Հոգեբանական պատրաստվածություն դպրոցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին դասարանցիներ Հայաստանում

Հոգեբանական պատրաստվածություն դպրոցին, նախադպրոցական տարիքի երեխայի հոգեբանական զարգացվածության համակարգային բնութագիր, որը ներառում է դպրոցականների ուսումնական գործունեության կատարման հնարավորությունն ապահովող ընդունակությունների և հատկությունների ձևավորումը, ինչպես նաև աշակերտի սոցիալական դիրքի ընդունումը[1][2]։ Այն երեխայի (6-7 տարեկան) հոգեբանական զարգացվածության մակարդակ է, որն անհրաժեշտ և բավարար է հասակակիցների շրջանում աշակերտի դպրոցական ծրագրի յուրացման համար[3]։

Ընկալման մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն դպրոցական պատրաստվածության վերաբերյալ տարբեր մոտեցումներ[4]

1. Մանկավարժական

  • Դպրոցում սովորելու համար անհրաժեշտ հմտությունների և ունակությունների ձևավորվածություն

Մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ 5-6 տարեկան երեխաներն ունեն բավարար բարձր մտավոր, ֆիզիկական և հոգեկան հնարավորություններ առաջին դասարանի ծրագրի մի մասը (մաթեմատիկա, գրագիտություն) յուրացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս նրան տեղափոխել նախակրթարան։ Դա հնարավորություն է տալիս բարելավել նրանց դպրոցական ուսուցման պատրաստվածությունը[4]։

2. Հոգեբանական

  • Կրթության համար անհրաժեշտ նորագոյացությունների առկայություն, որոնք համապատասխան են ժամանակակից դպրոցի ներկայացրած պահանջներին

Դրանց են դասում՝ ճանաչողական հետաքրքրությունների զարգացման որոշակի մակարդակ, նոր սոցիալական դիրք ընդունելու պատրաստակամություն, ինքնագնահատում, միջնորդավորված դպրոցական մոտիվացիայի առկայություն (սովորելու ցանկություն), ինչպես նաև մտավոր ոլորտի, հաղորդակցման և անկաշկանդ վարքագծի բավարար զարգացվածություն։ Այս մոտեցման մեջ հատկապես կարևորվում է մոտիվացիոն ոլորտի զարգացումը[3]։ Երեխայի ճանաչողական կարիքների և նրան հասանելի հասարակական հարաբերությունների համակարգում որոշակի տեղ զբաղեցնելու ցանկության միացման արդյունքում, որտեղ մեծահասակների հետ շփումն ընթանում է նոր մակարդակի վրա, առաջանում է հատուկ անհատական նորագոյացություն՝ «աշակերտի ներքին դիրք»[1][5][6]։ Այն երեխայի նոր վերաբերմունքն է իր, հասարակության և շրջակա աշխարհի նկատմամբ և թույլ է տալիս նրան ավելի հաջողությամբ ներգրավվել ուսումնական գործընթացում։ Սա արտահայտվում է աշակերտի անկաշկանդ վարքագծի, գիտակցված ձևավորման և նպատակների հասնելու մեջ։

  • Ուսումնական գործունեության համար անհրաժեշտ նախադրյալների առկայություն

Դրանց են դասում՝ երեխայի ունակությունն իր գործողությունները գիտակցաբար ենթարկեցնելու ընդհանրացված կանոնին, երեխայի կարողությունը կողմնորոշվելու աշխատանքի կանոնների համակարգին, օրինակով աշխատելու, լսելու և մեծահասակների հրահանգները կատարելու ունակությունը[7], «ուսումնական կարևոր հատկությունների կազմավորվածություն» (սովորելու շարժառիթներ, փոխաբերական մտածողություն և այլն)[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական պատրաստվածությունը դպրոցին ներառում է անձնական, մտավոր և կամային պատրաստվածություն[2][6][8]։

Անձնային պատրաստվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրա բաղադրիչները.

