Էրվին Ռոմել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվին Ռոմել
գերմ.՝ Erwin Rommel
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՀայդենհայմ անդեր Բրենց, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[5][1][2][…] (52 տարեկան)
Մահվան վայրHerrlingen, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանHerrlingen
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն[6],  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Կրոնլյութերականություն և բողոքականություն
Մասնագիտությունսպա և Դիմադրության մարտիկ
ԱմուսինLucia Maria Rommel?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներManfred Rommel?
Ստորագրություն
Изображение автографа
 Erwin Rommel Վիքիպահեստում

Յոհաննես Էրվին Օյգեն Ռոմել (նոյեմբերի 15, 1891(1891-11-15)[1][2][3][…], Հայդենհայմ անդեր Բրենց, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 14, 1944(1944-10-14)[5][1][2][…], Herrlingen, Նացիստական Գերմանիա), գերմանացի գեներալ և ռազմական տեսաբան։ Հայտնի և նաև Անապատի աղվես մականունով, նա եղել է Նացիստական Գերմանիայի Վերմախտի ֆելդմարշալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, նաև ծառայել է Վայմարյան հանրապետության Ռայխսվերում և Կայսերական Գերմանիայի բանակում։

Ռոմելը բարձր գնահատված սպա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և պարգևատրվել է Pour le Mérite շքանշանով իր գործողությունների համար Իտալական ռազմաճակատում։ 1937 թվականին նա հրատարակեց ռազմական մարտավարությունների մասին Հետևակի գրոհներ գիրքը` նկարագրելով իր փորձը Առաջին աշխարհամարտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նա աչքի ընկավ որպես 7-րդ տանկային դիվիզիայի հրամանատար 1940 թվականին Ֆրանսիա ներխուժման ժամանակ։ Նրա գլխավորությամբ գերմանական և իտալական զորքերը Հյուսիսաֆրիկյան արշավանքում նրան բերեցին ամենահզոր տանկային զորավարի հեղինակություն և նրան կնքեցին der Wüstenfuchs, «Անապատի աղվես» մականունը։ Բրիտանացիների մոտ նա ուներ ասպետի մարմնավորում[7]։ Ավելի ուշ նա ղեկավարեց գերմանական զորքերը ընդդեմ դաշնակիցներ Նորմանդիա ներխուժման ժամանակ 1944 թվականի հունիսին։

Ռոմելն աջակցել է նացիստների իշխանության գալը և Ադոլֆ Հիտլեր, չնայած նա հեռու էր հակասեմականությունից և նացիստական գաղափարախոսությունից և նրա տեղեկացվածությունը Հոլոքոստի վերաբերյալ մնում է քննարկումների թեմա գիտնականների մոտ[8][9][10][11][12]։ 1944 թվականին Ռոմելը մեղադրվեց հուլիսի 20-ին Հիտլերի դեմ իրականացված մահափորձին աջակցելու համար։ Քանի որ Ռոմելը ուներ ազգային հերոսի կարգավիճակ, Հիտլերը հրամայեց նրան ոչնչացնել լուռ։ Ռոմելին տրվեց իրավունք ինքնասպան լինել, փոխարենը նրա վրա վարկանիշը չէր տուժի և նրա ընտանիքը չէր ճնշվի նրա մահից հետո կամ կանգնել դատարանի առաջ և արդյունքում կորցնել ամեն ինչ։ Նա որոշեց ինքնասպան լինել` օգտագործելով ցիանիդ[13]։ Ռոմելին հուղարկավորեցին պետականորեն և հայտարարվեց, որ նա մահացու վիրավորում է ստացել Նորմանդիայում ավտոմեքենայով ուղևորվելիս։

Ռոմելը մահից հետո ավելի մեծ հռչակ ձեռք բերեց դաշնակիցների և նացիստների մոտ և հետպատերազմյան հանրամատչելի մշակույթում բազմաթիվ հեղինակներ նրան համարում էին ապաքաղաքական, ադամանդե հրամանատար և Երրորդ ռայխի զոհ, չնայած այս բնորոշումները հերքել են այլ հեղինակներ։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 15-ին Հարավային Գերմանիայի Հեյդենհայմ քաղաքում, Ուլմից 40 կմ հեռավորության վրա, Վյուրտեմբերգի թագավորություն, այդ ժամանակ Գերմանական կայսրության մաս։ Նա Էվին Ռոմել ավագի և նրա կին Հելեն ֆոն Լուցի հինգ երեխաներից երրորդն էր։ Ռոմելի հայրը եղել է հրետանու լեյտենանտ։ Ռոմելն ուներ ավագ քույր, որը արվեստի դպրոցի ուսուցչուհի էր, մեկ ավագ եղբայր Մանֆրեդ անունով, ով մահացավ մանուկ հասակում և երկու կրտսեր եղբայրներ, որոնցից մեկը դարձավ հաջող ատամնաբույժ, մյուսը` օպերային երգիչ[14][15][16][17]։

