Jump to content

Կին գրողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կին գրողներ, գրական տեքստերի հեղինակներ, որոնք ստեղծագործել են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակով։ Գրականության մեջ կանայք զգալի ներդրում են ունեցել՝ սկսած ամենավաղ գրավոր տեքստերից։ Կանայք եղել են տեքստային հաղորդակցության առաջնագծում վաղ քաղաքակրթություններից մինչև մեր օրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայտնի կին գրողներից է Էնհեդուաննան, որը մարդկությանը հայտնի ամենաառաջին բանաստեղծն է։ Նա Ինաննա աստվածուհու և լուսնի Նաննա աստծո քրմուհին էր։ Նա ապրել է շումերական Ուր քաղաք-պետությունում ավելի քան 4200 տարի առաջ[1]։ Էնհեդուաննայի ներդրումը շումերական գրականության մեջ ներառում է մի քանի ներբողների և օրհներգերի հավաքածու, որը հայտնի է որպես «Շումերական տաճարի օրհներգեր»։ Նրան վերագրվում են նաև այլ տեքստեր[2]։ Սա նրան դարձնում է համաշխարհային պատմության մեջ առաջին անվանակոչված հեղինակը[3]։ Նա առաջին հայտնի կինն էր, որը կրում էր ԷՆ տիտղոսը (Հին Միջագետքում քաղաք-պետության տիրակալի տիտղոս)՝ մեծ քաղաքական նշանակություն ունեցող դեր էր, որը հաճախ կրում էին արքայադուստրերը[4]։ Նրան այդ դերում նշանակել է հայրը՝ Աքքադի թագավոր Սարգոնը։ Նրա մայրը հավանաբար Թաշլուլթում թագուհին էր[5][6]։ Էնհեդուաննան նշանակվել է քահանայապետի դերում՝ Սարգոնի խելամիտ քաղաքական քայլի արդյունքում, սա օգնեց ապահովել իշխանությունը իր թագավորության հարավում, որտեղ գտնվում էր Ուր քաղաքը[7]։

Մ.թ.ա 1100 թվականի հին եգիպտական ​​հեքիաթ է պահպանվել, գրված է կնոջ անունից, որի անունն է արքայադուստր Ահուրա[8]։

Եբրայերեն պոեզիայի ամենահին պահպանված օրինակը, ինչպես նաև Աստվածաշնչի սկզբնավորման հնագույն հատվածներից մեկը համարվում է «Դեբորայի երգը» (Դատավորներ 5) (մ.թ.ա. 13-8 դարեր), որը ավանդույթը վերագրում է մարգարեուհուն։ Մարիամ մարգարեուհին օրհներգ է երգում Տիրոջը պարող և թմբուկ նվագող կանանց երգչախմբի գլխավորությամբ (Ելք 15:20, 21), «Երգ ծովի մոտ», սակայն, ինչպես նախորդ դեպքում, անհնար է պնդել, որ պահպանված տեքստերի հեղինակները կանայք են։

Հին հույներն իրենց ամենահին գրողին համարում էին Ֆանտասիա անունով մի կնոջ (հնարավոր է մ.թ.ա. 12-րդ դարում)։ Նա իբր եգիպտուհի էր Մեմֆիսից, Տրոյական պատերազմի լեգենդար բանաստեղծուհի, որն, ըստ որոշ հին հեղինակների, բանաստեղծություններ է գրել Տրոյական պատերազմի և Ոդիսևսի վերադարձի մասին Իթակե, ինչը ոգեշնչման աղբյուր է ծառայել Հոմերոսի համար (մ․թ․ա 8-րդ. դար)։ Այս լեգենդը, ինչպես հունական էպոսի վերաբերյալ շատ այլ հայտարարություններ, չունի հավաստի ապացույցներ։

Սապփոն (Ψαπφώ, մ.թ.ա. 630/612 - մ.թ.ա. 572/570) ամենահայտնի հին հույն բանաստեղծուհին է։ Նա Լեսբոս կղզուց էր։ Հայտնի է իր բանաստեղծություններով, որոնք երգվել են քնարի նվագակցությամբ[9]։ Սապփոյի պոեզիայի մեծ մասը կորսված է, իսկ եղածը պահպանվել է միայն հատվածական ձևով, բացառությամբ մեկ ամբողջական բանաստեղծության՝ «Օդա Աֆրոդիտեին»։ Բացի քնարերգությունից, հին մեկնաբանները պնդում էին, որ Սապփոն գրել է էլեգիա և յամբական պոեզիա։ Սապփոյին վերագրվող երեք էպիգրամներ են պահպանվել, բայց դրանք իրականում Սապփոյի ոճի հելլենիստական ​​ընդօրինակումներ են։