  • Մոտիվացիոն պատրաստվածություն՝ սոցիալական շարժառիթների ձևավորում (սոցիալական ճանաչման անհրաժեշտություն, սոցիալական նշանակալի կարգավիճակի ձեռքբերման ձգտում), ինչպես նաև ուսումնական և ճանաչողական շարժառիթների ձևավորում ու գերակայություն,
  • ինքնագնահատականի և Ես-հայեցակարգի ձևավորում՝ երեխայի ֆիզիկական կարողությունների, ունակությունների, ապրումների գիտակցում, ինչպես նաև իր ձեռքբերումներն ու անձնային որակները գնահատելու կարողություն,
  • հաղորդակցական պատրաստվածություն՝ ուսուցչի և հասակակիցների հետ անկաշկանդ և արդյունավետ շփվելու երեխայի պատրաստվածություն, ուսումնական գործունեության համատեքստում հաղորդակցական նախաձեռնության առկայություն,
  • զգացմունքային հասունություն՝ երեխայի կողմից իր զգացմունքների արտահայտման սոցիալական նորմերի յուրացում, իմպուլսիվ հակազդումների բացակայություն, բարձրագույն զգայարանների ձևավորում՝ գեղագիտական (գեղեցիկի ընկալում), մտավոր, բարոյական։

Ինտելեկտուալ պատրաստվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրա բաղադրիչները.

  • Ճանաչողական պատրաստվածություն՝ անցում դեպի հասկացական ինտելեկտին, հիմնական մտավոր գործողությունների տիրապետում (համեմատություն, վերլուծություն, համադրում, ընդհանրացում, դասակարգում, վերացարկում), ներքին առումով գործելու, պատճառահետևանքային երևույթները հասկանալու հնարավորություն, որոշակի գիտելիքների, հասկացությունների և հմտությունների առկայություն,
  • խոսքի պատրաստվածություն՝ բառապաշարի, հնչութաբանական, քերականական, շարահյուսական, իմաստաբանական կողմերի կազմավորում, խոսքի անվանողական, ընդհանրացնող, պլանավորող և կարգավորող գործառույթների զարգացում, խոսքի տարբեր ձևերի կայացում և զարգացում (մենաբանական-երկխոսական, արտաքին-ներքին),
  • ընկալման, հիշողության, ուշադրության և երևակայության զարգացվածություն՝ ընկալման և գիտակցվածության, զգայական չափանմուշ համակարգի և համապատասխան պերցեպտիվ գործողությունների օգտագործում, հիշողության և ուշադրության միջնորդավորվածություն, մանր շարժողական հմտությունների զարգացում։

Ինտելեկտուալ պատրաստվածությունը նաև ենթադրում է երեխայի մեջ ուսումնական գործունեության ոլորտում նախնական ունակությունների ձևավորում, մասնավորապես՝ ուսումնական խնդիրն առանձնացնելու և այն գործունեության ինքնուրույն նպատակի վերածելու ունակություն։ Այսպիսով՝ դպրոցում սովորելու ինտելեկտուալ պատրաստվածության զարգացումը ենթադրում է[9].

  • Տարբերակված ընկալում,
  • վերլուծական մտածողություն (երևույթների միջև հիմնական նշանների և կապերի ընկալման ունակություն, նմուշը վերարտադրելու ունակություն),
  • իրականության ռացիոնալ մոտեցում (երևակայության դերի թուլացում),
  • տրամաբանական հիշողություն,
  • գիտելիքների նկատմամբ հետաքրքրություն, լրացուցիչ ջանքերի շնորհիվ դրանց ստացման գործընթաց,
  • խոսքի լսողությամբ տիրապետում և հատուկ նշաների ընկալման և կիրառման ունակություն,
  • ձեռքի նուրբ շարժումների և տեսողական-շարժողական համակարգման զարգացում։

Մոտիվացիոն պատրաստվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրա բաղադրիչները.

  • Կամային ոլորտում պատրաստվածություն՝ նպատակադրման և նպատակների պահպանման հնարավորություն, կամային ջանքերի իրականացման ունակություն, շարժառիթների համադրում,
  • կամայականության զարգացում՝ երեխայի ունակությունը կառուցել իր վարքը և գործունեությունը՝ սահմանված կանոններին համապատասխան, առաջարկվող նմուշների գործողությունների իրականացում, դրանց վերահսկում և ուղղում։

Դպրոցին հոգեբանական պատրաստվածության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական տարիքի ավարտին տեղի է ունենում այն հոգեբանական հատկանիշների և հատկությունների ինտենսիվ զարգացում, որոնք ապահովում են դպրոցին հոգեբանական պատրաստվածության ձևավորումը։