18 տարեկանում Ռոմեկը միացավ տեղի 124-րդ Վյուրտեմբերգյան հետևակային դասակին և 1910 թվականին ուսանեց Դանցիգի սպայական դպրոցում[18]։ Նա դպրոցն ավարտեց 1911 թվականին և 1912 թվականին ստացավ լեյտենանտի կոչում կցվեց 124-րդ Վյուրտեմբերգյան հետևակային դասակին[19]։ Նա ուղարկվեց Ուլմ 1914 թվականի մարտին և կցվեց 46-րդ դարշային հրետանային գումարտակին որպես ջոկատի հրամանատար։ Նա վերադարձավ 124-րդ դասակ և պատերազմն սկսվեց[20]։ Երբ նա սպայական դպրոցում էր, նա հանդիպեց իր ապագա կնոջը` 17 ամյա Լուսիա Մարիա Մոլինին (1894–1971), ով ուներ լեհական և իտալական ծագում[21]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյտենանտ Ռոմելը Իտալիայում, 1917 թվական:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռոմելը կռվել է Ֆրանսիայում ինչպես նաև Ռումինական և Իտալական ռազմաճակատներում։ Նա հաջողությամբ իրագործեց հրետանու և արագ գրոհի օգնությամբ թշնամու պաշտպանական գծերի ճեղքման մարտավարությունը, ինչպես նաև արագորեն դիրքավորման և ռազմական գործողություններին մասնակցության մարտավարությունը, որը թշնամուն բերում էր տակտիկական անակնկալի[22]։ Նրա առաջին ռազմական փորձը 1914 թվականի օգոստոսի 22-ին էր Վերդենի մոտակայքում, երբ նա ֆրանսիական պահակախմբին համպատրաստի գտավ և Ռոմելը և երեք տղամարդ կրակ բացեցին նրանց վրա` առանց հրաման ստանալու[23]։ Բանակները շարունակեցին բաց բախումները մինչև սեպտեմբեր, երբ սկսվեց խրամատային պատերազմը` հատուկ Առաջին աշխարհամարտին[24]։ 1914 թվականի սեպտեմբերին և 1915 թվականի հունվարին Ռոմելը իր սխրանքների համար ստացավ երկրորդ աստիճանի Երկաթե խաչ[25]։ Ռոմելին շնորհվեց կրտսեր լեյտենանտի կոչում և տեղափոխվեց նոր ձևավորված Վյուրտեմբերգյան լեռնային գումարտակ Ալպենկորպուսում 1915 թվականի սեպտեմբերին որպես ջոկի հրամանատար[26]։ 1916 թվականի նոյեմբերին Դանցիգում Ռոմելը և Լուսիան ամուսնացան[27]։

1917 թվականի օգոստոսին նրա ստորաբաժանումը մասնակցեց Կոսնա լեռան ճակատամարտում։ Լավ ամրացած ամրոցը Հունգարիայի և Ռումինիայի սահմանին նրանք կարողացան նվաճել ծանր մարտերից հետո երկու շաբաթում[28]։ Լեռնային գումարտակը դրանից հետո տեղափոխվեց Իտալիայի լեռնային հատված։ Հարձակումը հայտնի Կապորետտոյի ճակատամարտ անվամբ սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ին[29]։ Ռոմելի գումարտակը կազմված էր երեք հրաձգային դասակից և մեկ գնդացիրային դասակից, որոնց առաջադրված էր նվաճել թշնամու դիրքերը երեք լեռներում[30]։ Երկու և կես օրում հոկտեմբերի 25-ից 27-ը Ռոմելը և նրա 150 զինվորները վերցրեցին 81 թնդանոթ և 9.000 զինվորի գերեվարեցին (ներառյալ 150 սպայի)` կորցնելով վեց սպանված և 30 վիրավոր[31]։ Ռոմելը մեծ հաջողության հասավ` շրջանցելով թշնամուն և անակնկալի բերելով թիկունքից, որտեղ նրան չէին սպասում։ Այս ճակատամարտում Ռոմելն առաջին անգամ կիրառեց ինֆիլտրացիոն մարտավարությունը, որը մանրևրումի նոր ձև էր ռազմական գործողություններում, որը նոր էին ներմուծել գերմանական բանակները[32][33], և շատերն այն անվանում են Բլիցկրիկ առանց տանկերի[34][35]։ Այնուամենայնիվ այն որևէ դեր չխաղաց Երկրորդ համարշախհային պատերազմում Բլիցկրիկի ներմուծման ժամանակ[35]։ Շարունակելով գրոհը Ռոմելը նոյեմբերի 9-ին նվաճեց Լոնգարոնե` նորից գրոհելով մի քանի անգամ պակաս զորքով։ Ենթադրելով, որ նրանք շրջափակված են գերմանական դիվիզիայի կողմից` Իտալական 1-ին հետևային դիվիզիան 10.000 անձնակազմով հանձնվեց Ռոմելին։ Այս և այլ գործողությունների համար Ռոմելը ստացավ Pour le Mérite պարգևը[32]։