Նրա ժամանակակիցը, որը նույնպես ապրել է մ․թ․ա VII դարում, Դամոֆիլան է։ Նրանց օրինակին հետևեցին մեծ թվով կանայք։ Նրանցից ամենահայտնիներից է Կորիննան։

Հիպարքիան (Մ.թ.ա. մոտ 350-280) փիլիսոփա էր։ Հաղորդվում է, որ նա գրել է տրակտատներ և նամակներ, բայց դրանցից ոչ մեկը չի պահպանվել։

Հետերա Էլեֆանտիսը (Մ․թ․ա․ 3-րդ դար) գրել է տարբեր ձեռնարկներ, որոնք չեն պահպանվել։

Ուշ անտիկ հեղինակներից ամենահայտնին Հիպատիան է (350/370 - 415), որի որոշ գործեր պահպանվել են։

Ըստ երևույթին, հին հռոմեացի բանաստեղծուհիներն ավելի քիչ թիվ են կազմել. Սուլպիցիա Ռուֆան (մ.թ.ա. 1-ին դար) թվագրվում է հանրապետության ժամանակաշրջանով։ Սուլպիցիա Կրտսերը (մ.թ. 1-ին դարի երկրորդ կես) և ուրիշներ հայտնի են կայսերական ժամանակաշրջանից։ Նրանց ստեղծագործությունների մեծ մասը հայտնի է այլ հեղինակների հատվածական մեջբերումներից։

Ֆալտոնիա Պրոբան (մոտ 306/315 - մոտ 353/366) հին հռոմեական վաղ քրիստոնյա բանաստեղծուհի էր և կարող է լինել ամենավաղ քրիստոնյա բանաստեղծը, ում ստեղծագործությունները պահպանվել են։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական կայսրությունը ազնվականներին ժառանգել է հունական (դրական) վերաբերմունքը կանանց կրթության նկատմամբ։ 5-րդ դարի բյուզանդական կայսրուհի Էլիա Եվդոկիան թողել է մեծածավալ կրոնական պոեզիա, որը պահպանվել է մինչ օրս։ Կասիա Կոստանդնուպոլսեցին (805/810 - մինչև 865 թվականներ) նշանավոր բանաստեղծուհի և օրհներգիչ էր։ Նա միակ կինն է բյուզանդական օրհներգիչներից, ում ստեղծագործությունները տեղ են գտել ուղղափառ եկեղեցու պատարագի գրքերում։

Արքայադուստր Աննա Կոմնենեն (1083–1153) առաջին կին պատմաբանն էր։ «Իոնիա» պատմական և դիցաբանական բառարանը երկար ժամանակ վերագրվում էր կայսրուհի Եվդոկիա Մակրեմվոլիտիսային (1021–1096), բայց այժմ դա հերքվել է։

Արևմտյան միջնադարը աչքի է ունկնում կին գրողներով, որոնց մեծ մասը գրել է կրոնական գործեր, հայտնվել է նաև պալատական ​​գրականություն։

Ֆրանկների Ռադեգունդա թագուհին (6-րդ դար) Վենանտիուս Ֆորտունատուսի ընկերն էր, ըստ վարկածի, նա գրել է De Excidio Thoringiae և Ad Artachin բանաստեղծությունները։ Գանդերսհայմի միանձնուհի Հրոսվիտան (10-րդ դար) համարվում է առաջին եվրոպացի դրամատուրգը[10]։

12-րդ դարի մեծ գրողը, որն աշխատում էր տարբեր ժանրերում, Հիլդեգարդ Բինգենցին է։ Ավստրիացի միանձնուհի Ֆրաու Ավան՝ գերմաներենով մի քանի կրոնական բանաստեղծությունների հեղինակ, գերմանացի առաջին գրողը` անանուն, թվագրվում է նույն դարով։

