Էտտորե Բաստիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էտտորե Բաստիկո
Bastico1942.jpg
 
Կուսակցություն՝ Ազգային ֆաշիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ ռազմական պատմաբան, սպա և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 9, 1876(1876-04-09)[1][2][3]
Ծննդավայր Բոլոնիա, Իտալիա[1][3]
Վախճանի օր դեկտեմբերի 2, 1972(1972-12-02)[1][3][2] (96 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[1][3]
Քաղաքացիություն Flag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
 
Պարգևներ

Գերմանական ոսկե խաչ, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և Order of Vittorio Veneto?

Էտտորե Բաստիկո (իտալ.՝ Ettore Bastico, ապրիլի 9, 1876(1876-04-09)[1][2][3], Բոլոնիա, Իտալիա[1][3] - դեկտեմբերի 2, 1972(1972-12-02)[1][3][2], Հռոմ, Իտալիա[1][3]), իտալացի ռազմական և պետական գործիչ։ Իտալիայի մարշալ (1942 թվականի օգոստոսի 12)։

Ծառայության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիկոն իր ծառայությունը սկսել է 1896 թվականից։ Ավարտելով Մոդենի ակադեմիան` ծառայության է անցել կրտսեր լեյտենանտի կոչումով բերսալիերների գնդում։ 1899 թվականի դեկտեմբերի 21-ից եղել է լեյտենանտ, իսկ հետո` կապիտան, 1909 թվականի սեպտեմբերի 3-ից ծառայել է բերսալյերների երկրորդ գնդում։

Իտալա-թուրքական պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։ Եղել է 50-րդ, 25-րդ, 28-րդ և 32-րդ դիվիզիաների շտաբների ղեկավարը։

1919-1923 թվականներին եղել է ռազմածովային ակադեմիայի համակարգողը Լիվորնոյում։

1923-1927 թվականներին եղել է բերսալյերների 9-րդ գնդի հրամանատարը, 1929-1931 թվականներին` «Գորինա»-ի 14-րդ բրիգադի հրամանատարը։

1932-1933 թվականներին եղել է «Արքայազն Եվգենի Սավոյսկի» 1-ին հեծելազորային դիվիզիայի հրամանատարը։

1933-1935 թվականներին ղեկավարել է «Պիստոյա» մոտոհրաձգային դիվիզիան։

Աֆրիկական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին տեղափոխվում է Եթովպիա, որտեղ մասնակցում է Իտալա-էթովպական պատերազմին։ Այդ թվականից էլ «մարտի 23» սևվերնաշապիկավորների 1-ին դիվիզիայի հրամանատարն է։

1936-1939 թվականներին ղեկավարել է 3-րդ կորպուսը։

1936 թվականի դեկտեմբերի 24-ին նշանակվել է 2-րդ կորպուսի հրամանատար։

Վերադարձը Եվրոպա և մասնակցությունը Իսպանական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին Մուսոլինին որոշում ընդունեց ուղարկել իտալական զորքերին քաղաքացիական պատերազմի արդյունքում գրավված Իսպանիա։ Բաստիկոյին ուղարկեցին Իտալիա, նա նշանակվեց Իսպանիայում իտալական զորախմբի ղեկավար (Corpo Truppe Volontarie, CTV):

1938 թվականին մեկնել է Իտալիա։ Նշանակվել է 2-րդ բանակի հրամանատար, որը 1940 թվականից գտնվում էր Գլխավոր հրամանատարության հսկողության տակ։

1939 թվականից սենատոր է եղել։

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիսի 12-ին ստացել է Դոդեկանեսի կղզիների գեներալ-նահանգապետի, Լիբիայի գեներալ-նահանգապետի և Առանցքի ուժերի և Հյուսիսաֆրիկյան ռազմագործողության երկրների ռազմական ուժերի հրամանատարի կոչում է ստացել։ Այդ ժամանակ պաշտոնապես իրեն էր ենթարկվում նաև Ռոմելի Գերմանական աֆրիկական կորպուսը, ինչպես նաև XX մոտոհրաձգային և XXI իտալական կորպուսները։ Սակայն փաստացիորեն Ռոմելն արհամարհում էր Բաստիկոյին և ինքն էր հրամաններ տալիս զորքերին` այդ մասին չտեղեկացնելով հրամանատարին։

1942 թվականին իտալական զորքերը Հյուսիսային Աֆրիկայում կրճատվեցին` դառնալով 3 կորպուսներ։

Հեռացում և հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի փետրվարին Ռոմելը փաստացիորեն հեռացրեց Բաստիկոյին ղեկավարումից, և նա վերադարձավ Իտալիա, որտեղ և հրաժարվեց գործերից։ 1943 թվականից պաշտոնապես թողել է դիրքերը։

Կյանքի մնացած հատվածն անցկացրել է զբաղվելով պատմությամբ և գրական գործունեությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալեացո Չիանո, Ֆաշիստի օրագիր 1939—1943, Մոսկվա, 2010, էջ 676, ISBN 978-5-903514-02-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 TracesOfWar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://pantheon.world/profile/person/Ettore_Bastico
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Rochat G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1988. — Vol. 34.