1918 թվականին Ռոմելին շնորհվեց կապիտանի կոչում և տրվեց շտաբային պաշտոն բանա XLIV բանակային կորպուսում, որտեղ նա ծառայեց պատերազմի մնացած հատվածում[36]։

Միջպատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելը մնաց 124-րդ ստորաբաժանումում մինչև 1920 թվականի հոկտեմբերը[37][31]։ Ստորաբաժանումը ներքաշվեց տարբեր քաղաքացիական խռովություններում, որոնք տեղի ունեցան Գերմանիայում այս ժամանակ[38]։ Այնուամենայնիվ հավանաբար Ռոմեկը խուսափել է զենքի կիրառումից այս գործողություններում[39]։ 1919 թվականին նրան արագորեն ուղարկեցին Ֆրիդրիխշաֆենի Կոնստանս լիճ, որտեղ նա հրաման ստացավ կարգ ու կանոն հաստատել 32-րդ պահպանողական գումարտակում, որում հայտնվել էին ապստամբ և կոմունիստամետ նավաստիներ[40]։ Նա որոշեց հարձակում իրագործել գործել Լինդաու քաղաքի մոտ, որը նվաճել էին հեղափոխական կոմունիստները[41]։ Մինչ այդ Ռոմել փորձեց բանակցություններ վարել քաղաքի խորհրդի հետ, որպեսզի քաղաքը վերադարձվի օրինական կառավարությանը[9][42]։ Սրան հաջորդեց Շվիբեշ-Գմյունդի պաշտպանությունը, նորից առանց արյուն թափելու[43]։ Դրանից հետո նա ուղարկվեց Ռուր, որտեղ բանակը պետք է ճնշել մնացած ապստամբներին։

Ըստ պատմաբանների այս ժամանակաշրջանը մեծ ազդեցություն ունեցավ Ռոմելի վրա, ով կարծում էր, որ հանրապետությունում արյունահեղության կազմակերպիչները ցանկանում էին Գերմանիան դարձնել սոցիալիստական պետություն։ Այստեղ նրա մտածողությունը նման էր Հիտլերին։ Ռոմելի նման Հիտլերը նույնպես խրամատային պատերազմին դեմ էր և մասնակցեց Բավարիայի Առաջին և Երկրորդ խորհրդային հանրապետությունների ճնշմանը։ Երկուսն էլ հավատում էին Թիկունքից դաշույնի հարվածի առասպելին[44]։

Ռոմելը և Ադոլֆ Հիտլերը Գոսլարում, 1934 թվական:

1920 թվականի հոկտեմբերի 1-ին Ռոմելը նշանակվեց Շտուտգարտի 13-րդ հետևակային դասակի հրամանատար, որը նա զբաղեցրեց հաջորդ ինը տարիներին[37][31]։ Դրանից հետո նա նշանակվեց Դրեզդենի հետևակային դպրոցում դասավանդող, որտեղ մնաց 1929 թվականից 1933 թվականներին և այս ընթացքում նա ստացավ մայորի կոչում 1932 թվականի ապրիլին[31][45]։ Մինչ նա Դրեզդենում էր, նա գրեց հետևակի ուսուցողական ձեռնարկ և հրատարակեց 1934 թվականին։ 1933 թվականի հոկտեմբերին նրան շնորհվեց լեյտենանտ գնդապետի կոչում և տրվեց Եգեր գումարտակի հրամանատարի պաշտոնը, որը տեղակայված էր Գոսլարում[46]։ Այստեղ նա առաջին անգամ հանդիպեց Հիտլերի հետ, ով զննում էր նրա զինվորներին 1934 թվականի սեպտեմբերի 30-ին[47]։ 1935 թվականի սեպտեմբերին Ռոմելը տեղափոխվեց Պոստդամի Պատերազմական ակադեմիա, որպես դասավանդող, որտեղ մնաց երեք տարի[48]։ Նրա գիրքը (Հետևակի գրոհներ) ցույց էր տալիս նրա փորձը պատերազմի ժամանակ, որը հրատարակվեց 1937 թվականին։ Այն դարձավ բեստսելեր, որը ըստ Շեկի հետագայում մեծ ազդեցության աշխարհի բանակների վրա[9][49]։ Ադոլֆ Հիտլերը այն մարդկանց շարքում էր, ով գնեց այդ գիրքը[50]։