Վաղ պալատական ​​բանաստեղծուհի Մարի դը Ֆրանսը (12-րդ դար), առաջին ֆրանսիացի բանաստեղծուհիներից մեկն է։ Մի երգ հայտնի է օքսիտանական աշուղ Ազալայս դե Պորքեյրագասի կողմից, մյուս աշուղը կոմսուհի Բեատրիս դե Դիան էր, ինչպես նաև Օրանժի կոմսուհի Տիբուրժ II-ը։

13-րդ դարից հայտնի ենէ այնպիսի անուններ, ինչպիսիք են քույր Հադևիչ Անտվերպենցին, որը գրել է Բրաբանտի բարբառով և իսլանդացի Սթայնվոր Սիյվաթսդոթիրը (իսլ․` Steinvör Sighvatsdóttir}})։

14-րդ դարում Եկատերինա Սիենացին (1347–1380) թողեց բազմաթիվ կրոնական տեքստեր և հաղորդագրություններ, որոնք շատ տարածված էին։ Քրիստին դը Պիզանը (1365-1430) համարվում է առաջին կինը, որը դարձել է պրոֆեսիոնալ գրող (այսինքն՝ գրելով ապրուստ վաստակող)։ Ստեղծագործել է նաև Սերբիայի արքայադուստր Միլիցան։

15-րդ դարի 2-րդ կեսին հայնտնի էր Թուլուզի բանաստեղծուհի Կլեմանս Իզաուրան[11]։

Հին և միջնադարյան արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին չինական պոեզիայում ակտիվորեն իհայտ են գալիս կին հեղինակները՝ Չժուո Վենջուն (մ.թ.ա. 2-րդ դար), Բան-Ցե-Յու (մ.թ.ա. 1-ին դարի կեսեր), Ցուո Ֆեն (մ.թ. III դար), Սիե Դաոյուն (մ.թ. IV դար), Սյու Սյաոսյաո (մ.թ. 5-րդ դար)։

Ճապոնացի բանաստեղծների շարքում նշվում է արքայադուստր Իվա նո Հիմեն (մ.թ. IV դար)։ Կայսրուհի Ջիտոն (մ.թ. 7-րդ դար) բանաստեղծուհի էր։ Ճապոնացի գրողներ Սեյ Շոնագոնը (մոտ 966-1017թթ.) և Մուրասակի Շիկիբուն (10-11-րդ դարերի վերջ) համաշխարհային համբավ ձեռք բերեցին։

Բանաստեղծություններ է գրել է կորեացի թագուհի Ջինդեոկ-յովանը (VII դար)։

Հնդկաստանում սանսկրիտով գրվել են Շիլաբհաթտարիկան (IX դար), Վիջան (VIII-IX դարեր), Բհավակադևին (XII դար)։

Պոեզիան զարգացել է նաև նախաիսլամական Արաբիայում, հայտնի են մի շարք բանաստեղծուհիների անուններ՝ Աֆիրա բինթ Աբբադ (III դար), Թումադիր ալ-Հանսան Ռաբիա Բալհին իրանա-իսլամական քաղաքակրթության ժամանակաշրջանում պարսից գրականության պատմության մեջ առաջին կին բանաստեղծն է։ Նրան հաջորդել է Մեհսեթի Գյանջավին (XII դար)։

11-րդ դարում նկատելի են դարձել արաբական Իսպանիայի բանաստեղծուհիները, այդ թվում՝ Վալադա բինթ ալ-Մուստաֆին, Աիշա բինթ Ահմադ ալ-Քուրթուբիյան, Մարիամ բինթ Աբու Յակուբ Աշշիլբին և այլք։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանում կանանց կողմից գրված աշխարհիկ տեքստերի թիվն ավելացել է։ Թագուհի Եղիսաբեթ I-ը գրել է պոեզիա, իսկ «Հեպտամերոն» պատմվածքների հանրահայտ ժողովածուն հեղինակել է Մարգարիտ Նավառացին։ Վերածննդի Իտալիայում պոեզիան հարգի էր կանանց համար և ազնվացրեց նույնիսկ կուրտիզանուհիներին։

Ֆրանսիայում աշխատել են Կատրին դ'Ամբուազը (1475-1550), Կատրին Դե Ռոշը և Մադլեն Դե Ռոշը։ Լուիզ Լաբեն համարվում է ականավոր բանաստեղծուհի։ Մարի դե Գուրնեն գրող, թարգմանիչ և փիլիսոփա էր, որը պաշտպանում էր կանանց կրթություն ստանալու հնարավորությունը։