Նախադպրոցական տարիքի առաջատար գործունեությունը սյուժետա-դերային խաղն է, որտեղ ձևավորվում և ամրագրվում են հոգեբանական կարևոր որակները և հատկությունները։ Խաղային գործունեության շրջանակներում փոխվում է երեխայի դիրքորոշումը շրջակա աշխարհի նկատմամբ, համաձայնեցվում իր տեսակետն այլ հնարավորների հետ, ինչը նպաստում է մտածողության զարգացմանը։ Խաղի դերի ընդունման և դրա իրականացման արդյունքում երեխան սովորում է առանձնացնել կանոնները և հետևել դրանց, ինչն էլ իր հերթին ապահովում է անցում դեպի իր վարքագծի գիտակից և կամայական կառավարման։

Մեծ նշանակություն ունեն նաև գործունեության արդյունավետ տեսակները (նկարչություն, քանդակագործություն և այլն), որոնց ժամանակ զարգանում են գործունեության կարգավորման բարձրագույն ձևերը՝ պլանավորումը, շտկումը, հսկողությունը[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Божович Л.И. Личность и ее формирование в детском возрасте. М., 1968 г.
  2. 2,0 2,1 Карабанова О. А. Возрастная психология. Конспект лекций. М., «Айрисс-пресс», 2005 г.
  3. 3,0 3,1 3,2 Гуткина Н. И. Психологическая готовность к школе. 4-е изд., перераб. и дополн. СПб.: Питер, 2004 г.
  4. 4,0 4,1 Кравцова Е.Е. Психологические проблемы готовности детей к обучению в школе. – М.: Педагогика, 1991 г.
  5. Цукерман Г. А. Виды общения в обучении. Томск: Пеленг, 1993 г.
  6. 6,0 6,1 Готовность к школе: развивающие программы / Под ред. И В. Дубровиной.— 6-е изд.— М.: Академический Проект, 2001
  7. Эльконин Д.Б. Некоторые вопросы диагностики психического развития детей / / Диагностика учебной деятельности и интеллектуального развития детей. М., 1981 г.
  8. Венгер, Л.А. Готов ли ваш ребенок к школе /Л.А. Венгер; под ред. ТД. Марцинковская. - М.: Знание, 1994
  9. Малютина, С. В. Психологическая готовность дошкольников к школьному обучению / С. В. Малютина. — Текст : непосредственный // Проблемы и перспективы развития образования : материалы II Междунар. науч. конф. (г. Пермь, май 2012 г.). — Пермь : Меркурий, 2012. — С. 63-65. — URL: https://moluch.ru/conf/ped/archive/58/2066/ (дата обращения: 21.11.2020).
  10. Степанова М.А. Готовность к школьному обучению // в сборнике Российская педагогическая энциклопедия. В 2-х томах, место издания Большая Российская энциклопедия Москва. — 1993. — Т. 1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Божович Л. И. Личность и её формирование в детском возрасте. Спб.:Питер., 2008
  • Божович Л. И. Проблема развития мотивационной сферы ребёнка // Изучение мотивации поведения детей и подростков. М., 1972.
  • Венгер Л. А. Готов ли ваш ребёнок к школе /Л. А. Венгер; под ред. Т.Д. Марцинковская. — М.: Знание, 1994. — 192 с.
  • Выготский, Л. С. Кризис семи лет: Собрание сочинений: в 6 т. / Л. С. Выготский. — М: Просвещение, 1984. — Т. 4. ~ 486 с.
  • Выготский Л. С. О педологическом анализе педагогического процесса // Умственное развитие детей в процессе обучения: Сборник статей / Л. С. Выготский. — М.–Л.: Государственное учебно-педагогическое издательство, 1935. — С. 116—134
  • Готовность к школе: развивающие программы / Под ред. И В. Дубровиной.— 6-е изд.— М.: Академический Проект, 2001.— 96 с
  • Гуткина Н. И. Психологическая готовность к школе. 4-е изд., перераб. и дополи. СПб.: Питер, 2004. — 208 с.
  • Карабанова О. А. Возрастная психология. Конспект лекций. М., «Айрисс-пресс», 2005 г., С.238. ISBN 5-8112-1353-0
  • Кравцова Е. Е. Психологические проблемы готовности детей к обучению в школе. — М.: Педагогика, 1991. — 152 с
  • Салмина Н.Г. Игровая деятельность и готовность ребенка к школе // в сборнике Физиология развития человека. Тезисы Межд. конф., посвященной 65-летию Института возрастной физиологии РАО, июнь 2009, место издания М, 2009 тезисы
  • Салмина Н.Г. Показатели готовности детей к школе и ее диагностика // в сборнике Тезисы Всесоюзной конференции “Научно-практические проблемы школьной психологической службы", место издания М, 1987
  • Цукерман Г. А. Виды общения в обучении. Томск: Пеленг, 1993. — 268 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]