Լսելով Ռոմելի աճող հեղինակության մասին որպես գերազանց ռազմական ուսուցող` 1937 թվականի փետրվարին Հիտլերը նրան նշանակեց Պատերազմի նախարարության սպա Հիտլերյուգենդում, որպես ռազմագիտության դասավանդող։ Այստեղ նա բախվեց Հիտլերյուգենդի ղեկավար Բալդուր ֆոն Շիրախի հետ[51][52][53][54][55]։ Փորձելով արդարացնել իր վրա դրված հույսերը Պատերազմի նախարարի կողմից[56]` Ռոմելը նախաձեռնեց երկու անգամ բարձրացնել Հիտլերյուգենդի զինվորական պատրաստվածությունը` հանելով նրան Նացիստական կուսակցության վերահսկողությունից։ Սա դեմ էր Շիրախի ցանկություններին։ Շիրախը ուղղակի բողոքեց Հիտլերին և Ռոմելին լուռ հեռացրին նախագծից 1938 թվականին[57]։ Ռոմելին շնորհվեց գնդապետի կոչում 1937 թվականի օգոստոսի 1-ին և 1938 թվականին Ռոմելը նշանակվեց Վիներ Նոյշտադտի Թերեզիյան զինվորական ակադեմիայի կոմենդանտ[58]։ 1938 թվականի հոկտեմբերին Հիտլերի հատուկ կարգադրությամբ Ռոմելին առաջարկվեց Ֆյուրերին ուղեկցող բրիգադի երկրորդ հրամանատար[59]։ Այս ստորաբաժանումն ուղեկցում էր Հիտլերին, երբ նա ճամփորդում էր Գերմանիայից դուրս[47]։ Այս ընթացքում Ռոմելը մեծացրեց իր հետաքրքրությունը ինժեներության և մեխանիկայի ոլորտում` ուսանելով դրա մասին ներքին օգտագործման տեխնիկայի վրա[60]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան 1939[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը Լեհաստանում (Սեպտեմբեր 1939 թվական): Ռոմելը ձախից և Մարտին Բորմանը աջից:

1939 թվականի օգոստոսի 23-ին Ռոմելին շնորհվեց գեներալ մայորի կոչում և նշանակվեց Ֆյուրերին ուղեկցող բրիգադի հրամանատար ու խնդիր էր դրված ուղեկցել Հիտլերին և նրա անձնակազմին Լեհաստան ներխուժման ժամանակ, ինչը սկսվեց սեպտեմբերի 1-ին[61]։ Ըստ Ռեմիի, Ռոմելի անձնական նամակներից պարզ էր, որ նա չի հասկացել Հիտլերի իրական բնավորությունը և պլանները, քանի որ նա ներխուժումից առաջ Գլայվիցի պատահարից (կեղծ դրոշով գործողություն, որով Հիտլերը ցանկանում էր արդարացնել ներխուժումը) հետո արագորեն փորձել է Հիտլերին համոզել հաշտության քննարկումներ սկսել, ինչին Հիտլերը պատասխանել է, որ «ռումբերին պետք է պատսխանել ռումբերով»[62]։ Հիտլերը անձնական հետաքրքրություն ուներ արշավանքի ժամանակ` հաճախ տեղափոխվելով շատ մոտ ռազմաճակատին հրամանատարական շտաբի գնացքով[63]։ Ռոմելը ներկա էր Հիտլերի ամենօրյա պատերազմական քննարկումներին և հետևում էր նրան ամենուրեք` առաջին ձեռքից իմանալով տանկերի և այլ մոտոհրաձիգային միավորումների օգտագործման մասին[64]։ Սեպտեմբերի 26-ին Ռոմելը վերադարձավ Բեռլին և տեղակայվեց իր ստորաբաժանման Ռայխկոնցելարիայի նոր մասնաշենքում[65]։ Ռոմելը արագորեն վերադարձավ Վարշավա հոկտեմբերի 5-ին, որպեսզի կազմակերպի հաղթական շքերթը[66]։

