Jump to content

Նախադպրոցական հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախադպրոցական հոգեբանություն, հոգեբանության ճյուղերից։

Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 3-7 տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝

  • վաղ
  • միջին
  • ավագ նախադպրոցական տարիք։

Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է պարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն, նպատակասլացություն և մեղքի զգացում։ Ձևավորվում է աշխարհայացքը բարոյաէթիկական հասկացությունները, դրդապատճառները։ Ձևավորվում է ինքնագնահատականը իր տեղը մեծահասակների հարաբերությունների համակարգում։ Ավագ նախադպրոցական տարիքում, երբ բարդանում են շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իր հարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ գնահատում է իր արարքները և դժվարությամբ է ընտրություն կատարում դրդապատճառի միջև։ Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպով աճում են ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, առաջացնելով նոր պահանջմունքներ, հետաքրքրությունները։ Նախադպրոցական տարիքում փոփոխություն է լինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկան երեխաները հաճույքով կատարում են տարբեր շարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապա նախադպրոցականները ավելի հաճախ են իրենց ակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքների հասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականի հարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանք ցանկանում են խաղալ այլ երեխաների հետ ավագ նխադպրոցականները ընդհանրապես չեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բան պատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարել աշխատանքային հանձնարարությունը, նրանք անհանգստանում են մեկը մյուսի համար առանց ընկերների ձանձրանում են։

Նախադպրոցականի իմացականի ոլորտի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նախադպրոցական տարիքից մինչև ավագ նախադպրոցական տարիք էական զարգացում է ապրում մտածողությունը։ Խոսքի զարգացմանը զուգընթաց այլ մարդկանց հետ երկխոսության զարգացման արդյունքում մտածողությունը անցնում է դեպի կոնկրետ գործառնությունների մակարդակ։ Մեծերի շփման պրոցեսում աստիճանաբար զարգանում է երեխայի խոսքը։ Նա սկսում է տիրապետել ծավալուն խոսքին կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու պահանջները։ 4-6 տարեկան երեխաները, գործելով առարկաների հետ ցանկանում են իմանալ նրա կառուցվածքը, նշանակությունը, օգտագործման ձևը և այլն։ 5-6 տարեկանում շատանում են հարցերը երեխաների մոտ, որը մեծահասակների հետ շփման ձև է։ Եթե դաստիարակը աջակցում է երեխայի հարցերին, ապա ձևավորվում են անձի արժեքավոր գծեր հետաքրքրասիրություն, հարցասիրություն, դիտողականություն։ Եթե դաստիարակը ոչ մի նոր բան չի տալիս նրան, ապա երեխայի մոտ կորում է հետաքրքրությունը տվյալ պատմության նկատմամբ։ Այս տարիքում երեխայի մոտ զարգանում է նկարչական, երաժշտական հնարավորությունները և ընդհանրապես ստեղծագործական միտքը։ Զարգանում է կամային գործունեությունը, այսինքն երեխան սկսում է ղեկավարել իրեն և իր գործունեությունը։

Հուզա-զգայական ոլորտի զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական տարիքին զուգընթաց տեղի է ունենում նկատելի փոփոխություններ։ Ավելի է ամրանում համակրանքի զգացումը կարեկցումը և նրբությունը մոտիկների, հատկապես մոր նկատմամբ։ Լավ կազմակերպված կոլեկտիվում առաջանում է ընկերասիրության, բարեկամության զգացում։ Նախադպրոցականը ձեռք է բերում պարտքի և պատասխանատվության զգացում։ Նախադպրոցական տարիքում հաճախ են վախ և տագնապ զգում նրանք կարող են ունենալ ֆիզիկական պատժից կամ, երբ ծնողները պատժելու համար ասում են, որ էլ չեն սիրում երեխային։ Վախն ու տագնապը կանխելու համար պետք է երեխային սեփական օրինակով ցույց տալ, որ վախենալու ոչինչ չկա։ Պետք է զերծ պահել երեխային ընտանեկան վեճերից և արգելել հեռուստացույցով դիտել ագրեսիվ տեսարաններ։

Սեռային նույնականության հոգեբանական ֆենոմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական տարիքը մի շրջան է, երբ երեխան կազմավորվում է որպես տղա կամ աղջիկ։ Երեխան սեփական «ես»-ն առաջին անգամ իմաստավորում է սեռի տեսանկյունից։ Ձևավորվում է երեխայի սեռային նույնականությունը և սեռային ինքնագիտակցությունը։ Սեռային նույնականության ևինքնագիտակցության զարգացման զուգահեռ տեղի է ունենում սեռային դերերի և սեռադերային վարաքի յուրացմանը։

Սեռային դերը հոգեբանորեն մեկնաբանվում է, որպես միջավայրի կարծրատիպերի վերագրումների չափորոշիչների սպասումների մի համակարգ որին մարդը պերք է համապատասխանի, որպեսզի նրան ընդունեն որպես տղա կամ աղջիկ։ Նախադպրոցական տարիքում երեխայի կողմից իր սեռի ճանաչման գործում մեծ դեր ունի մեծահասակը, հատկապես ծնողները։ Ծնողը երեխային դաստիարակում է հետևյալ կերպ «մի լացիր դու աղջիկ չես։ Դու տղամարդ ես», իսկ աղջկան «մի բարձացիր պարիսպների, ծառերի վրա։ Դու աղջիկ ես»։ Նմանատիպ արտահայտությունների միջոցպվ ձևավորվում է սերային վարքագիծը հակառակ դեպքում սեռային պատկանելիության խախտումը կործանարար կլինի։
Օրինակ՝

  • Երբեմն լինում են դեպքեր ընտանիքում չլինելով տղա երեխա, աղջկան սիրում են տղայի պես։ Տիկնիկի փոխարեն մեքենա են գնում նրա համար։ Սա հիմք է հանդիսանում հետագայում սեռափոխման համար։

Նախապատրաստում ուսուցման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցական տարիքի վերջում՝ երեխային անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը՝ դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայից պահանջվում է մտավոր, հուզական և սոցիալական զարգացվածության որոշակի մակարդակ։ Երեխան պետք է կարողանա խոսել, մտածել արտահայտել իր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակի բառապաշար, կարողանա կատարել տարրական տրամաբանական մտահանգնումներ։

Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևվավորել որոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 7 տարեկան երեխաների մեծ մասը ձգտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականչափ հստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում սոցյալական այդ դիրքը։ Երբեմն նտանց գրավում է գործի միայն արտաքին կողմը, նրանք ցանկանում են պայուսակ ունենալ մեծ համարվել, գնահատականներ ստանալ և այլն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարիքային և մանկավարժական հոգեբանության խմբագիր Ա. Վ .Պետրովսկու Երևան 1977
  • Абрамова Г. С. Возрастная Психология М. 2005 702с
  • Божович Л. И. Личность и ее формирование в детском возрасте М.1988 464с