Իտալիայում ազնվական տիկնայք (Լուկրեցիա Տորնաբուոնի, Վիտորիա Կոլոննա, Վերոնիկա Գամբարա, Կամիլա Պիզանա, Լաուրա Բատտիֆերի, Իզաբելլա դի Մորրա, Բարբարա Տորելլի) և կուրտիզանուհիները (Վերոնիկա Ֆրանկո, Տուլիա դ'Արագոնա) պոեզիա էին արարում։ Վենետիկյան «վիրտուոզ» Գասպարա Ստամպան համարվում է ամենաէմոցիոնալ բանաստեղծուհին։ Կրոնական և հումանիստական ​​տեքստեր, հիմնականում լատիներեն, գրել է Իսոտտա Նոգարոլան։ Իզաբելլա դ'Էստեն թողել է կարևոր էպիստոլարական ժառանգություն։ Կամիլ Ֆաայի ինքնակենսագրականը համարվում է իտալերեն առաջին կանացի հուշագրությունը։

Գրականության Նոբելյան մրցանակի արժանացած կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Владислав Ходасевич. «Женские» стихи. (1931)
  • История женщин. В 5 томах. СПб, Алетейя, 2005-
  • Свиясов. Е. Сафо и «женская поэзия» конца XVIII — начала XX веков// Русские писательницы и литературный процесс в конце XVIII-первой трети XX веков: Сб. науч. статей/ Сост. . СПб. — 1995.
  • Ученова вопреки. Творчество русских писательниц первой половины XIX века// Дача на Петергофской дороге: Прозы русских писательниц первой половины XIX века/ Сост. . М. — 1986.
  • Сто поэтесс Серебряного века (антология). СПб, 1996. Составители: Михаил Гаспаров, Ольга Кушлина, Татьяна Никольская
  • Сто и одна поэтесса Серебряного века (антология). Издательство ДЕАН., 2000
  • Поэтессы Серебряного века. М., 2012
  • Блистательные поэтессы Серебряного века. М., 2013
  • Алешина Л. С., Стернин Г. Ю. Образы и люди Серебряного века. М., 2002.
  • Корин А. Женщины Серебряного века. 2008
  • 1001 поэтесса Серебряного века. В 3 т. / Сост., подгот. текста, вступ. статья Виктора Кудрявцева. — М.: Престиж Бук, 2019. (Золотой Серебряный век). Т. I. — 736 с.; Т. II. — 688 с.; Т. III. — 704 с.
  • "Some Women Writers," St. Louis Daily Globe-Democrat, March 16, 1884, image 6 Summary and review of book, English Poetesses: A Series of Critical Biographies by Eric S. Robertson

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gods, Demons, and Symbols of Ancient Mesopotamia: An Illustrated Dictionary by Jeremy Black and Anthony Green (1992, 0-292-70794-0), p. 134 (entry "Nanna-Suen").
  2. Hallo and Van Dijk 1968, p. 3.
  3. Roberta Binkley (2004). «Reading the Ancient Figure of Enheduanna». Rhetoric before and beyond the Greeks. SUNY Press. էջ 47. ISBN 9780791460993.
  4. J Renger 1967: "Untersuchungen zum Priestertum in der altbabylonischen Zeit", Zeitschrift für Assyriologie und vorderasiatische Archäologie. Vol. 58, p. 118.
  5. Elisabeth Meier Tetlow (2004). Women, Crime, and Punishment in Ancient Law and Society: The ancient Near East. Continuum International Publishing Group. ISBN 978-0-8264-1628-5. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  6. Michael Roaf (1992). Mesopotamia and the ancient Near East. Stonehenge Press. ISBN 978-0-86706-681-4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  7. Franke, p. 831.
  8. «Internet History Sourcebooks». sourcebooks.fordham.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Freeman, 2016, էջ 8
  10. Рябова Т. Б. Женщина в истории западноевропейского средневековья. — Иваново: Юнона, Ивановский государственный университет, 1999. — С. 147.
  11. * Laws of Silence: Clémence Isaure: A Legend Born from a Scam

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կին գրողներ» հոդվածին։