Ֆրանսիա 1940[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանկային դիվիզիայի հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Էրվին Ռոմելը և իր 7-րդ տանկային դիվիզիայի անձնակազմը փորձում են անցնել Մոզել գետը Ֆրանսիայում 1940 թվականին:

Լեհաստանի արշավանքից հետո Ռոմելը սկսեց աշխատել գերմանական տանկային դիվիզիաներից մեկը գլխավորելու ուղղությամբ, որոնք այդ պահին տասն էին[67]։ Ռոմելը հաջող մանևրել էր Առաջին համաշխարհային պատերազմում, ինչը հրաշալի կանցներ նաև տանկային զորամիավորումների դեպքում[68]։ Նա ստացավ գեներալի կոչում Հիտլերի կողմից` առաջ անցնելով շատ ավագ սպաներից։ Սկզբում Ռոմելին առաջարկվեց գլխավորել լեռնային դիվիզիաներից մեկը։

Գնալով զինվորական կանոնադրության դեմ, այս առաջխաղացումը Ռոմելին տվեց Հիտլերի սիրեցյալ հրամանատարներից մեկի հեղինակություն[69], չնայած հետագայում նրան մեղադրեցին սեփական շահի համար գործոլու և քաղաքական նկրտումների համար[70]։ 7-րդ տանկային դիվիզիան վերջերս էր համալրվել 218 տանկերով երեք գումարտակներով[71], երկու հրաձգային դասակներով, մեկ մոտոհրաձգային գումարտակով և մեկ հակատանկային գումարտակով[72]։ Ընդունելով դիվիզիայի հրամանատարությունը 1940 թվականի փետրվարի 10-ին` Ռոմելը արագորեն սկսեց վարժեցնել մանևրելու գործընթացը[73]։

Ներխուժում Նիդերլանդներ, Բելգիա և Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներխուժումը սկսվեց 1940 թվականի մայիսի 10-ին։ Երրորդ օրը Ռոմելը և նրա դիվիզիան 5-րդ տանկային դիվիզիայի դասակի հետ հասան Մաաս գետ, որտեղ գտան նույն օրը հասած Գուդերյանի ու Ռեյնհարդի բրիգադներին[74][75]։ Ռոմելն ակտիվ էր առաջնագծումը՝ ուղղակի նախաձեռնելով գետանցումը, ինչը սկզբում անհաջող էր, քանի որ ֆրանսիացիները կրակի տակ էին պահում գետի մյուս ափը։ Ռոմելն օգտագործեց տանկերը հակակրակ բացելու համար և կրակից մեծ ծուխ բարձրացավ։ Նա ուղարկեց հետևակին անցնելու գետը նավակներով, որոնք պետք է պաշտպանեին 5-րդ տանկային դիվիզիայի գետանցումը՝ անձամբ վերցրեց թեթև գնդացիր, նա անցավ գենտ ինքնուրույն՝ օգնելով մյուս զինվորներին[76][77]։ Մայիսի 16-ին Ռոմելը հասավ Ավեն և շարվեց դեպի Կատե[78]։ Այդ գիշեր ֆրանսիական II բանակային կոպուսը հանկարծակի եկավ և 10,000 զինվորական գերի ընկան։ Բարձր հրամանատարությունը և Հիտլերն անձամբ շատ բարկացած էին նրա անզսպվածությամբ, չնայած նրան պարգևատրեցին Ասպետական խաչով։ Ռոմելի հաջողությունները և նոր հնարավորությունները ողջունվեցին մի քանի գեներալների կողմից, սակայն քննադատվեցին մյուսների կողմից[79]։

Արրասի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելը և շտաբը Ֆրանսիական ռազմագործողության ընթացքում, 1940 թվականի հունիս։

