհյնի շրջանում։ Նոյեմբերի 13-ին անգլիական զորքերը գրավում են Տոբրուկ, Էլ Ալամահեյն, Տրիպոլի քաղաքները, իսկ փետրվարի սկզբներին մոտենում են Թունիսի և Լիբանանի հյուսիսային սահմաններին։ 1942 թվականի նոյեմբերի 8-ին անգլո-ամերիկյան դիվիզիաները գեներալ Էյզենհաուերի հրամանատարությամբ սկսեցին դեսանտ իջեցնել Ալժիրում, Օրանում և Կասաբլանկայում։ Նոյեմբերի վերջին անգլո-ամերիկյան զորքերը գրավեցին Ալժիրը և Մարոկկոն, գրոհեցին Թունիսի ուղղությամբ, մոտեցան Թունիսի և Բիզերտա քաղաքների մատույցներին։ 1943 թվականի փետրվարին գերմանական ուժերը տանկային գրոհ ձեռնարկեցին ամերիկյան ուժերի դեմ՝ շարժվելով 150 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ 1943 թվականի մարտի 21-ին անգլո-ամերիկյան ուժերը հարավից գրոհ սկսեցին Մարետ քաղաքի սահմանները, իսկ արևմուտքից՝ Մակնասի ուղղությամբ շեղքեցին իտալա-գերմանական պաշտպանությունը, որոնք ապրլիլ սկզբներին հետ էին քաշվել Թունիս։ 1943 թվականի մայիսի 13-ին Բոն թերակղզում գտնվող իտալա-գերմանական զորքերը, գտնվելով շրջափակման մեջ (մոտ 250 հազար)՝ հանձնվեցին։ Հյուսիսային Աֆրիկայի գրավումը դաշնակից զորքերի կողմից, կտրուկ վատթարացրեց ֆաշիստների առանց այդ էլ ծանր ռազմավարական դրությունը Միջերկրական ծովում։

Իտալական ընկերությունները (1943 թվականի մայիս-1945 թվականի մայիս)[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հուլիսի 10-ին անգլո-ամերիկյան զորքերը դեսանտ իջեցրին Սիցիլիա կղզում։ Ունենալով առավելություն օդում և ծովում, նրանք օգոստոսի կեսերին գրավեցին Սիցիլիա թերակղզին, իսկ սեպտեմբերի սկզբներին շարժվեցին դեպի Ապենինյան թերակղզի։ Իտալիայում հասունացել էր ֆաշիստական ռեժիմի տապալման շարժում։ Անգլո-ամերիկյան ուժերի հարվածների և հակաֆաշիստական շարժման ակտիվացումների արդյունքում Մուսալինիի կառավարությունը տապալվեց։ Նրան փոխարինեց Պիետրո Բադոլիոյի կառավարությունը։ Վերջինս սեպտեմբերի 3-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագիր կնքեց։ 1943 թվականի նոյեմբերին անգլո-ամերիկյան դեսանտի Սալեռնոյում իջեցնելուց հետո գերմանական ղեկավարությունը իր ուժերը տեղափոխեց Հռոմ։ Միայն 1944 թվականի մայիսին դաշնակիցների զորքերը կարողացան ճեղքել գերմանացիների պաշտպանությունը Հռոմի հարավում և միացան Անցիո քաղաքում իջեցված դեսանտային զորքերին։ 1944 թվականի հունիսի 4-ին աընկավ Հռոմը։

Դրանից հետո ֆրանսիական 2-րդ և ամերիկյան 3-րդ դիվիզիաները հանվեցին ճակատային գծից և տեղափոխվեցին Ֆրանսիայի հարավ։ ԱՄՆ-ից և Հյուսիսային Աֆրիկայից նույնպես ժամանեցին լրացուցիչ դիվիզիաներ։ Օգոստոսի 15-ին ամերիկա-ֆրանսիական ուժերը դեսանտ իջեցրեցին Հարավային Ֆրանսիայի ափերում։ Գերմանական ուժերը ցուցաբերեցին թույլ դիմադրություն, քանի որ հյուսիսային ճակատում վիճակը վատթարանում էր. նրանք օգոստոսի 19-ին նահանջեցին Հարավային Ֆրանսիայից։

Մինչև 1945 գարունը, պատերազմը Իտալիայում կրում էր դիրքային բնույթ։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գոթական հատվածներում։ Ապրիլի առաջին կեսին դաշնակից ուժերը կազմակերպեցին լայնածավալ և վճռորոշ գրոհ՝ Իտալիայի հյուսիսում։ Մի քանի մարտերից հետո գրավվեցին Բոլոնիա քաղաքը և հաղթահարեցին Պո գետի գետնանցումը։ Դաշնակից ուժերի հարվածից և ապստամբ ժողովրդի ներգործությունից հետո, ապրիլի վերջին, գրավվելով ամբողջ Հյուսիսային Իտալիան՝ գերմանական ուժերը սկսեցին նահանջել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Средиземноморский и Ближневосточный театр военных действий Второй мировой войны». Google Arts & Culture (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Военная история ]-- Белли В. А., Пензин К. В. Боевые действия в Атлантике и на Средиземном море. 1939–1945 гг». militera.lib.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]