Մայիսի 20-ին Ռոմելը հասավ Արրաս[80]։ Գերենալ Հերման Հոթը հրաման ուղարկեց, որ քաղաքը պետք է շրջանցել՝ թողնելով բրիտանական գարնիզոնին մեկուսացած։ Ռոմելը հրամայեց 5-րդ տանկային դիվիզիային շարժվել արևմուտք, իսկ 7-րդ տանկային դիվիզիային՝ արևելք, որին աջակցում էր «Տոտենկոպֆ» ՍՍ դիվիզիան[81]։ Հաջորդ օրը բրիտանացիները հակահարձակման անցան՝ հանդիպելով «Տոտենկոպֆ» ՍՍ դիվիզիային երկու հետևակային գումարտակով, որոնց աջակցում էին Matilda Mk I և Matilda II տանկերը։ Գերմանական 37մմ հակատանկային թնդանոթները անարդյունավետ գտնվեցին ընդդեմ բրիտանական տանկերի։ Օգնության կանչվեցին 25-րդ տանկային գնդի 88 մմ հակաօդային թնդանոթները և բրիտանացիները ստիպված նահանջեցին[82]։

Մայիսի 24-ին Ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտադտը և Ֆելդմարշալ ֆոն Կլյուգեն թողարկեցին դադարի հրաման, որը արժանացավ Հիտլերի հավանությանը[83]։ Այս որոշման պատճառը մինչ այժմ քննարմկան առարկա է[84][85][86]։ Դադարի հրամանը չեղարկվեց մայիսի 26-ին[85]։ 7-րդ տանկային դիվիզիան շարունակեց առաջխաղացումը՝ հասնելով Լիլ մայիսի 27-ին։ Գրոհի համար Հոթը Ռոմելի ենթակայության տակ դրեց 5-րդ տանկային դիվիզիայի տանկային բրիգադը[87]։ Լիլի պաշարումը շարունակվեց մինչև մայիսի 31-ը, երբ Ֆրանսիական 40,000 գարնիզոնը հանձնվեց։ 7-րդ տանկային դիվիզիային տրվեց վեցնօրյա հանգիստ, որի ընթացքում Ռոմելը մեկնեց Բեռլին Հիտլերի հետ հանդիպման։ Նա միակ դիվիզիայի հրամանատարն էր, ով մասնակցեց Ֆրանսիա ներխուժման երկրորդ փուլի քննարկմանը։ Այդ ընթացքում ավարտվեց Դանկիրկի տարհանումը։ Դաշնակիցների ավելի քան 338,000 զինվոր տարհանվեցին Լա Մանշով՝ թողնելով որենց ծանր ռազմական տեխնիկան և զենքը[88]։

Կռիվ Լա Մանշի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելը վերսկսեց իր առաջխաղացումը հունիսի 5-ին, անցավ Սեն գետը, որպեսզի պաշտպանի Ռուանի մոտակա կամուրջները։ Անցնելով 100կմ երկու օրում, նրա դիվիզիան հասավ Ռուան և գտավ այն պաշտպանված երեք ֆրանսիական տանկով, որոնք շարքից հանեցին մեծ թվով գերմանական տանկեր նվաճվելուց առաջ։ Այս ամենից զայրացած գերմանացի զինվորականները արգելեցին հրշեջների մուտքը այրվող թաղամասեր, ինչի պատճառով հին մայրաքաղաքի պատմական հուշարձաններից շատերը այրվեցին[89]։ Ընտ Դեյվիդ Ֆրեսերի, Ռոմելը հրամայել էր գերմանական հրետանուն հրետակոծել քաղաքը, որպես ուժի ցուցադրություն[90]։ Ըստ ականատեսների, Ռուանի ծուխը հասել էր մինչև Փարիզ[91]։ Դանիել Ալլեն Բատլերը նշել էր, որ քաղաքի կամուրջները արդեն ավերված էին։ Պատմաբանները նշում են, որ քաղաքի անկումից հետո սևամորթ բնակչությունը և զինվորները սպանվեցին հունիսի 9-ին, առանց նշելու հանցագործության պատճառը[92][93][94]։ Մեծ թվով սևամորթ խաղաղ բնակիչնեչ և բանտարկյաներ զանգվածային սպանության ենթարկվեցին, նրանց թիվը հաշվվում է 100-ին մոտ[95]։ Ըստ Բատլերի և Շուվոլտերի, Ռաունը նվաճել է 5-րդ տանկային դիվիան և Ռոմելը հարձակվել է Լա Մանշի կողմիեց[96][97]։ Հունիսի 10-ին Ռոմելը հասավ ծովափին Դիեպի մոտ՝ ուղարկելով Հոթին գրություն «Bin an der Küste» կամ «Ես ծովափին եմ»[98]։ Հունիսի 17-ին 7-րդ տանկային դիվիզիային հրամայվեց հարձակվել Շերբուրի ուղղությամբ, որտեղ այլ բրիտանացիներ էին տարհանվում։ Դիվիզիան անցավ 240 կմ 24 ժամում և երկու օր հրետակոծությունից ֆրանսիական պահակախումբը հանձնվեց հունիսի 19-ին[99]։ Արագությունը և անակնկալները համարվեցին մեծ ձեռքբերումներ թշնամու և Գերմանիայի բարրձրագույն հրամանատարությամ կողմից և 7-րդ տանկայինը ստացավ Gespensterdivision (Տեսիլքային դիվիզիա) մականունը[100]։

Ֆրանսիայի հետ զինադադարից հետո, որը ստորագրվեց հունիսի 22-ին, դիվիզիան անցավ պահեստազոր՝ սկզբում ուղարկվելով Սոմ, որից հետո Բորդո պատրաստվելու Unternehmen Seelöwe-ին (Ծովառյուծի ռազմագործողություն), Բրիտանիա ներխուժելուն[101]։ Այս ներխուժումը հետագայում չեղարկվեց, քանի որ Գերմանիան չկարողացավ առավելության հասնել օդում և ջրում[102]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Görlitz W. O. J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.historyorb.com/people/erwin-rommel
  5. 5,0 5,1 5,2 Роммель Эрвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. http://www.bbc.co.uk/history/ww2peopleswar/timeline/factfiles/nonflash/a1124993.shtml
  7. Bierman, John; Smith, Colin (2004). War Without Hate: The Desert Campaign of 1940–43. Penguin Books. ISBN 978-0142003947.
  8. Remy, 2002, էջեր 28, 355, 361
  9. 9,0 9,1 9,2 Scheck, 2010
  10. Butler, 2015, էջեր 18, 122, 139, 147
  11. Hart, 2014, էջեր 128-52
  12. Von Fleischhauer, Friedmann
  13. Martin, Douglas (2013 թ․ նոյեմբերի 9). «Manfred Rommel, Son of German Field Marshal, Dies at 84». The New York Times.
  14. Fraser, 1993, էջ 8
  15. Butler, 2015, էջեր 26–27
  16. Remy, 2002, էջ 12
  17. Pimlott, 2003, էջ 9
  18. Hoffmann, 2004, էջ 10
  19. Butler, 2015, էջեր 30–31
  20. Butler, 2015, էջ 43
  21. Butler, 2015, էջ 31
  22. Lewin, 1998, էջ 4
  23. Fraser, 1993, էջեր 25, 27–29
  24. Fraser, 1993, էջ 31
  25. Fraser, 1993, էջեր 36, 43
  26. Fraser, 1993, էջեր 43, 45
  27. Fraser, 1993, էջ 19
  28. Fraser, 1993, էջեր 53–60
  29. Butler, 2015, էջեր 65–67
  30. Hoffmann, 2004, էջ 14
  31. 31,0 31,1 31,2 31,3 Hoffmann, 2004, էջ 15
  32. 32,0 32,1 Remy, 2002, էջեր 18–25
  33. Grossman, 1993, էջեր 316–335
  34. House, 1985, էջ 36
  35. 35,0 35,1 Carver, 2005, էջ 321
  36. Butler, 2015, էջեր 78–81
  37. 37,0 37,1 Butler, 2015, էջ 99
  38. Butler, 2015, էջ 100
  39. Fraser, 1993, էջ 86
  40. Pimlott, 1994, էջ 31
  41. Schweizer, Karl. "Nach Absetzung der Dynastie zur freien Republik erklärt" Aus den Tagen der Novemberrevolution 1918 und der Räterepublik 1919 in Lindau/Bodensee (PDF). էջ 7.
  42. Reuth, 2005, էջ 18
  43. Remy, 2002, էջ 100
  44. Brighton, 2008, էջեր 46-47
  45. Fraser, 1993, էջ 98
  46. Fraser, 1993, էջ 100
  47. 47,0 47,1 Lewin, 1998, էջ 9
  48. Fraser, 1993, էջ 117
  49. Grossman, David A. (1993). «Maneuver Warfare in the Light Infantry-The Rommel Model». In Hooker, Richard D. (ed.). Maneuver Warfare. Novato, CA: Presidio. էջեր 316–35. Online version in Scribd.
  50. Butler, 2015, էջեր 133–134
  51. Showalter, 2006, էջ 123
  52. Remy, 2002, էջեր 36–37
  53. Butler, 2016, էջեր 24–30
  54. Butler, 2015, էջ 132
  55. Fraser, 1993, էջեր 120–121
  56. Remy, 2002, էջ 37
  57. Searle, 2014, էջեր 19–21
  58. Butler, 2015, էջ 137
  59. Butler, 2015, էջ 142
  60. Butler, 2015, էջեր 100, 103
  61. Butler, 2015, էջ 144
  62. Remy, 2002, էջեր 42-44
  63. Butler, 2015, էջ 146
  64. Fraser, 1993, էջ 141
  65. Fraser, 1993, էջեր 146, 149
  66. Messenger, 2009, էջ 34
  67. Butler, 2015, էջ 151
  68. Hoffmann, 2004, էջ 114
  69. Zabecki, 2016
  70. Zaloga, 2013, էջ 64
  71. Pimlott, 1994, էջ 49
  72. Fraser, 1993, էջեր 156–157
  73. Fraser, 1993, էջեր 151, 161
  74. Butler, 2015, էջեր 154–155
  75. Alexander, Bevin (2008). Inside the Nazi War Machine: How Three Generals Unleashed Hitler's Blitzkrieg Upon the World. Casemate Publishers. էջ 104. ISBN 9781101460917.
  76. Lewin, 1998, էջ 14
  77. Murray, Millett, էջ 71
  78. Butler, 2015, էջեր 160–161
  79. Krause, Phillips, p. 176.
  80. Butler, 2015, էջ 164
  81. Fraser, 1993, էջ 183
  82. Butler, 2015, էջեր 165–166
  83. Epkenhans, Michael (2015 թ․ մայիսի 27). «Dunkirk anniversary: The real reason Hitler let the British troops go».
  84. Butler, 2015, էջ 166
  85. 85,0 85,1 Hoffmann, 2004, էջ 24
  86. Krause, Phillips, էջ 179
  87. Messenger, 2009, էջ 51
  88. Butler, 2015, էջեր 169–171
  89. Three German Invasions of France: The Summers Campaigns of 1830, 1914, 1940 Douglas Fermer page 210, Pen & Sword 2013
  90. Knight's Cross: A Life of Field Marshal Erwin Rommel by David Fraser, 1993 – Page 198 David Fraser – 1993Rommel planned to send a force to a crossroads a few miles east of Rouen from which a powerful fire demonstration could be opened towards Rouen itself.
  91. Half Past when: An American with the Fighting French Hassoldt Davis page 40 J. B. Lippincott Company, 1944 On the tenth and eleventh of June the docks of Rouen were burned and an enormous cloud of black smoke settled over Paris. Rumour had it that the smoke was to hide the movements of the evacuees and to blind the German advance, but in our hearts we knew the truth, simply and terribly that Rouen was burning.
  92. Les Tirailleurs sénégalais; Les soldats noirs entre légendes et réalités 1939–1945 by Julien Fargetta, Tallandier 2012 Lyon ne constitue pas un cas unique puisque, à l'issue de la chute de Rouen, le 9 juin 1940, des exécutions de civils de couleur sont mentionnées, Lyon is not a unique case since, after the fall of Rouen, on June 9, 1940, executions of colored civilians are mentioned.
  93. Rouen sous l'occupation: 1940–1944, Patrick Coiffier, page 6, Bertout, 2004 Tous les hommes de couleur sont regroupés [...] Ils seront tous conduits sur les hauteurs, dans une propriété située au n° 11 rue de Bihorel où ils seront massacrés à la mitrailleuse. All the men of color are grouped together [...] They will all be taken to the heights, to a property located at 11 rue de Bihorel where they will be massacred with a machine gun.
  94. Paroles de résistance – Page 75 Jean Pierre Brulé, ditions de la Veytizou, 2003 A Rouen, dès le 9 juin 1940, les premiers détachements Allemands entrés dans la ville s'emparèrent de civils d'origine africaine et, dans le parc d'une propriété où ils avaient installé un PC, 11 rue de Bihorel, ils les abattirent à la... In Rouen, from June 9, 1940, the first German detachments to enter the city seized civilians of African origin and, in the park of a property [...], 11 rue de Bihorel, they shot them down.
  95. Histoire de la Normandie et questions diverses, Volume 2 Comité des Travaux Historiques et Scientifiques 1984, page 373 Les exécutions de prisonniers, comme celle d'une centaine de nord – africains, rue Bihorel à Rouen, et The executions of prisoners, like that of a hundred North Africans, rue Bihorel in Rouen
  96. Showalter, 2006, էջ 182
  97. Butler, 2015, էջեր 174
  98. Butler, 2015, էջեր 172, 174
  99. Fraser, 1993, էջեր 204–206
  100. Fraser, 1993, էջեր 191–192
  101. Butler, 2015, էջ 177
  102. Hoffmann, 2004, էջ 26